Գրադարան
Մաս 11, Օր 2. Ղուկաս 13-15


Մաս 11. Օր 2

Ղուկաս 13-15

Նախաբան

Հիսուսը ուսուցանում էր քավության և Աստծո արքայության մասին, և Նա բուժում էր շաբաթ օրը: Նա նաև օգտագործում էր առակներ` ուսուցանելու խոնարհություն և աշակերտության գնի մասին: Փարիսեցիները և դպիրները բողոքում էին Փրկիչի շփումներից հարկահավաքների և մեղավորների հետ: Փրկիչը պատասխանեց, պատմելով ` մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները:

Ղուկաս 13.1-14.14

Հիսուսը բուժում է շաբաթ օրը և ուսուցանում հնազանդության ու աղքատներին հոգ տանելու մասին:

Պատկերացրեք, որ մի քանի ընկերների հետ ճաշում եք, և նրանք նկատում են միայնակ նստած հնամաշ հագուստներով մի ուսանողի: Ձեր խմբից մեկը կոպիտ դիտողություն է անում ուսանողի արտաքինի վերաբերյալ, և ձեր ընկերներից շատերը ծիծաղում են:

Դուք ինչպե՞ս կարձագանքեիք նման իրավիճակում:

Կարդացեք Ղուկաս 13-14-ը և փնտրեք, թե ինչ ուսուցանեց Փրկիչը մեզանից ավելի աղքատների հետ շփվելու մասին:

Նկար
թզենի

Թզենի

© Jose Ramiro Laguna/Shutterstock.com

Ղուկաս 13-ում մենք ընթերցում ենք, որ Փրկիչը պատմեց մի առակ թզենու մասին,որը կկտրվեր, եթե պտուղ չտար: Առակը վերաբերվում էր Հրեաներին, ովքեր պիտի բարի պտուղ տային, և այն ուսուցանում է, որ մենք կկորչենք, եթե չապաշխարենք: Հիսուսը շաբաթ օրը մի կնոջ բուժեց: Նա նմանեցրեց Աստծո արքայությունը մանանեխի հատիկի, որը աճում և մեծ ծառ է դառնում, նաև ուսուցանեց նրանց մասին, ովքեր կմտնեն Իր արքայությունը: Նա նաև սգում է Երուսաղեմին սպառնացող կործանումը:

Ղուկաս 14.1-6-ում մենք ընթերցում ենք, որ մի շաբաթ օր Հիսուսը ճաշի էր հրավիրված Փարիսեցիների իշխաններից մեկի տուն: Ճաշից առաջ Փրկիչը բուժեց մի մարդու, ով ջրգողությամբ էր տառապում` մի հիվանդություն, որից մարդու մարմինը հեղուկով է լցվում և այտուցվում:

Կարդացեք Ղուկաս 13.15-16-ը և Ղուկաս14.5-6-ը, փնտրելով Փրկիչի պատասխանները Փարիսեցիներին, ովքեր մեղադրում էին Նրան Շաբաթ օրը չպահելու մեջ` կնոջը և տղամարդուն բուժելու պատճառով:

Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի օրինակից` Շաբաթ օրվա օրենքը սուրբ պահելու վերաբերյալ: Դասերից մեկն այն է, որ Հիսուսը Շաբաթ օրվա համար ստեղծեց առաքինի վարքագծի մի նախատիպ` ծառայելով մարդկանց կարիքներին: Սա հակառակ է Փարիսեցիների մոտեցմանը, ովքեր Շաբաթ օրը արդարացնում էին ոչ թե մարդկանց, այլ կենդանիների մասին հոգ տանելը: Խորհեք Շաբաթ օրը ձեր կատարած գործողությունների մասին: Շաբաթ օրը ի՞նչ կարող եք անել, որ ավելի նման լինեք Հիսուսին:

Ղուկաս 14.7-10-ում գրված է մի առակ, որը Փրկիչն օգտագործեց` ուսուցանելու մի ավետարանական ճշմարտություն խոնարհության և վեհանձնության միջև եղած կապի վերաբերյալ: «Ամենապատվավոր Տեղերը» (Ղուկաս 14.6) մեծարանքի տեղերն էին: Հիսուսը նկատեց, որ ճաշի հրավիրվածներից ոմանք ամենապատվավոր տեղերն էին ընտրում իրենց համար` տանտիրոջը մոտ նստելով:

Կարդացեք Ղուկաս 14.11–ը` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը համեստության մասին: Պաշտոնը իջեցնել նշանակում է ավելի ցածր դիրք գրավել:

Կարդացեք Ղուկաս 14.12-14-ը` փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Փարիսեցուն, ով հրավիրել էր Իրեն ճաշի: Ինչու՞ են այս Փարիսեցու նման մարդիկ ճաշի հրավիրում իրենց ընկերներին և հարուստ կամ կարևոր հարևաններին:

Փրկիչի օրոք, նրանք ովքեր հաշմանադամ էին (վնասված), կաղ էին կամ կույր, հաճախ մաքառում էին իրենց ապահովելու համար և աղքատ էին իրենց անկարողության հետևանքով: Որոշ Փարիսեցիներ վերևից էին նայում այդ մարդկանց : Որո՞նք են այն մի քանի պատճառներն այսօր, թե ինչո՞ւ են մարդիկ վերևից նայում ուրիշներին:

Այս հատվածներից կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Եթե մենք փորձենք օգնել մեզանից ավելի աղքատ մարդկանց, Տերը կպարգևատրի մեզ:

Բացի Հարության ժամանակ մեզ պարգևատրելուց, Տերը նաև կօրհնի մեզ այս կյանքում, երբ փորձենք օգնել մեզանից ավելի աղքատ մարդկանց (տես Մատթեոս 6.4):

  1. Հետևյալ վարժություններից մեկը կամ երկուսը լրացրեք սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում.

    1. Գրեք մի ժամանակի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթը օրհնվեց` փորձելով օգնել ինչ-որ մեկին, ով ավելի աղքատ էր: («Ավելի աղքատ» արտահայտությունը կարող է վերաբերել իրավիճակների, որոնք կապ չունեն նյութական միջոցների պակասի հետ, օրինակ դա կարող է վերաբերել մեկին, ով միայնակ է կամ ընկերներ չունի: )

    2. Խորհեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց, ովքեր ավելի աղքատ են, քան դուք և գրեք մի նպատակ նրանց ծառայելու համար:

Ղուկաս 14.15-35

Հիսուսը պատմում է առակ մեծ ընթրիքի մասին և ուսուցանում աշակերտության գինը

Մեզանից ի՞նչ կպահանջվի զոհաբերել կամ ինչի՞ց պիտի հրաժարվենք` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Ինչպե՞ս կարող են ոմանք արդարացնել գայթակղությունը , որպեսզի խուսափեն այդ զոհաբերությունները կատարելուց:

Երբ Փրկիչը Փարիսեցուն խորհուրդ տվեց աղքատներին հրավիրել ճաշի, սենյակում գտնվողներից մեկն ասաց Նրան, «Երանի նորան, որ Աստուծոյ արքայութիւնումը հաց կուտէ» (Ղուկաս 14:15): Ի պատասխան այս հայտարարության, Փրկիչը պատմեց մեծ ընթրիքի առակը:

Կարդացեք Ղուկաս 14.16–24-ը` փնտրելով հրավերը, որ առակի մարդիկ ստացան, ինչպես նաև փնտրեք հրավերից հրաժարվողների արդարացումները:

Հիսուսը խոսում էր այն Հրեաների հետ, ովքեր իրենց պահում էին առակի այն մարդկանց նման, ովքեր սկզբում հրավիրվել էին խնջույքի: Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսի ավետարանը նման մեծ ընթրիքի: Ի՞նչ արդարացումներ էին բերել մարդիկ, ովքեր մերժել էին մեծ ընթրիքին մասնակցելու հրավերը: Ի՞նչ են բացահայտում այդ արդարացումները տվյալ մարդկանց առաջնահերթությունների վերաբերյալ:

Մի սկզբունք, որ մենք սովորում ենք այս առակից այն է, որ եթե մենք ուրիշ առաջնահերթությունները Տիրոջից և Նրա ավետարանից բարձր համարենք, ապա կկորցնենք այն օրհնությունները, որոնք կարող էինք ստանալ:

Նայեք այն իրողությունների ցուցակին, որը դուք գրել եք և, հնարավոր է, ձեզ խնդրեն զոհաբերել կամ հրաժարվել դրանցից` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Ինչպիսի՞ օրհնություններ կկորցնեք, եթե պատրաստակամ չեք կատարել այս զոհաբերությունները: Երբևէ մտածե՞լ եք, որ ինչ-որ բան զոհաբերել եք, բայց ավելի ուշ գիտակցել եք, որ ձեր ստացած օրհնություններն ավելի մեծ էին, քան ձեր կատարած զոհաբերությունը:

Այս առակը ուսուցանելուց հետո, Փրկիչը խոսեց բազմության հետ այն մասին, թե Ինքն ինչ է պահանջում Իր աշակերտներից: Ընթերցեք Ղուկաս 14.25-27-ը`փնտրելով, թե ինչ ասաց Փրկիչը, որ Իր աշակերտները պետք է պատրաստակամ անեն:

Ղուկասի 14.26,-ի համատեքստում Հունարեն բառը թարգմանված «ատել» նշանակում է «սիրել ավելի քիչ» կամ «գնահատել ավելի քիչ»: Փրկիչը պաշտոնապես պատվիրան չէր հայտարարում «պատուիր քո հորը և քո մորը» (Ելից 20.12) .Նա ուսուցանում էր առաջնահերթությունների մասին: Աշակերտի համար ընտանիքին նվիրվածությունը պետք է լինի Հիսուս Քրիստոսին նվիրված լինելուց հետո» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [ԵկեղեցուԿրթական համակարգի ձեռնարկ, 2014], 165, տես նաև Մատթեոս 10.37, Ղուկաս14.26, ծանոթագրություն բ):

Խաչ բառը Ղուկաս 14.27-ումվերաբերում է խաչելությանը և ներկայացնում զոհաբերության պատրաստակամությունը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը օգնում է մեզ հասկանալ, որ «վեր առնե [իր] խաչը (Ղուկաս 14.27-ում) նշանակում է «ժխտել [ինքնիրեն] ողջ անաստվածությունը, և յուրաքանչյուր աշխարհիկ բան և պահել [Տիրոջ] պատվիրանները» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 16.26 [Աստվածաշնչյան հավելվածում]):

Այս հատվածները մեզ ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է պատրաստակամ լինեն զոհաբերել ամեն ինչ, որ Նրան հետևեն: Գուցե կամենաք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում`Ղուկաս 14.25-27-ի կողքին:

Երբ Հիսուսն ուսուցանեց, թե ինչ պետք է Նրա աշակերտները պատրաստակամ լինեն անելու, Նա ասաց. «Հետևաբար, հաստատեք սա ձեր սրտերում, որ դուք պետք է անեք այն բաները, ինչ ես կուսուցանեմ և կպատվիրեմ ձեզ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 14.28 [Ղուկաս 14.27-ում, ծանոթագրությունբ]): Հաստատել բառը այստեղ նշանակում է վճռել կամ որոշում կայացնել: Մի սկզբունք, որ կարող ենք սովորել այս հատվածից այն է, որ քանի որ մենք որոշում ենք կայացրել մեր սրտերում անել այն, ինչ Հիսուս Քրիստոսը ուսուցանում և պատվիրում է մեզ, մենք դառնում ենք Նրա աշակերտները:

Խորհեք, թե ինչպես կարող ենք մեր աշակերտության մեջ հասնել մի կետի, որ իրապես որոշում կայացնենք անել այն, ինչ Հիսուս Քրիստոսը ուսուցանում և պատվիրում է մեզ անել:

Այս սկզբունքները աշակերտության վերաբերյալ ուսուցանելուց հետո, Փրկիչը տվեց երկու համանմանություններ: ԸնթերցեքՂուկաս14.28-30-ըևՂուկաս 14.31-33-ը, որոշելով, թե այս երկու համանմանությունները ինչ են լուսաբանում:

Նկար
հսկելու աշտարակ

Իսրայելի Նազարեթ գյուղի մի աշտարակ, նման է աշտարակին` նկարագրված Ղուկաս 14.28-30-ում

Փրկիչը ցանկանում էր, որ Իր հետևորդները լավ մտածեին, թե արդյոք պատրաստ էին զոհաբերել ինչ պահանջվեր իրենցից, որպեսզի կարողանային լինել Նրա աշակերտները մինչև վերջ (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 14.31Ղուկաս 14.30, ծանոթագրությունա]): Նշեք Ղուկաս 14.33-ը, որն այս գլխում Փրկիչի ուսմունքների պարզ, համառոտ շարադրանքն է:

  1. Մտածեք, թե ձեզ համար ի՞նչ արժե կամ կամ ձեզանից ինչ կպահանջի Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ լինելը: Խորհեք ավետարանի համաձայն ապրելու օրհնությունների և հավերժական կյանքի պարգևի մասին: Ինչպիսի՞որոշումներ կարող եք կայացնել այժմ, որը կօգնի ձեզ ձեր կյանքում Տիրոջը համարել բոլոր առաջնահերթություններից վեր: Պատասխանեք այս հարցին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, ներառելով մի քանի նպատակներ, որոնք կարող են օգնել ձեզ` դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ:

Ղուկաս 15

Հիսուսը պատմում է մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները

Նկար
հովիվը ոչխարների հետ

Կորած ոչխարը

Նկար
կինը դրամը գտնելիս

Կորած դրամը

Նկար
տղամարդ փարված որդուն

Անառակ որդին

Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք գտել եք ինչ-որ կարևոր կորցրած բան: Ինչպե՞ս եք ձեզ զգացել:

Մտածեք ձեր մի ծանոթի մասին, ով կարող է լինել հոգևոր առումով «կորած»: Նա կարող է լինել մեկը, ով դեռևս չի ստացել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կամ ներկայումս չի ապրում համաձայն ավետարանի ուսմունքների:

Ուսումնասիրեք Ղուկաս 15-ը և փնտրեք ճշմարտություններ, թե ինչպես է Երկնային Հայրը վերաբերվում այն մարդկանց, ովքեր հոգևոր առումով կորած են և այն պատասխանատվությունը, որ մենք ունենք նրանց հանդեպ:

Կարդացեք Ղուկաս 15.1-2-ը ` փնտրելով, թե ինչից էին Փարիսեցիները բողոքում:

Ի պատասխան Փարիսեցիների և դպիրների բողոքի, Փրկիչը երեք առակ պատմեց` մեկը ոչխարի մասին, մյուսըդրամի , իսկ երրորդը`որդու մասին: Այս առակները նպատակ ունեին հույս տալ մեղավորներին, ինչպես նաև պատժել և դատապարտել դպիրների և Փարիսեցիների երեսպաշտությունը: Այս առակներն ուսումնասիրելիս, ուշադիր եղեք, թե ինչու էր կորել յուրաքանչյուր առակի թեման, և ինչպես էր այն գտնվել:

Ընթերցեք յուրաքանչյուր առակը, փնտրելով հարցերի պատասխանները հետևյալ աղյուսակի ձախ սյունակում: Գրեք ձեր պատասխանները համապատասխան սյունակում:

Առակներ Մոլորված Ոչխարի, Դրամի, և Որդու մասին

Հարցեր

Ղուկաս 15.3-7-ը(տես նաևՂուկաս 15.4, ծանոթագրությունա)

Ղուկաս 15.8-10

Ղուկաս 15.11-32 (հատված16-ում ցանկանալ բառը նշանակում է «հոժարությամբ»)

Ի՞նչն էր կորել:

Ինչո՞ւ էր այն կորել

Ինչպե՞ս էր այն գտնվել

Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են նկարագրում այն գտնվելու արձագանքը:

Նկար
Անառակ որդին

«Հայրը տեսաւ նորան, … և վազեց, … և համբուրեց նորան» (Ղուկաս 15.20):

Նկատեք, որ ոչխարը կորավ` հետևելով իր կյանքի սովորական ընթացքին, դրամը կորավ տիրոջ անհոգության կամ անփութության պատճառով, իսկ անառակ (շռայլ կամ անխոհեմ) որդին կորավ իր սեփական ըմբոստության պատճառով:

Ո՞րն է մեր պատասխանատվությունը այն մարդկանց հանդեպ, ովքեր մոլորվել են, անկախ այն հանգամանքից, թե ինչպես:

Նշեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են կենդանու, առարկայի և մարդու գտնվելու արձագանքը: Հիշեք, որ այս առակների նպատակներից մեկը Փարիսեցիներին և դպիրներին հանդիմանելն էր, ովքեր դժգոհում էին, որ Հիսուսը խոսում էր մաքսավորների և մեղավորների հետ: Երբ Հիսուսն ասաց, որ ավելի շատ ուրախություն կլինի երկնքում « մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսունևինն արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ» (Ղուկաս 15.7), Նա ուսուցանում էր, որ ավելի շատ ուրախություն կա երկնքում զղջացող մեղավորի համար, քան իննսունինը արդար Փարիսեցիների և դպիրների, ովքեր իրենց հպարտության մեջ կարծում են, որ իրենք զղջալու կարիք չունեն:

Հիմնվելով այն մարդկանց պատասխանների վրա, ովքեր գտան, ինչ կորցրել էին, դուք ինչպես կլրացնեիք հետևյալ հայտարարությունը. Երբ մենք օգնում ենք այլոց ապաշխարելու ցանկություն ունենալ, մենք զգում ենք .

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք մի մարդու, ով հոգևոր առումով կորել է, որպեսզի ցանկություն ունենա ապաշխարել, կամ Երկնային Հորն ավելի մոտենալ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 13-15-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.