Գրադարան
Մաս 5, Օր 1. Մատթեոս 18-20


Մաս 5. Օր 1

Մատթեոս 18-20

Նախաբան

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց սկզբունքներ, որոնք կօգնեին նրանց առաջնորդել Իր Եկեղեցին Իր Համբարձվելուց հետո: Նա պատմեց նաև անգութ ծառայի առակը` ի պատասխան ներմանը վերաբերող Պետրոսի հարցին, և Նա ուսուցանեց ամուսնության սրբության մասին: Փրկիչը շեշտադրեց աշխարհիկ հարստություններից վեր հավերժական կյանք ընտրելու կարևորությունը, և Նա պատմեց այգու մշակների առակը:

Մատթեոս 18

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանում է սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց առաջնորդել Եկեղեցին և Նա պատմում է անգութ ծառայի առակը

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Հետևյալ պատմությունը, որը պատմել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, պատմում է մի ընտանիքի մասին, որի երկու տարեկան երեխան մահացավ. « Հայրը դագաղագործ էր և մի գեղեցիկ դագաղ սարքեց իր թանկագին երեխայի համար: Թաղման օրը ամպամած էր` արտացոլելով այն տխրությունը, որ նրանք զգում էին իրենց կորստի պատճառով: Երբ ընտանիքը քայլում էր դեպի ժողովատուն Հոր հետ՝ տանելով փոքրիկ դագաղը, քիչընկերներ էին հավաքվել: Սակայն ժողովատան դուռը փակ էր: Մշտազբաղ եպիսկոպոսը մոռացել էր թաղման մասին: Նրան գտնելու փորձերն անօգուտ էին: Չիմանալով թե ինչ անել, հայրը դագաղը դրեց իր թևի տակ և իր ընտանիքի հետ տարավ այն տուն` քայլելով հորդառատ անձրևի տակ» («Թաքնված սեպեր» Ensign, May 2002, 19):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Եթե դուք լինեիք այդ ընտանիքի անդամը, ինչպիսի զգացում կունենայիք, եթե եպիսկոպոսը թերանար գալ թաղմանը :

    2. Ինչո՞ւ էր եպիսկոպոսին ներելը դժվար :

Մատթեոս 18.1–20 մենք կարդում ենք, որ Գալիլեայում Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին խոնարհեցնել իրենց անձը և դառնալ ինչպես փոքրիկ երեխաներ: Նա նաև բացատրեց, որ նրանք, ովքեր «գայթակղեն» Իր փոքրիկ հետևորդներին կամ նրանց մոլորեցնեն, կտառապեն (տես հատվածներ 6–7, ներառյալ Մատթեոս 18.6, ծանոթություն ա):

Երեխաների խոնարհությունը կարելի է նմանեցնել Եկեղեցու նորադարձների հետ : Ի՞նչ դասեր կարող ենք սովորել նորադարձներից: Ինչպե՞ս կարող ենք և երեխաներին, և նորադարձներին դաստիարակելով բերել դեպի Եկեղեցին:

Հետո Փրկիչը խորհուրդ տվեց Իր աշակերտներին իրենց կյանքից հեռացնել բոլոր այն բաները, որոնք կարող էին նրանց գայթակղել կամ ստիպել նրանց սայթակել (տես հատված 9): Նա նաև ուսուցանեց Առաքյալներին, որ եթե որևէ մեկը օրինազանցություն է անում կամ մեղանչում նրանց դեմ, նրանք սկզբում պետք է լուծեն խնդիրը այդ անձնավորության հետ առանձին: Եթե անձնավորությունը հրաժարվում է ապաշխարել, այդ ժամանակ նա կարող է բերվել Եկեղեցու իշխանավորների առջև: (Նշում. Փրկչի ուսմունքները, որոնք գտնվում են Մատթեոս 18.1–14-ում կքննարկվեն ավելի մեծ խորությամբ Մարկոս 9-ի և Ղուկաս 15-ի դասերում:)

Հետևելով այս հրահանգին, Պետրոսը Տիրոջը մի հարց տվեց ներման մասին: Կարդացեք Մատթեոս 18.21-ը` փնտրելով Պետրոսի հարցը:

Որոշ կրոնական առաջնորդներ Պետրոսի օրերում ուսուցանում էին, որ անձնավորությունը չպետք է ներում խնդրի որևէ այլ մարդուց ավելի քան երեք անգամ: Հարցնելով Տիրոջը, թե արդյոք պետք է ների որևէ մեկին յոթ անգամ, Պետրոսը գուցե մտածում էր, որ ինքը մեծահոգի էր (see Bruce R. McConkie, The Mortal Messiah: (See Bruce R. McConkie, The Mortal Messiah: From Bethlehem to Calvary,4 vols. [1979–81], 3:91–85.) Կարդացեք Մատթեոս 18.22 հատվածը` փնտրելով Փրկչի պատասխանը Պետրոսին:

«Յոթանասուն անգամ յոթը» ասելու մի ձև է, որ մենք չպիտի սահման դնենք, թե քանի անգամ ներենք մյուսներին: Փրկիչի պատասխանը Պետրոսին ուսուցանում է ճշմարտությունը, որ Տերը պատվիրել է մեզ ներել նրանց, ովքեր վիրավորում են կամ մեղանչում մեր դեմ:

Ներել ուրիշներին նշանակում է սիրով վերաբերվել այն անձնավորությանը, ով վիրավորել է կամ ցավ պատճառել ձեզ և չունենալ անբարյացկամ զգացումներ նրա նկատմամբ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ներել», scriptures.lds.org, ՎևՈւ 64.9–11): Ներելը չի նշանակում, որ դուք շարունակում եք թույլ տալ ուրիշներին վնասել ձեզ, կամ որ վիրավորողը չպիտի հաշվետու լինի իր գործողությունների համար օրենքով կամ այլ ձևով:

Պետրոսի հարցին պատասխանելուց հետո Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին մի առակ, որը կարող է օգնել մեզ հասկանալ, թե ինչու մենք պիտի ներենք ուրիշներին:

Կարդացեք Մատթեոս 18.23-30-ը` փնտրելով, թե որքան փող էր պարտք ծառան և նրածառայակիցը:

Որքա՞ն էր ծառան պարտք թագավորին:

Որքա՞ն էր ծառայակիցը պարտք ծառային:

Օգտագործեք հետևյալ տեղեկությունը, որը կօգնի ձեզ հաշվել, թե որքան ժամանակ կարող է պահանջվել յուրաքանչյուր պարտապանից ետ վճարել իր պարտքը.

Հիսուսի օրերում «հաշվել են, որ 10000 տաղանդը հավասար էր 100000000 դինարի [Հռոմեական արժույթով]: Մեկ դինարը սովորաբար մեկ օրվա աշխատավարձ էր սովորական աշխատողի համար» (Jay A. Parry and Donald W. Parry, Understanding the Parables of Jesus Christ [2006], 95). Հաշվեք, թե որքան ժամանակ կպահանջվեր այս ծառայից՝ մարելու այս պարտքը բաժանելով 100000000 դինարը 365 օրվա վրա:

Եթե նրա ամբողջ աշխատավարձը տրվեր, քանի օր կպահանջվեր ծառայից իր պարտքը ետ վճարելու համար:

Համեմատելու համար` 100 պենսը հավասար է 100 դինարի: (Հիշեք, որ աշխատողների մեծ մասը վաստակում էր օրը մեկ դինար: ) Հաշվեք, թե որքան ժամանակ կպահանջվեր ծառայակցից մարելու իր պարտքը:

Եթե նրա ամբողջ աշխատավարձը տրվեր , քանի՞ օր կպահանջվեր ծառայակցից վճարելու իր պարտքը:

Կարդացեք Մատթեոս 18.31–35-ը` փնտրելով, թե ինչպես արձագանքեց թագավորը, երբ նա պարզեց ծառայի արարքները իր ծառայակցի դեմ:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ թագավորն ասաց ծառային, որ նա ամբարիշտ էր, քանի որ չէր ներում իր ծառայակցի պարտքը:

Հիմնվելով հատված 35-ում ձեր կարդացածի վրա, գրեք թե ո՞ւմ կարող են ներկայացնել երեք մարդկանցից յուրաքանչյուրը.

Թագավոր= 

Ծառա= 

Ծառայակից= 

Այս առակում սովորածն օգտագործելով, լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք ուզում ենք, որ Աստված ների մեզ, ապա : Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում Մատթեոս 18.24–35-իկողքին):

Ի՞նչ կարող է մարդ անել, երբ դժվարանում է ներել մեկ ուրիշին:

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ուսուցանել է.

Նկար
President James E. Faust

«Մենք պետք է ճանաչենք և ընդունենք զայրացած զգացումները: Խոնարհություն կպահանջվի դա անելու համար, բայց եթե մենք ծնկի գանք և Երկնային Հորից խնդրենք ներման զգացում շնորհել մեզ , Նա կօգնի մեզ: Տերը պահանջում է մեզանից «ներել բոլոր մարդկանց» [ՎևՈւ 64.10] մեր բարօրության համար, որովհետև «ատելությունը կասեցնում է հոգևոր աճը» [Orson F. Whitney, Gospel Themes (1914), 144]. Միայն այն ժամանակ, երբ մենք ազատվենք ատելությունից և դառնությունից, Տերը կարող է մխիթարություն տալ մեր սրտերին: ….

«…. Երբ ողբերգությունն է վրա հասնում, մենք չպետք է արձագանքենք` ձգտելով անձնական վրեժի, այլ ավելի շուտ թող արդարությունը իր գործն անի, իսկ հետոմոռանանք դրա մասին: Հեշտ չէ մոռանալ և դատարկել մեր սրտերը բորբոքիչ զայրույթից: Փրկիչն առաջարկել է մեզ բոլորիս թանկարժեք խաղաղություն Իր Քավության միջոցով, բայց դա կարող է գալ միայն այն ժամանակ, երբ մենք կամենում ենք դուրս հանել զայրույթի, չարության կամ վրեժի բացասական զգացումները: Մեզ` բոլորիս համար, ովքեր ներում են նրանց, «ովքեր մեղանչում են մեր դեմ» [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 6.13], նույնիսկ նրանց, ովքեր լուրջ հանցանքներ են գործել, Քավությունը բերում է որոշ չափով խաղաղություն և հանգստություն» («Ներման ապաքինող զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 69):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն մասին, թե երբ է Տերն օգնել ձեզ ներել ինչ-որ մեկին, ով մեղանչել է ձեր դեմ կամ վիրավորել ձեզ:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Հետևյալը Նախագահ Մոնսոնի պատմության եզրակացությունն է, որը տրվել էր այս դասի սկզբում. «Եթե ընտանիքը ավելի քիչ սկզբունքայնություն ունենար, նրանք կմեղադրեին եպիսկոպոսին և չար զգացումներ կպահեին իրենց մեջ: Երբ եպիսկոպոսն իմացավ ողբերգության մասին, նա այցելեց ընտանիքին և ներողություն խնդրեց: Դեռ ակնհայտ ցավն իր դեմքին , բայց աչքերում արցունքներ, հայրն ընդունեց ներողությունը, և երկուսը գրկախառնվեցին ըմբռնման ոգով»: («Թաքնված սեպեր» 19):

Խորհեք, թե ինչպե՞ս եք զարգացնում այս հատկանիշները ձեր կյանքում: Աղոթեք ներելու ցանկության և ունակության համար, որ ցավն ու զայրույթը մոռացվի, որպեսզի Հիսուս Քրիստոսը կարողանա օգնել ձեզ խաղաղություն և հանգստություն զգալ Իր Քավության միջոցով:

Մատթեոս 19․1-12

Փրկիչն ուսուցանում է ամուսնության սրբության մասին

Նկար
bride and groom on temple grounds

Տիրոջ վարդապետությունը ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ տարբերվում է աշխարհի շատ հավատալիքներից:

Որո՞նք են ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ աշխարհի հավատալիքները:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 19.1–12-ը, փնտրեք Տիրոջ ուսմունքներն ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ և հաշվի առեք այս ուսմունքների կարևորությունը ձեզ համար:

Կարդացեք Մատթեոս 19.1–3-ը` փնտրելով այն հարցերը, որոնք ուղղեցին Փարիսեցիները Հիսուսին:

«Իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար» (Մատթեոս 19.3-ում) վերաբերում է մարդուն, ով բաժանվում է իր կնոջից ամեն մի պատճառի համար, նույնիսկ, եթե այն չնչին է կամ եսասիրական:

Կարդացեք Մատթեոս 19.4-6 հատվածները` պարզելով, թե ինչ է ուսուցանել Փրկիչը ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ:

Այս հատվածներն ուսուցանում են, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև սուրբ փոխհարաբերություն է՝ նախագծված և հաստատված Աստծո կողմից: Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում Մատթեոս 19.6-ի կողքին: Ժամանակակից հայտնության մեջ Տերը հաստատում է, որ «ամուսնության նոր և հավիտենական ուխտը» (ամուսնությունը տաճարում) (տես ՎևՈւ 131․1-4) անհրաժեշտ է վեհացում ստանալու համար։

Կարդացեք Մատթեոս 19.7-ը` փնտրելով մեկ ուրիշ հարց, որը Փարիսեցիները տվեցին Հիսուսին:

Մատթեոս 19.8–9-ը արձանագրում է, որ Փրկիչն ասաց Փարիսեցիներին, որ Մովսեսը թույլատրում էր ամուսնալուծությունը իր օրերում մարդկանց քարասրտության պատճառով: «Արձակել» բառը այս հատվածներում կարող է նաև նշանակել բաժանվել կամ հեռանալ:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերն օգնում են պարզաբանել, թե ինչպես է այս ուսմունքը կապված մեր օրերի հետ: «Վեհացման համար պահանջվող ամուսնության տեսակը՝ տևողությամբ հավերժական և աստվածանման որակով, չի մտածում ամուսնալուծության մասին: Տիրոջ տաճարներում զույգերը ամուսնանում են ողջ հավերժության համար: Բայց որոշ ամուսնություններ չեն առաջադիմում դեպի այդ կատարելատիպը: «[Մեր] քարասրտութեան համար» [Մատթեոս 19.8] Տերը ներկայումս չի հարկադրում սելեստիալ չափանիշի հետևանքները: Նա թույլ է տալիս բաժանված անձանց կրկին ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում» («Ամուսնալուծություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 70):

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք որոշ ուղիների մասին, որ դուք պատրաստվում եք Երեց Օուքսի կողմից նկարագրված «այնպիսի ամուսնությանը, որը պահանջվում է վեհացման համար»: Ի՞նչ կարող եք անել` մտնելու հավերժական ամուսնության մեջ ուժեղ պարտավորությամբ՝ հաղթահարելու տարբերություններն առանց ամուսնալուծության:

Մատթեոս 19.13–20:34

Հիսուսը սովորեցնում է հավերժական կյանքի մասին և Նա պատմում է այգու մշակների առակը:

Մատթեոս 19.13–30 արձանագրում է, որ Հիսուսը քաջալերում էր Իր հետևորդներին ավելի շուտ ձգտել հավերժական կյանքի, քան աշխարհիկ հարստությունների: Պետրոսը հարցրեց, թե ինչ կստանան աշակերտները, որովհետև նրանք հրաժարվեցին իրենց աշխարհիկ ունեցվածքներից՝ Փրկիչին հետևելու համար: (Նշում. Այս հատվածներում քննարկվող իրադարձությունները կընդգրկվեն մանրամասնորեն Մարկոս 10-ին վերաբերող դասում:)

Նկար
workers in vineyard

Մատթեոս 20.1–16-ում մենք կարդում ենք, որ Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին մի առակ՝ օգնելու նրանց հասկանալ Երկնային Հոր ցանկությունը Իր բոլոր զավակներին հավերժական կյանք տալու հնարավորություն ստանալու մասին : Այս առակում մի մարդ վարձում է մշակներ՝ օրվա տարբեր ժամանակներում աշխատելու իր այգում, ապա նա վճարում է նրանց բոլորին նույն աշախատավարձը օրվա վերջում:

Մատթեոս 20.17–34-ը գրում է, որ Հիսուս Քրիստոսը կանխագուշակել էր, որ Իրեն կդավաճանեն և կդատապարտեն մահվան, երբ Նա վերադառնար Երուսաղեմ: Նա ուսուցանեց Իր աշակերտներին, որ պաշտոնի և իշխանության ձգտելու փոխարեն նրանք պիտի հետևեն Իր օրինակին և ծառայեն ուրիշներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 18-20-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.