Գրադարան
Մաս 23, Օր 2. Ա Կորնթացիս 15.30–16.24


Մաս 23 Օր 2

Ա Կորնթացիս 15.30–16.24

Նախաբան

Պողոս առաքյալը կորնթացի սրբերին շարունակել է ուսուցանել հարության մասին: Նա ուրախացել է մահվան հանդեպ Հիսուս Քրիստոսի հաղթանակով: Պողոսը Կորնթոսի Եկեղեցու անդամներին քաջալերել է շռայլ նվիրատվություններ անել Երուսաղեմում ապրող կարիքավոր սրբերի համար:

Ա Կորնթացիս 15.30–52

Պողոսն ուսուցանում է հարության մասին

Երբևէ մտածե՞լ եք, թե ձեր կյանքն ինչպիսին կլիներ, եթե չհավատայիք մահից հետո կյանքին: Ինչպե՞ս մարդիկ կապրեին, եթե չհավատային, որ մահից հետո կյանք կա:

Ա Կորնթացիս 15.1–29 հատվածներից սովորում ենք, որ Պողոս Առաքյալն ուղղում է որոշ կորնթացիների կեղծ համոզմունքները, որ հարություն չի լինելու մահից հետո: Ա Կորնթացիս 15.30–34 հատվածներում կարդում ենք Պողոսի խոսքերը, որը սրբերին խնդրում է մտածել, որ եթե չլիներ հարություն, ապա Հիսուս Քրիստոսի հավատացյալներն ինչու պիտի հալածանք կրեին ու մահվան վտանգի ենթարկվեին: Նա նաև սրբերին զգուշացրել է չխաբվել այն մարդկանց վերաբերմունքից, ովքեր ասում են. «Ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք» (Ա Կորնթացիս 15.32), ինչը կեղծ հավատքի արտահայտություն է, որ կարող ենք անել՝ ինչ ցանկանում ենք, քանի որ մահից հետո կյանք չկա, հետևաբար, չկա և աստվածային դատաստան:

Քանի որ հարությունն իրականություն է, ինչո՞ւ կարող է նման վերաբերմունքը վտանգավոր լինել:

Ա Կորնթացիս 15 գլխի մնացած մասն ուսումնասիրելիս գտեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե հարության մասին գիտելիքը ինչպես կարող է ազդել մահկանացու կյանքի ձեր ընտրությունների վրա:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.35 հատվածը, պարզելով, թե մարդիկ ինչ հարցեր ունեն հարության վերաբերյալ:

Ա Կորնթացիս 15.36–38 հատվածներում մենք սովորում ենք, որ Պողոսն օգնել է պատասխանել այդ հարցերին, օգտագործելով սերմը որպես մահկանացու մարմնի խորհրդանիշ, որը, մահից ու հողում թաղվելուց հետո, սերմի պես հարություն կառնի:

Նկար
drawings, sun, moon, stars

Մտածեք, թե ինչպես կնկարագրեիք արևի արտադրած լույսի քանակի և լուսնի արտադրած լույսի քանակի տարբերությունը: Իսկ ինչպե՞ս կհամեմատեիք լուսնի լույսը աստղերի լույսի հետ:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.39–42 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչպես է օգտագործել արևի, լուսնի և աստղերի պայծառությունը, որպեսզի բացատրի հարություն առած մարմինների տարբերությունը: Կարդացեք նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 15.40 (անգլերեն աստվածաշնչի 1 Corinthians 15.40, ծանոթագրություն a): Փառք բառը այդ համատեքստում կարող է ակնարկել լույսը, շքեղությունը կամ շուքը: (Նկատեք, որ Ա Կորնթացիս 15.40–42 հատվածները սերտման սուրբ գրություններ են: Դուք կարող եք նշել դրանք առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել հետագայում):

Ճշմարտություններից մեկը, որ Պողոս Առաքյալն ուսուցանում է այս հատվածներում, այն է, որ հարություն առած մարմինների համար փառքի տարբեր աստիճաններ կան: Այլ կերպ ասած, հարություն առած մարմինների մի մասն ավելի շատ շուք ու շքեղություն կունենա, քան մյուս մասը:

Կարդացեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ պնդումը, պարզելով, թե ինչպես են միմյանցից տարբերվում հարություն առած տարբեր մարմիններն իրենց փառքով: (Նախագահ Սմիթի ակնարկած «սելեստիալ մարմինները» նրանք են, ովքեր ժառանգել են սելեստիալ արքայության փառքի ամենաբարձր աստիճանը [տես ՎևՈւ 131.1–4]:)

Նկար
President Joseph Fielding Smith

«Հարության ժամանակ կլինեն տարբեր տեսակի մարմիններ. նրանք բոլորը միանման չեն լինի: Մարդու ստացած մարմինը կորոշի նաև նրա տեղը ապագայում: Կլինեն սելեստիալ մարմիններ, թերեստրիալ մարմիններ և թելեստիալ մարմիններ: …

… Ոմանք կժառանգեն սելեստիալ մարմին՝ վայելելով վեհացման ողջ զորությունները և հավերժական աճը: Այդ մարմիններն արևի նման կփայլեն, ինչպես մեր Փրկչինը: … թերեստրիալ արքայությունը ժառանգողները կունենան թերեստրիալ մարմին, և նրանք չեն փայլի արևի նման, սակայն ավելի մեծ փառք կունենան, քան թելեստիալ մարմին ունեցողները» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:286–87):

Նկատեք Նախագահ Սմիթի բացատրությունը, որ հարության ժամանակ ստացած փառքը կամ մարմինը կորոշի, թե ինչ թագավորությունում նա կապրի:

Նկար
drawings, sun, moon, stars

Խոսելով «վեհացման զորությունների» մասին, Նախագահ Սմիթն ակնարկում էր Աստծո նման կյանքով ապրելը, իսկ «հավերաժական աճը» հավերժության մեջ երեխաներ ունենալու շարունակվող կարողությունն է: Այդ օրհնությունները հասու են միայն նրանց, ովքեր վահացում են ձեռք բերում սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանում (տես ՎևՈւ 131.1–4; 132.19–20):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.21–22, պարզելով, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի հարության ժամանակ սելեստիալ մարմին ձեռք բերենք: «Մնալ սելեստիալ արքայության օրենքում» (22 հատված) արտահայտությունը նշանակում է ստանալ բոլոր արարողությունները և կապել ու պահել սելեստիալ արքայություն մտնելու համար անհրաժեշտ բոլոր ուխտերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանում հարություն առած էակներին միայն հասանելի օրհնությունների մասին գիտելիքն ինչպես կարող է ազդել մահկանացու կյանքի մեր ընտրությունների վրա:

Ինչպես գրված է Ա Կորնթացիս 15.42–52 հատվածներում, Պողոսը լրացուցիչ պարզաբանում է տվել, թե ինչպիսին կլինեն հարություն առած մարմինները: Մահկանացու մարմինը նա հիշատակում է որպես «շնչավոր» (44, 46 հատվածներ) և ապական, իսկ հարություն առած մարմինը՝ որպես «հոգևոր» (44, 46 հատվածներ) և «անապական» (52 հատված):

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն` Ա Կորնթացիս 15.40–42

  1. Ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին ուսուցանեք, թե ինչ եք սովորել հարություն առած մարմինների տարբերությունների մասին: Ուսուցանելիս օգտագործեք (Ա Կորնթացիս 15.40–42) սերտման սուրբ գրությունը: Ուսուցանելուց հետո ձեր ուսուցանած անձին հարցրեք, թե արդյոք ցանկանում է ինչ-որ բան ավելացնել ձեր ուսուցանածին: Ձեր ուսուցանած անձի հետ կիսվեք հարության մասին ձեր վկայությամբ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք այդ փորձառությունից։

Ա Կորնթացիս 15.53–58

Պողոսը ուրախանում է մահվան հանդեպ Հիսուս Քրիստոսի հաղթանակով

Շրջանակի մեջ վերցրեք, թե որ վիճակն է ցանկալի ձեզ համար.

Հիվանդ

Սոված

Ցավ ունեցող

Առողջ

Կուշտ

Ցավից զուրկ

Կարդացեք Ա Կորնթացիս 15.53 հատվածը, պարզելով, թե ըստ Պողոսի ուսուցանած վարդապետության ինչպիսի վիճակում կլինի մեր մարմինը հարության ժամանակ:

Այդ հատվածից մենք սովորում ենք, որ մենք հարություն կառնենք անապական և անմահ վիճակում: Մեր հարություն առած մարմինը անապական կլինի, ինչը նշանակում է, որ մենք այլևս երբեք չենք մահանա և չենք ունենա վատ առողջություն, ոչ հիվանդություն, ոչ էլ ցավ: Այդ գիտելիքը մեզ օգնում է ըմբռնել, որ մահվան հանդեպ մեր անհանգստությունը «կընկղմվի» (Ա Կորնթացիս 15.54) փառահեղ հարության հույսի մեջ:

Հիշեք մի դեպք, երբ ինչ-որ միջատ խայթել է ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին: Ձեր կարծիքով ո՞րն է ամենացավոտ խայթոցը:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.54–55 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի խոսքերի, ինչն է, որ այլևս խայթոց չունի:

Ի՞նչ իմաստով կարող է ֆիզիկական մահը «խայթել» կամ հաղթել մեզ:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ ինչպե՞ս ֆիզիկական մահն «ընկղմուեցաւ յաղթութեան մէջ» (Ա Կորնթացիս 15.54):

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ ֆիզիկական մահն այլևս հաղթանակ չունի մեր վրա:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.56 հատվածը, պարզելով, թե ինչ խայթոց կարող է մնալ մահից հետո:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.57–58 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի ի՞նչը կարող է հեռացնել մահվան խայթոցը:

Հիսուս Քրիստոսի հաղթությունը Նրա քավությունն է, որի միջոցով մենք հաղթահարել ենք թե՛ մեղքը, թե՛ ֆիզիկական մահը: Ըստ 58 հատվածի՝ Պողոսն ի՞նչ է հրավիրել իր ընթերցողներին անել մահվան հանդեպ Հիսուս Քրիստոսի հաղթանակի արդյունքում:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Ա Կորնթացիս 15.56–58 հատվածներից, հետևյալն է. Եթե հաստատուն և անսասան լինենք ավետարանով ապրելիս, մեղքից եկող մահվան խայթոցը կհեռացվի Հիսուս Քրիստոսի քավության միջոցով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ է նշանակում հաստատուն և անսասան լինել ավետարանով ապրելիս:

    2. Հաստատուն և անսասան լինելու գործում ի՞նչ դեր ունի ապաշխարությունը:

  2. Ա Կորնթացիս 15.30–58 հատվածներում կարդում ենք հարության մասին Պողոսի ուսմունքները և նրա հիմնավորումներն այն մարդկանց իմաստասիրության դեմ, ովքեր ուսուցանում էին, որ հարություն չկա: Նման մարդիկ հավատացած էին, որ կարող ենք անել, ինչ ցանկանում ենք, քանի որ «վաղը մեռնելու ենք» (Ա Կորնթացիս 15.32), և հարությանը չհավատալու պատճառով, չէին հավատում նաև դատաստանին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այս դասից ձեր սովորածի հիման վրա բացատրեք, թե այդ իմաստասիրությունն ինչու է սխալ:

Մտածեք, թե դուք ինչ կանեք, որպեսզի ավելի արդար ապրեք, որպեսզի ձեր մահվան խայթը հեռացվի և դուք կարողանաք փառահեղ հարություն ստանալ ապագայում: Գրի առեք մի նպատակ, որը կարող եք անել, որպեսզի ավելի հաստատուն և անսասան լինեք ավետարանով ապրելիս: Աշխատեք կիսվել ձեր գրածով ինչ-որ մեկի հետ, ում համար, ձեր կարծիքով, օգտակար կլինի լսել ձեր վկայությունը:

Ա Կորնթացիս 16

Պողոսը դրամահավաք է կազմակերպում Երուսաղեմի աղքատ սրբերի համար:

Ա Կորնթացիս 16.1–24 հատվածներում կարդում ենք, որ Պողոս Առաքյալը կորնթացի սրբերին հրահանգել է օգնել Երուսաղեմի աղքատ սրբերին, «հաստատ կենալ հաւատքումը» (հատված 13), և բոլոր բաները գթությամբ անել (հատված 14):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 15.30–16.24 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.