Գրադարան
Մաս 8, Օր 4. Մարկոս 9.30-50


Մաս 8. Օր 4

Մարկոս 9.30-50

Նախաբան

Հիսուսը պատմեց աշակերտներին Իր մոտալուտ մահվան և Հարության մասին և ուսուցանեց նրանց, թե Աստծո արքայությունում ով ավելի մեծ կլինի: Նա զգուշացրեց ուրիշներին դեպի մեղքը տանելու հետևանքների մասին և ցուցումներ տվեց Իր աշակերտներին` զերծ մնալ դեպի մեղքը տանող ազդեցություններից:

Մարկոս 9.30-37

Հիսուսը կանխագուշակում է Իր մահը և Հարությունը` ուսուցանելով, թե ով կլինի մեծը Աստծո արքայությունում:

Անմաքուր հոգին երիտասարդ մարդու միջից հանելուց հետո (տես Մարկոս 9.17-29-ը), Փրկիչը ճանապարհորդեց Գալիլեայով իր աշակերտների հետ միասին: Կարդացեք Մարկոս 9.31-32 հատվածը, փնտրելով այն իրադարձությունները, որոնց մասին Փրկիչը մարգարեացել էր:

Այս հատվածում, երբ Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ Ինքը կսպանվի և երրորդ օրը հարություն կառնի, նրանք կրկին չհասկացան, թե Նա ինչ նկատի ուներ և վախենում էին Նրան հարցնելուց:

Նկար
Հիսուսը երեխաների հետ

Մարկոս 9.33-37-ում մենք տեղեկանում ենք, որ երբ Հիսուսը եկավ Կափառնա, ուսուցանեց Իր աշակերտներին, որ նրանք, ովքեր խոնարհաբար ծառայում են ուրիշներին, կհամարվեն առաջինը կամ Աստծո արքայությունում կունենան ամենապատվավոր կարգավիճակը: Նա նաև ուսուցանեց նրանց Եկեղեցի ընդունել այն մարդկանց, ովքեր խոնարհվում են երեխաների պես և ընդունում են Նրան (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 9.34-35 [Մարկոս 9.37, ծանոթագրություն ա]):

Մարկոս 9.38-50

Հիսուսը զգուշացնում է հեռու մնալ անմաքուր ազդեցություններից և չնպաստել, որ ուրիշները մեղք գործեն:

Եթե դուք հանդիպեիք մի խումբ մարդկանց, ովքեր նայում էին և մատնացույց անում վերևում գտնվող ինչ-որ բանի, ինչպե՞ս կարձագանքեիք: Արդյո՞ք դուք էլ վերև կնայեիք, որ տեսնեիք, թե ինչին էին մարդիկ նայում:

Մարդկանց վարքագիծը հաճախ կարող է ազդեել ուրիշների վրա, ովքեր կօգտագործեն նմանատիպ բառեր, գործողություններ կամ վերաբերմունք: Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը փոխի իր բառերը, գործողությունները կամ վերաբերմունքը ուրիշների ազդեցության տակ:

Ուսումնասիրեք Մարկոս 9.38-50-ը և փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ ձեր ազդեցությամբ ուրիշների ջանքերն ուղղել` հետևելու Փրկիչին, ինչպես նաև նրանց ազդեցությունը ձեր վրա:

Կարդացեք Մարկոս 9.38-ը, ուշադրություն դարձնելով այն իրավիճակին, որի մասին Հովհաննես Առաքյալը պատմեց Փրկիչին:

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկին բացատրել էր, որ Առաքյալները արգելել էին այդ մարդուն դևեր հանել, որովհետև նա նրանց հետ չէր շրջում։ «Նա աշակերտների ներքին շրջանակից չէր, ովքեր անընդհատ ճանապարհորդում, ուտում և շփվում էին Տիրոջ հետ: … Բայց ելնելով Տիրոջ պատասխանից, միակ հավանականությունն այն է, որ նա արքայության անդամ էր, օրինական կառավարիչ, ով գործում էր քահանայության հեղինակությամբ և հավատքի ուժով» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1.417):

Փրկիչը պատվիրեց Առաքյալներին չարգելել մարդուն և ուսուցանեց, որ մարդիկ, ովքեր օգնում են Իր ներկայացուցիչներին, իրենց վարձը կստանան (տես Մարկոս 9.39-41):

Կարդացեք Մարկոս 9.42 -ը` փնտրելով, թե ինչ զգուշացրեց Փրկիչը: Այս համատեքստում գայթակղել նշանակում է մոլորեցնել կամ մեղքի մեջ գցել որևէ մեկին:

«Փոքրնէրը, որ հավատում են [Քրիստոսին]» ներառնվում են Փրկիչի ցանկացած տարիքի խոնարհ, վստահող աշակերտների շրջանակի մեջ: Այս շրջանակի մեջ են մտնում նաև նրանք, ովքեր նոր են հավատքի եկել` ինչպես երիտասարդները և նորադարձները:

Երեց Մակքոնկին բացատրել է, որ. «Ավելի լավ է մահանալ և զրկվել մահկանացու գոյության շարունակվող օրհնություններից, քան ապրել և ուղղորդել հոգիներին ճշմարտությունից հեռու» ու ստիպված լինել տանել ուժգին տառապանքներ և Աստծուց բաժանում, որպես մեր գործողությունների հետևանք (Doctrinal New Testament Commentary, 1.420):

Մի սկզբունք ենք մենք սովորում Փրկիչի զգուշացումից Մարկոսի 9.42-ում այն է,որ եթե մենք Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց դրդում ենք մեղք գործել, Աստծո առաջ պատասխանատու կլինենք:

Մտածեք ճանապարհներ, որոնցով որևէ մեկին, ով հավատում է Հիսուս Քրիստոսին, հնարավոր է դրդել մեղք գործել:

Խորհեք ձեր ազդեցության մասին այն մարդկանց վրա, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին: Դուք ուղղորդու՞մ եք նրանց կյանքերը դեպի Նա թե որ հեռանան Նրանից :

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում թվեք մի քանի ուղիներ, որոնց շնորհիվ դուք կարող եք ազդել ուրիշների վրա հավատալ Հիսուս Քրիստոսին և խուսափել մեղք գործելուց: Ընտրեք ձեր նշած ճշմարտություններից մեկը և նպատակ դրեք կիրառել այդ ճշմարտությունը ձեր կյանքում:

Փորձեք քանդել և նորից կապել մի կոշիկ, փողկապ կամ քարկապ` օգտագործելով միայն մեկ ձեռքը:

Ի՞նչ դժվարություններ կունենաք, եթե կորցնեք ձեր ձեռքերից մեկը: Ո՞ր դեպքում ավելի լավ կլինի կորցնել մեկ ձեռքը, քան պահել երկուսը:

Անդամահատումը մարմնի մի մասի նպատակադրված հեռացում է, ինչպես օրինակ ձեռքի, ոտքի, որը լուրջ վնասված է, ախտահարված կամ վարակակիր: Չնայած անդամահատումը և նրան հետևող ապաքինումը կարող է լինել շատ ծանր և ցավոտ, այն թույլ չի տալիս, որ հիվանդությունը կամ վարակը տարածվի և պատճառ դառնա հետագա հետևանքների կամ մահվան:

Կարդացեք Մարկոս 9.43 -ը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը, և որն է ավելի լավ , կորցնել մեկ ձեռքը, թե երկուսը պահելը։

Փրկիչը պատկերավոր ուսուցանեց, որ ավելի լավ կլինի կորցնել մի ձեռքը, քան երկուսը պահպանել այն դեպքում, երբ ձեռքերից մեկը նպաստել է մեղք գործելուն և կշարունակի անել այդ: Նա չէր ասում, որ մենք տառացիորեն պետք է կտրեինք մեր ձեռքերից մեկը, նա օգտագործել էր պատկերավոր արտահայտություն, որպեսզի շեշտեր Իր ուսուցանածի կարևորությունը: Հիսուսը օգտագործեց ձեռքը կտրելու տեսարանը, որ ցույց տա, թե որքան կարևոր և դժվար կարող է լինել ազատվել ոչ առաքինի ազդեցություններից:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ընդլայնում է Փրկիչի ուսմունքների ընկալումը Մարկոս 9.43-48-ում: Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Փրկիչը օգտագործել է ձեռքը, ոտքը և աչքը, որպեսզի խորհրդանշի այն ազդեցությունները մեր կյանքում, որոնք առաջնորդում են դեպի մեղքը:

Նկար
փայտե կերպարանք
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատկերեք մի կերպար։ Շրջանակի մեջ առեք մի ձեռք, ոտք և աչք ձեր նկարած պատկերի վրա: Ընթերցեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 9.40-48-ը (Աստվածաշնչի հավելվածում), փնտրելով, թե ինչի է Փրկիչը նմանեցրել ձեռքը, ոտքը և աչքը, որը վիրավորել է մեկին կամ մղել ինչ-որ մեկին մեղք գործել: Պիտակավորեք ձեռքը, ոտքը և աչքը, որը ձեր նկարում շրջանակի մեջ եք առել, որով նրանցից յուրաքանչյուրը ներկայացել է: Կյանք բառը այս հատվածներում վերաբերում է հավերժական կյանքին:

Ինչպես ուսուցանել է Փրկիչը, ձեռքը ներկայացնում է մեր ընտանիքի անդամներին և ընկերներին, ոտքը ներկայացնում է մարդկանց, որոնց մենք նայում ենք որպես օրինակ, թե ինչպես մտածել և գործել, իսկ աչքը ներկայացնում է մեր առաջնորդներին: Խորհեք եղանակների մասին, որոնցով մենք խուսափում ենք անբարոյական, դեպի մեղքը տանող ազդեցություններից կամ հավատքի կորուստից, որը համազոր է ձեռքի կամ ոտքի անդամահատելուն: Համաձայն այն հատվածների, որոնք դուք ընթերցեցիք, ի՞նչ կարող է տեղի ունենալ , եթե մենք չհեռանանք անբարոյական ազդեցություններից:

Դուք գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Մարկոս 9. 43-48 ի կողքին: Ավելի լավ է ազատվել անբարոյական ազդեցություններից, քան վերջում բաժանվել Աստծուց:

Նկար
Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես

Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալեսը Յոթանասունի Քվորումից ուսուցանել է ուրիշ ազդեցությունների մասին, որոնցից մենք պետք է խուսափենք: «Սրանից հետևում է, որ այսպիսի մեկուսացումը վերաբերում է ոչ միայն ընկերներին, այլև յուրաքանչյուր վատ ազդեցությանը, ինչպես օրինակ ոչ պատշաճ հեռուստատեսային ներկայացումներին, համացանցի կայքերին, կինոֆիլմերին, գրականությանը, խաղերին կամ երաժշտությանը: Մեր հոգիներում այս սկզբունքի դրոշմումը կօգնի մեզ դիմակայել որևէ վատ ազդեցության ենթարկվելու գայթակղությանը» ( «Այսօր ժամանակն է», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 55):

Հեռանալ անբարոյական ազդեցություններից չի նշանակում ուրիշներին կոպիտ վերաբերվել կամ չշփվել այն մարդկանց հետ, ովքեր Եկեղեցու անդամներ չեն: Ավելի շուտ, մենք պետք է հեռանանք կամ խուսափենք մոտ հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր կարող են մեզ մեղքի մեջ գցել: Չնայած մենք ի վիճակի չենք լինի մեզանից հեռացնել կամ խուսափել յուրաքանչյուր ազդեցությունից, որը մեզ կարող է մեղքի մեջ գցել, Տերը կօրհնի մեզ, քանի որ մենք փորձում ենք հեռու մնալ յուրաքանչյուր անմաքուր ազդեցությունից, որ կարող ենք և քանի որ փորձում ենք դառնալ ինքնապահով այնպիսի ազդեցություններից զերծ մնալու նպատակով, որոնցից ամբողջապես զերծ մնալ չենք կարող:

Խորհեք այն մարտահրավերների մասին, որ հնարավոր է մենք ունենանք, անմաքուր ազդեցություններից մեզ հեռու պահելու պատճառով: Ինչպե՞ս կարող ենք իմանալ այն պատշաճ ճանապարհը, որը մեզ հեռու կպահի անմաքուր ճանապարհներից:

  1. Կարդացեք հետևյալ հնարավոր դեպքերը. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ես ընկերներ ունեմ, ովքեր հաճախակի քաջալերում են ինձ մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք խախտում են Աստծո պատվիրանները: Ինչևիցե, կարծում եմ, որ լավ ազդեցություն կարող եմ ունենալ նրանց վրա, եթե շարունակեմ նրանց հետ ժամանակ անցկացնել: Ինչպիսի՞ հարաբերություններ պետք է ես ունենամ նրանց հետ: Ի՞նչ պետք է ասեմ և անեմ, որ պատշաճ կերպով հեռանամ այս ընկերներից:

    2. Մի քանի տարի եղել եմ մի հայտնի նվագախմբի երկրպագու: Վերջին շրջանի երաժշտության և հարցազրույցների մեջ նրանք քաջալերել են գաղափարներ և վարքագիծ, որոնք հակառակ են Տիրոջ չափանիշներին և ուսմունքներին: Դրանք ուղղակի երաժշտություն և բառեր են, այնպես չէ՞: Ուստի ի՞նչ վտանգ կա նրանց երաժշտությունը շարունակել լսելու, նաև նրանց զանգվածային լրատվամիջոցներով հետևելու մեջ:

    3. Ես շարունակում եմ հետաքրքրվել հայտնի բեմադրությամբ, նաև հետաքրքրված եմ դիտել այն: Ինձ ասել են, որ ներկայացման լեզուն վատն է և ունի անբարո ու բիրտ բովանդակություն, բայց ես չեմ պատրաստվում գնալ և կրկնօրինակել այն վատ բաները, որոնք լսում կամ տեսնում եմ: Ուստի ի՞նչ խնդիր կա, որ այն դիտեմ:

Չնայած դեպի մեղքը տանող ազդեցություններից զերծ մնալը երբեմն կարող է դժվար լինել, ի՞նչի համար են պարգևները, որոնք ներառում են հավերժական կյանքը, որն արժե այս զոհաբերությանը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը որոշում կայացրել հեռու մնալ անբարո ազդեցություններից: (Խուսափեք գրել որևէ շատ անձնական բան):

    2. Ի՞նչ օրհնություններ ստացաք այդպես վարվելով։

Խորհեք արդյոք եղել են այնպիսի ազդեցություններ, որոնք ձեզ կուղղորդեին մեղք գործել: Առանձին թղթի վրա գրեք, թե ինչպես հեռու կմնաք այս ազդեցություններից: Այս թուղթը, որի վրա գրված է նպատակը, ամրացրեք մի այնպիսի տեղ, որտեղ կարող եք ամեն օր տեսնել այն:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մարկոսի 9.30-50-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.