Գրադարան
Մաս 10, Օր 3. Ղուկաս 7.18-50


Մաս 10. Օր 3

Ղուկաս 7.18-50

Նախաբան

Հիսուսը գովաբանեց Հովհաննես Մկրտիչին և վկայեց, որ Հովհաննեսը նախապատրաստել էր Իր ծառայության ճանապարհը: Մինչ Հիսուսը ճաշում էր Փարիսեցու հետ, մի ապաշխարող կին ցույց տվեց իր հավատը և սերը Հիսուսի նկատմամբ:

Ղուկաս 7.18-35

Հիսուսը գովաբանում է Հովհաննես Մկրտիչին և վկայում Հովհաննեսի առաքելության մասին

Ի՞նչ եք դուք հիշում Հովհաննես Մկրտիչի մասին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում մեկ րոպեի ընթացքում թվարկեք այնքան փաստեր Հովհաննես Մկրտիչի մասին, որքան կարող եք հիշել:

Պատկերացրեք մի եղեգ (խոտի բարձր շյուղ) և ինչ-որ մեկը, ով կրում է փափուկ, շքեղ հանդերձներ և ապրում պալատում: Այս ամենի մասին մտածելիս, ընթերցեք Ղուկաս 7.24–26-ը` փնտրելով, թե ինչ է Հիսուսը ուսուցանել Հովհաննես Մկրտիչի մասին:

Ձեր կարծիքով, Հովհաննես Մկրտիչը ինչո՞վ էր տարբեր եղեգից և այն մեկից, ով ապրում էր ճոխության մեջ:

Ի տարբերություն եղեգի, որը ցնցվում է կամ քամուց օդի մեջ տարածվում, Հովհաննես Մկրտիչը անխախտ էր ու չէր ենթարկվում ցնցումների` իր վկայություններում և առաքելությունը կատարելիս: Նա ապրում էր անապատում և կրում ուղտի մազից պատրաստված հագուստ, որը շատ կոշտ էր: Ֆիզիկական հարմարավետություն փնտրելուց ավելի շատ Հովհաննեսը ձգտում էր կատարել Աստծո կամքը:

Նկար
Հովհաննես Մկրտիչի ուսմունքը

Հիսուսն ասաց, որ Հովհաննես Մկրտիչը «մարգարէից էլ առավելին է» (Ղուկաս 7.26): Կարդացեք Ղուկաս 7.27-28-ը` փնտրելով, թե ինչով էր մարգարեների մեջ Հովհաննես Մկրտիչը եզակի:

Երբ Հիսուսն ասաց. «Ահա իմ հրեշտակն ուղարկում եմ քո առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին» (Ղուկաս 7.27-ում), Նա մեջբերում էր կատարում հարյուրավոր տարիներ առաջ գրված մարգարեությունից, որտեղ խոսվում էր «պատգամաբերի» մասին, ով «կպատրաստեր ճանապարհ [Մեսիայի] համար» (Մաղաքիա 3.1-ում): Այս հատվածներից մենք սովորում ենք, որ Հովհաննես Մկրտիչը նախօրոք օծված մարգարե էր, որպեսզի ճանապարհ նախապատրաստեր և մկրտեր Աստծո որդուն։

Ինչպե՞ս էր Հովհաննես Մկրտիչը ճանապարհ նախապատրաստում Հիսուս Քրիստոսի գալստյան համար:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալն ասաց Ղուկաս 7.28-ում. «Հիսուսին վերաբերվում էին որպես Աստծո արքայությունում նվազագույն պահանջն ունեցողի, և [թվում էր] նրանց վստահության ամենաքիչ իրավունքն ուներ, [նրանց հավատալու պատրաստակամության] որպես մարգարեի, ասես Նա ասել էր.«Նա, ով համարվում է ամենափոքրը ձեր մեջ, ավելի մեծ է, քան Հովհաննեսը`դա ես ինքս եմ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 82):

Ղուկաս 7.29–35-ում մենք ընթերցում ենք, որ շատերը հավատացին Հիսուսի ուսմունքներին, բայց ներկա գտնվողների մեջ Փարիսեցիներն ու օրինականները չընդունեցին Նրա ուսմունքները: Հիսուսը բացատրեց, որ նրանք չընդունեցին ճշմարտությունը անկախ այն հանգամանքից, Նա էր ուսուցանում այն, թե Հովհաննես Մկրտիչը:

Ղուկաս 7.36–50

Մինչ Հիսուսը ճաշում է Սիմոն Փարիսեցու հետ, մի կին լվանում է Հիսուսի ոտքերը իր արցունքներով

Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ, թե արդյոք ձեր մեղքերը կներվեն:

Ղուկաս 7-ի շարունակությունն ուսումնասիրելիս փնտրեք այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ, երբ ուզում եք իմանալ` արդյոք ձեր մեղքերը ձեզ կներվեն:

Մենք կարդում ենք Ղուկաս 7.36-ում, որ Սիմոն անունով մի Փարիսեցի հրավիրեց Հիսուսին իր տուն ճաշկերույթի: Նմանատիպ ճաշկերույթների ժամանակ հյուրերը նստում կամ թիկնում էին բարձերի վրա, ցածր սեղանի շուրջ` ոտքերը սեղանից հեռու երկարացնելով: Աղքատներին թույլատրվում էր հավաքել ճաշկերույթից մնացած ուտելիքը, ուստի անսովոր չէր ճաշի ժամանակ չհրավիրված մարդկանց օջախ մտնելը (see James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 261):

Կարդացեք Ղուկաս 7.37–39-ը` փնտրելով, թե ով մտավ այս ճաշկերույթի սենյակը առանց հրավերի:

Ուշադրություն դարձրեք, որ կինը ցույց տվեց իր սերը Փրկիչի նկատմամբ` լվանալով, համբուրելով և օծելով Նրա ոտքերը: «Անուշահոտ յուղի շիշը» (Ղուկաս 7.37) մի շիշ էր` լի թանկարժեք անուշահոտ յուղով:

Համաձայն Ղուկաս 7.39-ի, ի՞նչ մտածեց Սիմոնը, երբ տեսավ, թե ինչ է կինը անում:

Հասկանալով Սիմոնի մտքերը, Հիսուսը մի առակ ուսուցանեց երկու պարտապանների և պարտատիրոջ մասին: Պարտապանը այն անձնավորությունն է, ով պարտքով փող է վերցնում, պարտատերը մեկն է, ով փող է տալիս: Պարտապանը համաձանվում է ետ վճարել պարտատիրոջը կամ գնալ բանտ:

Ընթերցեք Ղուկաս 7.40–43-ը, և խորհեք, թե ում է ներկայացնում առակի մեջ յուրաքանչյուր անհատ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը. Դատարկ տեղերում լրացրեք Փարիսեցի Սիմոնի, կնոջ և Հիսուսի անունները առակում` համաձայն այն անհատների, ում կներկայացնի յուրաքանչյուրը: ( Դատարկ տարածություն թողեք «Պարտապան» սյունակներում, ավելի շատ տեղեկատվություն գրելու համար հաջորդ հանձնարարվող աշխատանքում:)

Պարտատեր =

Պարտապան, ով պարտք է 50 պենս =

Պարտապան, ով պարտք է 500 պենս =

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջն ուսուցանել է հյուրընկալության մասին, որ սովորաբար ցույց էին տալիս տանտերերը հյուրերին`Հիսուսի ժամանակ. «Այդ ժամանակվա ավանդույթն էր հարգված հյուրին վերաբերվել հատուկ ուշադրությամբ, ընդունել նրան ողջույնի համբույրով, ջուր տալ, որ ոտքի փոշին լվանա և յուղ` գլխի մազերը և մորուքը օծելու համար» (Հիսուս Քրիստոս, 261):

Կարդացեք Ղուկաս 7.44–46-ը` փնտրելով տարբերությունները` ճաշկերույթին Սիմոնի` Հիսուսին ողջունելու, և կնոջ` Հիսուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքի միջև:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի համապատասխան սյունակներում թվեք Հիսուս Քրիստոսի նկատմամբ Սիմոնի և կնոջ վերաբերմունքի մի քանի տարբերությունները:

Անուղղակիորեն համեմատելով Սիմոնին պարտապանի հետ, ով 50 պենս պարտք ուներ, Հիսուսը հասկացնում էր, որ նա նույնպես իր մեղքերի համար ներման կարիք ուներ:

Ընթերցեք Ղուկաս 7.47–50-ը, փնտրելով. թե ինչը հնարավոր դարձրեց, որ կինը ներում ստանար: Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին մեկնաբանություն է տվել կնոջ հավատքի վերաբերյալ: «Ըստ էության Հիսուսն ասում է. «Նրա մեղքերը շատ էին, բայց նա ինձ հավատում էր, զղջացել էր իր մեղքերի համար, մկրտվել իմ աշակերտների կողմից, և նրա մեղքերը լվացվել էին մկրտության ջրերում: Որոնել է ինձ, որ արտահայտի մեկի անկաշկանդ երախտագիտությունը, ով անպարկեշտ էր, բայց այժմ մաքուր է: Նրա երախտագիտությունը սահմաններ չունի, իսկ սերը չափից դուրս է, քանի որ նրան շատ բան է ներվել» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:265):

Այս հատվածից կարող ենք սովորել հետևյալ սկզբունքները.: Դրսևորելով հավատք ու ցույց տալով մեր սերն ու նվիրվածությունը Տիրոջ նկատմամբ, կարող ենք զգալ Նրա ներումը, և ստանալով Տիրոջ ներումը, լցվել ցանկությամբ` սիրել և ավելի շատ ծառայել Նրան:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենը վկայել է մեզ բոլորիս հատուկ սիրո և ներողամտության մասին.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Սեփական արժանավորության և առաքինության շատ աստիճաններ կան: Այնուամենայնիվ զղջումը օրհնություն է մեզ բոլորիս համար: Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի զգալ Փրկիչի ներողամիտ ձեռքերը` մեր մեղքերի ներման միջոցով:

«Տարիներ առաջ, ինձ խնդրել էին հանդիպել մի մարդու հետ, ով մեր այցից շատ առաջ ունեցել էր բուռն ապրելակերպի մի շրջան: Իր վատ ընտրությունների արդյունքում, նա կորցրել էր Եկեղեցու անդամությունը: Երկար ժամանակ էր անցել, երբ նա կրկին վերադարձել էր Եկեղեցի և հավատարմորեն պահել պատվիրանները, բայց նախկին գործողությունները հետապնդում էին նրան: Նրա հետ հանդիպելով, զգացի իր ուխտերը մի կողմ թողնելու խորը զղջումն ու ամոթը: Մեր հարցազրույցից հետո, ես ձեռքերս դրեցի նրա գլխին քահանայական օրհնություն տալու։ Նախքան մի բառ կարտասանեի, Փրկիչի սիրո և նրա նկատմամբ ներողամտության գերբնական զգացողություն ունեցա: Օրհնություն տալուց հետո մենք գրկախառնվեցինք և տղամարդը առանց թաքցնելու լաց եղավ:

«Ապշած եմ Փրկիչի գրկախառնվող, զղջացողի համար կարեկցանքով և սիրով լի ձեռքերի վրա, անկախ այն բանից, թե որքան եսասեր է լքված մեղքը: Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ձգտում է ներել մեր մեղքերը: Բացառությամբ շատ քիչ մեղքերի, երբ լրիվությունն իմանալուց հետո ընտրում են նզովք, չկա մի մեղք, որը չի կարող ներվել: Ինչպիսի հրաշալի արտոնություն է մեզանից յուրաքանչյուրի համար, շրջվել մեր մեղքերից և գալ առ Քրիստոս: Աստվածային ներողամտությունը ավետարանի ամենաքաղցր պտուղներից մեկն է, մեղքը և ցավը մեր սրտից հեռացնող և նրանց փոխարինող խղճի ուրախությամբ և խաղաղությամբ» («Ապաշխարեք … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 40–41):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

    1. Մտածեք այն ժամանակի մասին, երբ դուք զգացել եք Տիրոջ ներողամտությունը: Առանց բացահայտելու խիստ անձնական որևէ դեպք, որը պահանջում է Տիրոջ ներողամտությունը, գրեք Փրկիչի նկատմամբ ձեր մտքերի և զգացմունքների մասին:

    2. Օգտագործեք այն, ինչ սովորել եք Ղուկաս 7-ի, որ գրեք, թե ինչպես պետք է պատասխանեք այն ընկերներին, ովքեր հետաքրքրվում են, թե արդյոք նրանց մեղքերը կներվեն, թե ոչ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի Ղուկաս 7.18–50-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ).

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.