Գրադարան
Մաս 20, Օր 1. Գործք 20–22


Մաս 20. Օր 1

Գործք 20–22

Նախաբան

Պողոսը քարոզեց ավետարանը Փոքր Ասիայում (ներկայիս Թուրքիայում), և մինչ նա Միլետում էր՝ մի քաղաք Եփեսոսի մոտակայքում, նախազգուշացրեց ապագա ուրացության մասին և խրախուսեց քահանայություն կրողներին ամրապնդել Եկեղեցու անդամների հավատը։ Այնուհետև նա ճամփորդեց Երուսաղեմ, որտեղ հալածվեց և ձերբակալվեց։ Մինչ Պողոսը կանգնած էր Անտոնիոսի ամրոցի աստիճաններին (մի կայազոր, որտեղ մնում էին հռոմեական զորքերը), նա կիսվեց իր դարձի գալու պատմությամբ։

Գործք 20–21

Պողոսը ծառայում է Փոքր Ասիայում և ճամփորդում դեպի Երուսաղեմ, որտեղ նա հալածվում և ձերբակալվում է

Մտածեք մի դեպքի մասին, երբ դուք մի քանի օրով, շաբաթով կամ ամսով պետք է լքեիք ձեր ընտանիքը, ընկերներին կամ այլ մարդկանց, ում համար հոգ եք տանում։

  • Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք դուք կամ ձեզ հետ եղած մարդիկ, նախքան ձեր հեռանալը։

  • Ի՞նչ խոսքեր ասացիք դուք միմյանց` նախքան հրաժեշտ տալը:

Պողոսն իր երրորդ միսիոներական ճամփորդության ժամանակեղավ Մակեդոնիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում (տես Աստվածաշնչյան քարտեզներ, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները» Աստվածաշնչի հավելվածում)։ Այդ ճամփորդության ժամանակ նա զգաց, որ պետք է վերադառնար Երուսաղեմ։ Ճամփորդելով, նա կանգ էր առնում Եկեղեցու անդամներին քարոզելու և հրաժեշտ տալու համար։ Տրովադայից մեկնելու նախորդ երեկոյան Պողոսը զրուցեց Սրբերի հետ մինչև ուշ գիշեր։

Կարդացեք Գործք 20.9–12 հատվածները` փնտրելով, թե ինչ պատահեց Եվտիքոս անունով մի երիտասարդի հետ, երբ նա քնեց Պողոսի քարոզի ժամանակ։ Ձեր սուրբ գրություններում կարող եք նշել, թե ինչ արեց Պողոսը՝ ցույց տալու սեր և մտահոգություն Եվտիքոսի հանդեպ։

Ինչո՞վ էին Պողոսի գործերը նման Փրկիչի գործերին Նրա ծառայության ժամանակ։

Որպես իր միսիոներական ճամփորդության մի մաս, Պողոսը շուրջ երեք տարի անցկացրեց Եփեսոսում՝ աշխատելով այնտեղի ժողովրդի հետ։ Գործք 20.13–17 հատվածներից մենք սովորում ենք, որ Երուսաղեմ գնալիս Պողոսը կանգ առավ Միլետում՝ Եփեսոսի շրջակայքում և տեղեկացրեց Եփեսոսի Եկեղեցու ղեկավարներին, որ հանդիպեն իր հետ։

Կարդացեք Գործք 20.18–23 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ բացատրեց Պողոսը իր միսիոներական ծառայության վերաբերյալ։

Պողոսն ասաց, որ նա «չպահեց ոչ մի օգտակար բան» (Գործք 20.20) նրանցից, ում նա ուսուցանեց։ Ուշադրություն դարձրեք Գործք 20.21 հատվածին, թե ինչպես Պողոսն ուսուցանեց այն, ինչը ամենաօգտակարն էր. նա վկայություն տվեց, որ բոլորը պետք է ապաշխարեին և ունենային հավատ Տեր Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ։

Համաձայն 22–23-րդ հատվածների, Պողոսը պատրաստ էր հանդիպել ցանկացած չարչարանքների, որոնք սպասում էին նրան Երուսաղեմում։ Նա հատկապես ենթակա էր վտանգի Երուսաղեմում, որտեղ հրեա ղեկավարները դիտում էին նրան որպես դավաճան՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու նրա ջանքերի պատճառով։ Սակայն, պատճառներից մեկը, որ Պողոսը ցանկանում էր գնալ Երուսաղեմ, այն էր, որ Տիրոջ Հոգին էր առաջնորդել նրան վարվել այդպես։

Կարդացեք Գործք 20.24–27 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Պողոսը, որ պատրաստ էր անել` որպես Տիրոջ ծառա։ Կարող եք նշել նրա ասածը 24-րդ հատվածում:

Գործք 20.24–27 հատվածներից մենք սովորում ենք, որ Տիրոջ իսկական ծառաները հավատարիմ կատարում են իրենց պարտականությունը, և դրանով նրանք ուրախություն են զգում։ Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Խորհրդածեք այն մասին, թե ինչ է ձեզ համար նշանակում նվիրել ամեն ինչ Աստծուն ծառայելու գործին։

Ինչպե՞ս դուք կարող եք կիրառել այս սկզբունքը ձեր կյանքում:

  1. Մտածեք այն դեպքի մասին ձեր կամ ձեր ծանոթի կյանքում, երբ դուք կամ նա ընտրեցիք ծառայել Տիրոջը ողջ եռանդով և ուժով ու զգացիք մեծ ուրախություն։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում համառոտ նկարագրեք այս փորձառությունը և այն դասը, որը գուցե սովորել եք դրանից։

Նախքան Երուսաղեմ մեկնելը, Պողոսը վերջին անգամ այցելեց Եփեսոսի Եկեղեցու ղեկավարներին։ Եթե լինեիք Պողոսի փոխարեն և իմանայիք, որ կրկին չէիք տեսնելու այս Եկեղեցու ղեկավարներին, ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց նախքան ձեր հեռանալը։

Կարդացեք Գործք 20.28–31, ուշադրություն դարձնելով այս Եկեղեցու ղեկավարներին ուղղված Պողոսի նախազգուշացումներին։

Պողոսն օգտագործել է գայլեր բառը որպես փոխաբերություն Եկեղեցու այն անհավատարիմ անդամների և մարդկանց համար, ովքեր կմոլորեցնեն Եկեղեցու հավատարիմ անդամներին։

Պողոսը հիշեցրեց Եկեղեցու ղեկավարներին, որ «ավելի երանելի է տալը քան թե առնելը» (Գործք 20.35), և նրանց հետ աղոթելուց հետո նա հրաժեշտ տվեց և ճամփա ընկավ Երուսաղեմ (տես Գործք 20.36–38

Գործք 21.1–10 հատվածներից մենք սովորում ենք, որ Պողոսը շարունակեց իր ճամփորդությունը Երուսաղեմ և կանգ առավ տարբեր երկրամասերում, որպեսզի ժամանակն անցկացներ Եկեղեցու անդամների հետ ճանապարհին։ Երբ նա կանգ առավ Տյուրոսում, որոշ աշակերտներ, ակնհայտորեն մտահոգված լինելով Պողոսի ապահովության համար, նրան խորհուրդ տվեցին չգնալ Երուսաղեմ (տես Գործք 21.4

Կեսարիայում Ագաբոս անունով մի մարգարե մարգարեացավ այն բանի վերաբերյալ, թե ինչ էր պատահելու Պողոսի հետ Երուսաղեմում։

Կարդացեք Գործք 21.11` հայտնաբերելով, թե ինչի մասին մարգարեացավ Ագաբոսը, որ պատահելու էր Պողոսի հետ Երուսաղեմում։ Սա վերաբերում է գոտի բառին։

Կարդացեք Գործք 21.12–14 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Պողոսը և նրա ընկերակիցներն արձագանքեցին այդ մարգարեությանը։

Պողոսի պատասխանի մեջ ի՞նչն է գրավում ձեզ։

Տիրոջ ոչ բոլոր ծառաներից է պահանջվում զոհաբերել իրենց կյանքը։ Սակայն, Տիրոջ իսկական ծառաները պատրաստ են կատարել Աստծո կամքը` անկախ իրենց անձի կորուստից։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպիսի՞ զոհաբերություններ կարող են պահանջվել ձեզանից` որպես Տիրոջ ծառա։

    2. Ե՞րբ եք ցանկացել կատարել Աստծո կամքն անկախ ձեր անձի կորուստից։ Ինչո՞ւ էիք ցանկանում անել դա։

Գործք 21.17-40 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Պողոսը ժամանեց Երուսաղեմ և ներկայացրեց հաշվետվություն տեղական Եկեղեցու ղեկավարներին իր միսիոներական աշխատանքների վերաբերյալ։ Նա գնաց տաճար, և երբ մի խումբ հրեաներ, ովքեր ճանաչում էին նրան նրա միսիոներական ճամփորդություններից, տեսան նրան, հայտարարեցին, որ Պողոսը կեղծ ուսուցիչ էր, ով ուսուցանում էր Մովսեսի օրենքի դեմ և բերել էր հեթանոսներին տաճար։ Այս մեղադրանքի պատճառով ամբոխը հեռացրեց Պողոսին տաճարից և սկսեց ծեծել նրան։ Հռոմեական զինվորները միջամտեցին և տարան նրան, որպեսզի դատեն, իսկ Պողոսը հարցրեց զինվորներին, թե արդյոք կարող էր խոսել ժողովրդի առաջ։

Գործք 22

Պողոսը պատմում է իր դարձի գալու մասին և վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Դարձի գալը նշանակում է փոխվել։ Մտածեք, թե ինչպես կարող է ջուրը փոխարկվել կամ փոխվել այնպես, որ այն կարողանա օգտագործվել տարբեր նպատակների համար։ (Օրինակ, ջուրը կարող է փոխարկվել սառույցի կամ գոլորշու)։ Խորհրդածեք այն փոփոխությունների տեսակների մասին, որոնք ի հայտ են գալիս դեպի ավետարանը դարձի գալու արդյունքում։

Ընթերցեք Գործք 22.1–5 հատվածները` հայտնաբերելով, թե Պողոսն ինչպես նկարագրեց իրեն, երբ խոսում էր հրեաների հետ Երուսաղեմի ամրոցի աստիճաններից։

Ընթերցեք Գործք 22.6–21 հատվածները, որոնցում Պողոսը պատմում է իր դարձի գալու պատմությունը։ Ապա, զուգադրեք հետևյալ հարցերն իրենց ճիշտ պատասխանների հետ՝ դնելով ճիշտ պատասխանի տառը դատարկ տարածությունում այդ հարցի կողքին։ (Երբ ավարտեք, ստուգեք ձեր պատասխանները այս դասի վերջում գտնվող հարցերի հետ)։

Պողոսի դարձի գալը

  • ____ 1. Ի՞նչ պատահեց Պողոսի հետ դեպի Դամասկոս տանող ճանապարհին։ (Տես Գործք 22.6–8, 14):

  • ____ 2. Պողոսին ի՞նչ հրահանգեցին անել։ (Տես Գործք 22.10–11

  • ____ 3. Ո՞ւմ հանդիպեց Պողոսը Դամասկոսում և ի՞նչ վերականգնեց նա։ (Տես Գործք 22.12–13

  • ____ 4. Ինչի՞ մասին մարգարեացավ Անանիան Պողոսի վերաբերյալ։ (Տես Գործք 22.14–15

  • ____ 5. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց իր հավատքն առ Հիսուս Քրիստոսը: (Տես Գործք 22.16, տես նաև Գործք 9.18

  • ա. Նա պիտի գնար Դամասկոս։

  • բ. Նա ծանոթացավ Անանիայի՝ մի արդարակյաց մարդու հետ, ով վերականգնեց նրա տեսողությունը։

  • գ. Նա մկրտվեց և կանչվեց հանուն Տիրոջ։

  • դ. Նա կանչվեց լինելու Հիսուս Քրիստոսի վկա։

  • ե. Նա տեսավ լույսը, լսեց Հիսուս Քրիստոսի ձայնը և տեսավ Նրան տեսիլքում։

Պողոսը լսեց և հնազանդվեց Հիսուս Քրիստոսի խոսքերին և սկսեց փոխվել։ Գաղատացիս 1.17–18 հատվածներից մենք իմանում ենք, որ իր նշանավոր տեսիլքից հետո Պողոսը երեք տարի անցկացրեց Արաբիայում, որը պետք է լիներ հոգևոր պատրաստվածության և աճի լավ ժամանակ, նախքան նրա Դամասկոս վերադառնալը և ապա Երուսաղեմ գնալը` Պետրոսի հետ հանդիպելու համար։

Մտածեք, թե ինչպես կտրուկ փոխվեց Պողոսի կյանքը դեպի Փրկիչն իր դարձի գալու արդյունքում։ Պողոսի դարձի գալը սովորեցնում է մեզ, որ հնազանդվելով Հիսուս Քրիստոսի խոսքերին, մենք կարող ենք դառնալ լիովին դարձի եկած։

Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, բացատրել է, թե ինչպես է մեր հնազանդությունը Քրիստոսի խոսքերի հանդեպ կապված իսկական դարձի գալու հետ.

Նկար
Bonnie L. Oscarson

«Իսկական դարձն ավելին է, քան պարզապես ավետարանի սկզբունքների մասին գիտելիք ունենալը և նույնիսկ ավելին է, քան ուղղակի այդ սկզբունքների վերաբերյալ վկայություն ունենալը: Հնարավոր է ավետարանի մասին վկայություն ունենալ՝ առանց դրանով ապրելու: Իսկապես դարձի գալը նշանակում է, որ մենք գործում ենք, հիմնվելով նրա վրա, ինչին մենք հավատում ենք և թույլ տալիս ստեղծել «հզոր փոփոխություն մեր մեջ կամ մեր սրտերում» [Մոսիա 5.2]: …

«… Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք ջանասիրաբար աղոթում ենք, սուրբ գրություններն ենք ուսումնասիրում, եկեղեցի ենք հաճախում և արժանի լինում տաճարային արարողություններին մասնակցելու համար: Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք գործում ենք արդարակյաց սկզբունքների վրա հիմնվելով, որոնք սովորում ենք մեր տներում և դասարանում: Դարձի գալը տեղի է ունենում, երբ մենք ապրում ենք ավետարանով, վայելում Սուրբ Հոգու ընկերակցությունը և ապրում մաքուր ու առաքինի կյանքով: Այն գալիս է, երբ մենք հասկանում ենք Հիսուս Քրիստոսի Քավությունը, ընդունում ենք Նրան որպես մեր Փրկիչ ու Քավիչ և թույլ ենք տալիս, որ Քավությունը գործի մեր կյանքում» («Դարձի եկեք դեպի Տերը»,Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013թ., 76–78):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ինքներդ ձեզ գրեք նամակ այն մասին, թե ինչ կարող եք անել դեպի Փրկիչն իսկապես դարձի գալու համար։

Նկար
Paul being bound

Հռոմեացիները կապեցին Պողոսին։

Գործք 22.22–30 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ երբ Պողոսը պատմեց իր դարձի գալու պատմությունը, նրա ունկնդիրները հայտարարեցին, որ նա պետք է ենթարկվեր մահվան։ Երուսաղեմում Պողոսին բերեցին հռոմեական զորքի գլխավոր զորապետի առաջ, ով որոշեց, որ Պողոսը պիտի խարազանվեր կամ մտրակվեր, որը հանցավորներին նվաստացնելու և նրանցից տեղեկություն ստանալու սովորաբար օգտագործվող գործելակերպ էր։ Սակայն երբ հռոմեական սպաներն իմացան, որ Պողոսը հռոմեական քաղաքացի էր, որոշեցին չխարազանել նրան և փոխարենը բերեցին հրեական կառավարող խորհուրդի՝ ծերակույտի առաջ։ Հռոմեական օրենքին դեմ էր կապել կամ խարազանել «չդատապարտուած» հռոմեական քաղաքացուն (Գործք 22.25

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 20–22 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

  • Պատասխաններ զուգադրման վարժության համար. (1) ե, (2) ա, (3) բ, (4) դ, (5) գ.