Գրադարան
Մաս 30․ Օր 3․ Բ Հովհաննես- Գ Հովհաննես


Մաս 30. Օր 3

Բ Հովհաննես-Գ Հովհաննես

Նախաբան

Հովհաննես Առաքյալը նախազգուշացրեց Սրբերին այն մարդկանց մասին, ովքեր խաբում են և քարոզում, որ Հիսուս Քրիստոսը չէր եկել մարմնով: Նա նաև գովել է Գայիոսին՝ Եկեղեցու մի անդամի, իր հավատարմության համար:

Բ Հովհաննես

Հովհաննեսը նախազգուշացնում է մարդկանց մասին, ովքեր ուսուցանում են կեղծ վարդապետություններ

Մտածեք մի հայտնի մարզիկի մասին: Ի՞նչ պետք է անի այս մարզիկը լավ առողջական վիճակում մնալու համար, որպեսզի լավ հանդես գա:

Նկար
soccer ball and player

Ի՞նչ կպատահեր, եթե այս մարզիկը քրտնաջան աշխատելուց հետռո որպիսզի լավ մարզական վիճակում լինի, դադարեր պարապելուց և սկսեր ուտել ոչ առողջ սնունդ , երկար ժամանակ անցկացներհեռուստացույցի ու համակարգչի առաջ, և օգտագործեր նյութեր, որոնք վնասակար են մարմնի համար:

Մտածեք, թե ինչպես այն աշխատանքը, որ պետք է հաջողակ մարզիկները կատարեն իրենց լավագույն ֆիզիկական վիճակը պահպանելու համար, կարող է համեմատվել այն աշխատանքի հետ, որ Եկեղեցու անդամները պետք է անեն պահպանելու այն օրհնությունները, որոնք նրանք ձեռք են բերել ավետարանի միջոցով: Երբ ուսումնասիրեք Բ Հովհաննեսը, փնտրեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեզ պահպանել այն օրհնությունները, որոնք դուք ձեռք եք բերել որպես Եկեղեցու անդամ:

Ինչպես արձանագրված է Բ Հովհաննես 1.1–4-ում, Հովհաննես Առաքյալը սկսել է իր թուղթը՝ դիմելով «ընտրյալ մի տիկնոջ և նրա զավակներին», որը կարող է լինել կամ ուղղակի հասցեագրում Եկեղեցու անդամ մի կնոջ և նրա երեխաներին կամ էլ խորհրդանշական լեզվով նկարագրում է Եկեղեցու համայնքը:

Կարդացեք Բ Հովհաննես 1.5-6-ը, որոնելով այն պատվիրանը, որի մասին Հովհաննեսը հիշեցրել էր Սրբերին:

Կարդացեք Բ Հովհաննես 1.7-ը, որոնելով, թե ինչու Հովհաննեսը խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին «գնալ» (Բ Հովհաննես 1.6) կամ հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Որո՞նք էին խաբեբաների և հակաքրիստոսների ուսմունքը:

Երբ Հովհաննեսը գրեց այս թուղթը, մի փիլիսոփայություն, որը կոչվում էր Դոկետիզմ, ձեռք էր բերում համաժողովրդականություն: Դոկետիզմին հարողները հավատում էին, որ Աստված այնքան վեհացած էր, որ Նա վեր էր տառապանքից, մահից կամ որևէ այլ մահկանացու փորձառությունից: Ուստի նրանք եզրակացնում էին, որ Հիսուս Քրիստոսը, որպես Աստծո Որդի, իրականում չեկավ մարմնով, այլ միայն Նրա հոգին թվում է (հունարեն բառի իմաստը, որից դոկետիզմը վերցվել է) անում էր բաներ, որ մահկանացուն կաներ կամ կզգար:

Կեղծ ուսմունքների ի՞նչ օրինակներ կան մեր օրերում, որոնք հակադրվում են ավետարանի ճշմարտություններին:

Ինչո՞ւ են այս ուսմունքները հոգևորապես վտանգավոր:

Կարդացեք Բ Հովհաննես 1.8-ը, որոնելով, թե Հովհաննեսը ինչ խորհուրդ տվեց Եկեղեցու անդամներին անել այս կեղծ ուսմունքների պատճառով: «Զգոյշ կացեք ձեր անձերին» նշանակում է` եղեք աչալուրջ կամ զգոն, որպեսզի չորդեգրեք կեղծ ուսմունքներ: Վաստակեցինք նշանակում է կատարեցինք (տես Բ Հովհաննես 1.8, ծանոթություն ա) կամ որի համար աշխատեցինք և ստացանք:

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել Բ Հովհաննես 1.6–8 հատվածներից, այն է, որ երբ պահում ենք Աստծո պատվիրանները և աչալուրջ ենք, մենք կարող ենք շարունակել վայելել ավետարանի օրհնությունները, որոնք ստացել ենք:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

    1. Թվարկեք ավետարանական օրհնությունները, որոնք դուք ստացել եք և հուսով եք ստանալ:

    2. Ինչո՞ւ մենք պետք է պահենք Աստծո պատվիրանները և ապրենք ավետարանով, որպեսզի ձեռք բերենք և շարունակենք վայելել ավետարանի օրհնությունները, որոնք մենք ստացել ենք:

Կարդացեք Բ Հովհաննես 1.9-ը, որոնելով, թե ըստ Հովհաննեսի, ինչ կպատահի նրանց, ովքեր մնում են Քրիստոսի վարդապետության մեջ կամ հետևում դրան: Քրիստոսի վարդապետությունն է՝ ունենալ հավատ, ապաշխարել, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը մեկի կողմից, ով ունի համապատասխան քահանայական իշխանություն և համբերել մինչև վերջ (տես 2 Նեփի 31.15–21):

Մի պարզ ճշմարտություն, որը կարող ենք սովորել Բ Հովհաննես 1.9-ից այն է, որ եթե մենք մնանք Քրիստոսի վարդապետությունում, մենք մեզ հետ կունենանք Հորը և Որդուն:

Սուրբ Հոգու ընկերակցության միջոցով մենք կարող ենք մեզ հետ ունենալ Հորը և Որդուն:

Խորհրդածեք այն երկու ճշմարտությունների շուրջ, որոնք սահմանված են այս դասում: Ի՞նչ հաջողություններ ունեք Աստծո պատվիրանները պահելիս. ջանք գործադրելիս, աչալուրջ լինելիս և ավետարանով ապրելիս: Ավետարանի ի՞նչ օրհնություններ եք կամենում վայելել այժմ և ապագայում: Ի՞նչ եք անելու այսօր ավելի հավատարիմ պահելու պատվիրանները և հետևելու Քրիստոսի վարդապետությանը:

Ինչպես գրված է Բ Հովհաննես 1.10–13-ում, Հովհաննեսը հորդորեց Սրբերին խուսափել մարդկանցից, ովքեր կեղծ վարդապետություն են տարածում: Նա նաև արտահայտեց իր ցանկությունը` անձնապես այցելել Սրբերին, ում նա գրում էր:

Բ Հովհաննես

Հովհաննեսը գովաբանում է Գայիոսին իր հավատարմության համար:

Ի՞նչ է տեղի ունենում ջրի մակերեսին, երբ ինչ որ բան է դիպչում դրան: Հնարավո՞ր է դիպչել ջրի զանգվածին` առանց ազդելու դրա վրա: Այս գործողությունը ինչո՞վ է նման ավետարանով ապրելուն:

Նկար
ջրի ծփանք

Գ Հովհաննես թղթում Հովհաննես Առաքյալը դիմեց Եկեղեցու հավատարիմ անդամ Գայիոսին: Կարդացեք Գ Հովհաննես 1.1–4 հատվածները, որոնելով թե ինչպես Հովհաննեսը ազդվեց ավետարանով ապրելու Գայիոսի հավատարմությունից: Որդիները բառը 4­րդ հատվածում կարող է վերաբերել Եկեղեցու անդամներին, ում Հովհաննեսն օգնել էր դարձի գալ դեպի ավետարանը:

Հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է Գայիոսի հավատարմությունը ազդում Հովհաննեսի վրա, ինչ ճշմարտություն կարող ենք բացահայտել Գ Հովհաննես 1.1- 4-ից այն մասին, թե ավետարանով ապրելն ինչպես կարող է ազդել մեր և ուրիշների վրա:

  1. Մտածեք այն մասին, թե երբ եք զգացել ուրախություն, որովհետև դուք տեսել եք մեկ ուրիշին՝ ավետարանով ապրելու ջանքեր գործադրելիս: Ձեր սուրբ գրությունների օրագրում կամ առանձին թերթիկի վրա գրեք մի նամակ, շնորհակալություն հայտնելով այդ մարդուն ավետարանով ապրելու իր ջանքերի համար, և բացատրեք, թե ինչպես է նրա հավատարմությունն ազդել ձեր վրա: Եթե դուք գրեք նամակը մի առանձին թերթիկի վրա, գրեք նամակի համառոտ բովանդակությունը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Փոխանցեք նամակը այն մարդուն, ում դուք գրել եք:

Մտածեք մի դեպքի մասին, երբ դուք լսել եք Եկեղեցու որևէ առաջնորդի կամ միսիոների, ում չէիք ճանաչում Եկեղեցու ժողովում կամ գերագույն համաժողովում ելույթ ունենալիս: Երբեմն մենք պակաս ուշադրություն կամ պակաս հարգանք ենք ցուցաբերում Եկեղեցու որոշ ղեկավարների կամ ուսուցիչների հանդեպ, եթե մենք նրանց հետ ծանոթ չենք:

Կարդացեք Գ Հովհաննես 1.5-8 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Գայիոսը ինչ էր անում, որով գոհացրեց Հովհաննեսին: Հատված 5-ում եղբայրներին և օտարականներին բառերը վերաբերում են ուսուցիչներին կամ միսիոներներին, ում հետ Գայիոսը ծանոթ չէր:

Հովհաննեսը նաև գրել է տեղական Եկեղեցու ղեկավարի մասին, որի անունը Դիոտրէփէս էր, ումից Հովհաննեսը գոհ չէր: Կարդացեք Գ Հովհաննես 1.9-10-ը, պարզելով, թե Հովհաննեսը ինչու գոհ չէր նրանից:

Դիոտրէփէսը դարձել էր ըմբոստ և գործել անձնական ուրացություն: Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել Գայիոսի լավ օրինակից և Դիոտրէփէսի վատ օրինակից, կայանում է հետևյալում. Եկեղեցու անդամները պարտավոր են ընդունել և հաստատել Տիրոջ բոլոր ծառաներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք «ընդունել» (Գ Հովհաննես 1.8) Տիրոջ ծառաներին:

Որոնեք հնարավորություններ կիրառելու նախորդ ճշմարտությունը՝ ընդունելով և հաստատելով Եկեղեցու տեղի և գերագույն ղեկավարներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրել եմ Ա Հովհաննեսը և ավարտել եմ այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.