Գրադարան
Մաս 1, Օր 4. Նոր Կտակարանի նախաբանը և համատեքստը


Մաս 1 Օր 4

Նոր Կտակարանի նախաբանը և համատեքստը

Նախաբան

Նոր Կտակարանը Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի, ուսմունքների և Քավության մի հիշատակարան է, Նրա Եկեղեցու և Նրա աշակերտների վաղ ծառայության և ուսմունքների հաստատում: Այս դասի ընթացքում դուք կսովորեք Նոր Կտակարանի պատմական և մշակութային համատեքստի մասին, ներառյալ՝ թե ինչու էին շատ Հրեաներ մերժում Հիսուսին որպես Մեսիա կամ Փրկիչ: Նաև կկարդաք նրանց մասին, ովքեր խոնարհաբար ընդունել են Հիսուսին որպես Փրկիչ և ընտրել հետևել Նրան:

Նոր Կտակարանի համատեքստը

Նկար
detail from stoning of Stephen, stoning of Stephen

Ձեր ձեռքը դրեք աջ կողմում տրված նկարի վրա: Ձախակողմյան նկարին նայելով, ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում այդ նկարում: Բացեք աջակողմյան նկարը:

Նկարն ամբողջությամբ տեսնելն ինչպե՞ս է օգնում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այդ նկարում:

Կապույտ գլխաշորով տղամարդը Ստեփանոսն է՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը: Կարդացեք Գործք 7-ի խորագիրը, որպեսզի իմանաք, թե ինչ է պատկերված այդ նկարում:

Մտածեք, թե ինչպես կարող եք ամբողջ նկարը բացելը նմանեցնել այդ սուրբ գրությունը հասկանալու հետ:

Այս վարժությունը ցույց է տալիս սուրբ գրությունների համատեքստը հասկանալու կարևորությունը: Համատեքստ բառը վերաբերում է տվյալ սուրբ գրության հատվածի, իրադարձության կամ պատմության հանգամանքներին ու նախադրյալներին: Ծանոթանալով Նոր Կտակարանի պատմությունը և մշակույթը ներկայացնող համատեքստին, դուք կարող եք ավելի լավ հասկանալ և կիրառել դրա ուսմունքները:

Այս դասի մյուս բաժինները պարունակում են տեղեկություն, որը կօգնի ձեզ ավելի խորը հասկանալ Նոր Կտակարանի համատեքստը:

Հրեա կրոնական ղեկավարները՝ Փրկչի ծառայության օրերին

Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն արձանագրել է մի մարգարեություն, որն օգնում է մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության ժամանակ տիրող իրավիճակը: Կարդացեք 2 Նեփի 10.3-5 հատվածը, և գտեք ինչ բառեր կամ արտահայտություններ է Հակոբն օգտագործել Փրկչի ծառայության ընթացքում հրեաների հոգևոր վիճակը ներկայացնելու համար:

Քահանայանենգություն բառը 2 Նեփի 10.5-ում նշանակում է քարոզել, որը կատարվում է ոչ թե Աստծո ժողովրդի բարօրության համար, այլ աշխարհից շահ և գովասանք ստանալու նպատակով (2 Նեփի 26.29): Քահանայանենգության մեջ մեղավոր մարդիկ Հրեաների մեջ հիմնականում այն ամբարիշտ կրոնական ղեկավարներ էին, որ մոլորեցնում էին մարդկանց:

Լրացումներ Մովսեսի օրենքին և մյուս կեղծ փիլիսոփայությունները

Որպեսզի ավելի խորը հասկանաք, թե ինչպես էին կրոնական ղեկավարները մարդկանց մոլորեցնում, մի շրջան գծեք հետևյալ շրջանի շուրջը, որը ներկայացնում է Մովսեսի օրենքը և այն անվանեք Բանավոր օրենք:

Նկար
words Law of Moses in circle

Մովսեսի օրենքն իրենից ներկայացնում էր այն պատվիրաններն ու ուսմունքները, որ Աստված Մովսես մարգարեի միջոցով տվել էր Իսրայելին: Հրեա ուսուցիչներն օրենքին ավելացրել էին իրենց իսկ կանոններն ու մեկնաբանությունները: Հայտնի լինելով որպես բանավոր օրենք կամ բանավոր ավանդություն, այդ ավելացված կանոններն ու մեկնաբանությունները նպատակ էին հետապնդում կանխել Աստծո օրենքի խախտումը: Օրինակ, ըստ բանավոր օրենքի արգելվում էր Կիրակի օրը երկու ձեռքով հանգույց արձակել: Դա համարվում էր աշխատանք, որով և խախտվում էր Կիրակին պահելու օրենքը: Սակայն թույլատրվում էր մեկ ձեռքով հանգույց արձակելը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով Աստծո պատվիրաններին մարդու կողմից ստեղծված կանոններ ավելացնելն ինչ վտանգ է իրենից ներկայացնում:

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, որ «անցած սերունդների և ապա մեր Տիրոջ ծառայության օրոք», Հրեա որոշ կրոնական ղեկավարներ «վերցրել էին անաղարտ կրոնի պարզ ու հասկանալի տարրերը և ավելացրել էին դրանց իրենց բազմաթիվ սեփական մեկնաբանությունները, ճոխացրել էին դրանք հավելյալ ծեսերով և արարողակարգերով, իսկ ուրախ ու զվարթ երկրպագությունը վերածել էին ծեսերի և արարողակարգերի խիստ, կրճատված, ճնշող մի համակարգի: Տիրոջ օրենքի կենդանի ոգին նրանց ձեռքերում վերածվել էր Հրեական ծիսակարգի անկենդան գրության» (The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4 vols. [1979–81], 1:238):

Ըստ Երեց Մակքոնկիի, իրենց հավելյալ մեկնաբանություններով Հրեա կրոնական ղեկավարներն ի՞նչ էին արել Աստծո օրենքի հետ:

Հիսուսի օրերում Հրեաներն ուրացության վիճակում էին գտնվում: Թեպետ Ահարոնյան Քահանայության իշխանությունն ու արարողությունները շարունակում էին մնալ նրանց մեջ, Հրեաներից շատերն այլևս ճիշտ չէին գործածում իրենց կրոնը, ինչպես որ այն Աստծո կողմից հայտնվել էր Մովսեսին (տես ՎևՈւ 84.25-28): Հրեա ղեկավարների կողմից ավելացված բանավոր ավանդույթը գերիշում էր մաքուր կրոնի և Աստծո գրված խոսքի վրա:

Կարդացեք Մատթեոս 12.14 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ էին Փարիսեցիները ցանկանում անել Հիսուսին, քանի որ Նա արհամարհում էր իրենց բանավոր օրենքները կամ ավանդույթները:

Անծանոթ օրենքը և Իսրայելին ազատություն բերող Մեսիային սպասելը

Հրեական ուխտադրուժ ավանդույթներից բացի, Մեսիայի գալստյան սխալ ակնկալիքները ևս պատճառ դարձան, որ բազմաթիվ Հրեաներ մերժեին Հիսուսին:

  1. Կարդացեք հետևյալ պարբերությունը և ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք տրված հարցերին.

    Բացառությամբ մի կարճ ժամանակահատված տևած անկախության, Նոր Կտակարանի ժամանակներին նախորդող ավելի քան 500 տարիների ընթացքում Հրեաներն ապրում էին որպես նվաճված ժողովուրդ: Քրիստոսի ծննդից 160 տարի առաջ հայրենասեր Հրեա մի ընտանիքի՝ Մակաբայեցիների կողմից առաջնորդված ապստամբությունը անկախության հանգեցրեց: Սակայն դեռևս Քրիստոսի ծննդից առաջ Հռոմը նվաճել էր Իսրայելը: Հերովդես թագավորը, ով ամուսնացել էր Մակաբայի ընտանիքում, Հռոմի կողմից նշանակվել էր կառավարելու Իսրայելը: Հրեաներին զայրացնում էր Հռոմեական տիրապետության ներքո գտնվելը, այնպես որ նրանք անհամբեր սպասում էին խոստացված Մեսիային և հավատում էին, որ նա կազատեր իրենց Հռոմեացիներից: Շատ Հրեաներ մերժում էին Քրիստոսին որպես Փրկիչ, քանի որ նրանք սպասում էին այն Մեսիային, ով պիտի ազատեր իրենց օտարազգի տիրապետությունից:

    1. Հրեաներից շատերն ի՞նչ էին ակնկալում Մեսիայի գալուց:

    2. Ինչո՞ւ այդ սխալ ակնկալիքը պատճառ դարձավ, որ շատ Հրեաներ մերժեին Հիսուսին որպես Մեսիա:

Շատ Հրեաներ խոնարհ էին և ընդունեցին Հիսուսին որպես Մեսիա կամ Փրկիչ

Ովքեր խոնարհ էին և զգայուն Սուրբ Հոգու հանդեպ, ընդունեցին Հիսուսին որպես Մեսիա կամ Փրկիչ, մինչդեռ որոշ Հրեաներ մերժում էին Հիսուս Քրիստոսին:

Կարդացեք Ղուկաս 2.25-33 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե մի բարեպաշտ մարդ, որի անունը Սիմեոն էր, ի՞նչ արեց և ասաց, երբ Հովսեփը և Մարիամը Հիսուսին տաճար բերեցին:

Ըստ Ղուկաս 2.30-32 հատվածի, Հիսուսն ինչո՞ւ էր ուղարկվել երկիր:

Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկվել էր՝ բոլոր մարդկանց փրկություն բերելու համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որը հնարավորություն տվեց, որ բոլոր մարդիկ փրկվեն:

Նկար
John baptizing Jesus

Հովհաննես Մկրտիչը կանչվել էր Աստծո կողմից պատրաստելու մարդկանց Հիսուս Քրիստոսի գալստյանը: Հիուսին մկրտելու հաջորդ օրն իսկ Հովհաննեսը վկայություն բերեց՝ ասելով. «Ահա Աստծո գառը» (Հովհաննես 1.36): Կարդացեք Հովհաննես 1.37-42 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Հովհաննեսի երկու աշակերտները Հիսուսի մասին Հովհաննեսի վկայությունը լսելուց հետո:

Ի՞նչ արեց Անդրեասը, երբ լսեց Հովհաննես Մկրտչի վկայությունը, որ Հիսուսը Մեսիան էր: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր նա այդքան շատ ցանկանում այդ նորությամբ կիսվել իր եղբոր՝ Սիմոն Պետրոսի հետ:

Ըստ Հովհաննես 1.43-44 հատվածում գրվածի, Փրկիչը կանչեց Փիլիպպոս անունով տղամարդուն, որ Իր աշակերտը դառնար: Կարդացեք Հովհաննես 1.45-46 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Փիլիպպոսը, երբ իմացավ, որ Հիսուսը Մեսիան էր:

Ինչպե՞ս Փիլիպպոսը կանչեց Նաթանայելին:

Հիմնվելով Նոր Կտակարանի այս օրինակների վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը. Գալով Հիսուս Քրիստոսի մոտ մենք ավելի մեծ ցանկություն կունենանք :

Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք ավելի մեծ ցանկություն կունենանք հրավիրելու մյուսներին գալ Քրիստոսի մոտ, երբ մենք ինքներս ենք գալիս Նրա մոտ:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է, որ մենք մեծապես օրհնվում ենք, երբ հրավիրում ենք մյուսներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ. «Երբ ձեր սիրտը նվիրում եք հրավիրելով մարդկանց գալ Քրիստոսի մոտ, ձեր սիրտը կփոխվի: … Օգնելով մյուսներին գալ Նրա մոտ, դուք կհայտնաբերեք, որ ինքներդ եք եկել Նրա մոտ» (“Come unto Christ,” Ensign, Mar. 2008, 52):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ մյուսներին հղելով Քրիստոսի մոտ գալու հրավերը մեզ ևս կօգնի էլ ավելի մոտենալ Նրան:

    2. Ո՞վ է հրավիրել ձեզ՝ գալ Փրկչի մոտ և մոտենալ Նրա ավետարանին: Արդյունքում ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել:

    3. Մտածեք, թե ո՞ւմ կարող եք հրավիրել գալ Հիսուս Քրիստոսի մոտ: Ինչպե՞ս կարող եք հրավիրել մյուսներին գալ Նրա մոտ:

Այս տարի Նոր Կտակարանն ուսումնասիրելիս դուք կզգաք Իրեն մոտենալու Փրկչի անդադար խնդրանքը: Ընդունելով այդ հրավերը դուք կլցվեք ցանկությամբ, որ օգնեք մյուսներին ևս գալ Նրա մոտ:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես սովորեցի «Նոր Կտակարանի նախաբանը և համատեքստը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Հաջորդ էջի աղյուսակը կօգնի ձեզ ավելի խորը հասկանալ Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունների համատեքստը, որոնք կուսումնասիրեք Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի ավետարաններում: