Գրադարան
Մաս 6, Օր 2. Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս, Մատթեոս 24


Մաս 6. Օր 2

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս, Մատթեոս 24

Նախաբան

Հիսուս Քրիստոսը մարգարեացավ` կանխագուշակելով Երուսաղեմի և տաճարի կործանումը: Նա նաև հայտնեց Իր Երկրորդ Գալուստի նշանները և հրահանգեց հավատարիմներին հետևել և պատրաստվել այդ օրվան:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.1-20

Հիսուս Քրիստոսը մարգարեացավ` կանխագուշակելով Երուսաղեմի և տաճարի կործանումը:

Նկար
Հարություն առած Հիսուս Քրիստոսը
  1. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ գրեք մեկ կամ մի քանի հարցեր ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Երբ ուսումնասիրեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոսը այսօր, փնտրեք պատասխաններ ձեր գրած հարցերին:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոսը Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն է, Մատթեոս 23.39–24.56: Այն գտնվում է Թանկագին Մարգարիտում` Աբրահամի Գրքից հետո:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.4` փնտրելով այն երկու հարցերը, որոնք աշակերտները տվեցին Հիսուսին: Դուք գուցե կամենաք ձեր սուրբ գրություններում նշել այդ հարցերը:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.5–20-ում Փրկիչը պատասխանեց առաջին հարցին այն մասին, թե երբ է Երուսաղեմը և տաճարը կործանվելու:  21–37 հատվածներում Նա պատասխանեց երկրորդ հարցին՝ Իր Երկրորդ Գալուստի նշանի և ամբարիշտների կործանման մասին:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.5–12` փնտրելով Երուսաղեմի կործանման հետ կապված նշանները:

Չնայած Հիսուսն ասաց, որ Իր աշակերտները կտառապեն այս ժամանակ, Նա մի կարևոր խոստում տվեց, որ եթե մենք անսասան մնանք և չհաղթվենք, ապա կփրկվենք: Գուցե դուք կամենաք նշել այս ճշմարտությունը հատված 11-ում։

Անսասան մնալ նշանակում է չհաղթվել գայթակղություններից և չարից: Սուրբ գրություններում անսասան բառը երբեմն զուգորդվում է անխախտ բառի հետ (օրինակ, տես Մոսիա 5.15):

Երիտասարդ Կանանց և Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահությունները բացատրեցին «անսասան և անխախտ» արտահայտության իմաստը: Ի՞նչ է նշանակում լինել անսասան և անխախտ: Անսասան լինել նշանակում է լինել անխախտ ամրացված և փոփոխության չենթակարկվել, հաստատուն լինել հավատքում և վճռականության մեջ և լինել ազնիվ ու հավատարիմ: Նմանապես, անխախտ լինել նշանակում է լինել անկոտրում և անընդունակ շարժվելու կամ խոտորվելու: Լինել անսասան և անխախտ Հիսուս Քրիստոսի ավետարանում, նշանակում է պարտավորվել հետևել Նրան, այսպիսով, միշտ առատանալով բարի գործերով» (“Steadfast and Immovable,” New Era, Jan. 2008, 8):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը տվել է հետևյալ գաղափարը․ Նշեք այն բնորոշ գծերը, որոնք նա տվել է «մարդուն, ով անսասան է և անխախտ»: (Գուցե դուք կամենաք գրել խոսքերը, որոնք նա օգտագործել է ձեր սուրբ գրությունների լուսանցքում` անսասան բառիՋոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.11-ի կողքին:)

Նկար
Elder David A. Bednar

«Անսասան» բառն օգտագործվում է~ ենթադրելով ամուր դիրք, դիմացկունություն և կայունություն, անփոփոխ և խիստ վճռական (Oxford English Dictionary Online, 2nd ed. 1989, “Steadfast”): … Այսպիսով, մարդը, ով հաստատուն և անխախտ է, դիմացկուն, կայուն, վճռական, ամուր և անընդունակ է շեղվելու հիմնական նպատակից կամ առաքելությունից» (“Steadfast and Immovable, Always Abounding in Good Works,” New Era, Jan. 2008, 2):

Փրկվել բառը Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.11-ում չի նշանակում, որ մենք կազատվենք կյանքի բոլոր դժվարություններից:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը և նշեք, թե ինչ է նշանակում փրկվել: «Կեղծ է այն գաղափարը, որ Սրբերը կխուսափեն բոլոր դատաստաններից, մինչդեռ ամբարիշտները կտառապեն, քանզի բոլորը մարմնի մեջ ենթակա են տառապանքի, և «արդարները, դժվարությամբ խույս կտան» [տես ՎևՈւ 63.34], … շատ արդարներ զոհ կդառնան ժանտախտի և այլ հիվանդությունների, մարմնի թուլության հետևանքով, սակայն նրանք կփրկվեն Աստծո թագավորությունում» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 253):

Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.13–20-ից մենք իմանում ենք, որ Հիսուսը նախազգուշացրեց Իր աշակերտներին պատրաստ լինել փախչելու դեպի լեռները և չվերադառնալ իրենց տները, որովհետև Երուսաղեմը հարձակման կենթարկվի և կկործանվի: Նա մարգարեացավ, որ այդ օրերի դժբախտությունը կլինի վատթարագույնը, որն Իսրայելը երբևէ տեսել է:

 Մ.թ. 70 թվականին, , Հիսուսի կողմից այս խոսքերը ասվելուց մոտ 40 տարի հետո, հռոմեացիները պաշարեցին Երուսաղեմը և սպանեցին ավելի քան մեկ միլիոն հրեաների և մոտ 100000 հրեաներ գերեվարվեցին: Տաճարը կործանվեց և ոչ մի քար քարի վրա չմնաց, ճիշտ` ինչպես մարգարեացել էր Փրկիչը (տես Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.3): Սակայն, նրանք, ովքեր լսեցին Հիսուսի նախազգուշացումները, բարեհաջող փախան Փելլա քաղաքը՝ Երուսաղեմից դեպի հյուսիս արևելք՝ մոտ 50 մղոն հեռու» (see Bible Dictionary, “Pella”):

Հրեաների օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս Փրկչի խոսքերին հնազանդվելիս անսասան մնալու կարևորությունը:

Մտածեք, թե ինչպես ապրող մարգարեին հնազանդվելն ու հետևելը մեր օրերում նույնքան կարևոր է, որքան հրեաների կողմից Հիսուսի նախազգուշացմանը ականջ դնելը:

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.21-37

Հիսուս Քրիստոսը մարգարեանում է` բացահայտելով Իր Երկրորդ Գալուստի նշանների մասին

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.21-23 հատվածները` պարզելով, թե ինչու է Տերը բացահայտել Իր Երկրորդ Գալուստի նշանները:

Ուշադրություն դարձրեք, որ Փրկիչը նախազգուշացրել է «կեղծ քրիստոսներից» և «կեղծ մարգարեներից» (Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.22): Այս արտահայտությունները վերաբերում են ցանկացած մարդու, ինչպես Եկեղեցու ներսում, այնպես էլ դրսում, ովքեր պնդում են, որ խոսում են Տիրոջ համար առանց իշխանության, կամ ով առաջ է քաշում ուսմունքներ, որոնք հակառակ են ապրող մարգարեների խոսքերին: «Ընտրվածները համաձայն ուխտի» արտահայտությունը հատված 22-ում վերաբերվում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներին:

Այս կեղծ քրիստոսների և կեղծ մարգարեների վերաբերյալ մենք կարդում ենք, որ «եթե հնարավոր լինի, նրանք կմոլորեցնեն նույնիսկ ընտրվածներին» Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22):

Նկար
Երեց Բրուս Ռ. ՄակՔոնկի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ ՄակՔոնկին տվել է հետևյալ նախազգուշացումը կեղծ քրիստոսների և կեղծ մարգարեների մասին. «Այս կեղծ քրիստոսները կլինեն աշխարհի կեղծ համակարգերը և կեղծ մարգարեները, կլինեն ուսուցիչները և այդ համակարգի տարածողները: Այնքան խորը և ուսումնասիրված կլինեն նրանց վարդապետությունները, այնքան մեծ և սքանչելի նրանց գործերը …որ նույնիսկ ընտրվածները գրեթե խաբված կլինեն» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:647):

Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք մենք կարող ենք անել խաբվելուց խուսափելու համար, նույնիսկ նրանց կողմից, ովքեր Եկեղեցու անդամներ են:

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տվել է հետևյալ նախազգուշացումը Եկեղեցու անդամներին.

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

«Մենք ոչ մի բան չենք կարող հեղինակավոր համարել, բացի նրանից, ինչը գալիս է ուղղակիորեն նշանակված ուղիով, քահանայության հաստատված կազմակերպությունների, որը Աստծո նշանակած ուղին է, որի միջոցով հայտնի է դարձվում Նրա միտքը և կամքը աշխարհին:

… Եվ այն պահին, երբ մարդիկ նայում են որևէ այլ աղբյուրի, այդ պահին նրանք անպաշտպան նետվում են սատանայի գայթակղիչ ազդեցություններին դեմ հանդիման, և իրենց ենթակա դարձնում դառնալու դևի ծառաներ, նրանք տեսադաշտից կորցնում են ճշմարիտ կարգը, որի միջոցով պետք է վայելեն Քահանայության օրհնությունները, նրանք քայլ են անում Աստծո արքայության գծից [սահմաններից] դուրս և արդեն վտանգավոր հողի վրա են: Երբ դուք տեսնում եք մի մարդու, ով պնդում է, թե ուղիղ հայտնություն է ստացել Տիրոջից Եկեղեցու համար, անկախ քահանայության կարգից և ուղուց, դուք կարող եք նրան համարելինքնակոչ» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 42).

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.24–26-ը` փնտրելով, թե ըստ Փրկիչի, Ինքը ինչպես կհայտնվի Իր Երկրորդ Գալուստի ժամանակ:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.27–31-ը` փնտրելով այն նշանները, որոնք կնախորդեն Երկրորդ Գալուստին:

Թվեք նշանները.

Ուշադրություն դարձրեք, որ ոչ բոլոր նշաններն են բացասական: Համաձայն 27 և 31-րդ հատվածների, մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը, Տիրոջ ընտրվածները կհավաքվեն և ավետարանը կքարոզվի ողջ աշխարհում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է այդ մարգարեությունն իրականանում այսօր: Ներառեք գաղափարներ, թե դուք ինչպես կարող եք այս մարգարեության իրականացման մասը կազմել:

Փրկիչը նախազգուշացրել է, որ վերջին օրերում, «նույնիսկ ընտրվածները» կարող է խաբվեն (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.22): Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37-ը` փնտրելով, թե մենք ինչպես կարող ենք խուսափել խաբվելուց:

Ձեր սուրբ գրություններում Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37-ի կողքին, գուցե կամենաք գրել այս սկզբունքը. Եթե արժեվորենքք Տիրոջ խոսքը, ապա մենք չենք խաբվի:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Բալլարդի հետևյալ բացատրությունը. Նշեք պատմության այն մասերը, որոնք ցույց են տալիս սկզբունքը, որն ուսուցանվել է Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37-ում:

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Իմ լավ միսիոներներից մեկը, ով ծառայում էր ինձ հետ, երբ ես Տորոնտոյի միսիայի նախագահն էի, մի քանի տարի անց եկավ ինձ տեսնելու : Ես նրան հարցրեցի. «Երեց, ինչպե՞ս կարող եմ քեզ օգնել»:

«Նախագահ,- ասաց նա,- ես կարծես կորցնում եմ իմ վկայությունը»:

Ես չէի կարողանում հավատալ դրան: Ես հարցրեցի նրան, թե ինչպես դա կարող էր պատահել:

«Առաջին անգամ է, որ ես կարդացի որոշ հակամորմոնական գրականություն, ասաց նա: Ես ունեմ որոշ հարցեր, և ոչ ոք չի կարող պատասխանել դրանց: Ես շփոթված եմ և կարծում եմ ես կորցնում եմ իմ վկայությունը» (“When Shall These Things Be?” Ensign, Dec. 1996, 60):

Դուք կամ ձեր ծանոթներից մեկը այս նախկին միսիոների նման երբևէ նման բան զգացե՞լ եք: Ի՞նչ խորհուրդ կտայիք այս իրավիճակում գտնվող ինչ-որ մեկին: Ինչո՞ւ:

Երեց Բալլարդը շարունակել է․

«Ես հարցրեցի նրան, թե ինչ հարցեր ուներ, և նա ասաց ինձ: Դրանք սովորական հակաեկեղեցական հարցեր էին, բայց ես կարիք ունեի մի փոքր ժամանակի՝ նյութեր հավաքելու, որպեսզի կարողանայի տալ խելամիտ պատասխաններ: Այսպիսով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք հանդիպելու 10 օր հետո, և ես ասացի նրան, որ կպատասխանեի նրա յուրաքանչյուր հարցին: Երբ նա պատրաստվում էր մեկնել, ես կանգնեցրի նրան:

«Երեց, դու ինձ մի քանի հարցեր տվեցիր այսօր»,-ասացի ես: Այժմ մի հարց ունեմ քեզ:

«Այո, Նախագահ»:

«Որքա՞ն ժամանակ է անցել այն ժամանակից ի վեր, երբ կարդացել ես Մորմոնի Գիրքը»,- հարցրեցի ես:

Նա աչքերը ներքև խոնարհեց: Նա որոշ ժամանակ նայում էր հատակին: Ապա նայեց ինձ: «Երկար ժամանակ է, Նախագահ»,- խոստովանեց նա:

«Դե լավ»,-ասացի ես: «Դու տվեցիր ինձ քո հանձնարարությունը: Արդար կլինի, որ ես էլ քեզ տամ քոնը: Ես ուզում եմ, որ դու խոստանաս, որ կկարդաս Մորմոնի Գիրքն առնվազն մեկ ժամ` ամեն օր այսօրվանից սկսած մինչև մեր հաջորդ հանդիպումը»: Նա համաձայնվեց, որ կաներ դա:

Տաս օր հետո նա վերադարձավ իմ գրասենյակը, և ես պատրաստ էի: Ես հանեցի իմ թղթերը, որ սկսեմ պատասխանել նրա հարցերին, բայց նա կանգնեցրեց ինձ:

«Նախագահ, ասաց նա, դրա անհրաժեշտությունը չկա»: Ապա նա բացատրեց. «Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է»:

«Դեհ, դա հիանալի է», -ասացի ես: «Բայց ամեն դեպքում, դու քո հարցերի պատասխանները կստանաս: Ես աշխատել եմ սրա վրա բավական երկար ժամանակ, այնպես որ նստիր հենց այնտեղ և լսիր»:

Եվ այսպիսով ես պատասխանեցի նրա բոլոր հարցերին, իսկ հետո հարցրեցի. «Երեց, ի՞նչ սովորեցիր սրանից»:

Եվ նա պատասխանեց.«Եկեք Տիրոջը պատշաճ ժամանակ տրամադրենք» (“When Shall These Things Be?” 60.

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ուղի, որով դուք կարող եք ավելի լավ «գանձի պես պահել [Տիրոջ]խոսքը» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.37):

Տիրոջ խոսքերի արժեվորումը օգնում է մեզ խուսափել խաբվելուց և ժամանակակից հայտնությունը նախազգուշացնում է մեզ «կանգնել …. սուրբ վայրերում և չշարժվել, մինչև Տիրոջ օրը գա» (ՎևՈւ 87.8): Բացի սուրբ գրությունները սովորելուց, որպեսզի Տիրոջ խոսքը արժեվորենք, մենք կարող ենք ստանալ Աստծո խոսքերը` կանգնած մնալով կամ հաճախելով սուրբ վայրեր, ինչպես օրինակ` տաճարներ և ժողովատներ և աշխատենք դարձնել մեր տները սուրբ վայրեր: Մտածեք, թե ինչպես այս տեղերում լինելը կարող է օգնել ձեզ ճշմարիտ վարդապետություն սովորել և խուսափել խաբվելուց:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.38-55)

Հիսուսը պատվիրում է Իր աշակերտներին նախապատրաստվել Իր Երկրորդ Գալուստին:

Փրկիչն ավարտում է այս ելույթը՝ ուսուցանելով Իր աշակերտներին, թե ինչպես արժեվորեն Իր խոսքը և նախապատրաստվեն Իր Երկրորդ Գալուստին։

Հետևյալ աղյուսակի վանդակներում նկարեք հասարակ նկարներ, որոնք ցույց են տալիս օրինակները, որոնք Փրկիչն օգտագործեց՝ ուսուցանելու Իր Երկրորդ Գալուստին նախապատարաստվելու մասին: Այնուհետև յուրաքանչյուր նկարի տակ գրեք մի ճշմարտություն, որը դուք գտել եք՝ Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու վերաբերյալ:

Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.38-39)

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.40-43

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.46-47

Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.48-54

Այս օրինակներից մենք սովորում ենք, որ միայն Երկնային Հայրը գիտի, թե երբ է տեղի ունենալու Փրկիչի Երկրորդ Գալուստը, և եթե մենք հետևենք նշաններին և հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, ապա մենք պատրաստ կլինենք Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Վերանայեք Ջոզեֆ Սմիթ—Մատթեոսում նշված ճշմարտությունները և մտածեք, թե այդ ճշմարտություններն ինչպես են օգնում պատասխանել այն հարցերին, որոնք դուք գրել էիք դասի սկզբում:

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու լավագույն ուղին հետևելն է Նրա ժամանակակից մարգարեների և առաքյալների ուսմունքներին: Մտածեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերի մասին.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Ի՞նչ կլիներ, եթե Նրա գալու օրը վաղը լիներ: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը` մեր վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ անհամաձայնություններ կլուծեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք:

Եթե այս բաները կանեինք այդ դեպքում, ինչո՞ւ չանենք հիմա: Դալլին Հ. Օուքս, («Նախապատաստություն Երկրորդ Գալուստի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 9):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Եթե դուք պիտի հանդիպեք Փրկիչին վաղը, ի՞նչ կփոխեիք այսօր:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.

    Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս, Մատթեոս 24-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.