Գրադարան
Մաս 1, Օր 3. Ուսումնասիրել սուրբ գրությունները


Մաս 1. Օր 3

Ուսումնասիրել սուրբ գրությունները

Նախաբան

Այս դասը կօգնի ձեզ հասկանալ ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելու և որպես այս դասընթացի մաս ամբողջ Նոր Կտակարանը կարդալու կարևորությունը: Դուք կարող եք նաև սուրբ գրություններն ուսումնասիրելը բարելավելու եղանակներ սովորել:

Սուրբ գրությունների ամենօրյա արդյունավետ ուսումնասիրության կարիքը

Կարդացեք ստորև տրված խոսքերը և նշեք ձեր պատասխանները սանդղակի վրա: Ձեզանից չի պահանջվի ձեր պատասխանները ներկայացնել ուսուցչին:

Նկար
scripture survey

Այս դասն ուսումնասիրելիս խորհեք ինչպես կարող եք բարելավել ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Սուրբ գրությունները պարունակում են Քրիստոսի խոսքերը և հանդիսանում են կենդանի ջրի աղբյուր, որը մեզ համար հասանելի է, և որից մենք կարող ենք անհագ խմել: …

Ամեն օր ակտիվ կյանքի մեջ լինելով ես և դուք կորցնում ենք բավականաչափ ջուր, որը մեր ֆիզիկական մարմնի հիմնական մասն է կազմում: Ծարավն արտահայտում է մարմնի բջիջների ջրի պահանջը, և մեր մարմինը կազմող ջուրը պետք է ամեն օր համալրվի: Իրականում անիմաստ է ժամանակ առ ժամանակ ջրով «լցվել»` ջրազրկման երկար ժամանակահատվածներից հետո: Նույնը վերաբերում է նաև հոգևորին: Կենդանի ջրի կարիքն է զգացվում հոգևոր ծարավը հագեցնելու համար: Կենդանի ջրի կանոնավոր ընդունումն անկանոն կումերով խմելուց շատ ավելի գերադասելի է» (“A Reservoir of Living Water” [Church Educational System fireside, Feb. 4, 2007], 2, 9, speeches.byu.edu):

Լրացրեք հետևյալ սկզբունքը, որ սովորում ենք Երեց Բեդնարի խոսքից այն մասին, թե ինչ ենք մենք ստանում սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից. Ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք ստանում ենք որ մեզ հարկավոր է:

Սուրբ գրությունների արժեքը մեր օրերում

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը կարդալու փոխարեն կարող եք դիտել Մորմոնական ուղերձներ շարքից՝ «Սուրբ գրությունների օրհնությունը» (3:04) տեսանյութը, որը կարող եք գտնել LDS.org կայքում, և որտեղ Երեց Քրիստոֆերսոնը պատմում է Վիլիամ Թինդեյլի մասին և խորհուրդ տալիս սուրբ գրությունների կարևորության մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է, թե ինչպես է մեկ մարդու կատարած զոհաբերությունը Աստվածաշունչը կարդալու հնարավորություն ստեղծել շատ մարդկանց համար:

Նկար
Elder D. Todd Christofferson

1536թ. հոկտեմբերի 6-ին Բելգիայի Բրյուսել քաղաքի մոտակայքում գտնվող Վիլվորդ ամրոցի զնդանից մի թշվառ անձնավորություն դուրս բերվեց: Մոտ մեկուկես տարի այդ մարդը մնացել էր մեկուսացված մութ, խոնավ խցում: Այժմ ամրոցի պատերից դուրս բանտարկյալին կապեցին մի սյան: Նա ժամանակ ուներ բարձրաձայն ասելու իր վերջին աղոթքը. «Տեր, բաց արա Անգլիայի թագավորի աչքերը», և ապա նրան խեղդամահ արեցին: Անմիջապես նրա մարմինն այրեցին խարույկի վրա: Ո՞վ էր այդ մարդը և ո՞րն էր նրա հանցանքը … Նրա անունը Վիլյամ Թինդեյլ էր, և նրա հանցանքը կայանում էր նրանում, որ նա անգլերենով թարգմանել և հրատարակել էր Աստվածաշունչը:

… Մի կրոնավոր հետ թեժ զրույցի ժամանակ, երբ եկեղեցական կրոնավորը սուրբ գիրքը հասարակ մարդուն հասանելի դարձնելուն դեմ էր արտահայտվում, Թինդլեյլը երդվեց. «Եթե Աստված խնայի իմ կյանքը, շատ չանցած ես այնպես կանեմ, որ գութանով վար անող տղան սուրբ գրքերի մասին ավելի շատ բան իմանա, քան դու»: …

Վիլյամ Թինդեյլը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը նրանցից, ովքեր շատ երկրներում և լեզուներով զոհաբերել, անգամ մահվան են դատապարտվել, Աստծո խոսքը խավարից դուրս բերելու համար: … Ի՞նչ գիտեին նրանք սուրբ գրքերի կարևորության մասին, որ մենք ևս պետք է իմանանք: Ի՞նչ էր հասկանում 16-րդ դարի Անգլիայի ժողովուրդը, ովքեր Աստվածաշունչն ունենալու համար հսկայական գումարներ էին վճարում և իրենց անձնական կյանքը մեծ վտանգի ենթարկում, որ մենք ևս պետք է հասկանանք» (“The Blessing of Scripture,” Ensign or Liahona, May 2010, 32):

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին մարդիկ նման մեծ զոհաբերությունների գնում սուրբ գրություններն ունենալու համար:

Երեց Քրիստոֆերսոնը շարունակում է. «Թինդեյլի օրերում սուրբ գրությունների մասին անտեղեկությունը մեծանում էր, որովհետև Աստվածաշունչը մարդկանց համար մատչելի չէր, հատկապես այն լեզվով, որով նրանք կկարողանային հասկանալ: Այսօր Աստվածաշունչը և մյուս սուրբ գրությունները ձեռքի տակ են, սակայն սուրբ գրությունների հետ կապված տգիտությունն աճում է, որովհետև մարդիկ չեն ցանկանում բացել այդ գրքերը: Հետևաբար նրանք մոռացել են այն բաները, որ գիտեին իրենց նախնիները» (“The Blessing of Scripture,” 33):

Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեր օրերի մարդիկ չեն կարդում սուրբ գրքերը՝ ինչպես հարկն է:

Երեց Քրիստոֆերսոնը շարունակում է. «Մտածեք Սուրբ Աստվածաշունչը և սուրբ գրությունների լրացուցիչ 900 էջ ունենալու մեր օրհնության մեծության մասին, որ ներառում են՝ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: … Անշուշտ այս օրհնությամբ Տերն ասում է մեզ, որ սուրբ գրությունների օգնությանը դիմելու մեր կարիքն ավելի մեծ է, քան նախկին որևէ այլ ժամանակաշրջանում» (“The Blessing of Scripture,” 35):

Երեց Քրիստոֆերսոնի խոսքից կարող ենք սովորել այն պարզ ճշմարտությունը, որ մենք այսօր սուրբ գրությունների կարիքն ավելի շատ ունենք, քան նախկին որևէ այլ ժամանակաշրջանում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք այսօր սուրբ գրությունների կարիքն ավելի շատ ունենք, քան նախկին որևէ այլ ժամանակաշրջանում:

Նկար
Paul writing

Պողոս Առաքյալը նամակ գրեց, որում նկարագրեց վերջին օրերին աշխարհում տիրող իրավիճակը: Կարդացեք Բ Տիմոթեոս 3.1-5, 13 հատվածները, և գտեք, թե ըստ նրա խոսքի որ մեղքերը և վարքագծերը սովորական երևույթ կլինեն մեր օրերում: (Կարող եք անդրադառնալ տողատակի ծանոթագրություններին, որոնք կօգնեն հասկանալ այդ հատվածների դժվար բառերն ու արտահայտությունները:)

Այդ հատվածներում թվարկվող ո՞ր մեղքերի ու վարքագծերի ականատեսն եք եղել այսօր մեր հասարակության մեջ:

Կարդացեք Բ Տիմոթեոս 3.14-17 հատվածը, և գտեք, թե ինչպես կարող ենք ապահովություն գտնել այս վտանգավոր ժամանակներում: Կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Ըստ Բ Տիմոթեոս 3.15-17 հատվածներից սովորածի՝ ի՞նչ օրհնություններ են հասանելի մեզ, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և ապրում դրանց ուսմունքներով: Ձեր պատասխանները հերթով գրեք տրամադրված ազատ մասում՝ լրացնելով հետևյալ նախադասությունը. Ուսումնասիրելով սուրբ գրությունները մենք կարող ենք ստանալ որը մեզ կտանի դեպի փրկություն:

Այդ նախադասությունը, որ դուք լրացրեցիք, ավետարանական մի սկզբունք է: Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները և վարդապետությունները անփոփոխ ճշմարտություններ են, որոնք առաջնորդում են մեր կյանքը: Սուրբ գրությունների կենտրոնական նպատակներից մեկը ավետարանի վարդապետությունները և սկզբունքներն ուսուցանելն է։ Սուրբ գրությունների մեր անձնական ուսումնասիրությունը մենք կդարձնենք առավել իմաստալից՝ փնտրելով վարդապետությունները և սկզբունքները, խորհելով դրանց իմաստի շուրջը և դրանք կիրառելով մեր կյանքում:

  1. Նայեք սկզբունքին, որ լրացրել եք վերևում: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ե՞րբ եք զգացել, որ սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում դուք ստացել եք իմաստություն, լույս, ճշմարտություն, ուղղում կամ հրահանգ:

Ամեն օր կարդացեք Նոր Կտակարանը

Սեմինարիայի այս դասընթացի ակնկալիքներից մեկն այն է, որ դուք կարդաք ամբողջ Նոր Կտակարանը: Սա սեմինարիայի վկայական ստանալու պահանջներից մեկն է: Նոր Կտակարանը ամբողջությամբ կարդալու համար անհրաժեշտ է մշտական ջանքեր գործադրել:

Երբևէ փորձե՞լ եք ջուր կամ գազավորված ըմպելիք խմել մեկից ավելի ձողիկներով: Եթե ձողիկներ ունեք, փորձեք մեկ բաժակ ջուր կամ գազավորված ըմպելիք խմել միասին կապված յոթ ձողիկներով: Դժվար է բաժակի ողջ ըմպելիքը միանգամից խմել: Բայց եթե դանդաղ և շարունակաբար խմեք մեկ ձողիկով, կտեսնեք, որ դուք հեշտորեն խմում եք ողջ ըմպելիքը (և ավելի հաճելի փորձառություն եք ունենում):

Այս առարկայական դասը ինչպե՞ս կկապեիք ուսումնական դասընթացի ընթացքում Նոր Կտակարանն ամբողջությամբ կարդալու հետ:

Այս բանաձևը օգտագործեք, որը կօգնի ձեզ տեսնել, թե ինչպես կարող եք ամեն օր փոքր մասեր կարդալով իրականացնել ամբողջ Նոր Կտակարանը կարդալու նպատակը:

Նկար
scripture pages diagram
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն բաների մասին, որոնք կօգնեն ձեզ ձևավորել ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելու սովորություն, որպեսզի դուք կարողանաք ստանալ իմաստություն, լույս, ճշմարտություն, շտկում և հրահանգ սուրբ գրություններից: Նաև գրեք նպատակ, որ ամեն օր ժամանակ հատկացնեք սուրբ գրություններն ուսումնասիրելու և ամբողջ Նոր Կտակարանն ընթերցելու համար:

Սուրբ գրություններն ուսումնասիրելու եղանակներն ու հմտությունները

  1. Ուսումնասիրության եղանակների և հմտությունների հետևյալ ցուցակը կբարելավի սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը: Ընտրեք հետևյալ եղանակներից կամ հմտություններից երկուսը և փորձեք դրանք օգտագործելով առնչվող սուրբ գրությունների հատվածները: Սուրբ գրությունների ձեր օրագրում բացատրեք, թե ինչպե՞ս կարող են այդ երկու հմտություններն օգնել ձեզ սուրբ գրությունների ձեր ամենօրյա ուսումնասիրության մեջ:

    Սուրբ գրություններն ուսումնասիրելու եղանակներն ու հմտությունները

    Անվան փոխարինում. Սուրբ գրությունների վարդապետություններն ու սկզբունքները ձեր կյանքում կիրառելու համար փոխարինեք սուրբ գրության անունը ձեր անվամբ: Փորձեք սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունը կիրառել Մատթեոս 16.15-17-ում՝ փոխարինելով Սիմոն Պետրոսի անունը:

    Պատճառ և հետևանք. Սուրբ գրություններում ավետարանի սկզբունքները բացահայտելու համար ուշադրություն դարձրեք՝ «եթե-ապա» և «քանի որ-հետևաբար» կապերին։ Փորձեք կիրառել այս հմտությունը Մատթեոս 6.14-15 հատվածի հետ:

    Սուրբ գրությունների ցուցակներ Սուրբ գրությունները հաճախ պարունակում են որոշ բաների ցուցումներ, ինչպես օրինակ, նախազգուշացումների ցուցակներ։ Երդ դուք ցանկեր եք գտնում, խորհեք յուրաքանչյուր տարրը համարակալելու մասին: Փորձեք կիրառել այս հմտությունը Գաղատացիս 5.22-23 հատվածի համար:

    Հակադրություններ. Սուրբ գրությունները երբեմն ցույց են տալիս հակադրություններ տարբեր գաղափարների, իրադարձությունների և մարդկանց միջև: Այս հակադրությունները շեշտում են ավետարանի սկզբունքները: Փնտրեք հակադրություններ մի հատվածի մեջ, գլուխների մեջ, գլուխների և գրքերի միջև: Փորձեք կիրառել այս հմտությունը Մատթեոս 5․14–16-ի համար:

    Պատկերացում. Փնտրեք նկարագրական մանրամասներ, որոնք կարող են օգնել ձեզ կարդալուց ստեղծել մտավոր պատկեր։ Պատկերացրեք, որ ներկա եք որոշակի իրադարձությունների: Դա կարող է ամրացնել սուրբ գրություններում կարդացածի իրականության մասին ձեր վկայությունը։ Փորձեք կիրառել այս հմտությունը Մատթեոս 8.23-27-ի համար:

    Սիմվոլիզմ. Այնպիսի բառերը, ինչպիսիք են՝ նման, ինչպես կամ նմանեցնել կարող են օգնել ձեզ բացահայտել խորհրդանիշները: Փորձեք տեսնել, թե ինչ կա թաքնված խորհրդանիշի տակ, հետազոտելով դրա բնույթը և խորհելով դրա հատկանիշների շուրջ: Սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, ինչպիսիք են՝ տողատակի ծանոթագրությունները, Աստվածաշնչի բառարանը, Թեմատիկ ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը, կարող են օգնել ձեզ մեկնաբանել որոշ խորհրդանիշներ: Փորձեք կիրառել այս հմտությունը Մատթեոս 13.24-30 հատվածի համար: (Կարող եք առակի ձեր մեկնաբանությունը համեմատել Վարդապետություն և Ուխտեր 86.1-7-ում տրված մեկնաբանության հետ:)

    Խաչաձև հղումներ. Հաճախ, սուրբ գրությունների մեկ հատված կարող է մեկնաբանել կամ հստակեցնել մեկ այլ հատվածում գտնվող արտահայտությունը կամ գաղափարը։ Սուրբ գրությունների հատվածները միմյանց կապեք՝ կիրառելով տողատակի ծանոթագրությունները, ցուցիչը, Թեմատիկ ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը, որոնք կօգնեն բացահայտել սուրբ գրության հատվածի իմաստը: Կիրառեք այս հմտությունը, կարդալով՝ Հովհաննես 10․16 հատվածը, իսկ ապա խաչաձև հղման տողատակի ծանոթագրություն ա-ում տրված 3 Նեփի 15․21 հատվածը: Ինչպե՞ս է 3 Նեփի 15.21 հատվածի ընթերցումն օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Հովհաննես 10.16-ի իմաստը:

    Խորհրդածում. Խորհրդածել նշանակում է մտածել, խորհել, հարցեր տալ և ձեր իմացածն ու սովորածը գնահատել: Խորհրդածելը հաճախ օգնում է մեզ հասկանալ, թե մենք ինչ պետք է անենք ավետարանի սկզբունքները կիրառելու համար: Խորհեք, թե ինչպես կարող եք կիրառել Եբրայեցիս 12.9-ում տրված ճշմարտությունները:

    Կիրառում. Բացահայտելով և հասկանալով սուրբ գրություններում տրված վարդապետություններն ու սկզբունքները, ավելի խորը գիտելիք ձեռք կբերեք գործելով ըստ ձեր բացահայտած ճշմարտությունների: Հիսուս Քրիստոսն ասել է. «Եթե մեկը կամենում է [Երկնային Հոր] կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդեոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.17): Սուրբ գրություններն ինքնուրույն ուսումնասիրելիս հնարավորություններ փնտրեք ձեր սովորածը կյանքում կիրառելու կամ ձեզ վերագրելու համար (տես Նեփի 19.23):

    Գալիք շաբաթների ընթացքում Նոր Կտակարանը ուսումնասիրելիս ուղիներ փնտրեք ուսումնական այդ հմտություններից յուրաքանչյուրը կիրառելու համար:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես սովորեցի «Սուրբ գրությունները ուսումնասիրելը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.