Գրադարան
Մաս 5, Օր 4. Մատթեոս 22. 15-46


Մաս 5. Օր 4

Մատթեոս 22. 15-46

Նախաբան

Երբ Հիսուսը շարունակում էր ուսուցանել տաճարում, Փարիսեցիները և Սադուկեցիները փորձում էին ծուղակը գցել Նրան՝ դժվար հարցեր տալով: Նա հաջողությամբ պատասխանում էր նրանց հարցերին և պատվիրում նրանց` հնազանդվել երկրի օրենքներին և պահել երկու մեծ պատվիրանները:

Մատթեոս 22. 15-22

Փարիսեցիները փորձում են ծուղակը գցել Փրկչին` հարցնելով Նրան, թե արդյո՞ք օրինական է հարկ վճարելը

Որո՞նք են այն կարևոր օրենքները, որոնք կառավարությունը հաստատել է մեր հասարակության մեջ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են դրանք կարևոր։

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 22.15–22-ը, փնտրեք, թե ինչ ուսուցանեց Հիսուս Քրիստոսը երկրի օրենքներին հնազանդվելու մասին:

Հիշեք, որ որպես Փրկիչ` իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում, Նա ուսուցանեց Երուսաղեմի տաճարում: Կարդացեք Մատթեոս 22.15-ը` փնտրելով, թե Փարիսեցիներն ի՞նչ էին փորձում անել Փրկիչին: «Որոգայթ դնել նրան խոսքով» նշանակում է, որ Փարիսեցիները փորձում էին հրահրել Փրկիչին ասել բաներ, որոնք կվարկաբեկեին Նրան:

Կարդացեք Մատթեոս 22.16–17-ը` փնտրելով, թե ինչպես էին Փարիսեցիները փորձում մոլորեցնել Փրկիչին: Օգտակար կլինի իմանալ, որ հարկ բառը հատված 17-ում նշանակում է տուրքեր, և Կեսարը Հռոմեական Կայսրության ինքնակալն էր, ով այդ ժամանակ կառավարում էր Իսրայելի վրա :

Հարցը, որ Փարիսեցիները տվեցին Հիսուսին, պոտենցիալ թակարդ էր, որովհետև, եթե Նա ասեր, որ ճիշտ կլինի տուրքեր վճարել Հռոմեական Կայսրությանը, հրեաները կհամարեին Նրան Հռոմի կողմնակից և անհավատարիմ Իր սեփական ժողովրդին: Եթե Փրկիչն ասեր նրանց, որ օրինական չէր տուրքեր վճարելը, ապա Փարիսեցիները կարող էին նրան մեղադրել դավաճանության մեջ և Նրա մասին զեկուցել Հռոմեական իշխանություններին:

Նկար
Roman coin

Հռոմեական մետաղադրամ Կեսարի պատկերով

Կարդացեք Մատթեոս 22.18-21-ը` փնտրելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում Փարիսեցիների հարցերին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչո՞ւ եք կարծում, որ Փրկիչի արձագանքը կատարյալ պատասխան էր Փարիսեցիների հարցին:

«Կայսրինը կայսրին տուէք» արտահայտությունը հատված 21-ում վերաբերում է քաղաքացիական օրենքներին հնազանդվելու մեր պարտականություններին, ինչպես օրինակ` հարկեր վճարելու օրենքին:

Այս հատվածներից մենք իմանում ենք հետևյալ ճշմարտությունը. Տերն ակնկալում է մեզանից, որ մենք լավ քաղաքացիներ լինենք և հնազանդվենք երկրի օրենքին:

Ինչու՞ է կարևոր մեզ համար` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, լավ քաղաքացիներ լինել և հնազանդվել երկրի օրենքին: (Sես Հավատո հանգանակներ 1.12:) Ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ լինենք լավ քաղաքացիներ և Եկեղեցու լավ անդամներ և հնազանդվենք երկրի օրենքներին և Իր օրենքներին:

Կարդացեք Մատթեոս 22.22-ը` փնտրելով թե ինչպես Փարիսեցիները արձագանքեցին Փրկիչի պատասխանին:

Մատթեոս 22. 23-34

Փրկիչն ուսուցանում է Սադուկեցիներին ամուսնության և Հարության մասին:

Բացի Փարիսեցիներից, Սադուկեցիները ևս փորձում էին ծուղակը գցել Փրկիչին հենց Իր խոսքերով, երբ Նա ուսուցանում էր տաճարի մոտ: Կարդացեք Մատթեոս 22.23-28` ուշադրություն դարձնելով, թե ինչպես էին Սադուկեցիները փորձում մոլորեցնել Փրկիչին: Ուշադրություն դարձրեք, որ Սադուկեցիները հավատում էին, որ «հարություն չկար» (հատված 23):

Ինչպե՞ս կամփոփեիք այն հարցը, որը Սադուկեցիները տվեցին Փրկիչին։

Սադուկեցիները դիտավորյալ սխալ օգտագործեցին Հին Կտակարանի սովորույթը, որը նախատեսված էր այրիներին ապահովելու համար (տես Երկրորդ Օրինաց 25.5–6, Bible Dictionary, “Levirate marriage”): Նրանք փորձեցին չափազանցնել այս սովորույթը՝ Հարության վարդապետությունը վարկաբեկելու համար:

Կարդացեք Մատթեոս 22.29-30-ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը պատասխանում Սադուկեցիների հարցին: Ուշադրություն դարձրեք այն բաների վրա, որոնք, ըստ Հիսուսի, չէին կարող տեղի ունենալ Հարության ժամանակ:

Փրկության ծրագրի ենթատեքստում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին տվել է հետևյալ բացատրությունը Մատթեոս 22.29–30 հատվածների վերաբերյալ:

Նկար
Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկի

«[Հիսուս Քրիստոսը] չի հերքում, այլ սահմանափակում է գերակշռող այն տեսակետը, որ ոչ կին են առնում և ոչ էլ մարդու գնում երկնքում: Նա ասում է, որ ինչը վերաբերում է «նրանց» (Սադուկեցիներին), վերաբերում է նաև «նրանց» («այս աշխարհի զավակներին»). ընտանեկան միավորը չի շարունակվում և չի շարունակվի հարության ժամանակ: ….

«Ուստի, երբ նրանք [այն մարդիկ ովքեր չեն կամենում, չեն ապրում կամ չեն կարող ապրել հավերժական ամուսնության օրենքով] աշխարհից դուրս են, ոչ կին են առնում և ոչ մարդու գնում»:

Այսինքն, չկա կին առնել կամ մարդու գնալ երկնքում նրանց համար, ում հետ Հիսուսը խոսում էր, նրանց համար, ովքեր նույնիսկ չեն հավատում հարությանը, էլ չենք խոսում բոլոր մյուս փրկարար ճշմարտությունների մասին նրանց համար, ովքեր անարդար են կամ անաստված, նրանց համար, ովքեր ապրում են աշխարհիկ ձևով, մարդկության մեծ մասսաների համար, ովքեր չեն ապաշխարում: Սրանք բոլորը այստեղից հետո կզրկվեն պարգևատրության լրիվությունը ձեռք բերելուց» ( Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:606):

Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց բազմաթիվ կարևոր ճշմարտություններ հավերժական ամուսնության վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.15–17-ը` փնտրելով, թե Տերն ինչ հայտնեց Մարգարեին այս հատվածներում ամուսնության մասին:

Ո՞ւմ մասին Տերն ասաց, որ «ոչ կին են առնում, ոչ էլ մարդի են գնում» (ՎևՈւ 132.16) Հարության ժամանակ:

Ամուսնացած լինել «ոչ ինձանով ոչ էլ իմ խոսքով» (ՎևՈւ 132.15) նշանակում է, որ մարդը չի կնքվել իր կողակցի հետ տաճարում քահանայության իշխանությամբ:

Մատթեոս 22.30-ից և Վարդապետություն և Ուխտեր 132.15–17-ից մենք իմանում ենք, որ նրանք, ովքեր կնքված չեն քահանայության իշխանությամբ իրենց կողակիցների հետ մահկանացու կյանքում կամ փոխարինաբար կատարված արարողության միջոցով տաճարներում, չեն ամուսնանա գալիք աշխարհում:

Կարդացեք Մատթեոս 22.31–33 հատվածները և փնտրեք, թե Փրկիչն էլ ինչ ճշմարտություններ ուսուցանեց Սադուկեցիներին Հարության վերաբերյալ: Նշեք, թե Փրկիչն ինչ ասաց 32-րդ հատվածում, որը ցույց է տալիս, որ Հարությունն իրական է:

Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ, երբ լսեցին Փրկիչին այս վարդապետություններն ուսուցանելիս:

Մատթեոս 22. 34-40

Փրկիչն ուսուցանում է երկու մեծ պատվիրանների մասին

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այնքան շատ պատվիրաններ, որքան կարող եք մտածել մեկ րոպեում:

Որոշ հրեա ռաբբիներ հավատում էին, որ Մովսեսի օրենքում կային 613 օրենքներ կամ պատվիրաններ : Կարդացեք Մատթեոս 22.34–36-ը` փնտրելով հարցը, որը տվեց Փարիսեցիներից մեկը Հիսուսին այս պատվիրանների վերաբերյալ: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ բառը:

Առանց նայելու Փրկիչի պատասխանին, շրջանակի մեջ առեք ցուցակի պատվիրաններից մեկը, որ դուք գրել եք ձեր օրագրում, որը ձեր կարծիքով «ամենամեծն» է կամ ամենակարևորը:

Կարդացեք Մատթեոս 22.37–40-ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում Փարիսեցիների հարցին: (Մատթեոս 22.36–39 սուրբ գրության սերտման հատված է: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

Տիրոջ ուղղորդումը` «սիրիր քո ընկերին», վերաբերում է նրան, թե ինչպես ենք մենք վերաբերվում ուրիշներին:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս երկու պատվիրանները համարվում մեծագույն պատվիրանները:

«Այս երկու պատվիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը» արտահայտությունը (Մատթեոս 22.40) նշանակում է, որ բոլոր պատվիրանները, որոնք Աստված հայտնել է Մովսեսի օրենքում և Հին Կտակարանի մարգարեների միջոցով, նախատեսված էին օգնել մարդկանց` ցույց տալ իրենց սերը Աստծո հանդեպ, նրանց սերն իրենց ընկերոջ հանդեպ կամ երկուսին էլ:

Այս հատվածներից մենք հասկանում ենք հետևյալ սկզբունքը. Եթե մենք իսկապես սիրում ենք մեր ընկերոջը` ինչպես մեզ, ապա մենք ձգտում ենք պահել Աստծո բոլոր պատվիրանները:

Անդրադարձեք պատվիրանների ցուցակին, որոնք գրեցիք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Աստղիկ դրեք պատվիրանների կողքին, որոնք ցույց են տալիս սեր Աստծո հանդեպ և քառակուսի այն պատվիրանների կողքին, որոնք ցույց են տալիս սեր մեր ընկերոջ հանդեպ: (Որոշ պատվիրաններ կարելի է նշել ինչպես աստղիկով, այնպես էլ քառակուսով:)

Խորհեք մի ժամանակի մասին, երբ դուք ընտրել էիք հնազանդվել որոշակի պատվիրանի՝ ցույց տալու ձեր սերը Աստծո հանդեպ կամ մեկ ուրիշի հանդեպ:

Մտածեք մի պատվիրանի մասին, որին դուք կկարողանայիք հնազանդվել` ավելի հավատարմորեն ցույց տալու ձեր սերը Երկնային Հոր կամ մեկ ուրիշի հանդեպ: Նպատակադրվեք հնազանդվել այդ պատվիրանին ավելի հավատարմորեն:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում. Մատթեոս 22.36–39

Յուրաքանչյուր սուրբ գրության սերտման հատվածի համար դուք պետք է կարողանաք ճանաչել ենթատեքստը, վարդապետությունը կամ սկզբունքը և իմանալ` ինչպես կիրառել ճշմարտությունը ձեր կյանքում: (Տես սուրբ գրությունների սերտման աղբյուրներ, որոնք հասանելի են LDS.org-ում ուսումնասիրության սկզբնաղբյուրների համար:)

Մատթեոս 22.36–39-ում ենթատեքստը Հիսուս Քրիստոսի պատասխանն է մի Փարիսեցու, ով հարցրեց, թե որ պատվիրանն էր ամենամեծը: Այդ հատվածում ուսուցանվող մի վարդապետությունը կամ սկզբունքն այն է, որ երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին: Ուշադրություն դարձրեք, որ  37-րդ հատվածում ասվում է. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը, եւ քո բոլոր մտքովը» (շեղագիրն ավելացված է): Այս սուրբ գրության սերտման հատվածի կիրառումը կարող է լինել հետևյալ հարցերի մասին խորհելը. Ինչպե՞ս կարող եք սեր ցույց տալ Աստծո հանդեպ ձեր սրտով, հոգով և մտքով: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ սեր Նրա զավակների հանդեպ:

  1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում սիրել Տիրոջը ձեր ողջ սրտով: Ապա խորհեք, թե ինչ է նշանակում սիրել Նրան ձեր ողջ հոգով: Այնուհետև մտածեք, թե ինչպես կարող եք սիրել Նրան ձեր ողջ մտքով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այս երեք գաղափարների վերաբերյալ ձեր ունեցած մտքերը.

Մատթեոս 22.41-46

Հիսուսը հարցնում է Փարիսեցիներին, թե ինչ են նրանք մտածում Քրիստոսի մասին:

Փրկիչը Փարիսեցիների և Սադուկեցիների հարցերին հաջողությամբ պատասխանելուց հետո, մի քանի հարցեր ուղղեց Փարիսեցիներին: Կարդացեք Մատթեոս 22.41-42 հատվածները՝ փնտրելով, թե ինչ հարց տվեց Փրկիչը Փարիսեցիներին:

Համաձայն այդ հատվածների, ի՞նչ հարցեր տվեց Հիսուս Քրիստոսը Փարիսեցիներին: Ինչպե՞ս պատասխանեցին Փարիսեցիները:

Հրեաներից շատերը գիտեին, որ Քրիստոսը կամ Մեսիան լինելու էր Դավիթ թագավորի հետնորդը: Փարիսեցիները հավատում էին, որ Մեսիան Իսրայելի թագադրված թագավորն է լինելու և օգնելու է Հրեաներին հաղթել Հռոմին և ստանալ իրենց ազատությունը, ինչպես Դավիթ թագավորն էր արել նախկինում: Մատթեոս 22.43–46-ում մենք կարդում ենք, որ Հիսուսն ուսուցանեց Փարիսեցիներին, որ համաձայն իրենց իսկ սուրբ գրքերի Քրիստոսն ավելին էր, քան ուղղակի Դավիթի որդին, Նա նաև Աստծո Որդին էր: Հիսուսն արտասանեց Սաղմոս 110.1-ը Փարիսեցիների համար, բացատրելով այն (տես Մատթեոս 22.44):

Նկար
Երեց Բրուս Ռ. ՄակՔոնկի

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է. «Կարո՞ղ է լինել որևէ հարց, թե ինչպես է Հիսուսը մեկնաբանում Սաղմոսի խոսքերը: Նա ասում է, որ դա նշանակում է. «Հայրն ասաց Որդուն, Էլոհիմն ասաց Եհովային, դու նստիր իմ աջ կողմում, մինչև քո մահկանացու ծառայության ավարտը և դրանից հետո, այդ ժամանակ ես կբարձրացնեմ քեզ դեպի հավերժական փառք և վեհացում ինձ հետ, որտեղ դու կշարունակես նստել իմ աջ կողմում հավիտյան: Միթե զարմանալի է, որ ոգեշնչված պատմությունը եզրափակում է հարցը` ասելով. «Եվ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխան տալ նորան. եւ այն օրից յետոյ էլ մէկը չէր համարձակում նորանից մի բան հարցնելու»: (Մատթ. 22.41–46)» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 102):

  1. Մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք հետևյալ հարցերին. Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին: Ո՞ւմ Որդին է Նա: Ձեր մտքերը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 22.15–26 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.