Գրադարան
Մաս 4, Օր 1. Մատթեոս 13. 24-58


Մաս 4, Օր 1

Մատթեոս 13. 24-58

Նախաբան

Փրկիչն օգտագործել է առակներ՝ ուսուցանելու Երկնքի արքայության, Իր Եկեղեցու վերականգման և աճի մասին վերջին օրերում, արդարների հավաքման և ամբարիշտների կործանման մասին՝ Իր Երկրորդ Գալստյան ժամանակ:

Մատթեոս 13.24–30, 36–43

Հիսուսն ուսուցանում է ցորենի և որոմների առակը:

Մտածեք հետևյալ հարցերի մասին և գրեք պատասխան վերջինի համար.

  • Արդյոք երբևէ հուսահատվե՞լ եք կամ սրտնեղել աշխարհում առկա այդքան շատ չարիքի պատճառով:

  • Ինչո՞ւ Տերն ուղղակի չի հեռացնում մեզ շրջապատող չարիքը:

  • Ինչո՞ւ դուք պիտի ընտրեք արդար ապրելակերպը, երբ ձեր շրջապատում որոշ մարդիկ կարծես չեն զգում իրենց անարդար ընտրությունների բացասական հետևանքները:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 13.24–30, 36–43, փնտրեք մի ճշմարտություն, որը կարող է օգնել ձեզ գտնել հանգստություն, մինչ ձգտում եք արդարակյաց ապրել ամբարիշտ աշխարհում: Մատթեոսի ավետարանում այս պատմությունն ուսումնասիրելուց հետո կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 86.1-7-ը, որտեղ Տերը տվեց լրացուցիչ մեկնաբանություն ցորենի և որոմների առակին:

Մատթեոս 13.24–30-ում Փրկիչն ուսուցանել է մի առակ ցորենի և որոմների մասին:

Նկար
wheat, tares

Որոմը թունավոր մոլախոտի տեսակ է: Ցորենն ու որոմը շատ նման են տեսքով, երբ ծլում են, բայց դրանք կարելի է տարբերել, երբ արդեն հասունացած են:

Կարդացեք Մատթեոս 13.24–30-ը և Ջոզեֆ Սմիթի թարգմանության մասը Մատթեոս 13.30, ծանոթություն բ` փնտրելով, թե ինչ պատահեց ցորենի և որոմների հետ:

Ի՞նչ պատահեց ցորենի և որոմների հետ:

Ըստ ձեզ, լավ սերմ ցանող սերմնացանն ինչո՞ւ հանձնարարեց իր ծառաներին` թույլ տալ, որ ցորենը և որոմները «միասին աճեն մինչև բերքահավաքը» (Մատթեոս 13.30):

Համաձայն Ջոզեֆ Սմիթի թարգմանության, ո՞րը պիտի առաջինը հավաքվեր` ցորենը, թե՞ որոմները:

Երբ Փրկիչը պատմեց ցորենի և որոմների առակը , Նրա աշակերտները խնդրեցին Նրան բացատրել դրա իմաստը: ԿարդացեքՄատթեոս 13.36–43-ը` փնտրելով Փրկիչի բացատությունը առակի վերաբերյալ: (Կարող եք հետևյալ հարցերի ձեր պատասխանը գրել սուրբ գրություններում:)

  • Ո՞վ էր ցանում կամ տնկում լավ սերմը:

  • Ո՞վ էր ցանում կամ տնկում որոմները:

  • Ի՞նչ են խորհրդանշում ցորենը և որոմները: (Երբ պատասխանեք այս հարցին, հիշեք, որ ամբարիշտները նրանք են, ովքեր չեն ընտրում ապաշխարության ճանապարհը [տես Վարդապետություն և Ուխտեր 29.17]:)

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ «աշխարհի վերջը» արտահայտությունը հատված 39-ում վերաբերում է ամբարիշտների կործանմանը Փրկիչի Երկրորդ Գալստյան ժամանակ: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նաև օգնում է մեզ հասկանալ, որ վերջին օրերում Տերը կուղարկի հրեշտակներ և սուրհանդակներ՝ օգնելու բաժանել արդարներին ամբարիշտներից (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 13.39–44 [in the Bible appendix]):

Մի ճշմարտություն, որն այս առակն ուսուցանում է այն է, որ Տերը կհավաքի արդարներին վերջին օրերին, իսկ հետո կոչնչացնի ամբարիշտներին Իր Գալուստի ժամանակ։

Խորհեք, թե այս ճշմարտությունը ինչպես կարող է հանգստություն բերել ձեզ, երբ ապրում եք չար աշխարհում: Ինչպե՞ս կարող է սա օգնել ձեզ հասկանալ, թե դուք ինչո՞ւ պիտի ընտրեք արդար ապրել, երբ ձեր շրջապատում որոշ մարդիկ կարծես չեն զգում իրենց անարդար ընտրությունների բացասական հետևանքները:

Մեր ազատ կամքի պատճառով մենք ենք որոշում մեր ընտրությամբ` արդյո՞ք մենք կհավաքվենք արդարների հետ, թե կտառապենք ամբարիշտների հետ: Հիշեք, քանի որ մենք բոլորս կատարում ենք սխալներ, Փրկիչը հրավիրում է մեզ ապաշխարել, որպեսզի մենք կարողանանք հավաքվել արդարների հետ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը` փնտրելով, թե նա ինչ է ասել, որ մենք պիտի անենք, որպեսզի հավաքվենք Տիրոջ կողմից:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Տերը հավաքում է Իր ժողովրդին, երբ նրանք ընդունում են Նրան և պահում Նրա պատվիրանները: …

“… Տերը հավաքում է Իր ժողովրդին երկրպագելու, կառուցելու Եկեղեցին, պաշտպանության համար և ստանալու խորհուրդ և հրահանգ: …

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ բոլոր դարերում հավաքման աստվածային նպատակն է կառուցել տաճարներ, որպեսզի Տիրոջ զավակները կարողանան ստանալ բարձրագույն արարողությունները և դրանցով ձեռք բերեն հավերժական կյանք [տես Եկեղեցու Նախագահների Ուսմուքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 416–17]” (“The Spirit and Purpose of Gathering” [Brigham Young University–Idaho devotional, Oct. 31, 2006], byui.edu/devotionals):

Ըստ Երեց Բեդնարի, ի՞նչ պիտիանենք, որպեսզի հավաքվենք Փրկչի կողմից։

Խորհեք այն օրհնությունների մասին, որոնք եկել են ձեր կյանք, երբ դուք հավաքվել եք Տիրոջ կողմից:

Նայեք հետևյալ նկարներին.

Նկար
քույր միսիոներներն ուսուցանում են ընտանիքի, երեցներն ուսուցանում են մի տղամարդու, Սոլթ Լեյքի Տաճարի ծայրաձողերը

Մտածեք, թե այս նկարներն ինչպես են լուսաբանում, , թե ինչ պիտի անենք` օգնելու Փրկիչին հավաքելու Երկնային Հոր զավակներին:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Հավաքման այս վարդապետությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կարևոր ուսմունքներից մեկն է: … Մենք ոչ միայն ուսուցանում ենք այս վարդապետությունը, այլ մենք մասնակցում ենք դրան: Մենք անում ենք այդ, երբ մենք օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին վարագույրի երկու կողմերում էլ։ …

«… Մենք հավաքում ենք տոհմաբանական աղյուսակներ, ստեղծում ընտանեկան խմբերի թերթիկներ և փոխարինաբար կատարում տաճարային աշխատանք՝ հավաքելու մարդկանց դեպի Տերը և դեպի իրենց ընտանիքները: 

«Այստեղ` երկրի վրա, միսիոներական աշխատանքը վճռորոշ է Իսրայելի հավաքման համար» («Սփռված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 80)։

Խորհեք այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք Տիրոջն օգնելիս՝ հավաքելու արդարներին միսիոներական աշխատանքի և տաճարային աշխատանքի միջոցով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է ձեր մասնակցությունն այս հավաքմանը օգնել ձեզ արդար ապրել, չնայած ապրում եք գայթակղությամբ և մեղքով լեցուն աշխարհում :

    2. Դուք ի՞նչ կանեք, որպեսզի հավաքվեք ինքներդ, հավաքեք ձեր ընտանիքին և ուրիշներին` դեպի Փրկիչը և Նրա Եկեղեցին:

Մատթեոս 13.31–35, 44–52

Հիսուսն օգտագործում է առակներ ուսուցանելու երկնքի արքայության մասին

Նկար
մանանեխի սերմ, թթխմոր, գանձ, մարգարիտ, ձկնորսական ցանց

Մի քանի տարբեր առակներում Փրկիչը համեմատում է երկնքի արքայությունը (կամ Իր Եկեղեցին և ավետարանը) մանանեխի հատիկի, թթխմորի (Թթխմորը կամ խմորիչը, օգտագործվում է խոհարարության մեջ և ավելացվում է հացի խմորին՝ օգնելու, որ այն բարձրանա` նախքան թխելը), թաքցված գանձի, մարգարիտի և ձկնորսական ցանցի հետ:

  1. Կարդացեք հետևյալ սուրբ գրության հատվածներից յուրաքանչյուրը` փնտրելով, թե ինչ է ուսուցանել Փրկիչը Իր աշակերտներին այդ առակում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, գրեք, թե ըստ ձեզ, ինչ ճշմարտություններ էր ուսուցանում Փրկիչը:

    1. Մատթեոս 13. 31–32

    2. Մատթեոս 13․33

    3. Մատթեոս 13.44

    4. Մատթեոս 13. 45–46

    5. Մատթեոս 13. 47-50

Ճշմարտություններից մեկը, որ Փրկիչն ուսուցանեց մանանեխի սերմի և թթխմորի առակներում, այն է, որ Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցին կաճի մի փոքրիկ սկզբնավորումից՝ լցնելով ողջ աշխարհը: Դուք գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ հատված 33-ի կողքին:

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

Նախագահ Ջողեֆ Սմիթն ուսուցանել է, թե ինչպես Հիսուս Քրիստոսի հետևորդները կարող են նմանեցվել թթխմորի: «Չնայած ասվում է և դա որոշ չափով ճշմարիտ է, որ մենք ընդամենը մի բուռ ենք` համեմատած մեր մերձավորների հետ աշխարհում, սակայն մենք կարող ենք համեմատվել թթխմորի հետ, որի մասին խոսեց Փրկիչը, որն ի վերջո կխմորի ողջ աշխարհը» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 74):

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը նույնպես ուսուցանում է այս առակի մասին: Մենք պետք է ապրենք աշխարհում, բայց չլինենքաշխարհից: Մենք պետք է ապրենք աշխարհում, որովհետև ինչպես Հիսուսն է սովորեցրել առակում, Իր արքայությունը «նման է թթխմորի», որի դերը կայանում է իր ներգործությամբ ողջ զանգվածը բարձրացնելու մեջ (տես Ղուկաս 13.21, Մատթեոս 13.33,, տես նաև 1 Կորնթացիս 5.6–8): Նրա հետևորդները չեն կարողանա դա անել, եթե շփվեն միայն նրանց հետ, ովքեր կիսում են իրենց համոզմունքները և սովորությունները («Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 25):

Խորհեք, ի՞նչ կարող եք անել որպես Վերջին Օրերի Սուրբ` օգնելու, որ Փրկիչի Եկեղեցին աճի:

Մեկ այլ սկզբունք, որ Փրկիչն ուսուցանեց դաշտում թաքցված գանձի և թանկագին մարգարիտի վերաբերյալ այն է, որ քանի որ ավետարանի օրհնությունները հավերժական արժեք ունեն, դրանց համար արժե անել ամեն զոհաբերություն: Դուք գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Մատթեոս 13.44–46-ի կողքին:

  1. Որպեսզի ավելի լավ հասկանաք այս սկզբունքը, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանեք հետևյալ հարցերին. Սյունակներից մեկը վերնագրեք «Ավետարանի օրհնություններ», մյուս սյունակը` «Զոհաբերություններ՝ օրհնություններ ձեռք բերելու համար»:

    «Ավետարանի օրհնություններ» սյունակում թվեք ավետարանի օրհնություններից մի քանիսը (օրինակները կարող են ներառել` գիտելիք սուրբ գրքերից, առաջնորդություն ապրող մարգարեներից, փրկարար արարողություններ և հավերժական ամուսնություն): Յուրաքանչյուր թվարկված օրհնության համար «Զոհաբերություններ՝ օրհնություններ ձեռք բերելու համար» սյունակում գրեք, թե ձեզանից ի՞նչ զոհաբերություններկպահանջվի ՝ այդ օրհնությունը ձեռք բերելու համար: Օրինակ, Գիտելիք սուրբ գրություններից, օրհնությունը ստանալու համար մենք պետք է ամեն օր հետազոտենք սուրբ գրությունները:

Մտածեք ձեր թվարկած օրհնությունների մասին և խորհեք, թե ինչո՞ւ այդ օրհնությունների ձեռք բերումն արժե ցանկացած զոհաբերության, որ կարող է պահանջվել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ավետարանի ի՞նչ օրհնություն եք կամենում ձեռք բերել:

    2. Ինչո՞ւ եք կամենում այդ օրհնությունը:

    3. Ի՞նչ զոհաբերություն ստիպված կլինեք անել` այդ օրհնությունը ստանալու համար:

Մատթեոս 13.53–58

Հիսուսն ուսուցանում է Նազարեթում և մերժվում է Իր իսկ ժողովրդի կողմից:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 13.53–58-ում, Նազարեթի ժողովուրդը մերժեց Փրկիչին և Նրա ուսմունքները: Նրանց անհավատության պատճառով Փրկիչը չկարողացավ շատ հրաշքներ գործել նրանց մեջ:

Նկար
Քրիստոսն ուսուցանում է ժողովարանում
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 13.24–58 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.