Գրադարան
Մաս 7, Օր 4. Մարկոս 23


Մաս 7. Օր 4

Մարկոս 23

Նախաբան

Հիսուսը ներեց և բուժեց մի անդամալույծ մարդու և կանչեց Մատթեոսին հետևել Իրեն: Նա ուսուցանեց դպիրներին և Փարիսեցիներին Հանգստության օրվա մասին: Փրկիչը շարունակեց բուժել շատ մարդկանց, Նա Իր Առաքյալներին իրենից առաջ ուղարկեց քարոզելու, և Նա զգուշացրեց բոլորին, որ չանարգեն Սուրբ Հոգուն:

Մարկոս 2.1-12

Հիսուսը ներում և բուժում է անդամալույծ մարդուն

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը, ում դուք սիրում եք տառապում էր կյանքին վտանգ սպառնացող ֆիզիկական խնդրով, որը պահանջում էր մասնագիտացված բուժում: Ու՞մ կփնտրեիք, որ օգներ ձեր սիրած մարդուն:: Ինչո՞ւ: Ի՞նչ պատրաստ կլինեիք անել, եթե միայն մեկ բժիշկ լիներ, ով կկարողանար օգնել, բայց դժվար կլիներ այս բժշկի հետ հանդիպում կազմակերպելը:

Ինչպես գրված է Մարկոս 2.1-4ում,Գալիլեայի Կափառնա գյուղում մի մարդ կար, ով «կաթվածահար էր» ( Մարկոս 2.3 ), որը նշանակում է, որ նա անդամալույծ էր: Չորս մարդ բերեցին նրան այն տունը, որտեղ Հիսուսն էր, բայց ամբոխի պատճառով չկարողացան ներս մտնել: Այդ չորս հոգին քանդեցին տան տանիքի մի մասը և իջեցրին անդամալույծ մարդուն Փրկիչի մոտ:

Նկար
Հիսուսը բուժում է մարդուն

Կարդացեք Մարկոս 2.5-ը, ուշադրություն դարձնելով, թե ի՞նչ ասաց Փրկիչը անդամալույծին։

Կարդացեք Մարկոս 2.6-12, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց հաջորդիվ:

Նշեք, որ «մի քանի դպիրներ» (Մարկոս 2.6-ում) թերահավատորեն էին մոտենում, որ Փրկիչը իշխանություն ունի մեղքերին թողություն տալու: Խորհեք, թե ի՞նչ հարցրեց Հիսուսը դպիրներին (տես Մարկոս 2.9ում ):

Հետևյալը մի ճշմարտություն է, որը մենք կարող ենք գտնել այս պատմության մեջ. Հիսուս Քրիստոսն ի զորու է բուժել մեզ ֆիզիկապես և հոգեպես:

Մարկոս 2.13-22

Հիսուսը կանչում է Մատթեոսին հետևել Իրեն, և Նա ճաշում է հարկահավաքների ու մեղավորների հետ

Դպիրները տեսնելով, թե ինչպես անդամալույծը վեր կացավ պատգարակի վրայից և քայլեց, ձեռք բերեցին մի անհերքելի վկայություն, որ Հիսուս Քրիստոսը մեծ իշխանություն ունի բուժելու հիվանդներին և նաև լսեցին Նրա վկայությունը, որ Ինքը մեղքեր ներելու իշխանություն ունի: Սակայն այս առումով հայտնի չէ, թե արդյոք այս մարդիկ ավելի ուշ մոտեցան Հիսուսին և փնտրեցին իրենց սեփական մեղքերի թողություն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք պատճառաբանությունների ցուցակ, թե ինչու անհատները կարող են Տիրոջից իրենց մեղքերի համար թողություն չխնդրել: Ընտանիքի անդամին կամ ընկերոջը խնդրեք օգնել ձեզ կազմել այս ցուցակը:

Ուսումնասիրեք Մարկոս 2-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ, երբ չար ազդեցությունների և գայթակղությունների կենթարկվեք :

Կարդացեք Մարկոս 2.13-15-ը`փնտրելով, թե ինչ արեց Փրկիչը անդամալույծին բուժելուց հետո:

Ղևին հետագայում հայտնի դարձավ որպես Մատթեոս: Նա հենց նույն Մատթեոսն է, ով հետագայում գրեց Մատթեոսի ավետարանը: «Մաքսաւորութեան նստած» արտահայտությունը (Մարկոս 2.14 ում) նշանակում է, որ Մատթեոսը մաքսավոր էր, «հարկ հավաքող Կափառնայում Հռոմեացիների մոտ, [և] հավանաբար ծառայում էր Հերովդես Անտիպասին» (Սուրբ Գրությունների ուղեցույց, «Մատթեոս,» scriptures.lds.org): Շատ հրեաներ ատում էին մաքսավորներին, քանի որ նրանք դիտում էին նրանց, որպես դավաճաններ, ովքեր փող էին հավաքում իրենց սեփական ժողովրդից Հռոմեացիների համար:

Ուշադրություն դարձրեք, որ շատ հարկահավաքներ և մեղավորներ նույնպես մասնակցում էին Մատթեոսի ճաշկերույթին Հիսուսի և Նրա աշակերտների հետ: Այս ժամանակաշրջանում միասին ճաշելը շատ ավելին էր նշանակում, քան պարզապես միասին ուտելը: Դա նշանակում էր, որ մասնակիցների միջև խաղաղ և ընկերական կապ գոյություն ուներ:

Կարդացեք Մարկոս 2.16-ը` փնտրելով, թե ինչպե՞ս դպիրները և փարիսեցիները արձագանքեցին, երբ տեսան, որ Փրկիչը սեղան է նստել է այս մարդկանց հետ:

Ինչ եք կարծում ինչո՞ւ դպիրները և փարիսեցիները քննադատեցին Հիսուսին հարկահավաքների և մեղավորների հետ ուտելու համար:

Կարդացեք Մարկոս 2.17-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում դպիրների և փարիսեցիների քննադատությանը։ Շրջանակի մեջ վերցրեք այն բառը, որը Փրկիչն օգտագործեց` բնութագրելու Իրեն:

Օգտագործելով բժիշկ բառը, Փրկիչը վերահաստատեց Իր` ևֆիզիկապես, և հոգեպես բուժելու զորությունը: 17-րդ հատվածից մենք սովորում ենք, որ Փրկիչը ցանկանում է օգնել մեզ ապաշխարել մեր մեղքերը և բուժվել։

Խորհեք, թե ինչու է կարևոր հավատալ, որ Հիսուսը ցանկանում է մեզ օգնել, որ մենք ապաշխարենք և բուժվենք:

Յոթանասունից Երեց Քրեյգ Ա. Քարդոնը ասել է.

Նկար
Երեց Քրեյգ Ա. Քարդոն

«Տերը սիրում է մեզ և ուզում, որ մենք հասկանանք Նրա ներելու հոժարակամությունը: …

Մեզ գթալով, Նա ավելի շատ թույլ է տալիս մեզ ժամանակի ընթացքում բարեփոխվել, քան պահանջում էանմիջապես կատարյալ դառնալ: Նույնիսկ մահկանացու կյանքի թուլության պատճառով մեր ձեռք բերած բազմաթիվ մեղքերով հանդերձ, որքան հաճախ մենք ապաշխարենք և փնտրենք Նրա ներումը, այնքան Նա կների նորից և նորից [տես Մորոնի 6.8]:

Այս պատճառով, մենք բոլորս, ներառյալ նրանք, ովքեր պայքարում են հաղթահարելու կախվածություն ունեցողի իրենց վարքագիծը` ինչպես օրինակ թմրադեղի չարաշահում, պոռնոգրաֆիա կամ նմանատիպ բաներ, պիտի իմանան, որ Տերը կգիտակցի մեր գործադրած արդար ջանքերը և սիրով կների մեզ, եթե ապաշխարությունը կատարյալ լինի: … Բայց այս ամենը չի նշանակում, որ որևէ մեկը կարող է հոժարակամվերադառնալ դեպի մեղքը, մնալով անպատիժ [ազատություն հետևանքներից]»( «Փրկիչը ցանկանում է ներել,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013,16):

Խորհեք, արդյո՞ք դուք նման եք հարկահավաքներին և մեղավորներին, (ովքեր գիտակցեցին, որ Փրկիչի կարիքն ունեն և եկանՆրա մոտ) թե՞ դպիրներին և փարիսեցիներին, (ովքեր չեկան Փրկիչի մոտ` փնտրելու Նրա ներումը և բուժիչ ուժը): Որոշեք այսօր գալ դեպի Փրկիչը և թույլ տալ Նրան օգնել` հոգալու ձեր ֆիզիկական և հոգևոր կարիքները:

Ինչպես գրված է Մարկոս 2.18-22ում, Հիսուսը ուսուցանեց, թե ինչու նրա հետևորդները ծոմ չէին պահում, մինչ Ինքը նրանց հետ էր: Նա նաև ուսուցանեց, թե ինչու որոշ մարդկանց համար դժվար էր ընդունել Իր ավետարանը (տես նաև Մատթեոս 9.14-17):

Մարկոս 2.23- 3.6

Հիսուսը սովորեցնում է Հանգստության օրվա մասին

Երբևէ որոշե՞լ եք չմասնակցել ինչ-որ միջոցառման, ենթարկվելով Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանին: Շարունակելով ուսումնասիրել Մարկոս 2-3-ը, խորհեք հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք պատշաճ է միջոցառում կազմակերպել Հանգստության օրը:

Ընթերցեք Մարկոսի 2.23 -24 և Մարկոսի 3.1 -2 ը, գտեք, թե ինչ արեցին Փրկիչը և Նրա հետևորդները, որ սադուկեցիները համարեցին Շաբաթ օրվա օրենքի խախտում:

Հիշեք, որ հրեա ուսուցիչները ավելացրել էին իրենց սեփական սկզբունքները և մեկնաբանությունները Մովսեսի օրենքին, որը կոչվում էր բանավոր օրենք կամ ավանդույթ: Այս ավելացված սկզբունքները նպատակ ունեին Աստծո օրենքի խախտումը կանխել, բայց նրանք կանխեցին ոմանց հասկանալ որոշակի պատվիրանների իրական նպատակը, ներառյալ Հանգստության օրը սուրբ պահելու պատվիրանը:

Ընթերցեք Մարկոսի 2.27-28-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում, թե ինչու է Տերը մեզ տվել Հանգստության օրը:

Ինչու Հանգստության օրը տրվել է մարդուն` որպես հանգստի օր; ու նաև նրա համար, որ մարդը փառաբանի Աստծուն և ոչ նրա համար, որ չուտի:

«Մարդու որդին տվեց Հանգստության օրը, քանզի մարդու որդին նաև Հանգստության օրվա Տերն է» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոսի 2.26 -27[Աստվածաշնչի հավելվածում]):

Կարդացեք Մարկոս 3.3-5-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը շաբաթ օրը մարդու չորացած ձեռքը բուժելու մասին։

Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ ենք մենք սովորում Ջոզեֆ Սմիթի Թարգմանության Մարկոս 3.3-5 հատվածներից,, լրացրեք հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ պահել .

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ ուղիներով կարող ենք փառաբանել Աստծուն Իր սուրբ օրը:

    2. Որո՞նք են Հանգստության օրը բարի գործերկատարելու որոշ օրինակները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 59.9-13: Ընթերցեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի հետևյալ հայտարարությունը և խորհեք, թե դուք ինչպես կարող եք որոշել, թե ինչ է պատշաճ Հանգստության օրը անել:

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Որտեղ է սահմանը, թե ի՞նչն է ընդունելի և ինչը անընդունելի` Հանգստությանօրը: Այս ուղեցույցների սահմաններում, մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն այս հարցի պատասխանը տա: Քանի որ այս ուղեցույցները կան սուրբ գրություններում և ժամանակակից մարգարեների խոսքերում, նրանք նաև պիտի գրված լինեն մեր սրտերում և ղեկավարվեն մեր գիտակցության կողմից: …Հնարավոր չէ, որ Հանգստության օրվա փառաբանության որևէ լուրջ խախտում լինի, եթե մենք խոնարհաբար գանք Տիրոջ առաջ և առաջարկենք Նրան մեր սիրտը, հոգին և միտքը: (Տես Մատթեոս 22.37:)

«Ինչն է արժանավոր, և ինչը` անարժան Հանգստության օրը, պետք է դատվի մեզանից յուրաքանչյուրի կողմից` աշխատելով լինել ազնիվ Տիրոջ հետ: Հանգստության օրը պիտիանենք այն, ինչը պիտի անենք, հարկադրված ենք անել պաշտամունքին վերաբերվող բաները, իսկ այնուհետև սահմանափակենք մեր կողմնակի գործունեությունները» (« Տիրոջ Օրը» Ensign, նոյ.1991, 35):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս եք օրհնվել, երբ պատրաստվել եք երկրպագել Աստծուն և անել բարի գործեր Հանգստության օրը:

    2. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Հանգստության օրը սուրբ պահեք:

Մարկոս 3.7-35

Հիսուսը շատ մարդկանց է բուժում, իրենից առաջ է ուղարկում իր Առաքյալներին քարոզելու և զգուշացնում է մյուսներին աստվածանարգության մասին

Ինչպես գրված է Մարկոսի 3.7-35ում, Հիսուսը գնաց Գալիլեայի ծովը և շատ մարդկանց բուժեց, ովքեր հետևեցին Նրան, նաև նրանց, ովքեր անմաքուր ոգիներ ունեին: Տասներկու Առաքյալներին ընտրելուց հետո Հիսուսը նրանց ձեռնադրեց և ուղարկեց քարոզելու, բուժելու և դևեր հանելու: Այնուհետև Նա զգուշացրեց դպիրներին Սուրբ Հոգու դեմ աստվածանարգությամբ զբաղվելուց և ուսուցանեց, որ Իր ընտանիքն այն մարդիկ են, ովքեր կատարում են Երկնային Հոր կամքը: Դուք սովորեցիք այս դեպքերից մի քանիսը ձեր ուսումնառության ընթացքում Մատթեոսի 12.22-35-ը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մարկոսի 2-3-գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.