Գրադարան
Մաս 11, Օր 3. Ղուկաս 16


Մաս 11. Օր 3

Ղուկաս 16

Նախաբան

Հիսուսն ուսուցանեց անիրավ տնտեսի առակը: Փարիսեցիները լսեցին Հիսուսի ուսմունքները և ծաղրեցին Նրան: Այնուհետև Հիսուսը հանդիմանեց Փարիսեցիներին և պատմեց նրանց հարուստ մարդու և Ղազարոսի առակը:

Ղուկաս 16.1-12

Հիսուսը պատմում է անիրավ տնտեսի առակը:

Տված տեղում ցուցակ կազմեք, նշելով մի քանի աշխարհիկ նպատակներ, որոնք մարդիկ հաճախ ունենում են իրենց սրտերում և աշխատում դրանց հասնել:

Այժմ մի քանի հավերժական գանձերի ցուցակ կազմեք, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք փնտրենք (ինչպես օրինակ` հավերժական ընտանիքներ և խաղաղություն):

Մենք կարող ենք վայելել այդ հավերժական գանձերից մի քանիսը նաև այս կյանքում: Շրջանակի մեջ առեք հավերժական գանձերից մեկը կամ երկուսը, որոնք դուք ցուցակի մեջ եք գրել և հատկապես կարևոր են ձեզ համար: Ոսումնասիրեք Ղուկաս 16-ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ձեռք բերել հավերժական գանձեր:

Մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները ուսուցանելուց հետո, Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց անիրավ տնտեսի առակը: Տնտեսը մի անձնավորություն է, ով տնօրինում է մեկ ուրիշի առևտրական գործերը, փողը կամ կարողությունը:

Կարդացեք Ղուկաս 16.1-2-ը` փնտրելով, թե առակի հարուստ մարդը ինչ տեղեկություն ստացավ իր տնտեսի վերաբերյալ:

Ուշադիր եղեք, թե ի՞նչ էր տնտեսը անում հարուստ մարդու ունեցվածքի հետ, որում մեղադրվում էր: Հարուստ մարդու կարողությունը վատնելու հետևանքով տնտեսը կկորցներ իր աշխատանքը:

Ղուկաս 16.3-7-ում մենք կարդում ենք, որ տնտեսը անհանգստանում էր, թե ինչ պիտի աներ աշխատանքը կորցնելուց հետո, որովհետև նա ֆիզիկական աշխատանքի ընդունակ չէր, իսկ մուրալ շատ էր ամաչում: Նա մի ծրագիր մշակեց, որն, ըստ նրա, կօգներ իրեն ուրիշ տներում աշխատանք ստանալ: Նա այցելեց հարուստ մարդու երկու պարտապանների և զգալի իջեցրեց նրանց պարտքերը, որի համար կարծում էր, որ կշահեր նրանց բարյացակամ վերաբերմունքը:

Կարդացեք Ղուկաս 16.8-ը` փնտրելով, թե ինչ պատասխանեց հարուստ մարդը, երբ իմացավ իր տնտեսի գործողությունների մասին: Օգտակար է իմանալ, որ «այս աշխարհքի որդիքը» աշխարհիկ մարդիկ են, իսկ «լույսի որդիները» Աստծու հետևորդներ են կամ հոգևոր մարդիկ:

Նշեք, որ հարուստ մարդը գովաբանեց տնտեսի ճարպկությունը`հարուստ մարդու պարտապանների համակրանքը ձեռք բերելու հարցում: Նա չէր գովաբանում տնտեսի անազնվությունը:

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է, թե ինչ էր Փրկիչն ուսուցանում առակի անարդար տնտեսի միջոցով. «Մեր Տիրոջ նպատակն էր ցույց տալ այն մարդկանց խնամքի, բարության և նվիրվածության հակադրությունը, որոնք զբաղվում էին երկրի եկամտաբեր գործերով, և շատերի անտարբեր ուղիները, ովքեր հրապարակավ ջանքեր են գործադրում հոգևոր գանձերի համար: Աշխարհիկ տրամադրվածություն ունեցող մարդիկ չեն անտեսում նախապատրաստվել իրենց ապագա տարիների համար, և հաճախ մեղսավոր ձևով ցանկանում են կուտակել շատ, մինչդեռ լույսի որդիները կամ նրանք, ովքեր հավատում են, որ հոգևոր հարստությունները վեր են բոլոր երկրային սեփականություններից, ավելի քիչ եռանդուն են, շրջահայաց կամ իմաստուն» ( Հիսուս Քրիստոս,3-րդ հրատ. [1916],463):

Ընթերցեք Ղուկաս 16.10–12-ը` փնտրելով, թե ըստ Փրկիչի, մենք ինչ պիտի անենք, որպեսզի օրհնված լինենք հավերժական գանձերով: Նշեք, որ մամոնան հատված 11-ում վերաբերում է երկրային հարստություններին, ներառյալ փողը և սեփականությունները: Օգտակար կլինի իմանալ, որ լինել «քիչ բանի մէջ հավատարիմ» (Ղուկաս 16:10-ում) նշանակում է արդարությամբ օգտագործել երկրային գանձերը:

Փրկիչի ուսմունքներից Ղուկաս 16.1-12-ից սովորում ենք, որ եթե մենք իմաստությամբ պատրաստվենք մեր հավերժական ապագային և արդարությամբ օգտագործենք երկրային հարստությունները, ապա կարող ենք օրհնված լինել հավերժական գանձերով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Ինչպե՞ս է մեր երկրային գանձերի արդար գործածությունը անդրադառնում այն բանի վրա, որ մենք արժանի ենք, որ մեզ վստահվեն հավերժական գանձեր :

    2. Ինչպե՞ս կարող եք դուք` որպես երիտասարդ, արդար օգտագործել երկրային գանձերը: Ինչպե՞ս կարող եք անել սա որպես չափահաս մարդ: (Տես Հակոբ 2․17-19:)

Ղուկաս 16.13-31

Հիսուսը հանդիմանում է Փարիսեցիներին և ուսուցանում հարուստ մարդու և Ղազարոսի առակը

Ուսումնասիրեք Ղուկաս 16.13-26-ը և խորհեք, թե ինչպես երկրային գանձերը կարող են խանգարել որոշ մարդկանց ձեռք բերել հավերժական գանձեր:

Ինչպես գրված է Ղուկաս 16.13-14-ում, Փրկիչն ուսուցանեց, որ «կարող չէք [երկուսին] Աստուծոյ ծառայել և մամոնային» (Ղուկաս 16.13): Փարիսեցիները լսեցին Փրկիչի ուսմունքները և «ծաղրեցին» (Ղուկաս 16.14) կամ նշավակեցին Նրան: Փնտրեք Ղուկաս 16.14-ում այն բառը, որը նկարագրում է Փարիսեցիներին և առաջարկում մի բացատրություն, թե նրանք ինչու ծաղրի ենթարկեցին Փրկիչին Իր ուսմունքների համար:

Փարիսեցիները ընչաքաղց էին, որը նշանակում է` նրանք եսասիրաբար ցանկանում էին ավելի շատ ունեցվածք` մասնավորապես բաներ, որոնք պատկանում էին ուրիշներին: Նրանք ցանկանում էին երկրային հարստություն և իշխանություն (Մատթեոս 23.2-6, 14): Ձեր կարծիքով, ինչո՞վ էր նրանց ընչաքաղցությունը նպաստում Փրկիչին ծաղրելուն:

Ընթերցեք Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Ղուկաս 16.16–23-ում ( Աստվածաշնչի հավելվածում), որպեսզի ավելի լավ ներըմբռնեք Փարիսեցիների և Փրկիչի զրույցը:

Այս հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Փարիսեցիները պնդում էին, թե Մովսեսի օրենքը ծառայում է որպես օրենք իրենց համար, հետևապես նրանք մերժում էին Հիսուսին` որպես իրենց դատավոր: Հիսուսը բացատրեց, որ Մովսեսի և մարգարեների օրենքը վկայել էր Իր մասին: Նա Իր կասկածը հայտնեց Փարիսեցիներին, որոնք ժխտում էին այն, ինչ գրված էր և հանդիմանեց նրանց «ճշմարիտ ճանապարհի խոչընդոտ[ելուն]» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն,Ղուկաս 16.21): Որպեսզի օգնի այդ ընչաքաղց Փարիսեցիներին իրենց վարքագիծը և դրա հետևանքները հասկանալ, Փրկիչը նմանեցրեց նրանց առակի հարուստ մարդուն` գրի առնված Ղուկաս 16.19-31-ում:

ԿարդացեքՂուկաս 16.19-31-ը և պատկերացրեք այս առակի կերպարներին ու նրանց փոխհարաբերությունները: Մտածեք, որ դուք կարդում եք այս հատվածները բարձրաձայն, ասես Փրկիչի բառերը մեջբերելիս հանդիսատեսի դիմաց եք (Ղուկաս 16.19-23), հարուստ մարդը (Ղուկաս16.24, 27, 28, 30), և Աբրահամ (Ղուկաս 16.25, 26, 29, 31): Ձեզ կօգնի իմանալ, որ «Աբրահամի գիրկը» (Ղուկաս16.22-ում) ներկայացնում է դրախտը հոգևոր աշխարհում, և որ «դժոխքը» (Ղուկաս16.23-ում) վերաբերում է հոգևոր բանտին (տես Աստվածաշնչի բառարան, «Աբրահամի գիրկը»,«դժոխք»):

Նկար
բանտի և դրախտի գծապատկեր

Ինչո՞վ էին միմյանցից տարբերվում հարուստ մարդու ու Ղազարոսի աշխարհիկ կյանքը:

Ինչո՞վ է հարուստ մարդու ընչաքաղցությունը կամ երկրային ունեցվածքը անդրադարձել նրա վրա մահից հետո:

Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ ուներ այս առակը ուսուցանելու Փարիսեցիներին:

Այս առակից կարող ենք սովորել այն սկզբունքը, որ եթե մենք ընչաքաղց ենք և չենք օգտագործում մեր երկրային գանձերը արդարացիորեն, ի վերջո կտառապենք և կզղջանք (Վ &Ու 104.18):

Նկար
մուրացկանը և շները

Շները լիզում էին Ղազարոսի՝ այն աղքատ մարդու խոցերը, ով պառկում էր հարուստ մարդու դռանը:

Մենք կարող ենք սովորել այս առակից ևս մի ճշմարտություն: Համաձայն Ղուկաս 16.30-ի, ըստ հարուստ մարդու, ինչ կլիներ, եթեՂազարոսը հայտնվեր իր եղբայրներին:

Հարուստ մարդը հավատում էր, որ իր եղբայրները կապաշխարեն և կդառնան դեպի ճշմարտությունը, եթե Ղազարոսը հայտնվեր նրանց: Կրոնափոխվելը «որևէ մեկի հավատքը, սիրտը և կյանքը փոխելն է, Աստծու կամքը ընդունելն ու հաստատելը» (Guide to the Scriptures, Conversion, Convert,scriptures.lds.org):

Համաձայն Ղուկաս 16.29, 31-ի, ինչո՞ւ Աբրահամը չուղարկեց Ղազարոսին հարուստ մարդու եղբայրների մոտ:

Նշելով «Մովսեսին և մարգարեներին», Փրկիչը կրկին վկայակոչում էր սուրբ գրությունները, որոնց Փարիսեցիները հայտարարել էին, որ հավատում և ապրում են ըստ դրանց, բայց իրականում ժխտում էին:

Այս առակից մենք սովորում ենք, որ դարձի գալը սկսվում է հավատի միջոցով և մարգարեների խոսքերին ականջ դնելով, այլ ոչ հրաշքների վկայությամբ կամ հրեշտակներին տեսնելով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչո՞ւ եք կարծում, որ դարձի գալը առաջին հերթին տեղի է ունենում ավելի շատ հավատքի և մարգարեների խոսքերին ականջ դնելով, քան հրաշքների վկայությամբ կամ հրեշտակներին տեսնելով:

    2. Մարգարեների հատկապես ո՞ր ուսմունքներն են նպաստել ձեր դարձի գալուն:

Առանձին թղթի վրա գրեք մի նպատակ, թե դուք ինչպե՞ս կարող եք ավելի շատ հավատալ կամ մարգարեների հատուկ ուսմունքներին ու խորհրդին ականջ դնել, որպեսզի ձեր դարձը ավելի զորանա: Գաղափարների համար վերանայեք «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը: Դրեք թուղթը այնպիսի տեղում, որ այսօր կամ վաղը կարողանաք աչքի անցկացնել (օրինակ, ձեր գրպանում կամ սուրբ գրությունների մեջ):

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 16-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.