Գրադարան
Մաս 27, Օր 1. 2 Տիմոթեոս


Մաս 27. Օր 1

2 Տիմոթեոս

Նախաբան

Տիմոթեոսին գրված իր երկրորդ նամակում Պողոս Առաքյալը ուսուցանեց, որ վախը Աստծուց չէ և խորհուրդ տվեց նրան չամաչել Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունից: Նա քաջալերեց Տիմոթեոսին հավատարմորեն տոկալ փորձություններին և հրահանգեց նրան ուսուցանել Սրբերին, որ ապաշխարեն: Պողոսը բացատրեց, որ չնայած ուրացությունն ու ամբարշտությունը գերիշխող էին իրենց օրերում, ինչպես նաև վերջին օրերում, Տիմոթեոսը պիտի հավատարիմ մնար այն ճշմարտություններին, որ արդեն սովորել էր: Պողոսը ուսուցանեց նաև սուրբ գրությունների նպատակների մասին: Նա իր նամակն ավարտեց` քաջալերելով Տիմոթեոսին ջանասիրաբար կատարել իր ծառայությունը:

2 Տիմոթեոս 1

Պողոսը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին չամաչել ավետարանից

Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք վախի զգացողություն եք ունեցել: Որտե՞ղ էիք դուք: Ի՞նչ էիք անում:

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, թե վախն ինչպես կարող է ազդել մեզ վրա. «Մեզանից ո՞վ կարող է ասել, որ վախի զգացողություն չի ունեցել: Ես չգիտեմ մեկին, ով րնդհանրապես զուրկ է վախից: Իհարկե, ոմանք վախի ավելի մեծ զգացողություն ունեն, քան մյուսները: Ոմանք ի վիճակի են արագ հաղթահարել այն, բայց մյուսները թակարդն են ընկնում և ամբողջովին դառնում վախի գերին՝ նույնիսկ խորտակվում: Մենք տառապում ենք ծաղրի ենթարկվելու վախից, ձախողվելու վախից, միայնակ մնալու վախից, անիրազեկ լինելու վախից: Ոմանք վախենում են ներկայից, ոմանք՝ ապագայից: Ոմանք կրում են մեղքի բեռը և պատրաստ են տալ ամեն ինչ` ազատվելու այդ բեռներից, վախենալով փոխել իրենց կյանքը: Եկեք գիտակցենք, որ վախը Աստծուց չէ և այդ մաշող, քայքայիչ տարրը գալիս է ավելի շատ ճշմարտության և արդարության ախոյանից: Վախը հակադիր [հակառակ է] հավատքին: Այն քայքայիչ է իր ազդեցություններում` նույնիսկ մահացու» («God Hath Not Given Us the Spirit of Fear,»Ensign, Oct. 1984, 2):

Ինչպե՞ս կարող էր վախը ազդել ավետարանով ապրելու մեր ունակության վրա:

Ուսումնասիրեք 2 Տիմոթեոս 1-ը և փնտրեք մի սկզբունք, որը կարող է ձեզ օգնել հաղթահարել վախը:

Երբ Պողոսն իր կյանքի վերջում բանտարկված էր Հռոմում , գրեց երկրորդ նամակը Տիմոթեոսին: Ինչպես գրված է 2 Տիմոթեոս 1.1-5-ում, Պողոսն իր ցանկությունն արտահայտեց` տեսնել Տիմոթեոսին և վերհիշեց Տրմոթեոսի անկեղծ հավատքը:

Ընթերցեք 2 Տիմոթեոս 1.6-8-ը, փնտրելով, թե Պողոսն ինչ է հիշեցրել Տիմոթեոսին անել վախը հաղթահարելու համար:

«Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը» (2 Տիմոթեոս 1.6-ում) հավանաբար վերաբերում է Սուրբ Հոգուն: «Արծարծես» արտահայտությունը հատված 6-ում նշանակում է խթանել կամ վերակենդանացնել (տես 2 Տիմոթեոս 1.6 ծանոթագրություն ա): Պողոսը Տիմոթեոսին խորհուրդ տվեց խթանել Սուրբ Հոգու պարգևը կամ հրավիրել Սուրբ Հոգուն` լինել իր հետ:

Համաձայն 2 Տիմոթեոս 1.7-ի, ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ , եթե Հոգին մեզ հետ ունենանք:

Պողոսը նկատի ուներ աշխարհիկ վախը, որը առաջացնում է անհանգստություն, անորոշություն, ահազանգ, որը տարբերվում է սուրբ գրությունների «Տիրոջ երկիւղ»-ից (Առակաց 9.10): Տիրոջից վախենալը նշանակում է «մեծարանք և վախ զգալ Նրա նկատմամբ ու հնազանդվել Նրա պատվիրաններին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Fear,» scriptures.lds.org): Մեր վախը կամ ակնածանքը Աստծո նկատմամբ կարող են մեզ զորացնել աշխարհիկ վախի դեմ:

Տիմոթեոսին տրված Պողոսի խորհրդից մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ եթե ջանասիրաբար ձգտենք, որ Հոգին մեզ հետ լինի, ապա կարող ենք հաղթահարել վախը և չամաչել Հիսուս Քրիստոսի մասին մեր ունեցած վկայությունից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ եղանակներով կարող եք ցույց տալ, որ չեք ամաչում Հիսուս Քրիստոսի մասին ունեցած ձեր վկայությունից:

    2. Ե՞րբ է Հոգին օգնել ձեզ հաղթահարել աշխարհիկ վախը կամ քաջություն տվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ լինել կայուն:

Խորհեք, թե ինչ կարող եք անել, որ Հոգուն հրավիրեք ձեզ մոտ, որպեսզի կարողանաք հաղթահարել աշխարհիկ վախի զգացումը և չամաչեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած վկայությունից:

Ինչպես գրի է առնված 2 Տիմոթեոս 1.9-18-ում, Պողոսը պնդեց, որ Տիմոթեոսը հավատարիմ մնա ճշմարիտ վարդապետությանը: Նա վկայեց Հիսուս Քրիստոսի փրկարար զորության մասին, որը հնարավոր է դարձնում հարությունը, անմահությունը և հավերժական կյանքը:

2 Տիմոթէոս 2

Պողոսը հրահանգում է Տիմոթեոսին հավատարմությամբ դիմանալ դժվարություններին

Ինչպես գրված է 2 Տիմոթեոս 2.1-9-ում, Պողոսը քաջալերեց Տիմոթեոսին ապավինել ավետարանին և դիմանալ դժվարություններին՝ ինչպես լավ զինվորը կաներ: Պողոսը ասաց նաև, որ շատ փորձություններ է տարել Քրիստոսի աշակերտը լինելու պատճառով:

Ընթերցեք 2 Տիմոթեոս 2.10-12-ը, փնտրելով Պողոսի ասածը, թե ինչու է դիմացել այդպիսի դժվարություններին: «Ընտրյալները» (հատված 10-ում) վերաբերում է Եկեղեցու հավատարիմ անդամներին (տես ՎևՈւ 29.7տառապել բառը հատված 12 -ում վերաբերում է դիմանալուն և կայուն մնալուն (տես 2 Տիմոթէոս 2.12, ծանոթագրություն ա):

Այս պատմությունից մենք կարող ենք սովորել մի սկզբունք` եթե դիմանանք դժվարություններին և հավատարիմ մնանք Տիրոջը, ապա կարող ենք օգնել մեզ և մյուսներին` Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն ստանալ։

Ինչպե՞ս կարող ենք օգնել մյուսներին Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն ստանալ` հավատարիմ մնալով Տիրոջը` դիմանալ մեր սեփական փորձություններին:

2 Տիմոթեոս 2.13-19-ում Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթեոսին հիշեցնել Սրբերին խուսափել վեճից և «ետ կենայ անիրաւութիւնից» (հատված 19): Նշեք վերջին նախադասությունը 2 Տիմոթեոս 2.19-ում:

Նկար
Անոթներ, գավաթներ

Պողոսը, որպեսզի օգնի Տիմոթէոսին հասկանալ, որ Սրբերն ապաշխարության կարիք ունեն, փոխաբերական իմաստով օգտագործեց անոթներ կամ գավաթներ տան անդամների ու Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար:

Կարդացեք 2 Տիմոթեոս 2.20-ը` փնտրելով, թե ինչպիսի անոթներ կան «մի մեծ տան մեջ»: Արտահայտությունը «կան որ պատվի համար են, և կան որ անարգութեան համար են» նշանակում է, որ Եկեղեցու որոշ անդամներ արժանի էին և նվիրաբերել էին իրենց վեհ նպատակների, մինչդեռ մյուսները՝ ոչ:

Կարդացեք 2 Տիմոթէոս 2.21-ը` փնտրելով, թե ինչն է մեկին դարձնում պատուական «անօթ … և իր Տիրոջն օգտակար»: Արտահայտությունը «ետ կենայ անիրաւությունից» նշանակում է դառնալ կատարելապես մաքուր անիրավությունից (տես 2 Տիմոթեոս 2.19-ում):

Պողոսի նշած փոխաբերությունից մենք կարող ենք սովորել մի սկզբունք, որ ե եթե ինքներս մեզ մաքրենք մեղքից, մենք կարող ենք ավելի լավ ծառայել Տիրոջը։

Մենք ի՞նչ կարող ենք անել անարդարությունից ազատվելու համար:

Կարդացեք 2 Տիմոթեոս 2.22-ը, փնտրելով այն բաները, որոնք, ըստ Պողոսի կարող ենք անել անարդարությունից ազատվելու համար:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, օրինակ է բերել, թե որքանով է այդ սկզբունքը կիրառվում միսիոներների կողմից:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Տերը գծել է արժանավորության չափանիշների գծերը նրանց համար, ովքեր կանչված են աշխատելու Նրա հետ այդ գործում: Ոչ մի միսիոներ չի կարող առանց ապաշխարելու իր սեռական մեղքը, գռեհիկ խոսելաձևը կամ պոռնոգրաֆիկ նյութերի դիտումըակնկալել, որ կարող է ուրիշներին ապաշխարության կանչել այդ նույն մեղքերի համար: Դուք չեք կարող անել դա: Հոգին ձեզ հետ չի լինի, իսկ բառերը կմնան ձեր կոկորդում, երբ դուք արտասանեք դրանք: Դուք չեք կարող քայլել Լեքիի ասած «արգելված ճանապարհներով» [1 Նեփի 8.28] և հույս ունենալ, որ կկարողանաք ուրիշներին առաջնորդել «նեղ և անձուկ» [2 Նեփիի 31.18] արահետով՝ դա անհնարին է::

«Բայց այդ մարտահրավերի յուրաքանչյուր խայծի համար դուք նույնքան պատասխան կտաք, որքան այն քննիչին, ում մոտ գնալու եք: Ով էլ որ լինեք, ինչ էլ որ արած լինեք, դուք կարող եք ներվել: Ձեզանից յուրաքանչյուրը … կարող է հետևում թողնել ցանկացած զանցանք, որի հետ պայքարի մեջ է: Դա ներման հրաշքն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավության հրաշքն է: Սակայն դուք չեք կարող անել դա առանց ավետարանի հանդեպ եռանդուն հանձնառության և չեք կարող անել դա առանց ապաշխարության, որտեղ այն պահանջվի: Ես խնդրում եմ ձեզ … լինել եռանդուն և լինել մաքուր: Եթե պահանջվում է, ես խնդրում եմ ձեզ դառնալ եռանդուն և դառնալ մաքուր» («Բոլորս զինվորագրված ենք», Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2011, 45):

Խորհեք, թե ավետարանի մասին վկայելիս ինչու է կարևոր լինել մեղքերից մաքուր: Խորհեք, թե ինչ հնարավոր մեղքերից կարիք ունեք ապաշխարելու, որպեսզի կարողանաք ավելի լավ ծառայել Աստծուն: Հիշեք, որ ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կարող են օգնության կարևոր աղբյուր լինել, երբ դուք ջանք գործադրեք դառնալ մաքուր և անաղարտ:

2 Տիմոթեոս 3

Պողոսը նկարագրում է վերջին օրերի վտանգավոր ժամանակները

Երբևէ անհանգստացե՞լ եք, որ մեր ժամանակներում դուք կամ ձեր ապագա երեխաները ի վիճակի չեն լինի դիմադրել աշխարհի չարիքներին:

Պողոս Առաքյալը ուսուցանեց Տիմոթեոսին` ինչպես հաղթահարել աշխարհի վտանգները: Կարդացեք 2 Տիմոթեոս 3.1-5-ը, ուշադրություն դարձնելով որոշ վտանգների վրա, որոնց մասին Պողոսը ասաց Տիմոթէոսին և հնարավոր է, որ մենք մեր կյանքի ընթացքում հանդիպենք կամ վկայենք: Գուցե կամենաք օգտվել ծանոթագրություններից, որոնք կօգնեն ձեզ հասկանալ որոշ դժվար բառեր:

Հիշեք, թե վերջին անգամ երբ եք նկատել նմանատիպ վտանգավոր վարքագիծ:

2 Տիմոթէոս 3.6-13-ում Պողոսը շարունակեց նկարագրել այդ վտանգները և մարգարեացավ, որ վերջին օրերին ավելի վատ կլինի:

Նկատեք, որ 2 Տիմոթէոս 3.7-ում Պողոսը նշեց նրանց, ովքեր «ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ»: Որո՞նք են այն մի քանի փիլիսոփայությունները կամ գաղափարները, որոնք այսօր հայտնի են, բայց հակադիր են այն ճշմարտությանը, որը Աստված բացահայտել է իր մարգարեների միջոցով:

Սույն վտանգները նկարագրելուց հետո Պողոսը խորհուրդ տվեց Տիմոթեոսին և մեզ, թե ինչպես հաղթահարել այդ հոգևոր վտանգները:

Կարդացեք 2 Տիմոթէոս 3.14-17-ը` փնտրելով Պողոսի խորհուրդը: (Նշեք, որ 2 Տիմոթեոս 3.15–17-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք գտնել հետագայում):

Մտածեք, թե ինչ կարող է նշանակել «հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր» (2 Տիմոթեոս 3.14):

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ երկու սկզբունքները. Եթե մենք շարունակենք առաջնորդվել ճշմարտություններով, որոնք սովորել ենք հավաստի աղբյուրներից և սուրբ գրություններից, ապա կհաղթահարենք վերջին օրերի հոգևոր վտանգը: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս կարող ենք սովորել վարդապետություն, ստանալ ուղղում ու ցուցում, որը կօգնի մեզ կատարելագործվել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն ժամանակվա մասին, երբ սուրբ գրությունները օգնել են ձեզ հետևյալ մեկ կամ ավելի եղանակներով.

    1. Հասկանալ ավետարանի վարդապետությունները

    2. Դիտողություն կամ ուղղում ենկատարել ձեր ընտրությունների, վարքագծի կամ մտածողության ինչ-որ խնդրի հետ կապվածորը ճիշտ չէր

    3. Աղոթքին պատասխանելով կամ հրահանգ տալով, թե ինչպես լուծեք որևէ խնդիր

Նկար
սուրբ գրության սերտման հատվածի պատկերակ
Սերտման սուրբ գրություն`2 Տիմոթեոս 3.15–17

  1. Մի քանի րոպե հատկացրեք և սերտեք 2 Տիմոթեոս 3.16-17-ը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ես սերտել եմ 2 Տիմոթեոս 3.16–17-ը: Խորհեք, թե այս շաբաթ ինչպես կսովորեք ձեր սուրբ գրությունները, որ սույն հատվածների խոստումները հրավիրեք ձեր կյանք:

2 Տիմոթեոս 4

Պողոսը հայտարարում է, որ արդար գործի համարկռվում հաղթանակ է տարել և համոզել Տիմոթեոսին շարունակել քարոզել:

Հավանաբար 2 Տիմոթեոսը վերջին նամակն էր, որ Պողոս Առաքյալը գրել էր իր մահվանից առաջ: Կարդացեք 2 Տիմոթեոս 4.1-5-ը, փնտրելով երկու բան. (1) Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին և (2) Պողոսի մարգարեությունը հին Քրիստոնեական Եկեղեցու մասին: Գործածեք ծանոթագրությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ ձեր ընթերցածը: Արտահայտությունը «Վերայ հասիր թէ ժամանակին լինի, թէ ժամանակից դուրս» հատված 2-ում նշանակում է Տիրոջ գործում լինել համառ և հանդիմանել կամ ճշտել նրանց, ովքեր այդպիսին չեն (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, 2 Տիմոթեոս 4.2 [ 2 Տիմոթեոս 4.2, ծանոթագրություն բ]):

Գրեք ձեր պատասխանները հետևյալ աղյուսակում.

Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին

Պողոսի մարգարեությունը հին Քրիստոնեական Եկեղեցու մասին

Ձեր կարծիքով Պողոսը ինչո՞ւ քաջալերեց Տիմոթեոսին շարունակել քարոզել և ծառայել ժողովրդին, չնայած նա գիտեր, որ շատերը կշրջվեն ճշմարտությունից:

Կարդացեք 2 Տիմոթեոս 4.6-8-ը` փնտրելով, թե ինչ գրեց Պողոսը ավետարանը տարածելու իր սեփական ջանքերի մասին:

Նկատեք, որ Պողոսի ռազմատենչ վկայակոչումները արդար գործի համար կռիվ տալու և ավարտելու մասին,նկարագրում են, թե որքան հավատարիմ նա ավարտեց իր առաքելությունը: Համաձայն հատված 8-ի, ըստ Պողոսի, ի՞նչ էր իրեն սպասում մահից հետո:

Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ մնանք այն ամենի մեջ, որ Տերը պահանջում է մեզանից, կստանանք արդարության պսակը: «Արդարության պսակը» ներառում է Երկնային Հորը նմանվելը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք ավելի շատ իրենց Երկնային Հորը նմանվելու Տիրոջ՝ Եկեղեցու երիտասարդներին տված որոշ պահանջները: (Եթե օգնության կարիք ունեք, փնտրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մեջ): Այնուհետև գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ինչո՞ւ է հնարավոր, որ երիտասարդությունը հրաժարվի հավատարիմ լինել այս պահանջներից մի քանիսին:

    2. Դուք ո՞ւմ գիտեք, ով Պողոսի նման հավատարիմ մնալու լավ օրինակ է՝ նույնիսկ` երբ դժվար է: Նրանք ի՞նչ են արել, որը հանդիսանում է այդ սկզբունքի օրինակը։

Ինչպես գրված 2 Տիմոթեոս 4.9-22-ում, Պողոսը ավարտեց իր նամակը` բացատրելով, որ չնայած երբեմն նա իր աշխատանքում միայնակ էր զգում իրեն, գիտեր, որ Տերն իր հետ է և զորացնում է իրեն:

Հիշեք, որ հավատարիմ պիտի մնաք այն ամենին, ինչ Տերը պահանջում է ձեզանից: Գրեք Երկնային Հոր կողմից որևէ տպավորության կամ հուշման մասին, որը ունեցել էիք այս դասի ընթացքում: Սահմանեք որևէ նպատակ, որ գործեք ձեր տպավորություններով:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Տիմոթեոս նամակը և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.