Գրադարան
Մաս 24, Օր 3. Գաղատացիս


Մաս 24. Օր 3

Գաղատացիս

Նախաբան

Պողոս Առաքյալը հանդիմանեց գաղատացի Սրբերին սխալ ուսմունքներին և ուսուցիչներին հետևելու համար, ովքեր նրանց մոլորության մեջ էին գցում: Նա նաև ուսուցանեց, որ ինչպես Աբրահամը դարձավ Աստծո ժառանգը, գաղատացի Սրբերը նույնպես կարող էին դառնալ Աստծո ժառանգներ, նրան հավատալով, և հետևելով Հիսուս Քրիստոսին՝ Մովսեսի օրենքի ծիսական պահանջներին ենթարկվելու փոխարեն:

Գաղատացիս 1-2

Պողոսը հանդիմանում է Սրբերին կեղծ ուսուցիչներին հետևելու համար և քաջալերում նրանց` վերադառնալ ավետարանին:

Պատկերացրեք, որ ձեր եղբայրներից, քույրերից կամ ընկերներից մեկը ձեզ ասել է, որ ինքն այլևս համոզված չէ, թե Եկեղեցու ուսմունքները ճշմարիտ են: Արդյունքում այս անձը դադարել է հաճախել Եկեղեցի և այսուհետ չի ապրում ավետարանի համաձայն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն, ինչ դուք խորհուրդ կտայիք ձեր եղբորը, քրոջը կամ ընկերոջը անել, որպեսզի օգնեիք նրանց կրկին հավատալ Եկեղեցու ուսմունքներին:

Ուսումնասիրեք Գաղատացիս 1 `փորձելով հասկանալ, թե ինչու էին Գաղատիայի Սրբերը շեղվում ճշմարիտ ավետարանից, պարզեք ճշմարտությունը, որը կարող է օգնել ձեր եղբայրներին, քույրերին կամ ընկերներին վերագտնել իրենց հավատքը:

Գաղատիան ՓոքրԱսիայի հյուսիս-կենտրոնական շրջան էր, որը ներառում էր բազմաթիվ քաղաքներ, որ Պողոս Առաքյալը այցելել էր իր երկրորդ և երրորդ միսիոներական ճամփորդությունների ընթացքում (տես Գործք 16.6, 18-23, տես նաև Աստվածաշնչյան Քարտեզներ , հ. 13, «Պողոս Առաքյալի Միսիոներական Ճամփորդությունները»): Կարդացեք Գաղատացիս 1.6-7 հատվածները, փնտրելով Գաղատիայի Եկեղեցու անդամների միջև գոյություն ունեցող խնդիրը:

Նրանք, ովքեր անախորժություն էին պատճառում գաղատացի Սրբերին և սխալ մեկնաբանում ավետարանի ուսմունքները, կասկած էին առաջացնում (տես Գաղատացիս 1.7, ծանոթագրությունա) Պողոսի ուսմունքների նկատմամբ, որ փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Այս կեղծ ուսուցիչները հրեա քրիստոնյաներն էին` հայտնի որպես հուդայականներ: Նրանք պնդում էին, որ փրկության համար գաղատացի Սրբերը պետք է թլփատվեին և պահպանեին Մովսեսի օրենքի ծեսերը:

Կարդացեք Գաղատացիս 1.8-9-ը` փնտրելով, թե ինչ ասաց Պողոսը նրանց մասին, ովքեր քարոզում էին իր քարոզած ավետարանից տարբեր ավետարան՝ որպես Տիրոջ Առաքյալ:

Կարդացեք Գաղատացիս 1.10-12-ը, փնտրելով Պողոսի ուսմունքների աղբյուրը: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտնեք:

Պողոսի ուսմունքներից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ վարդապետություն բացահայտեց իր մարգարեներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին կամ բոլորին.

    1. Ինչպե՞ս կարող է մեզ օգնել այն իմացությունը, որ Աստված ճշմարիտ վարդապետության աղբյուրն է, երբ մենք հարցեր ունենք մարգարեների ուսմունքների վերաբերյալ:

    2. Մենք ի՞նչ կարող ենք անել Աստծուց հայտնություն ստանալու համար, որպեսզի վստահ լինենք, որ մարգարեների ուսմունքներնը ճշմարիտ են:

    3. Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը օգնել նրան, ով պայքարում է մարգարեների ուսմունքներին հավատալու դեմ:

Ինչպես գրի է առնված Գաղատացիս 1.13-2.21-ում, Պողոսը պատմեց Սրբերին իր դարձի գալու և առաջին միսիոներական ճամփորդության մասին: Նա նաև բացատրեց, թե ինչու հեթանոս քրիստոնյաները կարիք չունեին հիմնվելու ավանդույթի վրա, ըստ որի փրկությունը Մովսեսի օրենքի մեջ էր, այլ ավելի շուտ մեր մեղքերը ներվում են (կամ արդարացվում) մեր հավատքով առ Հիսուս Քրիստոս: Պողոսը վկայեց, որ նա կենդանի է. «Աստուծոյ Որդու հաւատքովն եմ կենդանի.՜որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց» (Գաղատացիս 2.20):

Գաղատացիս 3-4

Պողոսը հրավիրում է գաղատացիներին ստանալ Աբրահամին խոստացված բոլոր օրհնությունները Հիսուս Քրիստոսի միջոցով

Համեմատած Եկեղեցու այլ անդամների հետ, ովքեր գիտեին և հավատարիմ էին ավետարանին վաղ հասակից, հետևյալ մարդիկ ինչո՞ւ պիտի իրենց թերարժեք զգան Տիրոջ բոլոր օրհնությունները ստանալիս:

  • Մի երիտասարդ մեծացել էր ավելի պակաս ակտիվ ընտանիքում և երիտասարդ հասակում նրան չէին ուսուցանել ավետարանը: Այժմ նրա ընտանիքը հաճախում է Եկեղեցի և սկսում սովորել ու ապրել ավետարանին համապատասխան:

  • Մի կին տարիներ շարունակ ծաղրում և քննադատում էր Եկեղեցին: Վերջերս նա փոփոխություն զգաց իր սրտում և մկրտվեց:

Ուսումնասիրեք Գաղատացիս 3-4-ը, փնտրելով մի ճշմարտություն, որը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե որ ճշմարտություններն են հասանելի բոլորին, անկախ նրանց հանգամանքներից կամ նախկին ընտրություններից:

Քանի որ գաղատացի Սրբերի մեծ մասը դեպի քրիստոնեություն դարձի եկած հեթանոսներ էին, նրանք ուղղակի հետնորդները չէին Աբրահամի՝ ում խոստացված էին Աստծո բոլոր օրհնությունները:

Կարդացեք Գաղատացիս 3.7-9-ը` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը նրանց մասին «որ հավատքիցն են» (Գաղատացիս 3.7)կամ ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին:

Համաձայն հատված 8-ի, Տերն ի՞նչ խոստացավ Աբրահամին:

Համաձայն հատված 9-ի, Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր հավատք ունեն առ Հիսուս Քրիստոս:

Նկար
Աբրահամը Մամբրէի հարթավայրերում

Լինել «օրհնված հավատացեալ Աբրահամի հետ» (Գաղատացիս 3.9) վերաբերում է այն օրհնություններին, որոնք Աբրահամը կարող էր ստանալ Աստծո հետ կապած ուխտի շնորհիվ, որպեսզի նրա միջոցով բոլոր մարդիկ կարողանային վայելել բարձրագույն քահանայության օրհնությունները, սելեստիալ ամուսնությունը և վեհացումը (տես Սուրբ գրությունների ուղեցույց, «Abrahamic Covenant,» scriptures.lds.org):

Գաղատացիս 3.10-25-ում մենք կարդում ենք, որ Մովսեսի օրենքը երբեք նպատակ չէր ունեցել դառնալ միջոց, որ մարդիկ «արդարանան» (Գաղատացիս 3.11), որը նշանակում էր, որ նրանց մեղքերը ներվում էին, և նրանք հայտարարվում էին անմեղ: Նպատակն էր լինել կողմնորոշող անձ կամ «ուսուցիչ» (Գաղատացիս 3.24), որ օգնեն իսրայելացիներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և արդարացվեն Նրա նկատմամբ ունեցած իրենց հավատքով: Նկատի ունեցեք, որ լինել արդարացված նշանակում է «մեղքի պատժից լինել արդարացված և հռչակվել անմեղ» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Արդարացում, արդարացնել,»scriptures.lds.org):

Լրացրեք հետևյալ աղյուսակը, կարդալով սուրբ գրության հատվածները և պատասխանելով հարցերին.

Գաղատացիս 3.26–27: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք Աբրահամին խոստացված օրհնությունները։

Գաղատացիս 3.28–29, 4.7 Նշանակություն չունի ո՞վ կամ ի՞նչ էինք մենք նախկինում, կարևոր է, թե ի՞նչ ենք մենք դառնում, երբ ավետարանի ուխտ ենք կապում մկրտության միջոցով:

Գաղատացիս 3.26-29-ում, 4.7-ում մենք տեղեկանում ենք, որ բոլոր նրանք, ովքեր հավատ ունեն առ Հիսուս Քրիստոս և ավետարանի ուխտ են կապում, կլինեն մեկ Քրիստոսում և կդառնան Աստծո ժառանգներ:

Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված այս օրհնությունները խոսք տվեց յուրաքանչյուրին, ով ուխտ է կապում` անկախ հանգամանքներից կամ նախորդ ընտրություններից:

Գաղատացիս 4.8-31-ում մենք կարդում ենք, որ Պողոսը հրավիրեց Գաղատացի Սրբերին վերադառնալ դեպի Հիսուս Քրիստոսը և խուսափել կախվածությունից, որը գալիս է Մովսեսի օրենքի շատ ավանդույթները պահելուց:

Գաղատացիս 5-6

Պողոսը քաջալերում է Գաղատացի Սրբերին վերականգնել իրենց հավատը դեպի Հիսուս Քրիստոս

Որո՞նք են դժվար հաղթահարելի գայթակղություններից մի քանիսը, որ դուք ունեցել եք: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդ գայթակղությունները:

Ուսումնասիրեք Գաղատացիս 5–6` փնտրելով այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել գայթակղությունները:

Ընթերցեք Գաղատացիս 5.16-17-ը, փնտրելով երկու մրցակցող ուժերին, որ Պողոսը նկարագրել էր:

«Հոգով գնալ» (Գաղատացիս 5.16) նշանակում է արժանավոր կյանքով ապրել և հետևել Սուրբ Հոգու հուշումներին: «Կատարել մարմնի ցանկութիւնը» (Գաղատացիս 5.16-ում) նշանակում է ենթարկվել գայթակղություններին, մեղք գործել:

Ավարտեք հետևյալ սկզբունքը` հիմնվելով ձեր սովորածի վրա Գաղատացիս 5.16-ից: Քանի որ Հոգու հուշումով ենք շարժվում, կհաղթահարենք .

Խորհեք, թե Հոգու հուշումով շարժվելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հաղթահարել գայթակղությունները:

Ընթերցեք Գաղատացիս 5.22-23-ը, փնտրելով Հոգու հուշումով շարժվելու ուրիշ արդյունքներ: (Նշեք, որ Գաղատացիս 5.22–23-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք նշել այդ առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում):

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն. Գաղատացիս 5.22–23

Նկար
Նկար, ծառ մրգերով
  1. Որպեսզի օգնեք ինքներդ ձեզ անգիր հիշել Գաղատացիս 5.22-23-ը, մի ծառ նկարեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որի վրա կա ինը միրգ. երեք շարք, յուրաքանչյուրի վրա երեք միրգ : Ծառից վերև գրեք. Բայց Հոգու պտուղն է … Ծառից ներքև գրեք. սրա դեմ օրենք չկա: Սկսելով մրգերի վերին շարքից, գրեք Պողոսի թվարկած յուրաքանչյուր մրգի առաջին տառը: Վարժվեք` արտասանելով սերտման սուրբ գրությունը, նայելով այդ պատկերին և հիշատակելով սուրբ գրության անհրաժեշտ հատվածը: Շարունակեք արտասանել, մինչև կարողանաք կրկնել սերտման սուրբ գրությունը առանց նկարին կամ ձեր գրություններին նայելու: Արտասանեք սուրբ գրությունը ձեր ընտանիքի որևէ անդամի մոտ կամ սեմինարիայի դասարանում:

  2. Կատարեք հետևյալ հանձնարարությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում. Այս պարգևների ձեռքբերումն ինչպե՞ս կարող է մեծացնել մարդկանց օգնելու ձեր ունակությունը:

Ընթերցեք Գաղատացիս 6.1-2-ը, փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պողոս Առաքյալը այն մասին, թե Եկեղեցու անդամները ինչպես պետք է արձագանքեն մեղք գործողին: Լինել «բռնված մի հանցանքով» (Գաղատացիս 6.1-ում) նշանակում է մեղք գործել:

Ինչո՞ւ է կարևոր ունենալ «հեզութեան հոգի» (Գաղատացիս 6.1), երբ փորձում ենք օգնել որևէ մեկին վերադառնալ ավետարանի արահետը:

Ինչպես գրի է առնված Գաղատացիս 6.3-5-ում, Պողոսը ուսուցանեց, որ մենք չպիտի լինենք ամբարտավան ու ինքնավստահ, և ամեն մեկն «իր բեռը պիտի վեր առնէ» (Գաղատացիս 6.5-ում) կամ պատասխանատու լինի իր ընտրությունների համար:

Ի՞նչ կաճի, երբ դուք տնկում եք հետևյալ տեսակի սերմերից յուրաքանչյուրը: Համապատասխան դատարկ տեղերում գրեք այն, ինչ կռահում եք: Ճիշտ պատասխանները գտնվում են այս դասի վերջում:

ա.

Նկար
արևածաղկի սերմեր

բ.

Նկար
դդմի սերմեր

գ.

Նկար
լոբի

Պողոսը օգտագործել է սերմերի գաղափարը՝ հոգևոր ճշմարտություններ ուսուցանելու համար: Կարդացեք Գաղատացիս 6.7-8-ը, փնտրելով, թե ըստ Պողոսի, ինչ կարող ենք ակնկալել, երբ ցանում կամ տնկում ենք սերմեր: Այս հատվածներում Պողոսի ուսմունքները հաճախ կոչվում են բերքի օրենք:

Կարդացեք Գաղատացիս 6.9-10-ը, փնտրելով, թե ինչու Պողոսը ուսուցանեց բերքի օրենքը, այն բանից հետո, երբ հրավիրեց Գաղատացիներին, որ օգնեն միմյանց վերադառնալ ավետարանի արահետ կամ մնալ դրա վրա:

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե ջանասեր լինենք բարին գործելիս, ապա կհնձենք մեր գործողությունների օրհնությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

    1. Ինչպե՞ս կարող է հետևյալ խոստումը, որ մենք կհնձենք «իր ժամանակին», օգնել մեզ «չթուլանալ» (Գաղատացիս 6.9-ում) կամ հրաժարվել ջանք գործադրել ծառայելու ուրիշներին և ապրել մեր սեփական կյանքը ավետարանի համաձայն:

    2. Դուք կամ ձեր ծանոթը ե՞րբ եք եղել ջանասեր բարի գործ կատարելիս, նույնիսկ, եթե օրհնությունները անմիջապես չեն եկել:

    3. Աղոթելով խորհեք, թե ում կարող եք օգնել վերադառնալ ավետարանի արահետը: Եթե մտածել եք այդ անձնավորության մասին, գրեք մի նպատակ, թե որքան ջանասեր կլինեք բարի գործ կատարելիս, քանի որ ջանում եք օգնել նրան, նույնիսկ երբ անմիջապես չեք տեսնում ձեր ջանքերի արդյունքները:

Ինչպես գրի է առնված Գաղատացիս 6.11-18-ում, Պողոսը ավարտեց իր նամակը Գաղատացի Սրբերին՝ վկայելով, որ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը և ողորմածությունը բոլոր նրանց վրա է, ովքեր Իր անունով և հավատքի միջոցով դառնում են նոր արարածներ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Գաղատացիս 1–6-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.