Գրադարան
Ա Հովհաննեսի նախաբանը


Ա Հովհաննեսի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Իր երկրորդ նամակում Հովհաննես Առաքյալը մտահոգություն հայտնեց Եկեղեցում ուրացության ազդեցությունների կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նա նաև ուրախություն հայտնեց Եկեղեցու այն անդամների համար, ովքեր ուժեղ և հավատարիմ էին մնացել ավետարանին (տես Բ Հովհաննես 1.4): Նրա խոսքերը ցույց են տալիս այն ուրախությունը և երախտագիտությունը, որը Եկեղեցու ղեկավարները զգում են նրանց հանդեպ, ովքեր հավատարիմ են մնում Տիրոջը: Երբ ուսումնասիրեք Բ Հովհաննեսը, դուք կարող եք ամրանալ Հովհաննեսի հիշեցումով` սիրել միմյանց, հնազանդվել Աստծո պատվիրաններին և հավատարմությամբ մնալ Քրիստոսի վարդապետությունում:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Հեղինակը նշում է իր մասին, որպես «երեց» (Բ Հովհաննես 1.1), իսկ ավանդույթն ասում է, որ Հովհաննեսը` սկզբնական Տասներկու Առաքյալներից մեկը, գրել է այս թուղթը (տես Bible Dictionary, “John, Epistles of”):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Անհայտ է, թե ճշգրիտ, երբ և որտեղ է գրվել Բ Հովհաննեսը: Եթե Հովհաննեսի երկարատև բնակությունը Եփեսոսում, ըստ ավանդության ճիշտ է, հնարավոր է, նա գրել է այս թուղթը այնտեղից Ք.ծ.հ. 70-100թվականների միջև:

Ու՞մ համար էր գրված այս գիրքը և ինչու՞:

Հովհաննեսի Երկրորդ թուղթը գրվել է «ընտրեալ [տիկինին] և նրա որդիներին» (Բ Հովհաննես 1.1): Անհայտ է, արդյոք Հովհաննեսը դիմում էր իր ընտանիքին, թե մեկ ուրիշ առանձնահատուկ խմբի մարդկանց, թե խոսում էր Եկեղեցու հետ հավաքականորեն` փոխաբերական լեզվով:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին գրել է, որ 2 և 3 Հովհաննեսը կարող են լինել նամակներ, որոնք Հովհաննեսը գրել էր անմիջապես իր ընտանիքի անդամներին (տես Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:409–10, 12–14)։

Մեկ այլ հավանակությունն այն է, որ «ընտրյալ տիկին» արտահայտությունը փաստորեն վերաբերում է քրիստոնեական համայնքին (տես Բ Հովհաննես 1.13): Հունարեն եկեղեցի բառը իգական սեռի է, և սովորաբար Եկեղեցին անձնավորվում էր որպես կին (տես Եփեսացիս 5.25–27, 32, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12.1–3, 7 [Աստվածաշնչի հավելվածում], Հայտնություն 19.7–8):

Ինչ վերաբերում է Ա Հովհաննես թղթին, Հովհաննեսը հավանաբար գրել է թուղթը` պատասխանելու կեղծ ուսմուքներին, որ Հիսուս Քրիստոսը բառացիորեն չէր եկել երկիր մարմնով: Նա բացատրեց, որ անդամները, ովքեր ուսուցանում էին, որ Քրիստոսը չուներ ֆիզիկական մարմին, չպետք է ընդունվեին մարդկանց կամ համայնքի կողմից (տես Բ Հովհաննես 1.7–10):

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Այս թղթում Հովհաննեսը նախազգուշացրեց կեղծ ուսուցիչների մասին, ովքեր մտել էին Եկեղեցի: Նա խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին չլսել կամ ընկերություն չանել այդ մարդկանց հետ:

Համառոտ շարադրանք

Ա Հովհաննես 2–3: Հովհաննեսը հիշեցնում է Եկեղեցուն «սիրեք միմյանց» պատվիրանի մասին: Նա նախազգուշացնում է կեղծ ուսուցիչների և խաբեբաների մասին Եկեղեցու ներսում և խորհուրդ է տալիս Եկեղեցու անդամներին` թույլ չտալ նրանց մնալ իրենց համայնքներում: