Գրադարան
Մաս 18, Օր 4. Գործք 10–12


Մաս 18. Օր 4

Գործք 10–12

Նախաբան

Աստված տեսիլքում հայտնեց Պետրոսին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։ Պետրոսն ուսուցանեց ավետարանը Կոռնելիոսին և նրա ընտանիքին, իսկ ավելի ուշ լուծեց հրեա սրբերի մոտ առաջացած ավետարանը հեթանոսներին քարոզելու վեճը։ Տիրոջ աշխատանքը շարունակում էր առաջ գնալ` չնայած հալածանքին։ Հերովդես Ագրիպպաս Բ-ն՝ Հերովդես Մեծի թոռը, սպանեց Հակոբոս Առաքյալին, ապա ձերբակալեց և բանտարկեց Պետրոսին։ Մահապատժի ենթարկվելու նախորդ գիշերը հրեշտակն օգնեց Պետրոսին փախչել բանտից։ Հերովդեսը զարկվեց Աստծո հրեշտակի կողմից, և ավետարանը շարունակեց տարածվել։

Գործք 10

Աստված տեսիլքում հայտնեց Պետրոսին, որ ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։

Ի՞նչն է ձեզ վստահություն տալիս հետևել որևէ մեկին:

Պատկերացրեք, որ դուք գտնվում եք մի խումբ մոլորված մարդկանց հետ։ Խմբի մի քանի անդամներ առաջարկում են բոլորին հետ տանել` դեպի ապահովություն, ըստ որում յուրաքանչյուրն առաջարկում է տարբեր երթուղիներ։ Ի՞նչը կորոշի կամ կազդի ձեր վճռի վրա, թե դուք ում կհետևեք։

Գործք 10–12 հատվածներն ուսումնասիրելիս հայտնաբերեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ստանալ վստահություն՝ հետևելու նրանց, ում Տերը կանչեց առաջնորդելու Իր Եկեղեցին:

Մինչև այս կետը Նոր Կտակարանի ժամանակներում ավետարանը, բացառությամբ մի քանի դեպքերի, քարոզվել էր բացառապես հրեաներին։ Նույնիսկ Հիսուսը քարոզել է միայն «Իսրայէլի տան կորած ոչխարների[ն]» և պատվիրել է Իր Առաքյալներին անել նույնը (տես Մատթեոս 10.5–6)։ Սակայն Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ երբ Սուրբ Հոգին իջներ նրանց վրա, նրանք քարոզելու էին ավետարանը «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1.8): Գործք 10 գլխում մենք կարդում ենք Եկեղեցու գործելակերպում կատարված նշանակալի փոփոխության մասին, որը կնպաստեր, որ այն տեղի ունենար։

Կարդացեք Գործք 10.1–2 հատվածները, պարզելով մանրամասներ Կոռնելիոս անունով հեթանոսի մասին։

Կոռնելիոսը հարյուրապետ էր։ Հարյուրապետը «հռոմեական բանակի սպա էր, ում ենթակայության տակ կային 50-100 մարդ: Այդ զորախումբը կազմում էր Հռոմեական լեգեոնի մեկ վաթսուներորդ մասը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հարյուրապետ»,scriptures.lds.org):

Եկեղեցում այդ ժամանակ ընդունված ընթացակարգի համաձայն, որպես հեթանոս` Կոռնելիոսը չէր կարող միանալ Քրիստոսի Եկեղեցուն` առանց նախապես դեպի Հուդաիզմ դարձի գալու։ Չնայած Կոռնելիոսը չէր կարող միանալ Եկեղեցուն որպես հեթանոս, նա ինչպե՞ս ցույց տվեց իր հավատն առ Աստված։

Նկար
Peter and Cornelius

Ինչպես արձանագրված է Գործք 10.3–48 հատվածներում, Պետրոսն ունեցավ մի տեսիլք, որը նա սկզբում չհասկացավ։ Սակայն, հետևելով Հոգուն, Պետրոսը ծանոթացավ Կոռնելիոսի հետ, ով տեսիլք էր տեսել, որում հրեշտակը հայտնել էր, որ Տերը լսել էր Կոռնելիոսի աղոթքները։ Պետրոսը մտավ Կոռնելիոսի տունը և ուսուցանեց ավետարանը նրան և նրա ընտանիքին: Սուրբ Հոգին տան մեջ իջավ բոլորի վրա։ Պետրոսը հասկացավ, որ իր տեսիլքը, որում նրան պատվիրվեց ուտել անմաքուր համարվող կենդանիներին, եղել է աստվածային ցուցում՝ քարոզել ավետարանը հեթանոսներին և թողնել նրանց մկրտվել` առանց նախապես դեպի Հուդաիզմ դարձի գալու։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.

    1. Կարդացեք Գործք 10.34–35 հատվածները, և արձանագրեք ձեր ցանկացած մտքերը կամ զգացումները, թե Պետրոսն ի՞նչ իմացավ համաձայն այս երկու հատվածի։

    2. Կարդացեք 2 Նեփի 26.33 և ապա պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ է նշանակում այն, որ «Աստուած աչառ չէ» (Գործք 10.34

Խորհեք, թե ինչ է ասում հետևյալ հայտարարությունը՝ «Աստված աչառ չէ» արտահայտության վերաբերյալ.

«Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլորի համար է: Մորմոնի Գիրքն ասում է, «բոլորը նույնն են Աստծո համար, … սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Սա է Եկեղեցու պաշտոնական ուսմունքը:

«Բոլոր ռասաների մարդիկ միշտ գրկաբաց ընդունվել են Եկեղեցում իր սկզբից ի վեր։ …

«Եկեղեցին միանշանակ դատապարտում է ռասիզմը, այդ թվում՝ Եկեղեցու ներսում և դրանից դուրս անհատների կողմից նախկինում` մասամբ և ամբողջությամբ դրսևորված ռասիզմը։ 2006 թվականին Գորդոն Բ. Հինքլին դեռ Եկեղեցու Նախագահ եղած ժամանակ հայտարարեց, որ «ոչ ոք չի կարող իրեն համարել Քրիստոսի ճշմարիտ աշակերտ,ով անում է արհամարհական դիտողություններ ուրիշ ռասայի ներկայացուցիչների մասին։ Ոչ էլ նա կարող է իրեն ներդաշնակ համարել Եկեղեցու ուսմունքներին: … Մենք բոլորս պետք է ընդունենք, որ մեզանից յուրաքանչյուրը որդին կամ դուստրն է մեր Երկնային Հոր, ով սիրում է Իր բոլոր զավակներին» [“The Need for Greater Kindness,” Ensign or Liahona, May 2006, 58]” (“Race and the Church: Բոլորը հավասար են Աստծո համար», mormonnewsroom.org/article/race-church

Գործք 11.1–18

Պետրոսը լուծում է հրեա Սրբերի մոտ առաջացած վեճը՝ ավետարանը հեթանոսներին քարոզելու վերաբերյալ

Գործք 10.28 հատվածում ձեր կարդացածից, ըստ ձեզ, հրեա Սրբերն ինչպե՞ս կարող էին զգալ,, երբ լսեցին հեթանոսի հետ Պետրոսի փոխհարաբերության մասին։

Կարդացեք Գործք 11.1–3 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես աշակերտներն արձագանքեցին Պետրոսի արարքին։

Ինչպես արձանագրված է Գործք 11.4–15 հատվածներում, Պետրոսը պատմեց աշակերտներին իր և Կոռնելիոսի ստացած տեսիլքների մասին։ Նա ասաց նրանց, որ Կոռնելիոսը և նրա ընտանիքը ստացել էին Հիսուս Քրիստոսի ուսմունքները և ապա նույն կերպ զգացել Սուրբ Հոգու զորությունը , ինչպես Պետրոսը և մյուս աշակերտները։

Կարդացեք Գործք 11.16–17 հատվածները, ուշադրություն դարձնելով աշակերտներին ուղղված Պետրոսի ամփոփիչ դիտողություններին։

Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պետրոսը, ասելով. «Ես ո՞վ էի որ կարողանայի Աստուծուն արգելել» (Գործք 11.17

Կարդացեք Գործք 11.18 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչպես աշակերտներն արձագանքեցին Պետրոսի բացատրությանը։

Երբ աշակերտներն իմացան, որ Պետրոսն առաջնորդվել էր Աստծո կողմից, ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։

Հետևյալ սկզբունքըմենք կարող ենք սովորել այս պատմությունից. Երբ մենք գիտենք, որ նրանք, ովքեր նախագահում են Եկեղեցում, առաջնորդվում են Աստծո կողմից, կարող ենք վստահ հաստատել և հետևել նրանց։ Այս սկզբունքը հաստատվել է վերջին օրերի սուրբ գրությունում, որն արձանագրում է, որ Աստված հայտնել է Իր կամքը նրանց, ովքեր կրում են քահանայության բանալիները Եկեղեցին նախագահելու համար (տես ՎևՈւ 1.38, 28.2, 7, 42.11, 107.65–66

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որտեղի՞ց եք իմացել, որ նրանք, ովքեր նախագահում են Եկեղեցին, առաջնորդվում են Աստծո կողմից։

    2. Մարգարեների ո՞ր խորհուրդն եք ընտրում հետևելու համար, քանի որ գիտեք, որ նրանք առաջնորդվում են Աստծո կողմից։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ, որը կօգնի ձեզ ստանալ ավելի ուժեղ վկայություն այն մասին, որ նրանք, ովքեր նախագահում են Եկեղեցում առաջնորդվում են Աստծո կողմից։

Գործք 11.19–30

Տիրոջ աշխատանքն առաջ էգնում` չնայած հալածանքին

Գործք 11.19–26 հատվածներն արձանագրում են, որ հալածանքի պատճառով, աշակերտներից մի քանիսը ցրվեցին ողջ տարածաշրջանով, բայց հավատարմությամբ քարոզեցին Հիսուս Քրիստոսի ավետարանն ամեն տեղ, ուր գնում էին։ Գործք 11.27–30 հատվածներն արձանագրում են, որ «Երուսաղէմիցը մարգարէներ իջան Անտիոք», և մարգարեներից մեկը՝ Ագաբոսը, վկայեց, որ լինելու էր սով։ Ապա ջանքեր գործադրվեցին Հրեաստանի ժողովրդին օգնություն տրամադրելու համար։

Գործք 12.1–17

Հերովդեսը սպանում է Հակոբոսին և ձերբակալում Պետրոսին, ով հրաշքով փախչում է բանտից

Նկար
compass

Կողմնացույցը ցույց է տալիս հյուսիս, որովհետև երկրի մագնիսական Հյուսիսային բևեռը ձգում է կողմնացույցի մագնիսի հյուսիսային ծայրը։ Գծեք X նշանը որևէ տեղ կողմնացույցի մոտ (բայց ոչ կողմնացույցի հյուսիսային կետի մոտ), և պատկերացրեք, որ X-ը ներկայացնում է ձեռքի մագնիս։

Ինչպե՞ս այս մագնիսը կազդի կողմնացույցի սլաքի արձագանքի վրա:

Ինչպե՞ս դա կազդի ճիշտ ընտրություն կատարելու մեր ունակության վրա` թե մենք որ ուղղությամբ պետք է գնանք։

Գործք 12 գլուխն ուսումնասիրելիս, ուշադրություն դարձրեք այն ազդեցությանը, որը կարող է խանգարել ճիշտ որոշումներ կայացնելու մեր ունակությանը։

Ստեփանոսի նահատակությունից ի վեր Եկեղեցու անդամները Երուսաղեմում և դրա մոտակայքում ենթարկվել էին ուժգնացող հալածանքի։ Կարդացեք Գործք 12.1–4 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Հերովդես Ագրիպպաս թագավորը նպաստեց այս հալածանքին։

Ո՞ւմ սպանեց Հերովդեսը։

Երկրորդ հատվածում նշված Հակոբոսը` Հակոբոս Առաքյալն էր, Հովհաննես Առաքյալի եղբայրը և Զեբեդեոսի որդին։ Համաձայն գրառումների, Հակոբոսը վաղ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակված Առաքյալն էր։ Նա եղել է նաև Առաջին Նախագահության անդամ Պետրոսի և Հովհաննեսի հետ։

Ըստ Գործք 12.3 հատվածի, ո՞վ էր գոհ Հակոբոսի մահից։

«Հրեաները» բառը 3-րդ հատվածում վերաբերում է Երուսաղեմի ազդեցիկ հրեա ղեկավարներին, ովքեր հրահրել են Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հալածանքը։ Հերովդես Ագրիպպասը «ոգևորված էր համարվել ուղղափառ հրեա» (Աստվածաշնչի Բառարան, «Հերովդես») և ձգտում էր գոհացնել այս հրեա ղեկավարներին։ Կողմնացույցի X-ի կողքին գրեք. Եթե մենք ձգտում ենք գոհացնել ուրիշներին, այլ ոչ թե Աստծուն, ապա …

Ի՞նչ արեց Հերովդեսը, երբ տեսավ, որ Հակոբոսի սպանությունը գոհացրեց հրեա ղեկավարներին։ (Ուշադրություն դարձրեք, որ մի քառյակը կազմված էր չորս զինվորից)։

Հաշվի առնելով կողմնացույցի պատկերը և X-ը, Հերովդեսի ցանկությունը գոհացնել ուրիշներին Աստծո փոխարեն ինչպե՞ս ազդեց նրա կյանքի ուղղության վրա։

Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ կարող ենք մենք սովորել Հերովդեսի օրինակից, լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք ձգտում ենք գոհացնել ուրիշներին, այլ ոչ Աստծուն, ապա :

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Բացի Հերովդեսի օրինակից, որո՞նք են այն մի քանի օրինակները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է Աստծո փոխարեն ուրիշներին գոհացնելը մարդուն տանել դեպի մեղքը։

    2. Ի՞նչ կերպ կարող է ուրիշներին գոհացնելու ցանկությունը շեղել ձեզ դեպի Երկնային Հոր տանող ուղուց։ Ի՞նչ կանեք, որպեսզի դիմակայեք մեղքի մեջ ընկնելուն։

Խորհեք այն մասին, թե ինչպես կարող եք դուք թույլ տալ, որ ուրիշներին գոհացնելու ձեր ցանկությունը շեղի ձեզ դեպի Երկնային Հայրը տանող ուղուց։

Կարդացեք Գործք 12.5–6։ Ի՞նչ էին անում Եկեղեցու անդամներն այդ ժամանակ։

Կարդացեք Գործք 12.7–10։ Ի՞նչ արգելքների միջով անցավ Պետրոսն իր փախուստի ժամանակ։

Նկար
angel and Peter in prison

Աստծո հրեշտակը փրկեց Պետրոսին բանտից։

Կարդացեք Գործք 12.11–15 հատվածները։ Ե՞րբ Պետրոսը հասկացավ, որ տեղի ունեցածն իրականություն էր, այլ ոչ տեսիլք։

Ի՞նչ պատահեց, երբ Պետրոսը թակեց Մարիամի տան դարպասը։

Կարդացեք Գործք 12.16–17 հատվածները։ Պետրոսը ո՞ւմ երախտիքի խոսք հղեց բանտից իր փախուստի համար։

Կրկին նայեք Գործք 12.5 հատվածին, և մտածեք, թե այս հատվածն ինչպես է առնչվում բանտից Պետրոսի փախուստի հետ։

Ձեր կարծիքով, ի՞նչ է ենթադրում «անդադար աղօթք էր լինում» արտահայտությունը (Գործք 12.5) Եկեղեցու անդամների աղոթքների անկեղծության և եռանդի վերաբերյալ:

Այս պատմությունը պարզաբանում է այն ճշմարտությունը, որ մեր անկեղծ և ջերմեռանդ աղոթքները մեր և մյուսների կյանք հրավիրում են Աստծո հրաշքները և օրհնությունները։

Ի՞նչ է նշանակում աղոթել անկեղծ և ջերմեռանդ:

Այս սկզբունքը չի նշանակում, որ եթե մեր աղոթքներն անկեղծ և ջերմեռանդ են, մենք ինքնաբերաբար կստանանք այն, ինչի համար աղոթում ենք։ Աստծո հրաշքները և օրհնությունները ստանալու այլ նպաստող գործոնները ներառում են Աստծո կամքը և Նրա ժամանակը, ինչպես նաև անհատական ազատ կամքը։

Կարդացեք հետևյալ շարադրանքը, ուշադրություն դարձնելով, թե ինչքանով է կարևոր աղոթքը. «Աղոթքը այն գործողությունն է, որի միջոցով Հոր և զավակի կամքերը համահունչ են միմյանց հետ: Աղոթքի նպատակն է ոչ թե փոխել Աստծո կամքը, այլ ապահովել մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված արդեն պատրաստ է տալ միայն այն պայմանով, եթե մենք խնդրենք դրանք Նրանից: Մեզանից պահանջվում է կատարել որոշակի աշխատանք կամ ջանքեր գործադրել, նախքան մենք կկարողանանք ստանալ օրհնություններ: Աղոթքը աշխատանքի ձև և նշանակված միջոց է, որ ստանանք մեծագույն օրհնությունը» (Աստվածաշնչյան Բառարան, «Աղոթք»):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից երկուսին կամ բոլորին.

    1. Համաձայն Աստվածաշնչի Բառարանի այս շարադրանքի, ո՞րն է աղոթքի կարևոր նպատակը։

    2. Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ աղոթքի նպատակն է չփոխել Աստծո կամքը։

    3. Ե՞րբ է աղոթքը հրավիրել Աստծո հրաշքներին և օրհնություններին դեպի ձեր և ուրիշների կյանք, ում համար դուք աղոթել եք։

Խորհեք այն մասին, թե ում կամ ինչի համար կարող եք աղոթել։ Մտածեք, թե ինչպես կարող եք ավելի անկեղծ և ջերմեռանդ աղոթել, որպեսզի հրավիրեք այն օրհնությունները և հրաշքները, որոնք Աստված կամենում է շնորհել ձեզ և ուրիշներին։

Գործք 12.18–25

Հերովդեսը զարկվում է Աստծո հրեշտակի կողմից, և ավետարանը շարունակում է տարածվել

Գործք 12.18–25 հատվածներն արձանագրում են, որ Հերովդեսն իմացավ Պետրոսի փախուստի մասին և մահապատժի ենթարկեց այն պահակներին, ովքեր, նրա կարծիքով, պատասխանատու էին Պետրոսի փախուստի համար։ Այս հատվածներից մենք տեղեկանում ենք նաև, որ Հերովդեսը ելույթ ունեցավ ժողովրդի առաջ, որը գովասանք էր թափում նրա վրա և ասում, որ նա Աստծո պես էր խոսում։ Քանի որ Հերովդեսը փառք չտվեց Աստծուն, հրեշտակը զարկեց նրան հիվանդությամբ և նա մահացավ։

Կարևոր է հասկանալ, որ ամբարիշտների պատիժն Աստծո ձեռքով տեղի է ունենում Նրա կամքի և ժամանակի համաձայն։ Ոչ բոլոր ամբարիշտ մարդիկ են պատժվում անմիջապես (տես Ալմա 14.10–11

Ըստ Գործք 12.24 հատվածի, ի՞նչ է պատահել Եկեղեցու միսիոներական աշխատանքի հետ, չնայած այն հալածանքին, որին դիմակայել են Եկեղեցու անդամները։

Վերընթերցեք այս դասին սովորած ճշմարտությունները և խորհրդածեք, թե ինչպես կկիրառեք դրանք ձեր կյանքում։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք.

    Ես ուսումնասիրեցի Գործք 10–12 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.