Գրադարան
Մաս 9, Օր 2. Ղուկաս 1


Մաս 9. Օր 2

Ղուկաս 1

Նախաբան

Գաբրիել հրեշտակը երևաց Զաքարիային և ասաց, որ Զաքարիան և նրա կին Եղիսաբեթը որդի կունենան, ում նրանք պիտի անվանեն Հովհաննես: Վեց ամիս անց նույն հրեշտակը երևաց Մարիամին և ասաց, որ նա պետք է լինի Աստծո Որդու մայրը: Մարիամը այցելեց Եղիսաբեթին, և նրանք հրճվանք ապրեցին Փրկիչի գալուստով: Երեք ամիս անց Եղիսաբեթը ծնեց Հովհաննեսին, ով պետք է ճանաչվեր որպես Հովհաննես Մկրտիչ:

Ղուկաս 1.1-4

Ղուկասը պատմում է ավետարան գրելու իր պատճառների մասին:

Դուք կարո՞ղ եք ճանաչել այն իրադարձությունը, որը պատկերված է հետևյալ նկարներից յուրաքանչյուրում: Յուրաքանչյուր նկարի տակ գրեք իրադարձության նկարագիրը:

Նկար
Հովսեփն ու Մարիամը ճամփորդում են Բեթլեհեմ
Նկար
Հրեշտակը հայտնվում է հովիվներին
Նկար
Սիմէոնը երկրպագում է մանուկ Քրիստոսին
Նկար
Քրիստոսը տաճարում

Քրիստոսը Տաճարում, Հեյնրիխ Հոֆման: Տրամադրված է Ք. Հարիսոն Քոնրոյ Co., Inc.-ի կողմից:

Նկար
Բարի Սամարացին
Նկար
Մարիամը և Մարթան
Նկար
Տասը բորոտները

Սրանք ներկայացնում են որոշ իրադարձություններ և ուսմունքներ Փրկիչի մահկանացու կյանքի ծառայությունից, որոնք գրի էին առնվել Ղուկասի կողմից, բայց չկան Մատթեոսի, Մարկոսի և Հովհաննեսի ավետարաններում:

Ղուկասը սկսում է իր ավետարանը դիմելով Թեոֆիլոս անունով մեկին (տեսՂուկաս 1.3-ում) և բացատրում ավետարան գրելու իր պատճառների մասին: Թեոֆիլոս նշանակում է «Աստծո ընկեր» (Աստվածաշնչի Բառարան, «Թեոֆիլոս»):

Կարդացեք Ղուկաս 1.1-4 ը, և փնտրեք պատճառները, որոնք Ղուկասը նշել է այս ավետարանը գրելու վերաբերյալ:

Հիմնվելով Ղուկաս 1.4 ի վրա, Ղուկասի ավետարանի ուսումնասիրությունն ի՞նչ կարող է տալ ձեզ:

Ղուկասի ավետարանն ուսումնասիրելիս, դուք «կիմանաս ստուգութիւնը» (Ղուկաս 1.4-ում) այն ճշմարտությունների, որ ձեզ ուսուցանել են Հիսուս Քրիստոսի մասին:

Ղուկաս 1.5-25

Գաբրիել հրեշտակը հայտնում է Հովհաննեսի ծնունդի մասին Զաքարիային, և Եղիսաբեթը հղիանում է

Ձեր կարծիքով որքա՞ն կարող եք պահել ձեր շունչը: Ժամանակաչափը դրեք 10-30 վայրկյանի վրա և միացրեք այն, երբ շունչը կպահեք կամ էլ կարող եք հետևել ժամացույցի մեծ սլաքին: Հնարավորության դեպքում ձեր շունչը պահեք մինչև ժամանակաչափը ձայն կհանի կամ ժամանակը կավարտվի:

Ի՞նչ էիք մտածում վերջին երկու վայրկյանների ընթացքում, նախքան ժամանակացույցը ձայն կհաներ և ժամանակը կավարտվեր: Ձեր շունչ պահելը ինչո՞վ կարող է համարժեք լինել այն ակնկալիքին, որը դուք կունենայիք, մինչ սպասում էիք, որ Աստծո խոսքերը իրագործվեն:

Խորհեք Աստծուց մի օրհնության կամ պատասխանի մասին, որին դուք սպասում էիք կամ հույս ունեիք: Ուսումնասիրեք Ղուկաս 1- ը և փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ, երբ դուք սպասում եք Աստծո խոսքերի իրագործմանը ձեր կյանքում:

Կարդացեք Ղուկաս 1.5 -7-ը, փնտրելով Զաքարիայի և Եղիսաբեթի օրհնությունը, որին նրանք սպասել էին ողջ կյանքում:

Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Զաքարիայի և Եղիսաբեթի մասին:

Զաքարիան և Եղիսաբեթը Ահարոնի հետնորդներն էին, որոնցից ընտրվում էին Իսրայելի բոլոր քահանաները և բարձրագույն քահանայությունը: Սա նշանակում է, որ Հովհաննեսը Ահարոնյան քահանայության և նրա ղեկավարության բնական ժառանգորդն էր: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Զաքարիան Աստծո քահանան էր և ծառայում էր տաճարում, իսկ Հովհաննեսը իր հորից էր ժառանգել քահանայությունը և կրում էր Ահարոնյան Քահանայության բանալիները » (in History of the Church, 5.257):

Ղուկասի 1.8-10-ում ասվում է, որ Զաքարիան նշանակված էր խունկ ծխել Երուսաղեմի տաճարում: Սա մի պատիվ է, որը կյանքում միայն մեկ անգամ կարող է տրվել քահանային:

Կարդացեք Ղուկաս1.11-13-ը` փնտրելով, թե ինչ պատահեց, մինչ Զաքարիան տաճարում էր:

Ուշադրություն դարձրեք, որ 13-րդ հատվածում հրեշտակը ասաց, «Քո աղոթքը լսուեցաւ»։ Զաքարիան և Եղիսաբեթը հավանաբար տարիներ շարունակ աղոթել էին երեխա ունենալու համար: Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ արտահայտությունը:

Ինչպե՞ս պիտի իրեն զգար Զաքարիան, երբ լսեց, որ ինքը և Եղիսաբեթը որդի պիտի ունենային, չնայած, նրանք «իրանց օրերը անց էին կացրել» (Ղուկաս 1.7):

Ղուկաս 1.14-17-ում գրված է, որ Գաբրիել հրեշտակը ասաց Զաքարիային, որ նրա և Եղիսաբեթի համար «ուրախութիւն ու ցնծություն կլինի» (Ղուկաս 1.14-ում) և, որ նրանց որդին շատ մարդկանց կնախապատրաստի Տիրոջ համար:

Կարդացեք Ղուկաս 1.18 -20ը, ուշադրություն դարձնելով, թե Զաքարիան ինչպես պատասխանեց Գաբրիելի հաղորդած լուրին։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Գաբրիելը Նոյն էր և «իր հեղինակությամբ Քահանայության մեջ կանգնած է Ադամի կողքին» ( Եկեղեցու Նախագահների Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ [2007], 104):

Ուշադրություն դարձրեք, թե ինչ պատահեց Զաքարիային, քանի որ նա կասկածի տակ առավ հրեշտակի բառերը: Նշեք հատված 20-ում, թե ինչ ասաց հրեշտակը այն բառերի մասին` լուրի, որ նա բերել էր Զաքարիային:

Մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել Գաբրիել հրեշտակից այն է, որ Տիրոջ խոսքերը փոխանցված իր ծառայողների կողմից կիրականանան իրենց ժամանակին: «Իրենց ժամանակին» նշանակում է համաձայն Տիրոջ նշանակած ժամանակի:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Իմացությունը, որ Տիրոջ բառերը կիրագործվեն Նրա որոշած ժամանակի համաձայն, ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես մենք կպատասխանենք Տիրոջ խոստումներին:

    2. Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգնել մեկին, ով փափագում է, որ աստվածային խոստումն իրականանա:

Ղուկաս 1.21-24-իցմենք սովորում ենք, որ երբ Զաքարիան տաճարից դուրս եկավ, նա չէր կարողանում խոսել: Եղիսաբեթը ավելի ուշ հղիացավ, ինչպես հրեշտակը խոսք էր տվել:

Ընթերցեք Եղիսաբեթի խոսքերը Ղուկասի 1.25-ում և խորհեք, թե ինչպես էր Եղիսաբեթը զգում, երբ պատրաստվում էր երեխա ունենալ: Նրա խոսքը, որ Տերը «[վեր է] առել [նրա] նախատինքը մարդկանց միջից» վերաբերում է այն ամոթին, որը նա զգացել էր, որպես ամուլ կին: Այդ ժամանակ և այդ մշակույթի մեջ, երեխա ծնելը շատ գնահատված էր, իսկ երեխա չունենալը անհարգալից վերաբերմունքի և թերարժեքության էր արժանանում:

Ղուկաս. 1.26-38

Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուսի մոտալուտ ծննդի մասին:

Ղուկասի 1.26-27-ից մենք սովորում ենք, որ Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակը ուղարկվել էր Նազարեթ` մի կույսի` Մարիամի մոտ:

Ընթերցեք Ղուկասի 1.28--33-ը` փնտրելով արտահայտությունները, որոնք կօգնեին Մարիամին հասկանալ Աստծո կողմից իրեն տրվող հանձնարարության կարևորությունը: Կարող եք ընդգծել ձեր գտած բառերը: Հիսուսը՛«Ջոշուա կամ Ջեշուա բառի Հունարեն օրինակն է, «Աստված օգնություն է» կամ ՛ «փրկիչ» (Աստվածաշնչի Բառարան, ՛«Հիսուս»):

Նշեք, որ «Բարձրյալի Որդի» տիտղոսը (Ղուկաս1.32-ում) վերաբերում է այն վարդապետությանը, որ Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո Որդին է:

Կարդացեք Ղուկաս 1.34 -ը, փնտրելով Մարիամի հարցը: Նրա պատասխանը «ես այր չգիտեմ» նշանակում է, որ նա կույս էր:

Կարդացեք Ղուկասի 1.35-37-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է հրեշտակը պատասխանում Մարիամի հարցին։

Մենք չգիտենք սուրբ գրություններում գրվածից դուրս, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսով հղիանալու հրաշքը տեղի ունեցել. մեզ պարզապես ասել են, որ դա հրաշքով էր տեղի ունեցել և ծնված երեխան կլիներ Աստծո Որդին:

Կենտրոնացեք Ղուկաս1.37-ում այն ճշմարտության վրա, որ ասաց հրեշտակը և որն օգնում է բացատրել այս հրաշքը: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել սա:

Խորհեք որոշ իրավիճակների մասին, երբ դժվար կլիներ, նույնիսկ անհնարին, հնազանդվել որոշակի պատվիրանների: Նշեք երեք կամ չորս օրինակներ նախատեսված տեղում.

  1. Խորհեք այս ճշմարտության մասին «Որովհետև Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Դուք ինչ եք կարծում, Մարիամը կամ Եղիսաբեթը ի՞նչ կասեին մեզ քաջալերելու նպատակով, եթե մենք զգայինք, որ այն, ինչ Տերը խնդրել է մեզ անել` դժվար է, կամ անհնարին: Ապա գրեք ձեր փորձից, թե ինչն է ամրացրել ձեր հավատը առ այն, որ Աստծո առաջ ոչ մի բան անկարելի չէ:

Կարդացեք Ղուկաս 1.38-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Մարիամը պատասխանեց հրեշտակին։

Ի՞նչ վկայություն եք տեսնում այս հատվածում, որ Մարիամը հավատաց հրեշտակի խոսքերին:

Խորհեք, թե ինչպես է Մարիամի կողմից հրեշտակի խոսքերն ընդունելը տարբերվում տաճարում Զաքարիայի հրեշտակին տրված պատասխանից: Խորհեք, թե դուք ինչպես կարող եք հետևել Մարիամի և Եղիսաբեթի օրինակին, հավատալով, որ ձեր անձնական կյանքում ցանկացած բան, որ Տերը ձեզ կխնդրի անել, անհնարին չի լինի Նրա օգնությամբ:

Ղուկաս 1.39–56

Մարիամն այցելում է Եղիսաբեթին, և նրանք վկայում են Փրկիչի մասին:

Նկար
Եղիսաբեթը և Մարիամը

Եղիսաբեթը և Մարիամը կարևոր դերեր կատարեցին, որն օգնեց փոխել աշխարհը: Ընթերցեք Ղուկաս 1.41-45 ը` փնտրելով, թե ինչ վկայեց Եղիսաբեթը, երբ նա «Սուրբ Հոգիով լցուեցաւ» (Ղուկաս1.41)

Եղիսաբեթը ի՞նչ հասկացավ Մարիամի վերաբերյալ, երբ Սուրբ Հոգուց վկայություն ստացավ:

Կարդացեք Ղուկաս 1.46-49-ը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Մարիամը գովաբանում Տիրոջը։

Ուշադրություն դարձրեք, որ 49-րդ հատվածում Մարիամն ասաց, որ Տերը «մեծամեծ բաներ արավ» իր համար։ Վերընթերցեք Ղուկասի 1.34, 38, 45-46-ը` փնտրելով, թե ինչ արեց Մարիամը, որ թույլ տվեց Տիրոջը անել «մեծամեծ բաներ» իր համար:

Ինչպես Զաքարիան, Եղիսաբեթը, և Մարիամը իրենց ուրույն դերն ունեին կատարելու աստվածային ծրագրում, մենք նույնպես կարևոր դերեր ունենք ծրագրված Տիրոջ կողմից: Այս ամենից մենք սովորում ենք, որ եթե հավատարմորեն աշխատենք իրականացնել այն դերերը, որ Տերը պատրաստել է մեզ համար, Նա կարող է մեծ բաներ անել մեր կյանքում:

  1. Խորհեք այն դերի մասին, որ Տերը կամենում է, որ դուք իրագործեք Իր ծրագրում, և պատասխանեք հետևյալ հարցերին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում. Ի՞նչ կարող է կատարվել ձեր կյանքում, եթե դուք պատասխանեք Տիրոջը, ինչպես Մարիամը պատասխանեց:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը վկայում է օրհնությունների մասին, որոնք ուղղորդում են մեր կյանքը առ Աստված և հավատարմորեն ջանք գործադրելու մասին` Նրա կամքին հետևելու նպատակով: Տղամարդիկ և կանայք, ովքեր իրենց կյանքը ուղղել են դեպի Աստված, կպարզեն, որ Նա կարող է իրենց կյանքը դարձնել ավելի լավը, քան իրենք կարող են»: Նա կխորացնի նրանց հաջողությունները, կընդլայնի նրանց տեսողությունը, կարագացնի նրանց մտքերը, կուժեղացնի նրանց մկանները, կբարձրացնի նրանց ոգիները, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կհանգստացնի նրանց հոգիները, կավելացնի ընկերներին և խաղաղությամբ կլցնի նրանց: Յուրաքանչյուր ոք, ով կանցկացնի իր կյանքը Աստծուն ծառայելով, կգտնի հավերժական կյանք» (“Jesus Christ—Gifts and Expectations,”Ensign, դեկտ.1988,4):

Ղուկաս 1.57-80

Ծնվել է Հովհաննես Մկրտիչը

Ղուկաս 1.57-80-ը բացատրում է, որ Եղիսաբեթի ծննդաբերությունից հետո Զաքարիան գրավոր հաստատեց, որ երեխան պետք է անվանվի Հովհաննես: Հովհաննես անունը նշանակում է «Եհովան բարեգութ է»: Այդ պահին նա հանկարծ ի վիճակի եղավ կրկին խոսել և մարգարեացավ Հիսուս Քրիստոսի և Հովհաննեսի առաքելությունների մասին: Եթե մենք հավատարմորեն իրականացնենք մեր աստվածատուր դերերը, ինչպես Զաքարիան, Եղիսաբեթը, և Մարիամն արեցին, Տերը մեզ համար և մեր միջոցով նույնպես կանի մեծ բաներ : Խորհեք, թե ինչպես կարող եք իրագործել ձեր սեփական դերերը Տիրոջ ծրագրում:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ղուկաս 1-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.