Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Թուղթ Պողոսի առ Թեսաղոնիկեցիս Բ. 2


ՋՍԹ, Բ Թեսաղոնիկեցիս 2.2–3, 7–9 (համեմատի՛ր Բ Թեսաղոնիկեցիս Բ.2–9)

(Պողոսն ուրացություն է մարգարեացել նախքան Տիրոջ վերադարձը):

2 Որ դուք շուտով չշարժվեք մտքով, ոչ էլ անհանգստանաք նամակով, եթե մեզանից չէ գրված. ոչ էլ հոգով կամ խոսքով, իբրև թե Քրիստոսի օրը հասնելու վրա է:

3 Թող ոչ ոք չխաբի ձեզ ինչ-որ կերպ. որովհետև նախ պիտի գա անկումը և պիտի հայտնվի անօրինության մարդը՝ կորստի որդին.

7 Որովհետև անօրինության խորհուրդն արդեն գործում է, և նա է հիմա, որ գործում է, և Քրիստոսը թույլ է տալիս, որ նա գործի, մինչև որ լրանա ժամանակը, որ նա պիտի վերցվի ճանապարհից:

8 Եվ այն ժամանակ կհայտնվի այն ամբարիշտը, որին Տերը կկլանի իր բերանի ոգով, և կկործանի իր գալստյան պայծառությամբ:

9 Այո, Տերը՝ նույն Հիսուսը, որի գալուստը չի լինի, մինչև որ նախ չգա անկումը, Սատանայի ներգործությամբ, ողջ զորությամբ և նշաններով և սուտ հրաշագործություններով.