Գրադարան
Մաս 17, Օր 4. Գործք 3–5


Մաս 17. Օր 4

Գործք 3–5

Նախաբան

Տաճարի դարպասների մոտ Պետրոսն ու Հովհաննեսը բուժեցին մի մարդու, ով ի ծնե կաղ էր։ Այնուհետև Պետրոսն ուսուցանեց այն մարդկանց, ովքեր այդ մարդու բժշկվելու ականատեսն էին եղել։ Արդյունքում Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվեցին և ծերակույտը պատվիրեց նրանց դադարել ուսուցանել Հիսուսի անունով ։ Եկեղեցու անդամներն ապրում էին նվիրաբերման օրենքով, բայց նրանցից երկուսը մեռան՝ Պետրոսին և Աստծուն ստելու հետևանքով։ Պետրոսն ու Հովհաննեսը շարունակեցին հրաշքներ գործել, ինչը բարկացրեց քահանայապետերին։ Նրանք կրկին ձերբակալվեցին և բանտարկվեցին, բայց հրեշտակի կողմից ազատ արձակվեցին։ Հրեշտակն ասաց նրանց, որ գնան տաճար և քարոզեն ավետարանը։

Գործք 3.1–11

Պետրոսը բժշկեց մի մարդու, ով ի ծնե կաղ էր

Մտածեք այն ժամանակի մասին, երբ խնդրեցիք ինչ-որ հատուկ բան (գուցե ծննդյան կամ սուրբ ծննդյան օրվա նվեր), իսկ փոխարենը ստացաք մեկ այլ բան։ Այս փորձառությունն ինչպե՞ս կարող է նմանվել Երկնային Հոր օրհնությունները աղոթքով փնտրելուն։

Գործք 3 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք սկզբունք, որը կարող է օգնել ձեզ, երբ չեք ստանում այն պատասխանները և օրհնությունները, որոնք սպասում եք Տիրոջից։

Ընթերցեք Գործք 3.1–3 հատվածները` փնտրելով, թե Պետրոսն ու Հովհաննեսը ում հանդիպեցին տաճարի դարպասների մոտ։

Խորհեք, թե ինչպես կզգայիք ձեզ, եթե հայտնվեիք այդ կաղ մարդու իրավիճակում։ Ձեր փորձից ելնելով, որո՞նք են մի քանի բնորոշ ուղիները, որոնցով մարդիկ, հնարավոր է, պատասխանեն այս մարդու ողորմության, դրամական կամ սննդի տեսքով օգնության խնդրանքին։

Կարդացեք Գործք 3.4–7 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ արեց այս մարդու համար։

Ի՞նչն է ամենից շատը գրավում ձեզ Պետրոսի ասածի և արածի մեջ։

Նկար
Peter with lame man

Պետրոսը բժշկեց կաղ մարդուն տաճարից դուրս:

Ընթերցեք Գործք 3.8 հատվածը` փնտրելով, թե մարդն ինչ արեց այն բանից հետո, երբ Պետրոսը «վերկացրեց նորան» (Գործք 3.7

Ի՞նչ առումով է այս մարդու ստացած օրհնությունն ավելի մեծ եղել, քան ողորմությունը (դրամը), որ նա ի սկզբանե խնդրել էր։

Մենք կարող ենք նմանեցնել այս պատմությունը մեր կյանքին։ Երկնային Հայրը կարող է չպատասխանել մեր աղոթքներին այնպես, ինչպես մենք ենք ուզում կամ ակնկալում Նրանից, սակայն Նրա պատասխանները միշտ գործում են մեր բարիքի համար։

Գործք 3.1–8 հատվածներում արձանագրված պատմությունից ակնհայտ է, որ այս մարդու ստացածն ավելին մեծ էր, քան այն, ինչ նա խնդրել էր։ Սակայն այլ դեպքերում կարող է այդքան հստակ չերևալ, որ այն, ինչ մենք ստանում ենք ավելի մեծ է, քան այն, ինչ խնդրում ենք։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի փորձառության մասին, որտեղ ձեր աղոթքներին Տիրոջ պատասխանը տարբեր էր ձեր ուզած պատասխանից, բայց դարձավ բարենպաստ ձեզ համար։

Պատկերացրեք, որ դուք եղել էիք տաճարի մոտ այդ ժողովրդի հետ, ովքեր կաղ մարդու բժշկության ականատեսը եղան։ Դուք, հաճախ մտնելով տաճարի դարպասից ներս, կտեսնեիք այդ կաղ մարդուն մուրալիս։ Այնուհետև բժշկվելուց հետո մի օր դուք կտեսնեիք նրան ցատկելիս և վազելիս։ Ձեր կարծիքով, Պետրոսի ու Հովհաննեսի մասին ձեր կարծիքն ինչպե՞ս կարող էր կփոխվլ այս հրաշքին ականատես լինելուց հետո։

Կարդացեք Գործք 3.9–11 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց այդ մարդու բժշկությանը։

Գործք 3.12–26

Պետրոսը վկայում է Հիսուսը Քրիստոսի մասին և քարոզում ապաշխարություն

Ընթերցեք Գործք 3.12–18 հատվածները` փնտրելով, թե ինչպես Պետրոսը բացատրեց ամբոխին կաղ մարդու բժշկվելըը։ Ուշադրություն դարձրեք, թե Պետրոսն ում վերագրեց այդ մարդուն բժշկելու պատիվը։

Պետրոսի գործերից և խոսքերից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսի ծառաները կարող են Նրա անվան հանդեպ հավատով հրաշքներ գործել։

Կարդացեք Գործք 3.19, ուշադրություն դարձնելով ժողովրդին ուղղված Պետրոսի հրավերին։ (Գործք 3.19–21 սուրբ գրության սերտման հատվածներ են: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

Պետրոսը հույս տվեց նրանց, ում ուղղում էր իր խոսքը՝ ուսուցանելով, որ նրանք էլ, ի վերջո, կարող են մաքրվել հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոսը և Իր Քավությունը։

Գործք 3.20 հատվածում ուշադրություն դարձրեք «հանգստանալու ժամանակները» արտահայտությանը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է.

Նկար
Elder Bruce R. McConkie

«Այս նշանակված ժամանակաշրջանը, այս հանգստանալու ժամանակները, պիտի տեղի ունենան Մարդի Որդու երկրորդ գալուստի ժամանակ՝ այն օրը, երբ Տերը կրկին կուղարկի Քրիստոսին երկրի վրա։

«… Դա այն օրն է, երբ «երկիրը կնորանա եւ կընդունի իր դրախտային փառքը»։ (Տասներորդ Հավատո Հանգանակ)։ Դա «նոր երկրի» օրն է, որը տեսավ Եսայիան (Եսայ. 65.17)՝ երկիրը, որը կտիրի երբ վերանա ամբարշտությունը, երբ դրվի հազարամյա դարաշրջանի սկիզբը» (in Conference Report, Oct. 1967, 43)։

Նկար
The Second Coming

Կարդացեք Գործք 3.20–21 հատվածները` փնտրելով, թե էլ ինչ է տեղի ունենալու այս ժամանակաշրջանում։

Գործք 3․21 հատվածում՝ «ամեն բաների հաստատուելու ժամանակները» արտահայտությունը վերաբերում է վերջին օրերում ավետարանի Վերականգնմանը: Գործք 3.20–21 հատվածներից մենք սովորում ենք, որ մարգարեները բոլոր դարերում կանխագուշակել են վերջին օրերի ավետարանի այս Վերականգնման մասին:

Ինչպես արձանագրված է Գործք 3.22–26 հատվածներում, Պետրոսը վկայեց, որ Մովսեսը «եւ բոլոր մարգարէները որ Սամուէլից սկսած» (Գործք 3.24) խոսել են Հիսուս Քրիստոսի մասին և նախազգուշացրել Նրան մերժելու հետևանքների մասին (տես Գործք 3.23)։ Մերօրյա հայտնությունում Մորոնի հրեշտակը կրկնեց այս հատվածը Ջոզեֆ Սմիթին՝ վկայելով Հիսուս Քրիստոսին մերժելու հետևանքների մասին (տես Ջոզեֆ Սմիթ––Պատմություն 1.41

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Գործք 3.19–21

  1. Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք և որ լսողը հարցնում է. «Որտե՞ղ է Աստվածաշնչում ասվում, որ ավետարանը կվերականգնվի վերջին օրերում»։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցին, օգտվելով Գործք 3.19–21 հատվածներից և Աստվածաշնչի առնվազն մեկ այլ հատվածից։ Կարող եք նայել Թեմատիկ Ուղեցույցում` «Ավետարանի Վերականգնումը» գրառման տակ։

Գործք 4–5

Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվում և ազատ են արձակվում, Անանիան ու Սափիրան սուտ խոսեցին Պետրոսին

Նկար
Peter and John before Sanhedrin

Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվեցին և բերվեցին ծերակույտի առաջ:

Գործք 4.1–31 և Գործք 5.12–42 հատվածներում մենք սովորում ենք հետևյալը. Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվել էին Հիսուսի անունով բուժելու և քարոզելու համար։ Պետրոսը համարձակորեն ավետարանի մասին հայտարարեց ծերակույտին, որը «հրեաների խորհրդարանը և հրեական բարձրագույն դատական մարմինն էր թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր հարցերի համար» (Guide to the Scriptures, “Sanhedrin,” scriptures.lds.org)։ Ազատ արձակվելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը շարունակեցին քարոզել Հիսուսի անունով և կրկին ձերբակալվեցին։ Նրանց ծեծեցին, ասացին, որ դադարեն խոսել Հիսուսի անունով և այնուհետև ազատ արձակվեցին։ Սակայն նրանք չդադարեցին ուսուցանել Հիսուսի անունով։

Խորհեք հետևյալ իրավիճակի մասին. Երիտասարդը պատրաստվում է միսիայի: Նա գիտի, որ եպիսկոպոսը հարցնելու է միսիա ծառայելու նրա արժանավորության մասին, և նա խորհում է՝ ասել եպիսկոպոսին անցյալում գործած մի լուրջ մեղքի մասին, թե ոչ։

Երբ ուսումնասիրեք Գործք 4.32–5.11 հատվածները, փնտրեք այն սկզբունքը, որը կարող է օգնել ձեզ հասկանալ Աստծո ծառաների հետ ազնիվ լինելու անհրաժեշտությունը։

Գործք 4.32 հատվածում մենք սովորում ենք, որ Պետրոսի ժամանակներում, Սրբերը (Եկեղեցու անդամներ) ապրում էին նվիրաբերման օրենքով, ինչը նշանակում է, որ նրանք ուխտ էին կապել Աստծո հետ՝ կիսվել իրենց նյութական ունեցվածքով, որպեսզի բոլորի կարիքները բավարարվեն։

Կարդացեք Գործք 4.34–35 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես նրանք նվիրաբերեցին Տիրոջը իրենց ունեցվածքը։

Ընթերցեք Գործք 5.1–2 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե Անանիա ու Սափիրա ամուսնական զույգը ինչ արեց դրամի հետ, որը նրանք ստացան հողատարածքը վաճառելուց։ Գիտեր բառը 2-րդ հատվածում նշանակում է, որ կինն իր ամուսնու այդ արարքին մասնակից էր եղել։

Ի՞նչ արեցին Անանիան ու Սափիրան , որը լուրջ մեղք էր։

Կարդացեք Գործք 5.3–4 հատվածները, ուշադրություն դարձնելով, թեՊետրոսն ինչ ասաց Անանիային։

Համաձայն հատված 4-ի, ի վերջո ու՞մ էր ստել Անանիան։

Պետրոսի պատասխանից մենք սովորում ենք, որ եթե ստում ենք Աստծո ծառաներին, նույնն է, ինչ Նրան ստելը։

Կարդացեք Գործք 5.5–11 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց Անանիայի ու Սափիրայի հետ իրենց ուխտը խախտելու և Պետրոսին ու Աստծուն ստելու հետևանքով։

Նկար
President Gordon B. Hinckley

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ուսուցանել է որոշ հետևանքների մասին, որոնք մենք կարող ենք զգալ, եթե ստենք Տիրոջը և Իր ծառաներին. «Մեր օրերում, նրանք, ովքեր գտնվում են անազնվության մեջ, չեն մեռնում ինչպես Անանիան ու Սափիրան, այլ նրանց մեջ մեռնում է ինչ-որ բան։ Խիղճը խեղդում է, բնավորությունը թուլանում է, ինքնահարգանքը անհետանում է, ազնվությունը մահանում է» (“We Believe in Being Honest,” Ensign, Oct. 1990, 4)։

  1. Վերանայեք՝ իր միսիոներական հարցազրույցին պատրաստվող երիտասարդին վերաբերող իրավիճակը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք նամակ այս երիտասարդին, բացատրելով, թե նա ինչ պետք է իմանա քահանայության ղեկավարին ստելու մասին։

Խորհեք, թե ինչ օրհնություններ են գալիս Տիրոջ ծառաների հետ լիովին ազնիվ լինելուց։

Անանիայի ու Սափիրայի պատմությունից մենք սովորում ենք, որ պետք է լիովին ազնիվ լինենք մեր քահանայության ղեկավարների հետ։ Բացի այդ, մենք պետք է ազնիվ լինենք ուրիշների հետ բոլոր մեր գործարքներում: Ի՞նչ է նշանակում ձեզ համար՝ լինել ազնիվ ուրիշների հետ ձեր գործարքներում:

Ի լրումն, նախագահ Հինքլին ուսուցանել է. «Նրանք, ովքեր ապրում են ազնվության սկզբունքով, գիտեն, որ Տերը օրհնում է իրենց։ Նրանցն է թանկագին իրավունքը պահել իրենց գլուխները ճշմարտության լույսի մեջ՝ չամաչելով որևէ մեկի առաջ։ Մյուս կողմից, եթե այս Եկեղեցու որևէ անդամի բարեփոխման մեջ կարիք լինի, թող այն սկսվի մեր կանգնած տեղից» (“We Believe in Being Honest,” 5)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 4–5 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.