Գրադարան
Մաս 4, Օր 2. Մատթեոս 14


Մաս 4. Օր 2

Մատթեոս 14

Նախաբան

Հովհաննես Մկրտիչի մահվան մասին իմանալուց հետո, Հիսուսը ձգտում էր մենության, բայց նրան ուղեկցում էր մարդկանց բազմությունը: Նա կարեկցանք ուներ նրանց հանդեպ, բժշկեց նրանց հիվանդներին և հրաշքով կերակրեց նրանցից 5000-ին: Այդ գիշեր Հիսուսը քայլեց ծովի վրայով քայլեց դեպի նավը, որի վրա գտնվում էին Նրա աշակերտները:

Մատթեոս 14․1-21

Հիսուսը ձգտում է մենության և ապա կերակրում ավելի քան 5000 մարդու

Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք շատ տխուր էիք: Ի՞նչ արեցիք համբերելու և այդ տխրությունը հաղթահարելու համար:

Թվեք մի քանի ուղիներ, որոնցով մարդիկ փորձում են համբերել և հաղթահարել տխրությունը:

Երբ ուսունասիրեք Մատթեոս 14.1-21-ը, փնտրեք ուղիներ, որոնք կարող են օգնել ձեզ համբերել և հաղթահարել վիշտը:

Մատթեոս 14.1–11-ը գրում է, որ Հերովդես թագավորը անարդարացիորեն բանտարկեց Հովհաննես Մկրտիչին իր նոր կնոջ՝ Հերովդիայի հարկադրանքով, ով ցանկանում էր Հովհաննես Մկրտիչին ստիպել դադարեցնել թագավոր Հերովդեսի հետ իր անօրինական ամուսնության դատապարտումը (տես Մարկոս 6.17–19): Երբ Սալոմեն` նրա կնոջ դուստրը, պարեց , Հերովդեսի առաջ, նա հասարակավ խոստացավ, որ դուստրըկարող էր ունենալ «ինչ որ ուզեր» (Մատթեոս 14.7): Դուստրը խորհրդակցեց իր մոր հետ և ուզեց Հովհաննես Մկրտիչի գլուխը, և արդյունքում Հերովդեսը հրամայեց գլխատել Հովհաննեսին:

Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի ընկերն էր ու ազգականը, և նա ընտրված էր Աստծո կողմից լինելու մարգարե , ով պատրաստելու էր ճանապարհը Մեսիայի համար:

Պատկերացրեք Հովհաննես Մկրտիչի մոտիկ ընկերն եք: Ինչպե՞ս կարձագանքեիք` լսելով նրա անարդար մահվան մասին:

Կարդացեք Մատթեոս 14.12–13` փնտրելով, թե ինչ արեց Հիսուսը, երբ Նա լսեց Հովհաննեսի մահվան մասին:

«Առանձին մի անապատ տեղ» արտահայտությունը հատված 13-ում վերաբերում է մի ամայի տեղի [տես Մարկոս Զ.31, ծանոթագրություն ա]:

Ի՞նչ պատահեց, երբ Հիսուսը փորձեց մենակ մնալ:

Ի՞նչ կզգայիք, եթե տխուր լինեիք և ուզենայիք միայնակ մնալ, բայց մյուսները փնտրում էին ձեր ուշադրությունը:

Կարդացեք Մատթեոս 14.14` փնտրելով, թե ինչպես Հիսուսը պատասխանեց, երբ Նա տեսավ Իրեն հետևող բազմությանը:

Այս պատմությունից մենք իմանում ենք, որ ցույց տալով կարեկցանք ուրիշների հանդեպ, նույնիսկ, երբ մենք տխրություն ենք զգում, մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին:

  1. Ամփոփեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ համար Հիսուսի պատմությունը, ով կարեկցանք ցույց տվեց Հովհաննես Մկրտիչի մահվան մասին լսելուց հետո: Այնուհետև այդ անձնավորության հետ քննարկեք հետևյալ հարցերը. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրանցեք, թե ում հետ եք զրուցել և գրի առեք ձեր քննարկման համառոտ պատմությունը։

    1. Ինչպե՞ս կարող է ուրիշների հանդեպ կարեկցանքի ցուցաբերումն օգնել մեզ, երբ մենք ինքներս ենք տառապում:

    2. Ինչո՞ւ է դժվար կարեկցանք ցուցաբերել ուրիշների հանդեպ, երբ մենք տառապանքի մեջ ենք:

    3. Ե՞րբ եք դուք կամ որևէ մեկը, ում ճանաչում եք, զգացել մեծ տխրություն և այնուամենայնիվ ցուցաբերել կարեկցանք մեկ ուրիշի հանդեպ: Ինչպե՞ս է մեկ ուրիշին ծառայելն օգնել ձեզ:

Կարդացեք Մատթեոս 14.15–21` փնտրելով, թե ինչպես էր Հիսուսը շարունակում կարեկցանք ցուցաբերել բազմության հանդեպ:

Մատթեոս14. 22-36

Հիսուսը փոթորիկի ժամանակ քայլում է ջրի վրայով

Մտածեք հետևյալ երկու սցենարների մասին.

Սցենար 1. Մի երիտասարդ կին անօգնական է զգում, երբ տեսնում է, թե ինչպես է մայրը տառապում անբուժելի հիվանդությունից: Նա սկսում է հարցնել Երկնային Հորը, թե արդյոք Նա տեղյա՞կ է իր ընտանիքի ցավին: Նա հուսահատորեն ցանկանում է հավատալ Աստծուն, բայց նրա կասկածները սկսում են ճնշել նրան:

Սցենար 2. Մի երիտասարդ վերջերս է միացել Եկեղեցուն: Նրա հին ընկերներից շատերը բացահայտորեն քննադատաբար են վերաբերվել Եկեղեցուն միանալու նրա որոշմանը: Նա սկսում է մտածել, թե արդյոք նա պետք է շարունակի Եկեղեցու ակտիվ և հավատարիմ անդամ մնալ:

Որո՞նք են այն մի քանի այլ ուղիները, երբ մարդիկ ձգտում են հետևել Հիսուս Քրիստոսին, բայց կարող են կասկած կամ վախ զգալ:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 14-ը, փնտրեք ճշմարտության խոսքեր, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել վախերը, կասկածները և հուսահատությունը:

Կարդացեք Մատթեոս 14.24–25` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ աշակերտներն անցնում էին Գալիլեայի ծովով` հնազանդությամբ ենթարկվելով Փրկիչի հրահանգներին:

«Քամին ներհակ էր» արտահայտությունը հատված 24-ում նշանակում է, որ քամին փչում էր իրենց նպատակակետին հակառակ ուղղությամբ:

Մատթեոս 14.23-ում, ուշադրություն դարձրեք, որ երեկո էր, երբ Հիսուսը միայնակ էր սարի վրա և աշակերտներն անցնում էին Գալիլեայի ծովով: Ծովը կտրել անցնելու տարածությունը մոտ 5 մղոն էր (8 կիլոմետր) և լավ եղանակին նրանք կարող էին անցնել այն երկու կամ երեք ժամում: Փրկիչը եկավ նրանց մոտ չորրորդ պահին, որը առավոտյան «[ժամը] երեքի և վեցի միջև» մի ժամ էր (Մատթեոս 14.25, ծանոթագրություն ա): Սա նշանակում է` աշակերտները ողջ գիշեր պայքարում էին քամու դեմ ծովն անցնելիս :

Կարդացեք Մարկոս 6.47–48` փնտրելով լրացուցիչ մանրամասներ, որոնք Մարկոսն է տալիս այս իրադարձության վերաբերյալ:

Եթե Հիսուսն իմանար, որ Իր աշակերտները մաքառում էին, ի՞նչ եք կարծում, Նա կարո՞ղ էր ավելի շուտ նրանց օգնության հասնել: Ո՞րն էր նպատակը, որ Փրկիչն աշակերտներին թույլ տվեց մաքառել` նախքան նրանց ազատելը:

Ծովն անցնող աշակերտների այս պատմություններից մենք սովորում ենք, որ, չնայած Աստված միշտ չէ, որ զերծ կպահի մեզ մաքառումներից, Նա գիտի, թե մենք ինչ ենք կրում և Իր իսկ ժամանակին կգա մեզ օգնության:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ օգուտ կարող ենք ստանալ որոշ ժամանակ մաքառելիս, քան կստանայինք, եթե Տերն անմիջապես ազատեր մեզ մեր փորձություններից:

    2. Իմացությունը, որ Տերը տեղյակ է մեր մաքառումներին, ինչպե՞ս կարող է զորացնել մեր հավատքը Նրա հանդեպ, նույնիսկ, եթե Նա անմիջապես չազատի մեզ դրանցից:

Պատկերացրեք, որ դուք գիշերը նավի վրա էիք և մաքառում էիք հզոր քամու և ալիքների դեմ ժամեր շարունակ, իսկ հետո տեսաք ջրի վրայով ինչ- որ մեկին քայլելիս: Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք այս իրավիճակում:

Կարդացեք Մատթեոս 14.26–27` փնտրելով, թե ինչպես աշակերտներն արձագանքեցին, երբ տեսան Հիսուսին: Գուցե կամենաք նշել այն, ինչ Հիսուսն ասաց նրանց:

Կարդացեք Մատթեոս 14.28–30` փնտրելով թե ինչ ցանկացավ Պետրոսն անել, երբ լսեց Տիրոջ ձայնը:

Ինչպե՞ս Պետրոսը սկզբում հավատք ցույց տվեց :

Ի՞նչ տեսավ Պետրոսը, որը նրան ստիպեց վախենալ, կասկածել և սկսեց սուզվել:

Մտածեք, թե ինչ կարող են քամին և ալիքները այս պատմության մեջ ներկայացնել ձեր կյանքում, որոնք կարող են ստիպել ձեզ վախենալ կամ կասկածել:

Պետրոսի փորձառությունից մենք սովորեցինք, որ եթե պահպանենք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, մեր վախերն ու կասկածները չեն հաղթահարի մեզ::

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

Կարդացեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերը և ընդգծեք, թենա ինչ է ասել Տիրոջ հանդեպ մեր հավատքը պահպանելու ձախողման վտանգի մասին. «Ես խորապես համոզված եմ, որ եթե որպես անհատներ, որպես ընտանիքներ, համայնքներ և ազգեր, մենք կարողանանք Պետրոսի նման սևեռել մեր հայացքները Հիսուսի վրա, մենք նույնպես կկարողանանք հաղթանակած քայլել «անհավատության մեծացող ալիքների» վրա և մնալ «անվախ` կասկածի բարձրացող ալիքների մեջ»: Բայց, եթե մենք հեռացնում ենք մեր հայացքը նրանից, ում մենք պետք է հավատանք, քանի որ դա շատ հեշտ է անել, և աշխարհը մեծապես գայթակղվում է անելու դա, եթե մենք նայում ենք մեր շուրջը գտնվող սարսափելի և կործանարար տարրերի զորությանը և ցասմանը` նրան նայելու փոխարեն, ով կարող է օգնել և փրկել մեզ, ապա մենք անխուսափելիորեն կընկղմվենք տարաձայնությունների, վշտի և հուսահատության ծովում (“The Beacon in the Harbor of Peace,” Ensign, Nov. 1992, 19):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի ուղիներ, որոնցով մենք կարող ենք «սևեռել մեր աչքերը» Հիսուս Քրիստոսի վրա, ինչպես Պետրոսն արեց սկզբում: Բացի այդ, գրեք մի ժամանակի մասին, երբ դուք տեսել եք, թե ինչպես ինչ-որ մեկի հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ հնարավորություն տվեց նրան՝ խուսափել վախից կամ կասկածից հաղթվելուց :

Խորհեք, թե ինչ փոփոխություններ կարող եք կատարել ձեր կյանքում` պահպանելու ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և նպատակ դնել կատարելու այդ փոփոխությունները:

Պետրոսի նման, մենք երբեմն կարող ենք ձախողվել մեր հավատքում առ Հիսուս Քրիստոս և անձնատուր լինել վախին, կասկածին և հուսահատությանը:

Կարդացեք Մատթեոս 14.30–32` փնտրելով, թե ինչ պատահեց, երբ Պետրոսը քայլում էր դեպի Փրկիչը:

Նկար
Christ walkin on water

Համաձայն հատված 30-ի, ի՞նչ արեց Պետրոսը, երբ գիտակցեց, որ սուզվում էր: (Գուցե կամենաք նշել այն, ինչ ասաց Պետրոսը:)

Պետրոսի նման, եթե մենք որոնում ենք Աստծո օգնությունը, երբ հավատքը թուլանում է, Նա կարող է մեզ բարձրացնել մեր վախերից և կասկածներից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչպե՞ս է Աստված բարձրացնում մեզ մեր վախերից և կասկածներից:

Կարդացեք Մատթեոս 14.33` փնտրելով թե ինչպես աշակերտները արձագանքեցին Հիսուսին և Պետրոսին նավ մտնելուց հետո:

Մատթեոս 14.34–36-ից մենք իմանում ենք, որ այս իրադարձությունից հետո Հիսուսն ու Իր աշակերտները շարունակեցին իրենց ճանապարհորդությունը և ժամանեցին Գալիլեայի հեռավոր ափերը: Երբ մարդիկ իմացան, որ Հիսուսն այնտեղ էր, Նրա մոտ բերեցին մարդկանց, ովքեր հիվանդ էին: Նրանց հավատքն այնքան մեծ էր, որ բոլոր եկածները բժշկվեցին` դիպչելով Նրա հանդերձի ծայրին: Համեմատեք սա այն բանի հետ, թե ինչ պատահեց Մատթեոս 13.57–58-ում նկարագրված մարդկանց հետ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 14 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.