Գրադարան
Մաս 8, Օր 2. Մարկոս 6-8


Մաս 8. Օր 2

Մարկոս 6-8

Նախաբան

Հիսուսը մերժվեց Նազարեթում` իր հայրենի քաղաքում : Նա նաև ուղարկեց Տասներկու Առաքյալներին քարոզելու ավետարանը: Հովհաննես Մկրտիչը սպանվեց Հերովդես Անտիպասի հրամանով : Հիսուսը հրաշքով կերակրեց 5000-ից ավելի մարդու, քայլեց ջրի վրայով, հանդարտեցրեց փոթորիկը և բուժեց հիվանդներին: Այնուհետև նա կարեկցանքով բուժեց մի երեխայի, ով դևի իշխանության տակ էր, ինչպես նաև մի մարդու, ով խուլ էր և լեզվի արատ ուներ: Գալիլեայի ծովի մոտ Նա կերակրեց 4000 մարդու և ուղևորվեց Բեթսայիդա, որտեղ Նա փուլ առ փուլ բուժեց մի կույր մարդու:

Մարկոս 6.1-44

Հիսուսը չի ընդունվում Նազարեթում և ուղարկում է Տասներկու Առաքյալներին, Հովհաննես Մկրտիչի մահվան իրադարձությունները գրի են առնվում, Հիսուսը հրաշքով կերակրում է ավելի քան 5000 մարդու

Խորհեք հետևյալ իրավիճակի մասին. Մի նոր կանչված միսիոներ շատ հուզված է, որ պիտի տանից մեկնի միսիա: Այս անձնավորությունը լարվում է հասարակական վայրերում և ելույթներ ունենալիս:

Ի՞նչ կասեիք այս երիտասարդին կամ օրիորդին։

Ուսումնասիրեք Մարկոս 6-ը և փնտրեք այն սկզբունքը, որը կօգնի երիտասարդ միսիոներին և մեզ բոլորիս, երբ մենք համապատասխան չենք զգում անել այն, ինչ Տերը մեզ խնդրել է:

Մարկոս 6.1-13- ը ներկայացնում է, թե ինչպես Հիսուսը մերժվեց Իր հայրենի քաղաք Նազարեթում: (Սա կլուսաբանվի ավելի մանրամասնորեն, երբ ուսումնասիրեք Ղուկաս 4.14 -30 -ը): Մինչ Հիսուսը Նազարեթում էր, Նա ուղարկեց Տասներկու Առաքյալներին գնալ և զույգերով քարոզել ավետարանը: Ավետարանը քարոզելիս, նրանք նաև դևեր էին հանում և բուժում հիվանդներին: Մարկոսը նշում է նաև, որ Փրկիչի Առաքյալները հիվանդներին օծում էին յուղով։

Նկար
տղամարդ, ով ձեռնադրվել է

Երբ Հերովդես Անտիպասը լսեց բոլոր հրաշքների մասին, որ Հիսուսը գործել էր, նա վախեցավ, որ Հովհաննես Մկրտիչը հարություն է առել և այս հրաշքներն է գործում (տես Մարկոս 6.14): (Մենք սովորում ենք Մարկոս 6.17-19-ից, որ Հերովդեսը հրամայել էր Հովհաննես Մկրտիչին գլխատել, որպեսզի բավարարի Հերովդիայի պահանջը):

Մարկոս 6.30-33-ում ասվում է, որ Տասներկու Առաքյալները վերադարձան ավետարանը քարոզելուց, և Հիսուսը նրանց հետ միասին նավ նստեց, որ գնան մի վայր , ուր կարող էին մենակ լինել և հանգստանալ: Սակայն, մոտակա մի քանի քաղաքներից մարդիկ շտապեցին այն վայրը, որտեղ Հիսուսը պիտի ափ իջներ և Նրան էին սպասում, երբ Նա եկավ:

Կարդացեք Մարկոս 6.34-ը` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես պատասխանեց մեծ բազմությանը, չնայած որ Նա և Նրա աշակերտները ցանկանում էին հանգստանալ և մենակ մնալ։

Բերեք ժամանակակից դեպքի մի օրինակ, երբ մեկը իր անձնական ժամանակը զոհաբերել է ուրիշներին ծառայելու` ինչպես Հիսուսը :

Ամբողջ օրը մեծ բազմությանը ուսուցանելուց հետո, Փրկիչը մի մեծ հրաշք գործեց: Ընթերցեք Մարկոս 6. 35-44-ը և Մատթեոս 14.18-ը և համարակալեք հետևյալ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ: (Պատասխանները գտնվում են այս դասի վերջում:)

  • Փրկիչը բազմացրեց, ինչ նրա աշակերտները բերեցին` բավարարելով և գերազանցելով ինչքան անհրաժեշտ էր:

  • Աշակերտներն ասացին, որ նրանք ունեին հինգ հաց և երկու ձուկ:

  • Նրա աշակերտները առաջարկեցին, որ Հիսուսը մարդկանց ուղարկի մոտակա գյուղերը և ագարակները` ուտելիք գնելու համար:

  • Փրկիչը հարցրեց, թե աշակերտները ինչ կարող էին տրամադրել:

  • Հիսուսը աշակերտներին ասաց, որ նրանք ուտելիք տային մարդկանց:

  • Մեծ բազմությունը ուտելու ոչինչ չուներ:

  • Փրկիչը խնդրեց աշակերտներին Իրեն տալ, ինչ ունեին:

Մարկոս 6.44-ի հունարեն տեքստը պարզաբանում է, որ «հինգ հազար մարդ» արտահայտությունը նշանակում էր հինգ հազար հասուն տղամարդ: Այսպիսով, կերակրվողների թիվը ավելի մեծ էր, եթե հաշվի առնենք, որ կային նաև կանայք և երեխաներ (տես Մատթեոս 14.21):

Նշեք, որ նախքան այս հրաշք գործելը, Փրկիչն առաջին հերթին Իր աշակերտներին խնդրեց Իրեն տալ հինգ հացը և երկու ձուկը` այն ամենը, ինչ իրենք ունեին: Փրկիչը բազմացրեց այս ուտելիքը, որ կերակրի մեծ բազմությանը:

Նկար
մեծ բազմություն սարալանջին

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ երբ մենք առաջարկենք Փրկչին այն ամենն, ինչ ունենք, Նա կբազմացնի մեր առաջարկածը, որ ավարտին հասցնի Իր նպատակները:

Մինչ Փրկիչը չի կամեցել, որ մենք իրեն տանք ողջ ուտելիքը, որ ունենք, Նա հաստատ հրավիրել է նրանց, ովքեր ձգտում են ավարտին հասցնել Նրա նպատակները` տալով Նրան իրենց բոլոր բաղձանքները, ունակությունները, տաղանդները, հմտությունները, ուժը, շնորհները և ջանքերը (տես 2 Նեփի 25.29, Օմնի 1.26 ):

  1. Պատկերացրեք կրկին նոր կանչված միսիոների լարված իրավիճակը, որի մասին ավելի վաղ նշվել էր և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․

    1. Հիմնվելով վերևում նշված սկզբունքի վրա, ձեր կարծիքով ի՞նչ կարող էր այս միսիոները անել, որպեսզի Փրկիչին տար այն ամենը ինչ ուներ: Ձեր կարծիքով Փրկիչը ի՞նչ կաներ:

    2. Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց հետ կարող է բախվել Եկեղեցու երիտասարդ անդամը, որի ժամանակ հատկապես այս սկզբունքը օգտակար կլինի:

    3. Ի՞նչպես է Տերը մեծացրել ձեր ջանքերը Իր նպատակներն իրագործելու համար

Մարկոս 6.45-56

Հիսուսը քայլում է ջրի վրայով և բուժում հիվանդներին

Մարկոս 6.45-46-ում ասվում է, որ ավելի քան 5000 մարդու կերակրելուց հետո Հիսուսը ցուցումներ տվեց Իր աշակերտներին նավարկել դեպի Գալիլեայի ծովի դիմացի ափը: Այնուհետև Նա բազմությանը ճանապարհ դրեց և բարձրացավ լեռը աղոթելու: Գիշերը փոթորիկ բարձրացավ, և Փրկիչը տեսավ լեռան վրայից, որ Իր աշակերտները պայքարում են քամու դեմ: Նա այնուհետև ծովի վրա քայլելով մոտեցավ նրանց և հանդարտեցրեց փոթորիկը: Այս հատվածների տեղեկությունը ավելի մանրամասնորեն տրվել է ձեզ, երբ դուք սովորում էիք Մատթեոս 14-ը:

Մարկոս 7.1–8. 21

Հիսուսը հանդիմանում է Փարիսեցիներին, ամոքում տառապածներին և կերակրում 4000 մարդու

Ուսումնասիրեք Մարկոս 7-8 ը և փնտրեք, թե ինչ է ուսուցանել Փրկիչը մեզ անել, երբ մենք նկատենք, որ ինչ-որ մեկը կարիքի մեջ է:

Մարկոսի 7.1-23-ում մենք կարդում ենք, որ Փրկիչը հանդիմանում է Փարիսեցիներին սխալ ավանդույթներին հետևելու համար և ուսուցանում է նրանց ու Իր աշակերտներին, որ «ներսիցը մարդկանց սրտիցն են դուրս գալիս» (Մարկոս 7.21-ում), որ չար մտքերը և գործողությունները սկսում և, հետևաբար, ապականում են մարդուն :

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է հետևյալը «ծերերի աւանդութեան» մասին (Մարկոս 7.5):

Նկար
Երեց ԲրՅուս Ռ. Մակքոնկի

Ռաբբունական արարողություններն ու մեկնաբանությունները տարիների ընթացքում ավելացվել էին Մովսեսի օրենքին դպիրների և ուսուցիչների կողմից : Այս ավանդույթները փաստորեն և ձևականորեն համարվում էին ավելի կարևոր և ունեին ավելի մեծ պարտավորեցնող ուժ, քան ինքը` օրենքը: Նրանց մեջ, ինչպես ենթադրվում է, պահպանված արարողական անմաքրության դեմ ծիսական լվացման արարողակարգն էր, որը Հիսուսը և նրա աշակերտները անտեսել էին:

«Ճշմարտությունը ավանդույթի փոխակերպող այս գործընթացը Աստծո օրենքը վերափոխող «մարդկային վարդապետություններ և պատվիրաններ են» [Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 7.7] ոչ ոգեշնչված ուսուցիչների մեկնաբանություններով և ավելացումներով,որը որոշակիորեն տեղի է ունեցել Քրիստոնեական դարաշրջանի մեծ ուրացության շրջանում: Վաղ Քրիստոնեական շրջանի Հիսուս Քրիստոսի անարատ և պարզ վարդապետություններին դպիրներն ու քահանաները այնպիսի բաներ էին ավելացրել, ինչպես օրինակ ներողամտությունը, որը ազատում էր մեղավորներին անցյալի մեղքերից և լիազորում նրանց ապագայում մեղքեր գործել առանց աստվածային պատիժ ստանալու, ներելով մեղքերը (ենթադրաբար) կրկնվող և մակերեսային [ոչ անկեղծ] խոստովանությունների միջոցով, աղոթելով … սրբերին, ավելի, քան Տիրոջը, երկրպագելով կուռքերին, … արգելելով քահանաներին և մյուս եկեղեցական հեղինակություններին ամուսնանալ, … թանկարժեք հագուստներ կրելով և պահանջելով քահանաներից և այլ եկեղեցական ծառայողներից օգտագործել բարդ քահանայական տիտղոսներ` մեծացնելով Եկեղեցական գանձարանը մոլախաղերով և այլն:

«Այս ամենը և նմանատիպ շատ այլ ավանդույթներ, ավելի կարևոր էին համարվում ոմանց կողմից, քան Աստծո օրենքը` տրված Տիրոջ կողմից: Ի դեպ, այսպես կոչված Քրիստոնեական Եկեղեցին այսօր մեծամասամբ հիմնված է «ծերերի» ավանդույթների վրա ավելի, քան երկնքի բացահայտումների» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:366- 67):

Մարկոսի 7.24-30-ում կարդում ենք, որ Հիսուսը բուժեց մի Հույն կնոջ դստերը, ով դևի ազդեցության տակ էր: Հիշեք, որ այս ժամանակաշրջանում Փրկիչի առաքելությունը սևեռված էր Իսրայելի տան վրա, այլ ոչ հեթանոսների, չնայած որ Նա կարեկցանքով օգնեց այս հեթանոս կնոջը, ով կարիքի մեջ էր և հավատում էր Նրան:

Գտեք Տյուրոս և Սիդոն քաղաքները և Գալիլեայի Ծովը Աստվածաշնչի քարտեզներում համ. 11, «Սուրբ երկիրը Նոր Կտակարանի Ժամանակաշրջանում»: Երբ Փրկիչը հեռացավ Տյուրոսից և Սիդոնից, Նա ճանապարհորդեց Գալիլեայի Ծովի արևելյան կողմով, դեպի Դեկապոլիսի շրջան, որը հիմնականում հեթանոսներով բնակեցված մի տարածք էր:

Կարդացեք Մարկոս 7.31-37-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փրկիչը կարեկցանք ցուցաբերեց մի խուլ և լեզվի արատ ունեցող մարդու հանդեպ։

Կարդացեք Մարկոս 8.1-3-ը, ուշադրություն դարձնելով կարիքին, որը Հիսուսը նկատեց:

Ուշադրություն դարձրեք, թե 2-րդ հատվածում Փրկիչը ինչ զգաց բազմության նկատմամբ։

Կարդացեք Մարկոս 8.4-9-ը, փնտրելով թե ինչ արեց Փրկիչը, չնայած Նրան չէին խնդրել:

Քաղցած բազմության նկատմամբ Փրկիչի կարեկցանքից և գործողություններից սովորում ենք, որ մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` տեղեկանալով ուրիշների կարիքների մասին և այնուհետև օգնելով բավարարել դրանք:

Քույր Լինդա Կ. Բըրթընը` Կանանց Սփոփող Միության Գերագույն Նախագահը, ուսուցանել է, որ եթե կամենում ենք հետևել Փրկիչի օրինակին Աստծո զավակներին ծառայելու գործում, մենք պետք է «նախ նկատեք, ապա ծառայեք» («Նախ նկատեք, ապա ծառայեք» Ensign կամԼիահոնա նոյ. 2012, 78): Գրեք այս արտահայտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Մարկոս 8. 4-9 ի կողքին:

Աղոթենք և խնդրենք Երկնային Հոր օգնությունը ու մեր մտքերը ավելի շատ կենտրոնացնենք ուրիշների, քան մեր վրա. սա կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ ուրիշների կարիքները և օգնել հոգալ դրանք: Հիշեք, որ որոշ կարիքներ չեն կարող անմիջապես բացահայտվել:

Ի՞նչը կարող է խոչընդոտել մեր կարողությանը նկատել ուրիշների կարիքները և օգնել նրանց հոգալ դրանք:

Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Քանի՞ անգամ է ձեր սիրտը նվաղել ուրիշի կարիքին վկա լինելիս: Որքան հաճախ եք դուք նպատակադրվել լինել հենց այն մեկը, ով կօգնի: Եվ թերևս որքան հաճախ է առօրյա կյանքը խանգարել, և դուք թողել եք, որ ուրիշներն օգնեն, ունենալով այն զգացողությունը, որ «լավ, հաստատ ինչ-որ մեկը կհոգա այդ կարիքը»:

՛Մեզ կլանում է առօրյա կյանքի զբաղվածությունը: Սակայն կարող ենք հետ նայել և փորձել հասկանալ, թե ինչ ենք անում, հնարավոր է պարզենք, որ մենք ընկղմվել ենք ոչ կարևոր գործերի հորձանուտը»: Այլ խոսքով, շատ հաճախ մենք մեր ժամանակի մեծ մասը անց ենք կացնում զբաղվելով այնպիսի բաներով, որոնք իրականում մեծ նշանակություն չունեն, անտեսելով շատ ավելի կարևոր բաները»՛(«Ի՞նչ եմ ես այսօր արել որևէ մեկի համար»: Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 85):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակվա մասին, երբ դուք տեղեկացել եք կարիքի մասին և կանգ եք առել օգնելու որևէ մեկին։ Նաև գրեք, թե երբ է ինչ-որ մեկը հասկացել ձեր կարիքներից մեկը և օգնել բավարարելու այն:

Աղոթեք և սպասեք հնարավորությունների օգնել հոգալու ուրիշների կարիքները այսօր և ապագայում:

Մարկոս 8.10-21ում մենք ընթերցում ենք, որ երբ Հիսուսը հրաշքով կերակրեց 4000 մարդու, Նա իր աշակերտների հետ նավարկեց մի քաղաք, որը կոչվում էր Դալմանութա: Այնտեղ փարիսեցիները խնդրեցին Նրան մի նշան ցույց տալ: Հիսուսը հրաժարվեց նրանց նշան ցույց տալուց և ինչպես սովորում ենք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից, սովորեցրեց նրանց, որ «ոչ մի նշան չի տրվելու այս սերունդին, հիշենք մարգարե Հովնանի նշանը, քանի որ Հովնանը երեք օր և երեք գիշեր կետի փորի մեջ էր, նմանապես մարդու Որդին կլինի երկրի ընդերքում» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 8.12):

Մարկոս 8.22-38

Հիսուսը աստիճանաբար բուժում է կույրին

Բեթսայիդայում մի կույր մարդու բերեցին Հիսուսի մոտ, որ բուժվի: Կարդացեք Մարկոս 8.22-26` ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը բուժում այս մարդուն։

Ուշադրություն դարձրեք հատված 24-ում, որ առաջին անգամ Փրկիչը կույր մարդու գլխին դրեց ձեռքը հետո, նա սկսեց տեսնել, բայց ոչ պարզ:

Նկար
Հիսուսը ձեռքերը դնում է մարդու աչքերի վրա

Մարկոս 8.25-ում մենք կարդում ենք, որ երբ Փրկիչը երկրորդ անգամ Իր ձեռքերը դրեց մարդու վրա, մարդու տեսողությունը ամբողջովին վերականգնվեց:

Ի՞նչու է կարևոր հասկանալ, որ որոշ օրհնություններ, ինչպես օրինակ ավետարանի վկայություն ստանալը, կամ ֆիզիկական, հոգևոր բուժում ստանալը, ավելի հաճախ գալիս են աստիճանաբար կամ փուլերով, քան միանգամից կամ անմիջապես:

Մարկոս 8 .27-38-ում մենք ընթերցում ենք Պետրոսի հայտարարությունը, որ Հիսուսը Քրիստոսն է: Փրկիչը Իր աշակերտներին զգուշացրեց, որ դեռևս հասարակությանը հասանելի չդարձնեն, որ Ինքը Քրիստոսը կամ Մեսիան է: Նա նաև ուսուցանեց նրանց Երուսաղեմում Իր անխուսափելի տառապանքների և մահվան մասին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մարկոս 6-8-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Ճիշտ պատասխանները գտնվում են այս դասի վերջում. 7, 5, 2, 4, 3, 1, 6. (Հարմարեցված է Նոր կտակարանի ուսուցչի ձեռնարկից [Church Educational System manual, 2014], 68:)