Գրադարան
Մաս 2, Օր 2. Մատթեոս Գ


Մաս 2. Օր 2

Մատթեոս 3

Նախաբան

Հովհաննես Մկրտիչը քարոզում էր և մկրտում Հրեաստանում: Հիսուս Քրիստոսը ճանապարհորդեց Գալիլեայից դեպի Հորդանան գետը, որտեղ Նա մկրտվեց Հովհաննեսի կողմից: Հայր Աստվածը վկայեց, որ Հիսուսը Նրա Սիրելի Որդին է:

Մատթեոս 3․1-12

Հովհաննես Մկրտիչը քարոզում է Հրեաստանում:

Պատկերացրեք, որ դուք նստած եք դասարանում և մի ուսանող ընկեր վերցնում է մի բան, որը պատկանում է ձեզ (օրինակ՝ ձեր գրիչը, գիրքը կամ բաճկոնը): Նա ներողություն է խնդրում իրը վեցնելու համար, բայց շարունակում է վերցնել իրեր մյուս ուսանողներից: Նա ներողություն է խնդրում ամեն անգամ, բայց շարունակում է վերցնել իրեր, որոնք իրեն չեն պատկանում: Ի՞նչ կմտածեիք այս ուսանողի ներողությունների մասին:

Այս ուսանողի գործողությունները ինչպե՞ս կարելի է նմանեցնել առանց անկեղծ ցանկության ապաշխարել փորձելու հետ:

Երբ ուսումնասիրեք Մատթեոս 3 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչ պետք է անենք իսկապես ապաշխարելու համար:

Հիսուս Քրիստոսը հասել էր մի տարիքի, երբ Նա պետք է սկսեր Իր ծառայությունը: (Իսրայելացի տղամարդկանց համար ծառայություն սկսելու բնորոշ տարիքը 30 տարեկանն էր [տես Թվոց 4.3]:) Կարդացեք Մատթեոս 3.1–4` փնտրելով, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ, որը կարող էր օգնել` ժողովրդին նախապատրաստելու Փրկիչի ծառայության համար:

Նկար
John teaching

Հովհաննես Մկրտիչը «Զաքարիայի և Եղիսաբեթի որդին էր`երկու ծնողների կողմից էլ ունենալով քահանայական ծագում: Այս տոհմագիծը կարևոր էր, քանի որ Հովհաննեսը Մովսեսի օրենքի մարմնացումն էր՝ կանխորոշված պատրաստելու ուղին Մեսիայի համար և պատրաստելու մարդկանց ընդունելու Նրան» (Bible Dictionary, “John the Baptist”): Եղիսաբեթը Մարիամի՝ Հիսուսի մոր, ազգականն էր: Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները (տես ՎևՈւ 13, 84.27–28): Նրա հագուստը և սնունդը, որ նկարագրված է Մատթեոս 3.4-ում, ցույց են տալիս նրա համեստ պայմանները:

Նրանից, ի՞նչ սովորեցիք Մատթեոս 3.1–4-ում, ի՞նչ էր անում Հովհաննեսը:

Հովհաննեսի առաքելությունը կանխագուշակվել է Եսայիայի (Եսայի) և այլ մարգարեների կողմից (տես Եսայիա 40.3, Մաղաքիա 3.1, 1 Նեփի 10.7–10): Հովհաննեսը պետք է պատրաստեր ճանապարհը Մեսիայի (Հիսուս Քրիստոսի) համար՝ հռչակելով ապաշխարություն և ջրով մկրտելով:

Կարդացեք Մատթեոս 3.5–6` փնտրելով, թե մարդիկ ինչպես արձագանքեցին Հովհաննեսի ուղերձին:

Մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Հովհաննեսի ուղերձին:

Ապաշխարության համար կարևոր է հոժարակամ խոստովանել մեղքերը Երկնային Հորը, և երբ անհրաժեշտ է` խոստովանել նշանակված քահանայության առաջնորդներին: (տես Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 134):

Կարդացեք Մատթեոս 3.7-ը` փնտրելով այն մարդկանց, ում հետ խոսեց Հովհաննեսը:

Փարիսեցիները հրեաների կրոնական խումբ էին, որոնց անունը հուշում է, որ առանձնացած էին կամ անջատ: Նրանք հպարտանում էին, որ խստորեն պահում էին Մովսեսի օրենքը և հավատում էին, որ մարդկանց կողմից արված հավելումները օրենքին, որոնք հայտնի էին որպես բանավոր օրենք, նույնքան կարևոր էին, որքան ինքը՝ Մովսեսի օրենքը (see Bible Dictionary, “Pharisees”): Սադուկեցիները հրեաների փոքր, բայց քաղաքական հզոր խումբ էին, ովքեր հավատում էին Մովսեսի օրենքի տառին հնազանդվելուն, բայց չէին հավատում հարության կամ հավերժական կյանքի վարդապետությանը (see Bible Dictionary, “Sadducees”):

Ինչպե՞ս անվանեց Հովհաննեսը Փարիսեցիներին և Սադուկեցիներին:

Պաղեստինյան իժը ամենատարածված թունավոր օձն է Իսրայելում: Իժերը ակտիվ են լինում գիշերը և սովորաբար որս են անում` թաքնվելով, իսկ հետո գաղտագողի մոտենում զոհին: Երբ նրանք սպառանալիք են զգում, իրենց մարմինը կծիկ են դարձնում, սուլում և հարվածում իրենց հակառակորդին:

Նկար
Palestinian viper

Պաղեստինյան իժ

© taviphoto/Shutterstock.com

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Հովհաննեսը դիմում Փարիսեցիներին և Սադուկեցիներին` որպես իժերի:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարունակում է լրացուցիչ խոսքեր, որոնք Հովհաննեսը ասաց Փարիսեցիներին և Սադուկեցիներին: Մատթեոս 3.7-ումնրանց դիմելուց հետո Հովհաննեսը նախազգուշացրեց.

«Ինչո՞ւ չեք ընդունում Նրա մասին քարոզելը, ում Աստված է ուղարկել: Եթե դուք այս չեք ընդունում ձեր սրտերում, դուք չեք ընդունում ինձ, և եթե դուք չեք ընդունում ինձ, դուք չեք ընդունում Նրան, ում մասին ես ուղարկվել եմ վկայություն բերելու, և ձեր մեղքերի համար դուք արդարացում չունեք:

«Ապաշխարեք, ուրեմն, և առաջ բերեք ապաշխարությանը արժանավայել պտուղներ» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն 3.34–35 [in the Bible appendix]).

Համաձայն Հովհաննեսի, եթե Փարիսեցիները և Սադուկեցիները մերժում էին Իր քարոզը, էլո՞ւմ էին մերժում նրանք :

Ինչպե՞ս կամփոփեիք նրանց վերաբերյալ Հովհաննեսի ուղերձը:

Մտածեք նշել «Արդ ապաշխարութեան արժանի պտուղ արեք» արտահայտությունը Մատթեոս 3.8-ում:

Նկար
fruit on tree

Սուրբ գրություններում մարդիկ երբեմն խորհրդանշվում են ծառերի միջոցով, որոնք լավ կամ վատ պտուղ են տալիս: Պտուղը ներկայացնում է մեր ցանկություններն ու գործողությունները: «Արժանի» արտահայտությունը հատված 8-ում նշանակում է «արժանավայել» (տես Մատթեոս 3.8, ծանոթագրություն բ):

Մտածեք այս դասի սկզբում նկարագրվող սցենարի մասին՝ այն ուսանողի վերաբերյալ, ով իրեր էր վերցնում մյուս ուսանողներից: Արդյո՞ք այդ ուսանողը պատշաճորեն ցույց տվեց ապաշխարության ճիշտ սկզբունքը իր ցանկությունների և գործերի միջոցով: Ինչո՞ւ ոչ:

Մատթեոս 3.8-ն օգնում է մեզ հասկանալ, որ մենք Տիրոջը ցույց ենք տալիս իսկական ապաշխարություն, երբ մենք փոխում ենք մեր ցանկություններն ու գործողությունները՝ նրա ուսմունքներին հետևելու համար: Մտածեք այս սկզբունքը գրել լուսանցքում Մատթեոս 3.8-իկողքին:

Խորհեք, թե ինչպես մեր ցանկություններն ու գործողությունները կարող են ցույց տալ, որ մենք իսկապես ապաշախարել ենք մեր մեղքերից, երբ մտածեք հետևյալ վարմունքերի մասին՝ խաբեբայություն դպրոցում, ստորություն եղբայրների և քույրերի հանդեպ, գռեհիկ բառապաշարի օգտագործում և պոռնոգրաֆիկ նյութերի դիտում :

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես այդ մեղքերից ապաշխարելուց հետո մարդը կարող է մտածել և գործել:

Կարդացեք Մատթեոս 3.10-ը` փնտրելով ոչ անկեղծորեն ապաշխարելու հետևանքը:

Խորհեք ցանկությունների կամ գործողությունների մասին, որոնք դուք պետք է փոխեք, որպեսզի անկեղծորենապաշխարեք: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք ցույց տալ ճշմարիտ ապաշխարություն՝ փոխելով այն ցանկություններն ու գործողությունները, որոնք համաձայնության մեջ չեն Աստծո ուսմունքերի հետ:

Կարդացեք Մատթեոս 3.11-ը` փնտրելով Հովհաննես Մկրտիչի ասածը, թե ինչ է անելու Փրկիչը:

Հիսուսը կմկրտի «Սուրբ Հոգով և կրակով» (Մատթեոս Գ.11): Այս մկրտությունն անհրաժեշտ է ջրով մկրտությունից հետո և վերաբերում է Սուրբ Հոգու պարգևը ստանալուն, որը սրբագործում է և կարծես կրակով մաքրում մեր հոգիները (տես 2 Նեփի 31.13–14, 17):

Մատթեոս 3.12 նկարագրում է, թե խորհրդանշական ձևով ինչ կպատահի արդարներին, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին և ամբարիշտներին, ովքեր մերժում են Նրան:

Մատթեոս 3.13–17

Հիսուս Քրիստոսը մկրտվում է, և Հայրը հայտարարում է Նրան որպես Իր սիրելի Որդի

  1. Մի պահ հատկացրեք՝ մտածելով ձեր սեփական մկրտության մասին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք հիշում ձեր կյանքի այդ կարևոր իրադարձության մասին:

Ինչպես արձանագրված է Մատթեոս 3.13–17-ում, Հիսուս Քրիստոսը մկրտվեց: Երբ ուսումնասիրեք այս հատվածները, փնտրեք նմանություններ ձեր մկրտության և Փրկիչի մկրտության միջև:

Կարդացեք Մատթեոս 3.13–17-ը Հիսուսի մկրտության վերաբերյալ՝ փնտրելով պատասխաններ հետևյալ երեք հարցերին.

Ո՞ւմ կողմից:

Ինչպե՞ս:

Ինչո՞ւ:

Եթե անհրաժեշտ է, հարմարեցրեք ձեր պատասխանները` հիմնվելով հետևյալ տեղեկության վրա.

Հիսուսը ճանապարհորդեց Գալիլեայից դեպի Հորդանան գետը՝ մկրտվելու Հովհաննեսի կողմից, որովհետև Հովհաննեսը կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները և ուներ իշխանություն` կատարելու մկրտության արարողությունը: Գրեք Հովհաննես Մկրտիչ և Համապատասխան իշխանություն «Ո՞ւ կողմից» տողի վրա:

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Հիսուսը «շուտով դուրս եկաւ ջրիցը» (Մատթեոս 3.16) ցույց է տալիս, որ Նա մկրտվեց ընկղմամբ, որը նշանակում է, որ նա ամբողջովին ծածկվեց ջրով: Գրեք Ընկղմամբ բառը «Ինչպե՞ս» տողի վրա:

Հովհաննես Մկրտիչը գիտեր, որ Հիսուսի պաշտոնը և իշխանությունը ավելի բարձր էր, քան իրենը: Սակայն, ըստ Մատթեոս 3.15-ի` Հիսուսն ասաց, որ Ինքը կարիք ուներ մկրտվելու, «որ ամեն արդարություն կատարենք»: Գրեք այս արտահայտությունը «Ինչո՞ւ» տողի վրա:

«Որ ամեն արդարություն կատարենք»-ը նշանակում է անել այն ամենը, ինչ Երկնային Հայրն է պահանջում մեզանից, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել Նրա հետ: Սա ներառում է փրկության արարողությունների ստացումը: Մկրտվելով՝ Հիսուսը մեզ ցույց տվեց հետևելու կատարյալ օրինակ: Կարդացեք 2 Նեփի 31.4–9-ը, և գրեք այն որպես խաչաձև հղում Մատթեոս 3.15-իկողքին՝ լուսանցքում: Նշեք խոսքերը և արտահայտությունները, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում «որ ամեն արդարություն կատարենք»:

Օգտագործեք նախորդ երեք հարցերի պատասխանները՝ նշելու ճիշտ մկրտության վերաբերյալ վարդապետությունը Մատթեոս 3.13–17 հատվածներից:

Ինչպե՞ս է ձեր մկրտությունը համեմատվում Փրկիչի օրինակի հետ, որը Նա սահմանել է մեզ համար:

Մեկ այլ կարևոր վարդապետություն Մատթեոս 3.16–17-ում վերաբերում է Աստվածագլխին: Վերընթերցեք այս հատվածները` փնտրելով թե ինչ են դրանք ուսուցանում Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին:

Հետևյալ տողերի վրա գրեք յուրաքանչյուր անդամի համար գլխավոր տեղը Փրկիչի մկրտության ընթացքում.

Հայր.

Որդի.

Սուրբ Հոգի.

Կարևոր է հասկանալ, որ Սուրբ Հոգին իրականում չփոխակերպվեցաղավնու: Ավելի շուտ աղավնին նշան էր կամ խորհրդանիշ, որ Սուրբ Հոգին իջել էր Հիսուսի վրա (see Bible Dictionary, “Dove, sign of”):

Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Աստվածագլխի վերաբերյալ: (Տես նաև ՎևՈւ 130.22-23:)

Շատ մարդիկ չունեն ճիշտ կամ լիակատար գիտելիք Աստվածագլխի մասին: Որքան ավելի շատ ենք մենք հասկանում Աստվածագլխի ճշմարիտ էությունը, այնքան ավելի մեծ սեր ենք զգում Նրանց հանդեպ և ավելի լավ ենք նախապատրաստվում՝ ուրիշներին ուսուցանելու և վկայելու Նրանց մասին:

  1. Նայեք «Աստված» վերնագիրը Աստվածաշնչի բառարանում կամ «Աստված, Աստվածագլուխ» Սուրբ Գրքերի Ուղեցույցում (scriptures.lds.org): Կարդացեք վերնագիրը` փնտրելով տեղեկություն Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ: Ձեր սուրբ գրքերի ուսումնասիրության օրագրում գրեք մեկ կամ երկու նախադասություն Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, որը ներառում է տեղեկություն, որն, ըստ ձեզ, կարևոր է իմանալ:

Մտածեք կիսվել ձեր վկայությամբ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին մեկի հետ, ում դուք ճանաչում եք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 3-րդ գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.