Գրադարան
Մաս 26, Օր 3. 2 Թեսաղոնիկեցիս


Մաս 26. Օր 3

2 Թեսաղոնիկեցիս

Նախաբան

Թեսաղոնիկեցի Սրբերին իր առաջին նամակը գրելուց կարճ ժամանակ անց Պողոս Առաքյալը գրեց երկրորդ նամակը, որտեղ նա ավելի շատ ճշմարտություններ բացատրեց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին: Նա ուսուցանեց, որ մինչև ուրացության շրջանը չավարտվի, Տերը կրկին չի գա: Այնուհետև Պողոսը քարոզեց ծուլության դեմ և խորհուրդ տվեց Սրբերին «մի ձանձրանաք բարիք գործելուց» (Թեսաղոնիկեցիս 3.13-ում):

2 Թեսաղոնիկեցիս 1-2

Պողոսը քաջալերում է Սրբերին` մարգարեանալով Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Ես հիացմունքով և խրախուսանքով ասում եմ բոլորին և յուրաքանչյուրին , ով կարիք կունենա անսասան մնալու այս վերջին օրերին, և հատկապես Եկեղեցու երիտասարդությանը, որ եթե դուք դեռ չեք կանչվել, մի օր կկանչվեք` պաշտպանելու ձեր հավատքը կամ հավանաբար, նույնիսկ դիմանալու անձնական անարգանքի, պարզապես այն բանի համար, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Այսպիսի պահերը կպահանջեն ձեզանից քաջություն և բարեկրթություն» («Աշակերտ լինելու գինը և օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք մի փորձառության մասին, երբ դուք Եկեղեցու անդամ լինելու պատճառով կարիք եք ունեցել պաշտպանել ձեր հավատքը կամ հանդուրժել դիմադրությունը: Ներառեք, թե ինչպես եք պատասխանել այդ իրավիճակում: Եթե դուք կարիք չեք ունեցել պաշտպանել ձեր հավատքը կամ դիմադրել ընդդիմությանը, որովհետև Եկեղեցու անդամ եք եղել, գրեք, թե ձեր կարծիքով, ինչպես կպատասխանեիք, եթե նման իրավիճակում հայտնվեիք:

Պողոս Առաքյալը երկրորդ նամակը գրեց Թեսաղոնիկեցի Սրբերին և խոսեց մի քանի թեմաներից, ներառյալ Սրբերի հետապնդման մասին: Ուսումնասիրեք 2 Թեսաղոնիկեցիս 1-ը և փնտրեք այն սկզբունքը, որը կարող է ձեզ օգնել տոկալ հալածանքներին և նեղություններին, որոնց հնարավոր է` հանդիպեք Եկեղեցու անդամ լինելու պատճառով:

Կարդացեք 2 Թեսաղոնիկեցիս 1.3-5-ը, փնտրելով թե Պողոսը ինչու գովաբանեց Թեսաղոնիկեցի Սրբերին:

Նշեք կամ գրի առեք հատված 5-ում տրված պարգևը, որ Սրբերը կստանային, հանդուրժելով հալածանքներն ու նեղությունները` «համբերությամբ և հավատքով» (2 Թեսաղոնիկեցիս 1.4):

2 Թեսաղոնիկեցիս 1.3-5-ում մենք տեղեկանում ենք, որ եթե հավատարմորեն դիմանանք հալածանքներին, իսկ նեղություններին՝ համբերությամբ և հավատքով, կարող ենք արժանի համարվել Աստծո արքայությանը:

Մտածեք, թե ինչ է նշանակում համբերությամբ դիմանալ փորձություններին: Ինչո՞ւ է հավատքը մեզ անհրաժեշտ հալածանքներին և նեղություններին համբերությամբ դիմանալու համար։

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը, որոնք նշում են, թե ինչ է նշանակում համբերությամբ դիմանալ փորձություններին: «Համբերությունը անտարբերությամբ ճակատագրին հնազանդվելը չէ, ոչ էլ մեր վախերի պատճառով գործելուց թերանալը : Համբերել նշանակում է եռանդուն սպասել և տոկալ: Դա նշանակում է մնալ ինչ-որ տեղ և անել այն ամենը, ինչ կարող ենք` աշխատել, հուսալ, հավատք գործադրել, տոկունությամբ դժվարություն կրել, նույնիսկ` երբ մեր սրտի ցանկություններն ուշանում են: Համբերելը պարզապես դիմանալը չէ. դա արժապատվորեն դիմանալն է»: («Շարունակել Համբերությամբ,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 57):

  1. Մտածեք ինչ-որ մեկի մասին, ում դուք ճանաչում եք կամ կարդացել եք սուրբ գրություններում, ով հավատարմորեն և համբերությամբ տոկացել է հալածանքին և փորձանքին։ Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչու է այդ մարդու օրինակը իմաստալից ձեզ համար:

Մտածեք դիմադրության կամ ձախորդությունների մասին, որոնք դուք ներկայումս հնարավոր է կրեք և որոշեք, թե ինչպես կարող եք հանդուրժել այդ մարտահրավերները համբերությամբ և հավատքով: Աղոթեք օգնության համար

Պողոսը մարգարեացավ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին: Կարդացեք 2 Թեսաղոնիկեցիս 1.6–10-ը, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք օգտագործել է Պողոսը Երկրորդ Գալուստը նկարագրելու համար: Կարդալիս ուշադրություն դարձրեք, թե առաքինիների փորձառությունը Տիրոջ Գալուստի ժամանակ ինչով կտարբերվի չարակամների փորձառությունից:

Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել այդ հատվածներից այն է, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ արդարները հանգիստ կառնեն, իսկ ամբարիշտները կկործանվեն:

Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց կհանգստանան արդարները:

Այդ վարդապետությունը ինչպե՞ս կարող է սփոփել նրանց, ովքեր այժմ դժվարություններ են տանում Հիսուս Քրիստոսին տված խոստումի պատճառով:

Պատահե՞լ է, որ ցանկացել եք իմանալ, թե ստույգ երբ է տեղի ունենալու Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: 2 Թեսաղոնիկեցիս 2.2-ը առաջարկում է, որ Թեսաղոնիկեի Սրբերը հավանաբար մտածում էին, որ Տիրոջ Երկրորդ Գալուստը շատ մոտ է կամ էլ արդեն տեղի է ունեցել: Պողոսը մտահոգված էր, որ նրանց մոլորեցրել էին:

Կարդացեք Թեսաղոնիկեցիս 2.1-3-ը, ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչ կպատահի Երկրորդ Գալուստից առաջ։ Հատված 3-ում «Քրիստոսի օրն» արտահայտությունը վերաբերում է Երկրորդ Գալուստին, իսկ «ապստամբութիւնը» արտահայտությունընշանակում է ուխտադրժություն կամ ճշմարտությունից բաժանում: (Նշեք, որ 2 Թեսաղոնիկեցիս 2.1–3-ը սերտման համար նախատեսված հատված է: Կարող եք գրքում նշել այն առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

2 Թեսաղոնիկեցիս 2.1–3 -ում մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի կունենա ուրացում:

Այդ հատվածներում Պողոսը ասում էր, որ իր ժամանակի Եկեղեցու անդամները պիտի ավելի մտահոգվեին ուրացության պատճառով, որն արդեն նրանց մեջ սկսվել էր, քան, թե երբ է լինելու Տիրոջ Երկրորդ Գալուստը: Հետևյալ բացատրությունը կարող է ձեզ օգնել հասկանալ Մեծ Ուրացությունը, որը տեղի ունեցավ Պողոսի և մյուս Առաքյալների մահվանից մի փոքր հետո: Պողոսը գիտեր, որ ուրացությունը տեղի կունենա Տիրոջ Երկրորդ Գալուստից առաջ:

«Հիսուս Քրիստոսի մահից հետո ամբարիշտ մարդիկ հալածեցին Առաքյալներին ու Եկեղեցու անդամներին և սպանեցին նրանցից շատերին։ Առաքյալների մահվան հետ քահանայության բանալիները և նախագահող քահանայության իշխանությունը վերցվեցին երկրի վրայից: Առաքյալները ավետարանի վարդապետությունները պահել էին մաքուր և պահպանել էին Եկեղեցու անդամների արժանավորության կարգն ու չափանիշները։ Առանց Առաքյալների ժամանակի ընթացքում վարդապետությունները աղավաղվեցին և անթույլատրելի փոփոխություններ կատարվեցին Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողությունների մեջ, ինչպես օրինակ՝ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևի շնորհումը։

Առանց հայտնության և քահանայության իշխանության սուրբ գրքերը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներն ու արարողությունները մեկնաբանելիս մարդիկ ապավինում էին մարդկային իմաստությանը։ Կեղծ գաղափարները ուսուցանվում էին որպես ճշմարտություն։ Հայր Աստծո, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու հատկանիշների և էության վերաբերյալ գիտելիքների մեծ մասը կորան։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի վերաբերյալ վարդապետություններն աղավաղվեցին կամ մոռացվեցին։ Քրիստոսի Առաքյալներին տրված քահանայության իշխանությունը այլևս գոյություն չուներ երկրի վրա» (Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 37)։ Ուրացությունը ի վերջո հանգեցրեց շատ եկեղեցիների երևան գալուն» (Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 35):

Հաշվի առնելով, թե դուք ինչ եք սովորել Ուրացության մասին, խորհեք, ինչու էր Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա Եկեղեցու համար անհրաժեշտ վերականգնվել Տիրոջ Գալուստից առաջ:

«Անօրէնութեան մարդը» նշված 2 Թոսաղոնիկեցիս 2.3-ում վերաբերում է սատանային: «Ավետարանի Վերականգնումը, այդ թվում՝ Մորմոնի Գրքի լույս աշխարհ գալը, բացահայտեց սատանայի և նրա հետևորդների խաբեությունները:

Մենք կարդում ենք 2 Թեսաղոնիկեցիս 2.4-17-ում, որ Պողոսը մարգարեացել էր, թե Տերը թույլ կտար սատանային խաբել երկրի բնակիչներին մինչև Երկրորդ Գալուստի ժամանակը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, 2 Թեսաղոնիկեցիս 2.7-9 [Աստվածաշնչի հավելվածում ]): Պողոսը քաջալերեց Սրբերին «հաստատ կացեք» այն ճշմարտություններում, որոնք ուսուցանվել էին (2 Թեսաղոնիկեցիս 2.15):

Նկար
սուրբ գրության սերտման հատվածի պատկերակ
Սուրբ գրության սերտում.2 Թեսաղոնիկեցիս 2.1–3

  1. Օգտագործեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը (այսպես օրինակ` ծանոթագրություններ, սուրբ գրքերի ուղեցույց կամ թեմատիկ ուղեցույց), գտեք մեկ այլ սուրբ գրություն, որն ուսուցանում է Ուրացության մասին: Դուք գուցե ցանկանաք գրել կամ նշել այդ մեջբերումը ձեր սուրբ գրություններում 2 Թեսաղոնիկեցիս 2.1-3-ում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե դուք ինչպես կօգտագործեիք այդ հատվածները, որպեսզի բացատրեիք Ուրացության հիմնական վարդապետությունները և Վերականգնումը մեկին, ով Եկեղեցու անդամ չէ:

2 Թեսաղոնիկեցիս 3

Պողոսը զգուշացնում է այն մարդկանց մասին, ովքեր չեն հետևում Աստծո խորհրդին, և նա քարոզում է ինքնապահովման մասին

Երբ Պողոսը իր երկրորդ նամակը գրեց Թեսաղոնիկեցիներին, Եկեղեցու որոշ անդամներ անգործ էին կամ ծույլ և չէին աշխատում դառնալ ինքնապահով: Նրանք ակնկալում էին ապահովել իրենց մյուսների աշխատանքի հաշվին:

Այդ իրավիճակից ի՞նչ խնդիրներ կարող էին որ ծագել:

Համաձայն 2 Թեսաղոնիկեցիս 3.1-9-ի, Պողոսը գովաբանեց Թեսաղոնիկեցի Սրբերին, ովքեր հավատարիմ էին և զգուշացրեց նրանց չհաղորդակցվել «անկարգների» հետ (հատված 6): Անկարգ բառի մեկ իմաստը անպատասխանատու բառն է, և 2 Թեսաղոնիկեցիս 3-ի համատեքստում այն նշանակում է ծույլ կամ անբան: Եկեղեցու այն անդամները, ովքեր անկարգ էին, այն մարդիկ էին, ովքեր ի վիճակի էին աշխատանքով իրենց ապրուստը վաստակել, սակայն հրաժարվում էին անել դա: Պողոսը մատնանշեց, որ ինքը և իր ընկերակիցները ինքնապահովման օրինակ էին ծառայել` վաստակելով իրենց ապրուստը:

Ընթերցեք 2 Թեսաղոնիկեցիս 3.10–13-ը, փնտրելով, թե Պողոսը ինչ էր հրահանգել Սրբերին անել նրանց հետ, ովքեր հրաժարվում էին աշխատել:

Պողոսը նաև խորհուրդ տվեց Սրբերին «մի ձանձրանաք բարին գործելուց» (2 Թեսաղոնիկեցիս 3.13): Նա հրահանգում էր նրանց կատարելագործվել բոլոր բնագավառներում և օգնել մյուսներին (տես նաև ՎևՈւ 64.33):

Այդ հատվածներից մենք սովորում ենք, որ մեզ պատվիրված է ջանք գործադրել ինքնապահով լինել և օգնել մյուսներին։

Կարդացեք հետևյալ խոսքերը` փնտրելով, թե ինչ է նշանակում ինքնապահով լինել.

«Աշխատանքի օրհնություններից մեկն է` զարգացնել ինքնապահով լինելու հատկանիշը: Ինքնապահովում նշանակում է, օգտագործելով Երկնային Հորից ստացած մեր բոլոր օրհնությունները, հոգալ մեր և մեր ընտանիքի մասին և մեր անձնական խնդիրների լուծումները գտնել»: Ինքնապահովում չի նշանակում, որ դուք ինքներդ պետք է կատարեք բոլոր բաները: Իսկապես ինքնուրույն լինելու համար հարկավոր է սովորել մյուսների հետ աշխատել և դիմել Աստծուն` զորություն և օգնություն ստանալու:

«Հիշեք, որ Աստված մեծ աշխատանք ունի ձեզ համար: Նա կօրհնի ձեզ այդ աշխատանքը կատարելիս» («Երիտասարդներին զորացնելու համար» [գրքույկ, 2011], 41):

Մտածեք, թե ինչ կարող եք անել` դառնալու ավելի ինքնապահով այժմ և ապագայում: Նպատակ դրեք և փնտրեք Տիրոջ օգնությունը այդ նպատակին հասնելիս:

Ինչպես գրի է առնված 2 Թիսաղոնիկեցիս 3.14-18-ում, Պողոսը ավարտել էր իր նամակը` քաջալերելով Սրբերին օգնել ծույլերին դառնալ ավելի ինքնապահով «մի խառնուիք» նրանց հետ կամ հեռացեք նրանցից (հատված 14): Նա քաջալերեց Սրբերին, ինչ էլ որ լինի, չվերաբերվել անբաններին թշնամու պես, այլ՝ որպես ավետարանի եղբայրներ և քույրեր:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Թեսաղոնիկեցիս և ավարտեցի այդ դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.