Գրադարան
Մաս 3, Օր 3. Մատթեոս 11-12


Մաս 3. Օր 3

Մատթեոս 11-12

Նախաբան

Հիսուս Քրիստոսը վկայեց, որ Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց նախապատրաստելու ճանապարհը Իր համար, և Նա խոստացավ հանգիստ բոլոր նրանց , ովքեր կգան Իր մոտ: Նա պատասխանեց Փարիսեցիների անհիմն պնդումներին,թե իբրև Իր զորությունը գալիս էր դևից: Նա նախազգուշացրեց վերջիններիս կեղծ մեղադրանքներ ներկայացնելու և նշաններ որոնելու դեմ, և Նա ուսուցանեց դատարկ տան առակը:

Մատթեոս 11

Հիսուս Քրիստոսը վկայում է, որ Հովհաննես Մկրտիչը ուղարկվել էր նախապատարաստելու ուղին Իր առջև:

Նկար
uniformed police officer, doctor showing x-rays, Lord Jesus Christ

Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես ոստիկանության սպաներ կամ բժիշկներ, իսկապես այն են, ինչ թվում է, թե իրենք կան: Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ նրանք այն են, ինչ թվում է, թե կան:

Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի ծառայության ընթացքում, երբ Նա հրաշքներ էր գործում և ուսուցանում էր ժողովրդին, շատերն էին ձգտում իմանալ, թե Նա արդյո՞ք նա էր, ինչ թվում էր, այսինքն՝ խոստացված Մեսիան: Այդ ժամանակ Հերովդես թագավորը ձերբակալել էր և բանտարկել Հովհաննես Մկրտիչին: Կարդացեք Մատթեոս 11.2–3 հատվածները` փնտրելով, թե ինչպես Հովհաննես Մկրտիչն օգնեց իր երկու աշակերտներին վկայություն ձեռք բերել իրենց համար այն մասին, թե ով էր Հիսուսը:

Հովհաննեսը իր աշակերտներին ուղարկեց ինչի մասին հարցնելու Հիսուսին:

Այս հարցով հատված 3-ում, Հովհաննեսի աշակերտները դիմում էին Հիսուսին, թե արդյո՞ք Նա Մեսիան էր: Հիշեք, որ Հովհաննես Մկրտիչն արդեն գիտեր, որ Հիսուսը Մեսիան էր (տեսՄատթեոս 3.11, 13–14, Հովհաննես 1.29–34):

Ձեր կարծիքով Հովահննեսն ինչո՞ւ ուղարկեց իր աշակերտներին պարզելու իրենց համար, թե արդյոք Հիսուսը Մեսիան էր, երբ ինքն արդեն գիտեր` ով էր Հիսուսը:

Կարդացեք Մատթեոս 11.4–5-ը` փնտրելով, թե ինչպես Հիսուսը պատասխանեց նրա հարցին:

Պարզապես հաստատելու փոխարեն, որ Ինքն էր Մեսիան, Հիսուսն ի՞նչ հրավիրեց անել Հովհաննես Մկրտիչի աշակերտներին:

Հիսուսը հեշտությամբ կարող էր ասել Հովհաննեսի աշակերտներին, որ Ինքն էր Մեսիան: Փոխարենը Նա հրավիրեց աշակերտներին խորհրդածել Իր գործերի վերաբերյալ, իսկ հետո վերադառնալ Հովհաննեսի մոտ և վկայել այն բաների մասին, որոնք իրենք լսել էին և տեսել, թե ինչ էր Հիսուսն անում:

Հիսուսի գործերի մասին խորհրդածումն ինչպե՞ս կարող էր օգնել Հովհաննես Մկրտիչի աշակերտներին ավելի հզոր վկայություն ստանալ Փրկիչի մասին, քան, եթե Նա ուղղակի ասեր նրանց, թե ով էր Ինքը:

Այս պատմությունից մենք սովորում ենք, որ երբ մենք ձգտում ենք սովորել Հիսուս Քրիստոսի մասին, և երբ մենք վկայում ենք Նրա մասին, Նրա վերաբերյալ մեր սեփական վկայությունն ուժեղանում է:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե դուք ինքներդ ինչպես եք սկսել հասկանալ , որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է:

Մատթեոս 11.7–27 հատվածներում գրված է, որ երկու աշակերտների հեռանալուց հետո Հիսուսն ասաց բազմությանը, որ Հովհաննես Մկրտիչը ընտրված մարգարե էր, որպեսզի ճանապարհ նախապատրաստեր Մեսիայի համար : Հիսուսը դատապարտեց նրանց, ովքեր մերժեցին Իրեն և Հովահննես Մկրտիչին` չնայած ականատես էին եղել Հիսուսի աստվածայնության վերաբերյալ հստակ ապացույցների:

Կարդացեք Մատթեոս 11.28–30-ը` փնտրելով հրավերը և խոստումը, որ Հիսուսն առաջարկում էր բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իրեն որպես Մեսիա: Մատթեոս 11.28–30-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով նշել այս հատվածը, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:

Ավարտեք ճշմարտություն պարունակող հետևյալ նախադասությունները, հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք 28-30 հատվածներից: Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոս, Նա :

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը թեթևացրել է ձեր բեռները, երբ դուք եկել եք դեպի Նա:

Նկար
սուրբ գրությունների սերտման պատկերակ
Սուրբ գրությունների սերտում` Մատթեոս 11.28–30

  1. Մտապահելու համար Մատթեոս 11.28–30-ը, ստեղծեք գործողություններ, որոնք կկարողանան յուրաքանչյուր հատվածում ներկայացնել խոսքեր կամ արտահայտություններ: Ուսուցանեք այս գործողությունները մեկ ուրիշին (ինչպես օրինակ` ընտանիքի անդամներին տնային ընտանեկան երեկոյի ժամանակ կամ ընկերոջը): Կրկնեք գործողությունների կատարումը այդ հատվածները կարդալիս, մինչև որ կարողանաք հատվածն անգիր արտասանել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք այդ հանձնարարությունն ավարտելու ամսաթիվը։

Մատթեոս 12․1-42

Հիսուս Քրիստոսը նախատում է Փարիսեցիներին կեղծ մեղադրանքների և նշաններ որոնելու համար:

Նկար
Christ and Pharisees

Մենք սովորում ենք Մատթեոս 12.1–21-ից, որ, երբ Հիսուսը Հանգստյան օրը բժշկեց մի մարդու, որոշ Փարիսեցիներ ջանացին լ կործանել Նրան: Երբ նա բժշկեց մի դիվահարի , Փարիսեցիները փորձեցին վարկաբեկել Նրան մարդկանց առջև՝ մեղադրելով Նրան այդ գործերը դևի զորությամբ կատարելու համար: Հիսուսը գիտեր նրանց մտքերը և պնդեց, որ ընդհակառակը՝ դևերին դուրս քշելով Նա ցուցադրում էր, որ Ինքն էր Մեսիան և հաստատում էր Աստծո թագավորությունը:

Կարդացեք Մատթեոս 12.30` փնտրելով թե ինչ էր Հիսուսն ուսուցանում նրանց մասին, ովքեր չէին միանում Իրեն:

Համաձայն հատված 30-ի, եթե մենք կամենում ենք լինել Աստծո թագավորության մասը, մենք պետք է լիովին նվիրված լինենք Հիսուս Քրիստոսին:

Խորհեք որոշ ուղիների մասին, որոնցով կարող եք ցուցադրել ձեր լիակատար նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին:

Մատթեոս 12.31–42-ում գրված է, որ Հիսուսը կրկին հաստատեց, որ Իր բարի գործերն ապացուցում էին, որ Ինքն Աստծուց էր և ոչ թե դևից: Նա նաև նախազգուշացրեց Փարիսեցիներին, որ Աստված նրանց պատասխանատվության կենթարկի իրենց մեղադրող խոսքերի համար: Այդ ժամանակ մի քանի դպիրներ և Փարիսեցիներ նշան խնդրեցին, և Հիսուսը նախատեց նրանց նշան փնտրելու և տեսնել չկարողանալու համար, որ Ինքն ավելի մեծ էր, քան նախորդ մարգարեներից որևէ մեկը կամ թագավորը Իսրայելում: Տերը դատապարտել է նաև նշան փնտրելը մեր օրերում և ուսուցանել է, որ հավատքը չի գալիս նշաններից (տես ՎևՈւ 63.7–11):

Ի՞նչ է նշանակում գործել «հայհոյանք Սուրբ Հոգիին դեմ» (Մատթեոս 12.31):

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրում է, թե ինչպես է ինչ-որ մեկը գործում այս մեղքը. Նա պետք է ստանա Սուրբ Հոգին, երկինքները բացվեն նրա համար, ճանաչի Աստծուն և ապա մեղանչի նրա դեմ: Երբ մեկը մեղք գործի Սուրբ Հոգու դեմ` չկա ապաշխարություն նրա համար: Նա պետք է ասի, որ արևը չի փայլում, երբ նա տեսնում է այն, նա պետք է մերժի Հիսուս Քրիստոսին, երբ երկինքները բացվել են իր վրա և ժխտի փրկության ծրագիրը, երբ նրա աչքերը բաց են դրա ճշմարտության վրա, և այդ ժամանակից նա սկսում է թշնամի լինել» (in History of the Church, 6:314):

Երբեմն Վերջին Օրերի Սրբերը մտահոգվում են աստվածանարգության մեղքի կամ Սուրբ Հոգին ուրանալու վերաբերյալ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է. «Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը կարիք ունի այնպիսի գիտության, որ ընդդիմացողների համար այդպիսի մեղք գործելը ակնհայտորեն անհնար է» (Ներման հրաշքը [1969], 123):

Մատթեոս 12.39–40-ում նշան որոնելը դատապարտվում է Փրկիչի կողմից: Մարգարե Ջոզեֆ Սմիթը խոսեց Փրկիչի այս ուսմունքի մասին. «Նա, ով նշան է որոնում, շնացող մարդ է, և այդ սկզբունքը հավերժական է, անփոփոխ և հաստատուն, ինչպես երկնքի սյուները, քանզի, երբ տեսնում եք, որ մարդը նշան է որոնում, դուք կարող եք սահմանել, որ նա շնացող մարդ է» (in History of the Church, 3:385):

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետագայում ուսուցանել է. «Երբ ես քարոզում էի Ֆիլադելֆիայում, մի Քվեյքեր աղաղակեց` նշան փնտրելով: Ես նրան ասացի, որ լուռ մնար: Քարոզից հետո նա կրկին նշան խնդրեց: Ես ասացի հավաքվածներին, որ նա շնացող է, որ չար և շնացող ազգն է նշան փնտրում, և որ Տերն էր ասել դա մի հայտնության մեջ, որ որևէ մարդ, ով նշան էր ուզում, շնացող մարդ էր: «Դա ճիշտ է», - գոչեց մեկը,- «քանի որ ես բռնել եմ նրան հենց այդ գործում», որը մարդը հետագայում խոստովանեց, երբ նա մկրտվեց» (in History of the Church, 5:268):

Մատթեոս 12. 43-50

Հիսուսն ուսուցանում է դատարկ տան առակը:

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը ձեզանից խորհուրդ է հարցրել, թե ինչպես խուսափել մեղքը կրկնելուց, որը նա փորձում է թողնել: Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը գայթակղությանը դիմադրելու համար:

Հիսուս Քրիստոսը տվեց մի առակ անմաքուր ոգու մասին, որը դուրս էր քշվել մարդուց: Երբ դուք ուսումնասիրեք այդ առակը, փնտրեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեր ընկերոջը սովորել, թե ինչպես հաղթահարել գայթակղությունը:

Կարդացեք Մատթեոս 12.43–44-ը` փնտրելով, թե ինչ էր արել անմաքուր ոգին, մարդուց դուրս գցվելուց հետո:

Ի՞նչ արեց անմաքուր ոգին` հանգիստ չգտնելով որևէ տեղ:

Ի՞նչ խոսքերով են նկարագրված «տան» վիճակը կամ մարդուն, երբ անմաքուր ոգին վերադարձավ:

Կարդացեք Մատթեոս 12.45-ը` փնտրելով թե ինչ արեց անմաքուր ոգին` դատարկ գտնելով «տունը» կամ մարդուն:

Այս առակում մարդու փորձառությունն ինչպե՞ս կարող է ներկայացնել մեկին, ով ապաշխարում է մեղքից և փորձում դիմադրել գայթակղությանը:

Առակում դևին հեռացնելուց հետո, ինչ չի կարողանում անել մարդը, որը թույլ է տալիս չար ոգուն վերադառնալ:

Երբ կարդաք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը, խորհեք թե ինչպես Փրկիչի առակում մարդը կարող է նմանվել մեկին, ով մաքառելով դիմադրում է գայթակղությանը:

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Դևը գիտի, թե որտեղ գայթակղել, որտեղ հասցնել իր զգայուն հարվածները: Նա գտնում է խոցելի կետը: Եթե մարդ նախկինում խոցելի տեղ է ունեցել, նա ավելի հեշտությամբ կրկին կգայթակղվի:

«Թողնելով մեղքը, մարդ պարզապես չի կարողակնկալել ավելի լավ պայմանններ: Նա` ինքը պետք է ստեղծիդրանք: …Նա պետք է համոզված լինի, որ ոչ միայն թողել է մեղքը, այլ որ փոխել է մեղքը շրջապատող իրավիճակը: Նա պետք է խուսափի այն տեղերից և պայմաններից, որտեղ նա գործել է մեղքը, քանի որ դրանք կարող են ամենամեծ պատրաստակամությամբ կրկին այն ծնել: Նա պետք է լքի այն մարդկանց, ում հետ գործել է մեղքը: Նա կարող է ատելություն չցուցաբերել դրա հետ կապված մարդկանց հանդեպ, բայց նա պետք է խուսափի նրանցից և այն ամենից, ինչ կապված է մեղքի հետ: …Նա պետք է արմատախիլ անի այն ամենը, ինչը կարթնացնի հին հիշողությունները:

«Միթե՞ սա նշանակում է, որ մարդը … որոշ ժամանակ կյանքը գտնում է դատարկ: Այն բաները, որոնք զբաղեցնում էին նրան, գրավում նրա երևակայությունը, զբաղեցնում նրա մտքերը, անցել են և ավելի լավ փոխարինողներ դեռ չեն լցրել դատարկությունը: Սա սատանայի հնարավորությունն է: •

«Շատերը, ովքեր հրաժարվել են վատ սովորություններից պարզել են, որ փոխարինումը պատասխանի մի մասն է հանդիսանում և հաղթել են վատ սովորությունները՝ փոխարինելով այն բարի կամ անվնաս մի բանով» (Ներման հրաշքը, 171–73, շեղագիրն ավելացված է):

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել Փրկիչի առակից, այն է, որ մենք կարող ենք ետ մղել չար ազդեցությունները` դրանք հեռացնելով մեր կյանքից՝ փոխարինելով դրանք արդարակեցությամբ: Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում` Մատթեոս 12.43–45-իկողքին:

Ուսումնասիրեք հետևյալ միտքը և նշեք ուղիներ, որոնցով մենք կարող ենք դիմադրել չարի ազդեցություններին՝ լցնելով մեր կյանքը արդարակեցությամբ.

«Բավական չէ ուղղակի փորձել դիմադրել չարին կամ դատարկել ձեր կյանքը մեղքից: Դուք պետք է լցնեք ձեր կյանքը արդարակեցությամբ և ներգրավվեք այն իրադարձություններում, որոնք բերում են հոգևոր ուժ: Ընկղմվեք սուրբ գրություններում: Ամեն օր աղոթեք Տիրոջը, որ ձեր սեփական ուժից վեր ուժ տա ձեզ: Երբեմն ծոմ պահեք հատուկ օրհնությունների համար:

«Լիակատար հնազանդությունը ձեր կյանք է բերում ավետարանի ողջ զորությունը` ներառյալ ձեր թուլությունները հաղթահարելու համար ուժի աճ։ Այս հնազանդությունը ներառում է գործողություններ, որոնք սկզբում դուք գուցե չեք համարում ապաշխարության մի մաս, ինչպես օրինակ՝ ժողովներ հաճախելը, տասանորդ վճարելը, ծառայություն մատուցելը և ուրիշներին ներելը» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 135):

  1. Խորհեք այն բաների շուրջ, որոնք դուք կարող եք անել՝ ձեր կյանքը արդարակեցությամբ լցնելու համար: Թվեք դրանք ձեր սուրբ գրքերի ուսումնասիրության օրագրում և բացատրեք` ինչպես այս բաների կատարումը կարող են ձեր կյանք բերել ավելի մեծ հոգևոր ուժև օգնել ձեզ` հաղթահարել չարի ազդեցությունները:

Մատթեոս 12 գլխի մնացած մասում գրված է, որ երբ Հիսուսն ուսուցանում էր, ինչ- որ մեկն ասաց Նրան, որ Իր ընտանիքի մի քանի անդամներ ուզում են խոսել Նրա հետ: Տերն այդ ժամանակ ուսուցանեց, որ բոլոր նրանք, ովքեր կատարում են Հոր կամքը, Իր ընտանիքի մասն են կազմում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Մատթեոս 11–12-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.