Գրադարան
Մաս 11, Օր 4. Ղուկաս 17


Մաս 11. Օր 4

Ղուկաս 17

Նախաբան

Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին, որ պետք է ներել ուրիշներին : Այնուհետև Առաքյալները խնդրեցին Հիսուսին ավելացնել իրենց հավատը: Պատասխանելիս Հիսուսն ուսուցանեց նրանց անպիտան ծառայի առակը: Ավելի ուշ Հիսուսը բուժեց 10 բորոտի, բայց միայն մեկը վերադարձավ Նրան շնորհակալություն հայտնելու: Փարիսեցիներն ընդդիմացան Փրկիչին, և Նա ուսուցանեց Աստծո արքայության գալուստի վերաբերյալ:

Ղուկաս 17.1-10

Առաքյալները խնդրում են Հիսուսին ավելացնել իրենց հավատը

  1. Մտածեք մի իրավիճակի մասին, որը կպահանջի ձեզանից հավատք գործադրել, այսպես օրինակ՝ փնտրել քահանայական օրհնություն, վճարել տասանորդ կամ ելույթ ունենալ, դաս վարել եկեղեցում: Ձեր ցուցակը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին. Դուք երբևէ ցանկացե՞լ եք ունենալ ավելի մեծ հավատ: Եթե այո, ապա ի՞նչ խնդիրների առաջ եք դեմ առ դեմ կանգնել, որ առաջացրել են այդ ցանկությունը:

Ուսումնասիրելիս Ղուկաս 17-ը` փնտրեք այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ` մեծացնել ձեր հավատը:

Ղուկաս 17.1-2-ում Փրկիչն ուսուցանում է իր աշակերտներին, որ երբ մեկը գայթակղում է մյուսներին մեղք գործել, ապա պատասխանատու կլինի:

Ընթերցեք Ղուկաս 17.3-4-ը` փնտրելով մի պատվիրան, որ Փրկիչն է տվել իր աշակերտներին, և որը կպահանջի հավատք: Նշեք այդ պատվիրանը ձեր սուրբ գրություններում:

Ինչո՞ւ է դժվար ներել մեկին, ով անընդհատ մեղանչել է ձեր դեմ:

Ընթերցեք Ղուկաս 17.5-ը` փնտրելով, թե ինչ ցանկացան առաքյալները Փրկիչից, երբ Նա ուսուցանեց նրանց ներողամտության մասին:

Տիրոջ նկատմամբ ավելի մեծ հավատի որոնումը ինչպե՞ս կարող է օգնել նրանց` հնազանդվել ուրիշներին ներելու պատվիրանին:

Ինչպես գրված է Ղուկաս 17.6-ում, Փրկիչը պատասխանեց Առաքյալների աղերսանքներին իրենց հավատը մեծացնելու վերաբերյալ` վկայելով, որ մանանեխի հատի չափ հավատը հրաշքներ կարող է գործել: Որպեսզի օգներ նրանց իմանալ, թե ինչպես մեծացնեին իրենց հավատը, Հիսուսը այնուհետև պատմեց մի առակ` նկարագրելով տիրոջ և ծառայի հարաբերությունները:

Ընթերցեք Ղուկաս 17.7-10-ը, փնտրելով, թե տերն ինչ էր ակնկալում ծառայից: Օգտագործեք ծանոթագրությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ առակի որոշ դժվար բառերը:

Բիբլիական ժամանակներում տերը ապահովում էր իր ծառայի կյանքը բոլոր անհրաժեշտ միջոցներով, եթե ծառան հավատարմորեն կատարում էր իրենից ակնկալվող պարտականությունները: Այդ իսկ պատճառով, տերը կարիք չուներ հատուկ շնորհակալություն հայտնել իր ծառային կամ պարտքի զգացողություն ունենալ նրա նկատմամբ իր պարտականությունները կատարելու համար:

Մտածեք, թե ինչով է Երկնային հայրը նման այս առակի տիրոջը:

Ճիշտ կլինի նշել Ղուկաս 17.10-ում այս արտահայտությունը «այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու»:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը. Մեր հավատը կմեծանա, երբ ջանք գործադրենք անել այն ամենը, ինչ Երկնային Հայրը պատվիրում է: Հետագայում կավելացնեք այս հայտարարությանը:

Նշեք Ղուկաս 17.10-ում, թե ինչ ասաց Հիսուսը, որ ծառաները ասեին իրենց հանձնարարությունները կատարելուց հետո:

Ընդունել, որ մենք անպիտան ծառաներ ենք, նշանակում է` գիտակցում ենք, որ նշանակություն չունի, թե որքան լավ ենք պահում պատվիրանները, մենք միշտ պարտական ենք Աստծուն: Նա այնքան շռայլորեն է օրհնում մեզ, որ երբեք չենք կարող ետ վճարել Նրան, նույնիսկ`, երբ մենք հնազանդ ենք և առաքինի կյանք ենք վարում (տես Մոսիա 2.20-26-ը):

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում լրացրեք հայտարարությունն այնպես, որ այն փոխանցի հետևյալ սկզբունքը. Մեր հավատքը կավելանա, երբ ջանք գործադրենք անել այն ամենը, ինչ Երկնային Հայրը պատվիրում է, քանզի հիշում ենք, որ մենք միշտ պարտք ենք Նրան: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին. Աստծո պատվիրանները կատարելու համար գործադրված ջանքերը ինչպե՞ս են մեծացնում մեր հավատքը:

Նկար
Նախագահ Հեբեր Ջ. Գրանտ

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը ուսուցանել է Աստծուն ծառայելիս մեր պարտականությունը կատարելու կարևորությունը: «Վտանգ չկա, որ որևէ տղամարդ կամ կին կկորցնի իր հավատը այս Եկեղեցու նկատմամբ, եթե նա խոնարհ է, հնազանդ և աղոթքով լի իր պարտականության նկատմամբ: Ես երբեք չեմ ճանաչել հավատը կորցրած որևէ անհատի: Մեր պարտականությունը կատարելիս հավատը մեծանում է, մինչև այն վերածվում է կատարյալ գիտելիքի» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Հեբեր Ջ. Գրանտ [2002], 28):

Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք պահել եք պատվիրանները կամ հնազանդորեն կատարել Աստծո նկատմամբ ձեր պարտականությունը և արդյունքում զգացել հավատի աճ :

Ղուկաս 17.11–19

Հիսուսը մաքրում է 10 բորոտի

Նկար
Հիսուսը և բորոտները

Հիմնվելով բորոտության մասին ձեր գիտելիքի վրա, լրացրեք հետևյալ հայտարարությունը. Աստվածաշնչյան ժամանակներում դժվար կլիներ բորոտությամբ հիվանդ լինելը, որովհետև .

Բորոտությունը մի հիվանդություն է, որը կարող է հանգեցնել ողջ մարմնի ախտահարմանը և մահվան: Բորոտները մեկուսացվում էին հասարակությունից, որպեսզի պաշտպանեն մյուսների առողջությունը և նրանցից պահանջվում էր, որ բացականչեն «Անմաքու՜ր», որպեսզի մարդիկ զգուշանան նրանց մոտենալ (տես Աստվածաշնչյան Բառարան, «Բորոտ»):

Կարդացեք Ղուկաս 17.11--12-ը` փնտրելով, թե ում անսպասելիորեն հանդիպեց Հիսուսը, երբ Երուսաղեմ գնալու ճանապարհին կանգ առավ մի գյուղում:

Եթե դուք լինեիք այդ բորոտներից մեկը, ի՞նչ զգացմունքներ կունենայիք, երբ տեսնեիք Հիսուսին:

Կարդացեք Ղուկաս 17.: 13--14-ը` փնտրելով, թե ինչ ասացին բորոտները Փրկիչին և ինչպիսին էր Նրա պատասխանը նրանց:

Մովսեսի օրենքը պահանջում էր, որ բորոտները առողջանալուց հետո իրենց ցույց տային քահանաներին որպեսզի նրանց հետ ընդունեին հասարակություն (տեսՂևտացոց 14): Ձեր սուրբ գրություններում նշեք, թե ինչ պատահեց, երբ բորոտները գնացին իրենց ցույց տալու քահանային:

Ղուկաս 17.14-ից մենք կարող ենք իմանալ, որ ստանում ենք Տիրոջ օրհնությունները, երբ անում ենք` ինչ Նա հրահանգել է մեզ անել:

Խորհեք, թե ինչպիսին կլիներ կամ ինչպես կփոխվեր ձեր կյանքը, եթե լինեիք մաքրված բորոտներից մեկը: Ըստ ձեզ, ի՞նչ կանեիք, երբ հասկանայիք, որ մաքրվել եք բորոտությունից:

Կարդացեք Ղուկաս 17.15--19-ը` փնտրելով, թե ինչո՞ւ բորոտներից մեկը այլ կերպ արձագանքեց:

Մի ճշմարտությունը, որ կարող ենք սովորել ետ վերադարձած բորոտից, այն է, որ կարևոր է ստացած օրհնությունների համար երախտագիտություն հայտնել:

Ինչո՞ւ է կարևոր արտահայտել մեր երախտագիտությունը Աստծուն` ստացած օրհնությունների համար:

Կարո՞ղ է պատահել, որ մենք երբեմն նման լինենք ինը բորոտներին:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հայտարարությունը ընթերցելիս նշեք, թե նա ինչ է ուսուցանել, որ կպատահի, երբ արտահայտենք մեր երախտագիտությունը Երկնային Հորը. «Եղբայրներ և քույրեր, արդյո՞ք մենք հիշում ենք ստացած օրհնությունների համար շնորհակալություն հայտնել: Անկեղծորեն շնորհակալ լինելը ոչ միայն օգնում է մեզ գիտակցել մեր օրհնությունները, այլ նաև բաց է անում երկնքի դռները և օգնում մեզ զգալ Աստծո սերը» («Երախտագիտության աստվածային պարգևը»EnsignկամԼիահոնա, նոյ. 2010, 87):

Նշեք Ղուկաս 17.19-ում, թե Փրկիչն ինչ ասաց, որ պատահել էր այն բորոտին, ով շնորհակալություն հայտնեց:

Մեր օրհնությունների համար Տիրոջը շնորհակալ լինելը, ինչպե՞ս կօգնի մեզ փրկվել:

  1. Գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունների օրագրում յուրահատուկ օրհնություններ Երկնային Հորից, որի համար դուք երախտապարտ եք: Թվարկեք` ինչ կարող եք անել ձեր կյանքում, որոնք ցույց կտան ձեր երախտագիտությունը այս օրհնությունների համար:

Ղուկաս 17.20-37

Հիսուսն ուսուցանում է Աստծո արքայության գալուստի մասին

Հիսուսն ուսուցանեց Իր Երկրորդ Գալստյան մասին Ղուկաս 17.20-37-ում: Դուք սովորեցիք այս հատվածի բովանդակության որոշ մասը, երբ սովորեցիք Մատթեոս 24-ը և Ջոզեֆ Սմիթ. Մատթեոս-ը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 17-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.