Գրադարան
Մաս 10, Օր 4. Ղուկաս 8.1-10.37


Մաս 10. Օր 4

Ղուկաս 8.1-10.37

Նախաբան

Փրկիչը շարունակեց ծառայել Գալիլեայում, որտեղ մարգարեացավ Իր մահվան և Հարության մասին: Հեռանալով Գալիլեայից, Հիսուսը ճանապարհվեց դեպի Երուսաղեմ: Սամարիայում Նա ուսուցանեց Իր աշակերտներին, որ Ինքը եկել է փրկելու մարդկանց, ոչ թե կործանելու նրանց:: Նա նաև ուսուցանեց իրական հետևորդ լինելու մասին և սովորեցրեց բարի Սամարացու առակը:

Ղուկաս 8.1-9.56

Փրկիչը գործում է հրաշքներ, ուսուցանում` օգտագործելով առակներ և ճամփորդում Երուսաղեմ:

Ընթերցեք հետևյալ սցենարները: Գրեք, թե դուք ինչպես կզգայիք և կարձագանքեիք յուրաքանչյուր իրավիճակում:

  • Երբ դուք քաղաքավարի խնդրում եք ձեր եղբորը կամ քրոջը օգնել ձեզ կարգավորելու խառնաշփոթ վիճակը, ձեզ կոպտորեն պատասխանում են, որ ինքներդ անեք:

  • Դպրոցական միջոցառում ծրագրավորելիս, մի քանի դասընկերներ քննադատում և ծիծաղում են այն գաղափարի վրա, որով կիսվում եք:

  • Ավետարանով ընկերոջ հետ կիսվելիս, ձեզ ասում են, որ ձեր համոզմունքները տարօրինակ են:

Փրկիչի ուսմունքները սովորելիս Ղուկաս 8-9-ում, փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կարող են ուղղորդել ձեզ, երբ ձեզ վիրավորված եք զգում ուրիշների գործողություններից կամ խոսքերից:

Ընթերցեք Ղուկաս 8-9 գլուխների ամփոփումը, փնտրելով դեպքերը, որոնք գրի են առնված այս գլուխներում: Քանի որ դուք այս դեպքերը Մատթեոսի և Մարկոսի ավետարանների ուսումնասիրության դասերին մանրամասնորեն սովորել եք, այս դասին կկենտրոնանանք Ղուկաս 9.51-62-ի վրա:

Կարդացեք Ղուկաս 9.51-ը` փնտրելով այն տեղը, որտեղ Փրկիչը որոշեց գնալ: Արտահայտությունը` «նորա վերանալու օրերը կատարվում էին», նշանակում է` մոտենում է Փրկիչի երկինք համբարձվելու ժամանակը:

Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսը և Նրա աշակերտները մոտեցան Սամարացիների մի գյուղի: Կարդացեք Ղուկաս 9.52-54-ը, փնտրելով Սամարացիների արձագանքը, երբ նրանք լսեցին, որ Հիսուսը և Նրա աշակերտները ցանկանում են մտնել իրենց գյուղը:

Հակոբոսը և Հովհաննեսը ինչպե՞ս արձագանքեցին Սամարացիների` Փրկիչի նկատմամբ դրսևորած անհյուրընկալությանը և ժխտումին:

Կարդացեք Ղուկասի 9.55-56-ը , ուշադրություն դարձնելով Հակոբոսին և Հովհաննեսին տրված Փրկիչի պատասխանին։

Երբ Փրկիչն ասաց, «դուք չգիտէք`թէ ո՛ր հոգու էք դուք» (Ղուկաս 9.55-ում), Նա ասում էր, որ Հակոբոսի և Հովհաննեսի հարցումը Աստծու Հոգու հետ ներդաշնակ չէր:

Խորհեք, թե մարդիկ այսօր արդյո՞ք հիվանդագին կարձագանքեին ուրիշների կողմից հասցված վիրավորանքներին կամ անարգանքներին: Վերանայեք այս դասի սկզբում կարդացած սցենարները և խորհեք, թե արդյո՞ք ինչ-որ մեկը նման իրավիճակներում հիվանդագին կարձագանքի :

Սամարացիների մերժումին Փրկիչի արձագանքն ինչո՞վ է տարբերվում Հակոբոսի և Հովհաննեսի արձագանքից:

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել այս հատվածից, այն է, որ մենք հետևենք Փրկիչի օրինակին, երբ ցանկանում ենք պատասխանել վիրավորանքներին` համբերությամբ և երկարատև տառապանքով: Դուք գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Ղուկաս 9.52 -56-ի կողքին:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը օգնում են մեզ հասկանալ, որ վիրավորվելը ընտրություն է, ոչ` վիճակ.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Երբ մենք հավատում կամ ասում ենք, որ մեզ վիրավորել են, սովորաբար նկատի ունենք, որ վիրավորված ենք զգում, մեզ կոպտել են, արհամարհել կամ մեր հանդեպ անհարգալից են եղել: Մարդկանց հետ մեր փոխհարաբերություններում անշուշտ տեղի են ունենում անշնորհք, նվաստացնող, անսկզբունքային և ստոր բաներ, որոնք վիրավորում են մեզ: Սակայն, ի վերջո անհնար է, որ մեկ ուրիշը վիրավորի ձեզ կամ ինձ: … Վիրավորված լինելը ընտրություն է, որը մենք ենք կատարում, այն վիճակ չէ` պատճառված կամ մեզ հարկադրած ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմից: …

«… Երբ մի մարդ ինչ-որ բան է ասում կամ անում, որը մենք համարում ենք վիրավորական, մեր առաջին պարտականությունն է հրաժարվել վիրավորվելուց և ապա դեմ առ դեմ , ազնվորեն և ուղղակի հաղորդակցվել այդ մարդու հետ: Նման մոտեցումը ոգեշնչում է պահանջում Սուրբ Հոգուց և թույլ տալիս, որ թյուրըմբռնումները պարզաբանվեն ու ճշմարիտ նպատակը ի հայտ բերվի («Եվ ոչինչ նրանց չի վիրավորի,»Ensignկամ Լիահոնա, նոյ.2006,90,92):

  1. Նորից անդրադարձեք դասի սկզբում կարդացած սցենարներին: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ո՞րն է այս իրավիճակներում վիրավորված լինելու մեր ընտրության հնարավոր վտանգը կամ վնասը:

    2. Յուրաքանչյուր սցենարում մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին:

    3. Մենք ինչպե՞ս կարող ենք օրհնվել, երբ ընտրում ենք պատասխանել վիրավորանքներին համբերությամբ և երկարատև տառապանքով:

Խորհեք, թե արդյոք դուք կընտրեիք վիրավորվել ինչ-որ մեկի խոսքերից կամ գործողություններից: Նպատակ դրեք հետևել Փրկիչի օրինակին` ընտրելով պատասխանել վիրավորանքներին համբերությամբ և երկար տառապելով: Դուք կարող եք նաև կիսել այդ նպատակը ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ, ուստի նրանք կարող են օգնել ձեզ հաջողության հասնել:

Նշում․ Ջանալով պատասխանել համբերությամբ և երկար տառապանքով, համարելով , որ ձեր նկատմամբ սխալ են վարվել, դեռ չի նշանակում, որ դուք թույլ կտաք սեռական կամ մարմնական չարաշահումը, ներառյալ ուժով ուրիշի կամքին ենթարկվելը շարունակվի: Եթե դուք նմանատիպ չարաշահման զոհ եք, անմիջապես հանդիպում խնդրեք եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ` խորհուրդ և օգնություն ստանալու նպատակով:

Ղուկաս 9.57-62

Հիսուսը սովորեցնում է ճշմարիտ հետևորդ լինելու մասին

Հաշվեք ներքևում գտնվող շրջանագծերի քանակը: Հաշվելիս, երգեք ձեր սիրած երգի բառերը:

Նկար
Շատ փոքր շրջանագծեր

Ի՞նչն էր դժվար շրջանագծերը հաշվելիս, մինչ երգի բառերն էիք երգում:

Մտածեք, եթե հաշվելիս երգեցողությունը խանգարում է, ապա դա ինչով կարող է նման լինել Հիսուս Քրիստոսին հետևելու փորձին:

Երբ շարունակեք ուսումնասիրել Ղուկաս 9-րդ գլուխը, խորհեք, թե ինչպես կարող եք հաղթահարել ազդեցությունները, որոնք կարող են խանգարել կամ ետ պահել ձեզ Փրկիչին հետևելուց:

Կարդացեք Ղուկաս 9.57 -58 ը` ուշադրություն դարձնելով, թե ինչպես Հիսուսը պատասխանեց մի մարդու, ով ցանկանում էր լինել Նրա աշակերտը։

Արտահայտությունը` «մարդի Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնէ» նշանակում է, որ Փրկիչի ապրելակերպը հարմարավետ և հեշտ չէր:

Կարդացեք Ղուկաս 9.59-60-ը` փնտրելով, թե ինչ ցանկացավ անել երկրորդ մարդը, նախքան Փրկիչին հետևելը:

Հիսուսը նկատի չուներ, որ սխալ է սիրած մարդու մահը սգալը կամ թաղման արարողության ժամանակ հարգանքի մատուցումը (տես ՎևՈւ 42.45): Դրա փոխարեն Նա կարևոր դաս էր ուսուցանում աշակերտության մասին: Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի պատասխանից Ղուկաս 9.60-ում ճշմարիտ աշակերտի առաջնահերթությունների վերաբերյալ:

Ընթերցեք Ղուկասի 9.61--62-ը` փնտրելով, թե ինչ ասաց Փրկիչը երրորդ մարդուն, ով ցանկանում էր դառնալ Իր աշակերտը:

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ հայտարարությունը օգնում է մեզ հասկանալ համանմանությունը Ղուկաս 9.62-ի հետ` ձեռքերը արորի վրա դնել և հետ չնայել: «Ուղիղ ակոս [կամ խրամատ] փորելու համար հողագործը պետք է իր աչքերը սևեռի դիմացը գտնվող մի կետի: Դա նրան պահում է ճիշտ ընթացքի մեջ: Սակայն, եթե պատահում է, որ ետ է նայում տեսնելու, թե որտեղ է եղել, նրա շեղվելու հավանականությունը մեծանում է: Արդյունքում ստացվում են կոր և անկանոն ակոսներ: … Եթե մեր էներգիան կենտրոնացված չէ մեր անցյալի վրա, այլ առջևի` հավերժական կյանքի և փրկության հրճվանքի վրա, մենք անկասկած կհասնենք դրան» (Am I a Living Member? Ensign, May 1987, 17):

Մտածեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը նման այն բանին, որ ձեր ձեռքերը դնում եք արորի վրա և ետ չեք նայում

Նկար
տղամարդը և ձին վարելիս

Մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել Փրկիչի ուսմունքներից, այն է, որ Հիսուս Քրիստոսի հետևորդը լինելու համար մենք չպիտի թույլ տանք, որ ինչ-որ բան առաջնային լինի նրան հետևելուց բացի:

Խորհեք, թե ինչու երբեմն, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք այլ առաջնահերթությունները գերադասում ենք մեր պարտականություններից:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է. «Սատանան զորեղ գործիք ունի լավ մարդկանց դեմ օգտագործելու համար: Այն է` ուշադրության շեղումը: Նա լավ մարդկանց կյանքը կլցներ «լավ բաներով», որպեսզի տեղ չմնար էական բաներին» («First Things First,»Ensign, May 2001, 7):

  1. Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեզ համար լիարժեք հետևելու Հիսուս Քրիստոսին, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում արտագրեք հետևյալ աղյուսակը: Այնուհետև ձեր աղյուսակում ցուցակագրեք Հիսուս Քրիստոսի աշակերտների չորս կամ հինգ պարտականություններ (օրինակ` ծառայել ուրիշներին, կիսվել ավետարանով, կանոնավոր եկեղեցի հաճախել կամ տասանորդ վճարել): Ձեր ընդունած յուրաքանչյուր պարտականության վերաբերյալայլ առաջնահերթությունների օրինակների ցուցակ կազմեք, որոնք ինչ-որ մեկը կգերադասի այդ պարտականություններից:

Հիսուս Քրիստոսի աշակերտի պարտականությունները

Այլ առաջնահերթություններ

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրերում գրեք մի դեպքի մասին, երբ ինչ-որ մեկը մի կողմ է դրել մյուս նպատակները կամ առաջնահերթությունները, որ հետևի Փրկիչին:

Խորհեք, թե ինչը դուք կհամարեիք առաջնահերթ Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին հետևելու նկատմամբ: Թղթի վրա մի նպատակ գրեք, որը դուք կիրականացնեք, որպեսզի Փրկիչին և Նրա ավետարանը դարձնեք ավելի բարձր առաջնահերթություն: Այս թուղթը, որի վրա գրված է նպատակը, ամրացրեք մի այնպիսի տեղ, որ ամեն օր տեսնեք այն:

Ղուկաս 10.1-24

Տերը կանչում է, լիազորում և հրահանգում Յոթանասունին

Կարդացեք Ղուկաս 10.1--2-ը` պարզելով, թե Տերն ում է նշանակում օգնելու կատարել Իր աշխատանքը:

Յոթանասուն բառը Ղուկաս10.1-ում ոչ միայն ներկայացնում է ծառայողների քանակը, ում Հիսուսը ուղարկեց դուրս, այլև քահանայության ծառայողների: Այս միևնույն քահանայության ծառայությունը նաև գոյություն ունի վերականգնված Եկեղեցում այսօր: Այժմ կան Յոթանասունի ութ քվորումներ, մինչդեռ միայն առաջին երկու քվորումների անդամներն են կոչվում Բարձրագույն Իշխանավորներ: Նրանց աշխատանքը`քարոզել ավետարանը և օգնել կառավարելու Եկեղեցին, կազմակերպվում է Տասներկու Առաքյալների Քվորումի և Յոթանասունի Նախագահության ղեկավարության ներքո։

Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Տերը Առաքյալներից բացի աշխատուժ է կանչում, որ Իրեն ներկայացնեն և օժանդակեն Իր աշխատանքում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ուրիշներին կանչում, որ ներկայացնեն և օժանդակեն Իրեն:

Ղուկաս 10.3-24-ը պարունակում է ցուցում` տրված Փրկիչի կողմից Յոթանասունին, թե ինչպես կատարեն իրենց պարտականությունները: Ավելի ուշ Յոթանասունը Հիսուսին զեկուցեցին իրենց աշխատանքների մասին , և Նա նրանց տվեց հավելյալ հրահանգներ` ուրախանալով նրանց հետ: Նշեք, որ Ղուկաս 10.10--11-ը պարունակում է հրահանգներ, որոնք Տերը տվել է Յոթանասունին, որոնք տարբեր են միսիոներների այսօրվա ստացած հրահանգներից: Յոթանասունին թույլատրվել է «թոթափելել քաղաքի փոշին» որպես վկայություն նրանց դեմ, ովքեր չեն ընդունի նրանց: Այսօր սա արվում է միայն ծայրահեղ հանգամանքներում և կարող է կատարվել միայն Առաջին Նախագահության ղեկավարությամբ։ Լիաժամկետ միսիոներներն այսօր լիազորված չեն անելու դա իրենց սեփական հայեցողությամբ:

Ղուկաս 10.25–37

Այնուհետև Հիսուսն ուսուցանեց բարի Սամարացու առակը:

Նկար
Ճանապարհ ամայի անապատում

Ճանապարհը դեպի Երիքով

Կարդացեք Ղուկաս 10.25-ը, ուշադրություն դարձնելով հարցին, որը տվեց մի օրինական` Փրկիչին գայթակղելու կամ փորձելու համար։

Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:

Կարդացեք Ղուկասի 10.26-28-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Փրկիչը պատասխանում օրինականի հարցին։

Հիմնվելով ձեր կարդացածի վրա Ղուկաս 10.25-28-ում, լրացրեք հետևյալ սկզբունքը. Հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է .

Կարդացեք Ղուկաս 10.29 հատվածը, փնտրելով, երկրորդ հարցը, որ օրինականը տվեց Հիսուսին:

Նկար
Բարի Սամարացին

Բարի Սամարացին

Օրինականի հարցին պատասխանելու համար Փրկիչն ուսուցանեց առակ մի Սամարացու մասին ( տեսՂուկաս 10.30-35): Նոր Կտակարանի ժամանակներում փոխադարձ ատելություն կար Հրեաների և Սամարացիների միջև (տես Աստվածաշնչի Բառարան, «Սամարացիներ»): Երկու խմբերն էլ սովորաբար փոխում էին իրենց ճանապարհը, որ խուսափեին միմյանց հանդիպելուց։

Կարդացեք Ղուկաս 10.30-37-ը` փնտրելով , թե ինչ է առակը ուսուցանում մեզ, այն մասին, թե ովքեր են մեր հարևանները:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, որ մենք պետք է հիշենք բարի Սամարացու առակը, երբ մտածում ենք, թե ինչպես պատասխանենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքն են զգում.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Մեզանից յուրաքանչյուրը մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում կճամփորդի իր իսկ Երիքովի ճանապարհով: Ինչպիսի՞ն կլինի ձեր փորձառությունը: Ինչպիսի՞ն կլինի իմը: Արդյո՞ք ես կթերանամ նկատելու նրան, ով ընկած կլինի ավազակների ձեռքը և կունենա իմ օգնության կարիքը: Իսկ դո՞ւք: Արդյո՞ք ես կլինեմ մեկը, ով տեսնում է վիրավորվածին և լսում է նրա աղերսանքը, սակայն անցնում է ճանապարհի մյուս կողմը: Իսկ դո՞ւք: Թե՞ ես կլինեմ մեկը, ով տեսնում է, ով լսում է, ով կանգ է առնում և ով օգնում է: Իսկ դո՞ւք:

Հիսուսը տվեց մեր նշանաբանը. «Գնա, դու էլ այնպէս արա»: Երբ մենք հնազանդվում ենք այդ հայտարարությանը, մեր հավերժական տեսադաշտում բացվում է նմանը չունեցող և անգերազանցելի ուրախության մի տեսարան»:

«Այժմ Երիքովի ճանապարհը հնարավոր է պարզորոշ չընդգծվի: Հնարավոր է, որ ոչ էլ վիրավորը կանչի մեզ, որ մենք լսենք: Բայց երբ մենք քայլում ենք այդ բարի Սամարացու քայլերով, անցնում ենք արահետով, որը տանում է դեպի կատարելություն» («Your Jericho Road,»Ensign, Feb.1989, 2, 4).

  1. Պատկերացրեք, որ ձեր ընկերը փորձում է սիրել մեկին, ով նյարդայնացնում, հիասթափեցնում կամ բարկացնում է նրան: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ նամակ ձեր ընկերոջը և բացատրեք, թե ինչ կարող ենք սովորել այս առակից ուրիշներին սիրելու վերաբերյալ, և թե ինչպիսի ջանքեր պետք է գործադրենք բարի Սամարացուն նմանվելու համար:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 8.1-10-37-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.