Գրադարան
Մաս 15, Օր 4. Հովհաննես 14–15


Մաս 15. Օր 4

Հովհաննես 14–15

Նախաբան

Զատկի ընթրիքից հետո Հիսուսը ուսուցանեց իր Առաքյալներին՝ ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ և ինչպես սեր ցույց տալ Նրա հանդեպ: Այնուհետև, Հիսուսը Իր Առաքյալներին խոստացավ ուղարկել մեկ այլ Մխիթարիչի: Նա ուսուցանեց, որ Ինքը ճշմարիտ որթն է, և որ իր աշակերտները որթի ճյուղերն են: Փրկիչը նաև պատվիրեց Իր աշակերտներին սիրել միմյանց և նրանց զգուշացրեց սպասվող հետապնդումների մասին, այն պատճառով, որ նրանք շփվում են Իր հետ:

Հովհաննես 14․1–14

Հիսուսը ուսուցանում է իր Առաքյալներին՝ ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ

Պատկերացրեք ձեր ընկերոջը հարցնելիս. «Ինձ ասել են, որ երկինք հասնելու բազմաթիվ ճանապարհներ կան և կրոնները մեզ ցույց են տալիս Աստծո արքայությանը հասնելու տարբեր ուղիները: Դու հավատո՞ւմ ես այդ ճշմարտությանը»: Տրված բացատում գրեք, թե ինչպես կպատասխանեիք այդ հարցին, բացատրելով, թե ինչու եք հավատում կամ չեք հավատում այդ պնդման ճշմարտացիությունը:

Կարդացեք Հովհաննես 14.1–6 հատվածները, պարզելով Փրկչի ուսմունքները Երկնային Հոր արքայությունը վերադառնալու մասին: (Հովհաննես 14.6 հատվածը սերտման սուրբ գրությունների ցանկից է: Դուք կարող եք նշագրել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի հեշտությամբ գտնեք ապագայում):

Հովհաննես 14.6 հատվածից մենք սովորում ենք, որ Երկնային Հոր արքայությունը մենք կարող ենք մտնել միայն Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ու Նրա ուղուն հետևելու միջոցով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Փրկիչը միակ Ուղին համարվում Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

    2. Ի՞նչ ձևերով է Հիսուսը Քրիստոսը համարվում Ճշմարտությունը։

    3. Ի՞նչ ձևերով է Հիսուսը համարվում Կյանքը։

Փրկչի ուղին ներառում է Նրա և Երկնային Հոր հանդեպ հավատք զարգացնելը. ապաշխարելը. փրկության արարողություններն ընդունելը, ինչպիսիք են մկրտությունը և տաճարային արարողությունները. և հավատքով ու հնազանդությամբ մինչև վերջ համբերելը:

Կարդացեք Հովհաննես 14.7–14 հատվածները, պարզելով, թե Հիսուսն ինչ ասաց իր աշակերտներին Երկնային Հոր Իր հարաբերությունների մասին: Կարող եք նշագրել «ինձ տեսնողը Հօրը տեսաւ» արտահայտությունը 9-րդ հատվածում:

Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ օգնելու մեզ, որ ճանաչենք, սիրենք և հնազանդվենք մեր Երկնային Հորը.

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր ճշմարիտ բնությունը:

Նա արեց դա առնվազն մասնակիորեն, որովհետև դրանից հետո և հիմա մենք բոլորս կարիք ունենք ավելի լիարժեք ճանաչելու Աստծուն, որպեսզի ավելի խորը սիրենք և կատարելապես հնազանդվենք Նրան: …

Այն բանից հետո, երբ սերունդներ շարունակ մարգարեները փորձեցին Հոր կամքն ու ուղիներն ուսուցանել մարդկային ընտանիքին, սովորաբար, մեծ հաջողություն չունենալով, Աստված, օգնելով մեզ ճանաչել Իրեն, իր առավելագույն ջանքերը գործադրեց և երկիր ուղարկեց Իր պատկերով ու նմանությամբ ստեղծած՝ Իր Միածին և կատարյալ Որդուն, որպեսզի ապրի և ծառայի մահկանացունների խստապահանջ ամենօրյա կյանքով: …

… Հիսուսը… եկավ, որպեսզի կատարելագործի Աստծո մասին մարդկանց տեսակետը և կոչ անի նրանց սիրել իրենց Երկնային Հորն այնպես, ինչպես Նա է միշտ սիրել և սիրելու իրենց: Նրանք առիթ էին ունեցել հասկանալու Աստծո ծրագիրը, Աստծո զորությունը, Աստծո սրբությունը, այո, անգամ տեսնելու Աստծո ցասումն ու դատաստանը: Սակայն Աստծո սերը, Իր զավակների հանդեպ Նրա նվիրվածության լիակատար խորությունը նրանք դեռ չէին ճանաչել, մինչև որ չեկավ Քրիստոսը:

Այդպես, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, հավատքի կոչ անելով, – այդ ամենով Քրիստոսը ցույց տվեց մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, ուշ բարկացող, երկայնամիտ և բարեմիտ» [Lectures on Faith (1985), 42.]» Իր կյանքով և, հատկապես Իր մահով, Քրիստոսը հայտարարում էր. Այն, ինչ ցույց եմ տալիս, Աստծո գթությունն է և իմ կարեկցանքը»» (“The Grandeur of God,” Ensign or Liahona, Nov. 2003, 70–72):

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն – Հովհաննես 14․6

  1. Հովհաննես 14.6 սերտման սուրբ գրությունը մտապահելը կարող է օգնել ձեզ այս դասի սկզբի հարցի նման հարցերին պատասխանելիս: Մտապահեք այս հատվածը՝ մի քանի անգամ բարձրաձայն կրկնելով այն: Ապա անգիր ասեք այն ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին: Դրանից հետո սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք. Ես սովորեցի Հովհաննես 14.6 հատվածը և խնդրեք ստորագրել այն անձին, ում անգիր ասել եք հատվածը:

Հովհաննես 14.15–31

Հիսուսը իր առաքյալներին ուսուցանում է՝ ինչպես ցույց տալ Իր հանդեպ նրանց սերը:

Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում սիրում եք: Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր սերն այդ մարդու հանդեպ:

Կարդացեք Հովհաննես 14.15, պարզելով, թե ինչ ասաց Հիսուսն իր Առաքյալներին անել, որպեսզի ցույց տան իրենց սերը Նրա հանդեպ: Հովհաննես 14.15 հատվածը սերտման սուրբ գրությունների ցանկից է: Դուք կարող եք նշագրել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի հեշտությամբ գտնեք ապագայում):

Լրացրեք հետևյալ ճշմարտությունը՝ հիմնվելով նրա վրա, ինչ Հիսուսը ուսուցանեց Իր Առաքյալներին. Հիսուս Քրիստոսի հանդեպ սերը մենք ցույց ենք տալիս հետևյալ կերպ.

Մտածեք, թե հետևյալ պատվիրաններից յուրաքանչյուրը պահելն ինչպես է ցույց տալիս ձեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ. Հանգստության օրը սուրբ պահել, հորը և մորը պատվել, տասանորդ վճարել և մերձավորներին սիրել:

Հատկացրեք երեք կամ չորս րոպե և խորհեք, թե ինչ հաջողությամբ եք պահում Փրկչի պատվիրանները՝ ցույց տալով ձեր սերը Նրա հանդեպ:

Կարդացեք Հովհաննես 14.16–17, 26 հատվածները, պարզելով, թե ինչ խոստում է Փրկիչը տվել Իր Առաքյալներին:

16 հատվածի «ուրիշ Մխիթարիչ» արտահայտությունը վերաբերում է Սուրբ Հոգուն: Քանի որ Փրկիչը Իր ծառայության ընթացքում եղել է Իր Առաքյալների Մխիթարիչը, Սուրբ Հոգուն նա անվանում է ուրիշ Մխիթարիչ: Թեև Սուրբ Հոգին լիարժեք գործում էր Փրկչի մահկանացու ծառայությունից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, ինչ-որ պատճառով այն լիովին չէր գործում Հիսուսի մահկանացու ծառայության ընթացքում (տես Bible Dictionary, “Holy Ghost”):

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ Մակքոնկին բացատրել է Սուրբ Հոգու դերը որպես Մխիթարիչ․

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Քանի դեռ Հիսուսը նրանց հետ էր, նա նրանց Մխիթարիչն էր. նա խաղաղություն էր խոսում իրենց հոգուն. աշխարհի վշտերով և տառապանքներով և չարչարանքներով բեռնված մարդիկ գալիս էին նրա մոտ և խաղաղություն էին գտնում իրենց հոգուն: Նա մխիթարում էր այրիներին ու հայր էր որբերի համար: Նրա խոսքերը պարզություն և խաղաղության նոր բարձունքների էին բարձրացնում հավատացյալ հոգիներին: Այժմ նա հեռանում էր, բայց ուղարկելու էր մեկ ուրիշ Մխիթարիչի՝ Սուրբ Հոգուն, հավատարիմների հետ մնալու հավիտյան:

«Բոլոր մարդկանց համար, բացառությամբ նրա ձայնը լսողների, Սուրբ Հոգին առաջին Մխիթարիչն է: Աստվածության այս անդամը բոլոր դարերի ընթացքում խաղաղություն է խոսել արդարների հոգուն: Սուրբ Հոգին «Աստծո պարգևն է բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են իրեն, ինչպես ժամանակներում հին, այնպես էլ այն ժամանակ, երբ նա իրեն հայտնի կդարձնի մարդկանց զավակներին» (1 Նեփի 10.17), ինչպեսև գալիք ժամանակներում: Նա ճշմարտության Հոգին է, ինչպես որ Քրիստոսն է, սակայն աշխարհը չի կարող ստանալ Սուրբ Հոգին, քանի որ Հոգին չի բնակվում անմաքուր խորաններում» (The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–81], 4:74–75):

Ըստ Հովհաննես 14.16–17, 26 հատվածների՝ որո՞նք են այն երեք բաները, որ Սուրբ Հոգին կարող է անել մեզ համար: Այս հարցին պատասխանեք՝ լրացնելով հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգին կարող է

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

    1. Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին մխիթարում է ձեզ:

    2. Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին ուսուցանում է ձեզ։

    3. Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ հիշել ինչ-որ բան:

Կարդացեք Հովհաննես 14.18–23 հատվածները, պարզելով Փրկչի խոստումը նրանց, ովքեր Նրա պատվիրանները պահելով, ցույց են տալիս Նրա հանդեպ իրենց սերը:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե պահենք պատվիրանները, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ հետ կլինեն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 130.3 հատվածը, պարզելով, թե ինչ է նշանակում, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ հետ կլինեն:

Կարդացեք Հովհաննես 14.27 հատվածը, պարզելով, թե ինչ խոսքերով էր Փրկիչը քաջալերում Իր Առաքյալներին:

Խորհեք այն մասին, թե ինչով է Փրկչի առաջարկած խաղաղությունը տարբերվում աշխարհի առաջարկած խաղաղությունից:

Նկար
Elder Bruce R. McConkie

Երեց Բրուս Ռ. Մակքոնկին նկարագրել է Փրկչի առաջարկած խաղաղությունը. [Այն] ներքին խաղաղություն է, որը ծնվում է Տիրոջ երկրային թագավորության մասին աստվածայնության հաստատ համոզմամբ. խաղաղության, որը կրում է ավելի լավ աշխարհի գալու վստահություն. խաղաղության, որը բնակվում է մարդկանց հոգիներում, թեև նրանք կարող են լինել պատերազմի և իրարանցման մեջ (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:742):

Հովհաննես 14.28–30 հատվածներից սովորում ենք, որ Հիսուսը պատվիրեց Իր Առաքյալներին ուրախանալ, քանի որ Նա վերադառնում է Երկնային Հոր մոտ: Ինչպես պարզաբանվել է Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ, Հիսուսը նաև ասել է, որ Սատանան զորություն չունի Նրա վրա, քանի որ նա հաղթել է աշխարհը, բայց Սատանան կարող էր ազդել նրանց վրա, քանի դեռ նրանք չեն ավարտել իրենց աշխատանքը երկրի վրա (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 14.30 [in John 14:30, footnote a]):

Կարդացեք Հովհաննես 14.31 հատվածը, պարզելով, թե ինչպես էր Փրկիչը ցույց տալիս Երկնային Հոր հանդեպ Իր սերը: Կարող եք նշագրել ձեր գտածը։

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն – Հովհաննես 14․15

  1. Հաշվեք, թե որքան է ձեզանից պահանջվում, որպեսզի մտապահեք Հովհաննես 14.15 հատվածը: Անգիր ասեք այն բարձրաձայն: Ապա, հիշելով, գրեք այն սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Վերընթերցեք Հովհաննես 14.31 հատվածը, պարզելով, թե Հիսուսը ինչ օրինակ է թողել մեզ համար Հովհաննես 14.15 հատվածում Իր ուսուցանած սկզբունքի վերաբերյալ: Նկատեք այն նախադասությունը. «Վեր կացեք, գնանք այս տեղից (Հովհաննես 14.31): Փրկիչը, հավանաբար, նկատի է ունեցել թողնել վերնատունը, ուր Վերջին ընթրիքն էր անցկացվում, և ապա կատարել Աստծո առաջ Իր պարտականությունը Գեթսեմանիում և Գողգոթայում: Հոր կողմից Որդուն տրված ամենամեծ պատվիրանը մեզ համար չարչարվելն ու մահանալն էր (տես 3 Նեփի 27.13–14): Դիտարկեք Տիրոջ պատվիրանները և չափանիշները, որոնք դժվար է ձեզ համար հնազանդվել: Խորհեք, թե այդ պատվիրանները պահելը ինչպես ցույց կտա ձեր սերը Փրկչի հանդեպ: Ձեր անձնական օրագրում գրի առեք ձեր մտածած ձևով հնազանդվելու մի նպատակ:

Հովհաննես 15․1–11

Հիսուսը բացատրում է, որ Նա է ճշմարիտ որթը

Փորձեք պատկերացնել, որ 60 տարի անց ետ եք նայում ձեր կյանքին: Շրջանակի մեջ առեք հետևյալ բառերից մի քանիսը, որոնք կցանկանայիք, որ նկարագրեին ձեր կյանքը. հաջողակ, դժբախտ, ուրախալի, արժանավայել, անարդյունավետ, բեղմնավոր, արդյունարար, լիառատ, անհաջող:

Հիսուսն օգտագործել է խաղողի որթի փոխաբերությունը, որպեսզի օգնի իր աշակերտներին հասկանալ, թե ինչպես կարելի է ունենալ բեղմնավոր, արդյունարար և լիառատ կյանք:

Նկար
grapevine

Կարդացեք Հովհաննես 15.1–5 հատվածները, պարզելով, թե ինչ են ներկայացնում այդ փոխաբերության տարբեր տարրերը:

Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ որթը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, իսկ ճյուղերը ներկայացնում են Հիսուս Քրիստոսի աշակերտներին: Պտուղները կարող են ներկայացնել Հիսուս Քրիստոսի աշակերտների կատարվելիք բարի գործերն ու արարքները: Գրեք այդ նշանակությունները նկարի կողքի պիտակների վրա: Մշակը Երկնային Հայրն է, ինչպես ասել է Փրկիչը Հովհաննես 15.1 հատվածում: Մշակը այգեպանն է, ով խնամում է այգին:

Կարող եք նշագծել կենալ կամ մնալ բառերի բոլոր օրինակները Հովհաննես 15.4–5 հատվածներում: Կենալ բառը, ինչպես գործածվել է այս հատվածներում, նշանակում է ամուր և հաստատուն կցված մնալ Հիսուս Քրիստոսին ու Նրա Եկեղեցուն

Հովհաննես 15.5 հատվածներում մենք սովորում ենք, որ եթե մնանք Քրիստոսի հետ, մենք արդար գործերի պտուղներ կբերենք:

Նկար
branch

Հովհաննես 15.6–8 հատվածներից սովորում ենք, որ Փրկիչը ուսուցանել է, որ նրանք, ովքեր չեն մնում Նրա հետ, նման են կտրված ճյուղին, որը չորանում և մահանում է: Մարդիկ, ովքեր մնում են Հիսուս Քրիստոսի հետ, արդար գործեր են կատարում, որոնք փառավորում են Աստծուն:

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մնանք Փրկչի հետ և ամուր կառչած լինենք Նրանից:

Կարդացեք Հովհաննես 15.9–11 հատվածները, պարզելով, թե Հիսուսը ինչ է ուսուցանել Իր աշակերտներին անել և թե ինչ օրհնություններ կստանան նրանք: Կարող եք նշագծել ձեր գտած բառերը:

Հայրը և Որդին մեզ սիրում են կատարյալ և անվերջանալի սիրով և Նրա պատվիրանները պահելը մեզ հնարավորություն է տալիս ընդունել օրհնությունների լրիվությունը, որը Նրանք սիրով կամենում են տալ մեզ (տես 1 Նեփի 17.35, ՎևՈւ 95.12, 130.20–21):

Հովհաննես 15.10–11 հատվածներից սովորում ենք, որ եթե պահենք պատվիրանները, մենք Փրկչի սիրո մեջ կմնանք և կվայելենք ուրախության լիությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով Փրկչի սիրո մեջ մնալը ինչո՞ւ է հնարավորություն տալիս վայելել ուրախության լիությունը:

    2. Ձեր կարծիքով Փրկչի հետ մնալը ինչո՞ւ է արդար գործերի պտուղներ բերում:

Մտածեք, թե ինչպես կարող եք ամուր կառչած մնալ Փրկչին և, այդպիսով, ավելի մեծ ուրախություն վայելել:

Հովհաննես 15.12–17

Հիսուսը պատվիրում է Իր աշակերտներին սիրել միմյանց

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, ասել է. «Անշուշտ, Հիսուսին պաշտելու լավագույն վկայությունը Նրան նմանակելն է», «Հիսուս Քրիստոսի առաքելությունը և ծառայությունը»,Լիահոնա, ապրիլ 2013, էջ 18):

Պաշտելը մեծ սեր ու հարգանք դրսևորելն է, իսկ նմանակելը նրան նմանվելն է ու նրա գործերը կրկնելը:

Կարդացեք Հովհաննես 15.12 հատվածը, պարզելով, թե Փրկիչը ինչպես է խնդրել նմանակել իրեն: Կարող եք նշագրել ձեր գտածը:

Կարդացեք Հովհաննես 15.13–17 հատվածները, պարզելով, թե ինչպես էր Փրկիչը դրսևորում Իր սերը մեր հանդեպ: 13 հատվածում նշագրեք սիրո ամենամեծ դրսևորման մասին Փրկչի ասածը:

Նկար
Elder Claudio R. M. Costa

Ընդգծեք Յոթանասունի Նախագահությունից՝ Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստայի առաջարկած միտքն այն մասին, թե ինչպես ենք մեր կյանքը դնում նրանց համար, ում սիրում ենք. «Մենք կարող ենք մեր կյանքը դնել նրանց համար, ում սիրում ենք, ոչ թե մահանալով, այլ ապրելով նրանց համար, տրամադրելով մեր ժամանակը, միշտ ներկա լինելով նրանց կյանքում, ծառայելով նրանց, լինելով քաղաքավարի, քնքուշ և իսկապես սիրելով մեր ընտանիքին և բոլոր մարդկանց՝ ինչպես Փրկիչն է սովորեցրել» («Վաղվան մի թողեք այն, ինչ կարող եք անել այսօր»Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, էջ 74):

Մտածեք մեկի մասին, ով նման ինչ-որ մի ձևով իր կյանքն է դրել ձեզ համար:

Հովհաննես 15.18–27

Հիսուսը զգուշացնում է Իր աշակերտներին, որ նրանց հետապնդումներ են սպասվում Իր մասին վկայելու համար:

Այն բանից հետո, երբ Փրկիչը ուսուցանեց Իր աշակերտներին Իր հետ մնալու և միմյանց հանդեպ սեր ցուցաբերելու մասին, Նա ուսուցանեց նրանց, թե Իր հետ մնալու համար ինչ կպատահի նրանց: Հովհաննես 15.18–25 հատվածներից տեղեկանում ենք, որ մեղսավոր մարդիկ կատեն Առաքյալներին: Հիսուս Քրիստոսն ասաց, որ Իրեն ատողները Հորն են ատում և պատասխանատու կլինեն իրենց ընտրությունների համար:

Չնայած մարդկանց մի մասը ատելու և հալածելու էր Իր հետևորդներին, Հիսուս Քրիստոսը ուղիներ պատրաստեց, որպեսզի աշխարհը կարողանա վկայություն ստանալ Իր մասին: Կարդացեք Հովհաննես 15.26–27, պարզելով, թե ովքեր են այն վկաները, որ պիտի վկայեն աշխարհին Հիսուս Քրիստոսի մասին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հովհաննես 14–15 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ։