Գրադարան
Մաս 19, Օր 3. Գործք 16–17


Մաս 19. Օր 3

Գործք 16–17

Նախաբան

Սուրբ Հոգին առաջնորդեց Պողոսին և նրա ընկերակիցներին, որ քարոզեն ավետարանը Մակեդոնիայում (հյուսիսային Հունաստան)։ Երբ Պողոսը աղախնի միջից դուրս քշեց չար հոգուն, Պողոսն ու Շիղան ծեծվեցին և բանտարկվեցին։ Այդ գիշերը նրանք զարմանահրաշ կերպով ազատվեցին բանտից, որից հետո նրանք մկրտեցին բանտապահին և նրա ընտանիքին։ Պողոսն ու Շիղան ուսուցանեցին ավետարանը նաև Թեսաղոնիկեում և Բերիայում։ Այս քաղաքներում անհավատների կողմից հալածանքը ստիպեց Պողոսին փախչել Աթենք, որտեղ Արիսպագոսում նա ուսուցանեց ժողովրդին Աստծո ճշմարիտ բնույթի մասին։

Գործք 16.1–15

Պողոսը և նրա ընկերակիցները քարոզում են ավետարանը Մակեդոնիայում

Հուշումը վերաբերում է Սուրբ Հոգուց ստացած զգացումներին կամ տպավորություններին՝ որևէ բան ասելու կամ անելու համար։

Նկար
President Thomas S. Monson

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը պատմել է իր ունեցած մի փորձառության մասին, երբ նա հետևեց հուշմանը, որ գնար և քահանայական օրհնություն տար հիվանդանոցում գտնվող ընկերոջը։ Արդյունքում նրա ընկերոջ կյանքը փրկվեց։ Նախագահ Մոնսոնը ասել է, որ այդ օրը ինքը սովորեց հետևյալ դասը. «Երբեք, երբեք, երբեք մի՜ հետաձգեք հուշումը» (“The Spirit Giveth Life,” Ensign, June 1997, 5)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Երբեք մի հետաձգեք արձագանքել Տիրոջից եկող հուշումին։ Այդ շարադրանքի տաք գրեք Սուրբ Հոգու հուշումներին շարունակ ականջ դնելուց եկող հնարավոր դրական հետևանքների մասին։

Երբ ուսումնասիրեք Գործք 16 գլուխը, հայտնաբերեք այն սկզբունքը, որը կարող է օգնել ձեզ ավելի հասկանալ Սուրբ Հոգու հուշումներին շարունակ ականջ դնելու կարևորությունը։

Գործք 16.1–5 հատվածներում մենք կարդում ենք, որ Պողոսը, Շիղան ու Տիմոթեոսը ճամփորդեցին Եկեղեցու տարբեր ճյուղեր, որ հայտարարեին Երուսաղեմում կայացած Եկեղեցու ղեկավարների որոշումների մասին, որոնք ազդեցություն էին ունենալու ողջ Եկեղեցու վրա և ամրացնելու Եկեղեցու անդամների հավատը։

Ընթերցեք Գործք 16.6–10 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Պողոսը և նրա ընկերակիցները, որոնց թվում հավանաբար եղել է Ղուկասը, գիտեին, թե ուր գնալ ճամփորդելու ժամանակ։ Դուք գուցե կամենաք անդրադառնալ Աստվածաշնչյան քարտեզներին, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», այն տարածքների համար, որտեղ ճամփորդել է Պողոսը։

Ուշադրություն դարձրեք Գործք 16.10 հատվածին, որ Պողոսը և նրա ընկերակիցները հնազանդվեցին Հոգուն և «շուտով» արձագանքեցին Պողոսի ստացած տեսիլքին։

Մենք կարդում ենք Գործք 16.11–13 հատվածներում, որ Պողոսն ու Շիղան ճամփորդեցին Տրովադայից՝ հասնելով Փիլիպպե, Մակեդոնիայի մի քաղաք։ Հանգստյան օրը նրանք դուրս եկան քաղաքից աղոթելու գետափի մոտ և սկսեցին խոսել այնտեղ հավաքված կանանց հետ։

Նկար
Lydia, with fabric and dye pot

«Լիդիա՝ ծիրանավաճառ» (Գործք 16.14)

Կարդացեք Գործք 16.14–15, հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Լիդիա անունով մի կին արձագանքեց Պողոսի ուսմունքներին։ «Լիդիա՝ ծիրանավաճառ» արտահայտությունը 14-րդ հատվածում վերաբերում է այն փաստին, որ Լիդիան վաճառել է ծիրանի, որը շատ թանկ էր և, հավանաբար, նշանակում էր, որ նա հարուստ և ազդեցիկ կին է եղել։ Մտիկ անէ արտահայտությունը նշանակում է, որ նա ուշադրություն դարձրեց կամ ականջ դրեց Պողոսի խոսքերին։

Ո՞ր արտահայտություններն են Գործք 16.14 հատվածում ցույց տալիս, որ Լիդիան պատրաստ էր ընդունել ավետարանը։

Պողոսի փորձառությունից մենք կարող ենք սովորել, որ երբ հետևենք Աստծուց մեզ տրվող հայտնությանը, մենք կարող ենք ուղղորդվել դեպի նրանց, ովքեր պատրաստ են ընդունել ավետարանը։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը և նշեք, թե ինչ է նա ասել, որ մենք պիտի անենք, որպեսզի առաջնորդվենք դեպի նրանց, ովքեր պատրաստ են ընդունելու ավետարանը.

Նկար
Elder Dallin H. Oaks

«Մենք պիտի աղոթենք Տիրոջ օգնության և առաջնորդությունների համար, որպեսզի գործիքներ լինենք Նրա ձեռքերում այն մեկի համար, ով պատրաստ է հիմա՝ մեկը, ում Նա կկամենար, որ մենք օգնենք այսօր։ Ապա, մենք պիտի աչալուրջ լինենք, որպեսզի լսենք և ականջ դնենք Նրա Հոգու հուշումներին մեր առաջընթացի մեջ։

«Այդ հուշումները կգան։ Մենք գիտենք անհամար անձնական վկայություններից, որ Իր ձևով և Իր ժամանակին Տերը պատրաստում է մարդկանց ընդունել Իր ավետարանը։ Այսպիսի մարդիկ փնտրում են, և երբ մենք ջանք ենք թափում, որ գտնենք նրանց, Տերը կպատասխանի նրանց աղոթքներին՝ մեր աղոթքներին պատասխանելու միջոցով։ Նա կհուշի և կառաջնորդի նրանց, ովքեր ցանկանում են և անկեղծ փնտրում առաջնորդություն՝ ինչպես, որտեղ, և ում հետ Նրա ավետարանով կիսվելու գործում» (“Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)։

  1. Խորհրդածեք մի դեպքի մասին, երբ դուք կամ ձեր ծանոթը ականջ դրեց Սուրբ Հոգու հուշումներին և գտավ ինչ-որ մեկին, ով պատրաստ էր ընդունելու ավետարանը, կամ երբ ինչ-որ մեկը հետևեց Սուրբ Հոգու հուշումներին, որ գտնի ձեզ, երբ դուք պատրաստ էիք ընդունել ավետարանը։ Այդ փորձառությունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Ձգտեք հետևել Երեց Օուքսի տված խորհուրդին՝ աղոթելով Տիրոջ օգնության համար և ապա հետևելով Հոգու հուշումներին, որ կիսվեք ավետարանով ձեր շրջապատի մարդկանց հետ։

Գործք 16.16–40

Պողոսն ու Շիղան բանտարկվում են, իսկ հետո ազատվում

Ընթերցեք Գործք 16.16–18 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Պողոսը, երբ նրան հանդիպեց մի «աղախին» (Գործք 16.16) կամ սպասավոր աղջիկ, ով չար հոգի ուներ։ Գուշակումը ( Գործք 16.16) հատվածի «հարցուկ ոգի» արտահայտությունը «որևէ սնահավատ եղանակ է, որով փորձում են բացահայտել ապագա իրադարձությունների ընթացքը։ Այսպիսի սովորույթներ առկա են եղել բոլոր ազգերի մոտ և բոլոր դարաշրջաններում. դրանք հաճախ են դատապարտվել սուրբ գրությունում» (Bible Dictionary, “Divination”):

Կարդացեք Գործք 16.19–21 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե սպասավոր աղջկա տերերն ինչպես արձագանքեցին Պողոսի արարքներին։

Ըստ Գործք 16.19, ինչո՞ւ նրանք բորբոքվեցին։

Գործք 16.22–24 հատվածներից մենք սովորում ենք, որ բազմությունը և տեղական իշխանությունները պատվիրեցին ծեծել և բանտարկել Պողոսին ու Շիղային։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը։ Կարդացեք այդ աղյուսակում նշված սուրբ գրությունների հատվածները և ձեր սեփական աղյուսակում նկարեք մի հասարակ պատկեր, որը կներկայացնի յուրաքանչյուր հատվածում նկարագրվող բովանդակությունը։

    Գործք 16.25


    Գործք 16.26


    Գործք 16.27–28


    Գործք 16.29–30


    Գործք 16.31–32


    Գործք 16.33–34


Ուշադրություն դարձրեք Գործք 16.31 հատվածին, թե ինչպես Պողոսն ու Շիղան պատասխանեցին բանտապահի հարցին. «Տէրեր, ես ի՞նչ պէտք է անեմ որ փրկուիմ»։ (Գործք 16.30)։ Այնուհետև ի՞նչարեց բանտապահն իր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ ցույց տալու համար։

Բանտապահին տրված Պողոսի ուսմունքներից մենք սովորում ենք, որ փրկությունը պահանջում է հավատալ Հիսուս Քրիստոսին, և մկրտվելով, մենք դրսևորում ենք մեր հավատքը Նրա հանդեպ։

Փրկությունը նշանակում է «թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահից փրկվելը» (Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Փրկություն», scriptures.lds.org)։ Մեր մկրտությունն ինչպե՞ս է ցույց տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը:

Բացի մկրտվելուց, ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք ցույց տալ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատը։

Գործք 16.35–40 հատվածներից մենք սովորում ենք, որ դատավորները փոխանցեցին բանտապահին, որ ազատ արձակի Պողոսին ու Շիղային։ Պողոսը հրաժարվեց գնալ, որովհետև նա գիտեր իր իրավունքները որպես Հռոմի քաղաքացի, և որ նրանց վերաբերմունքն իր հանդեպ անարդար էր։ Նախքան դատավարությունը Հռոմի քաղաքացուն ծեծելը անօրինական էր։ Երբ դատավորներն իմացան, որ Պողոսն ու Շիղան հռոմեացիներ էին, նրանք վախեցան։ Դատավորները եկան բանտ, ազատեցին Պողոսին ու Շիղային և խնդրեցին նրանց հեռանալ քաղաքից։

Գործք 17.1–15

Մի քանի հրեաներ Թեսաղոնիկեում փորձում են խանգարել Պողոսին քարոզել ավետարանը

Մտածեք այն խորհուրդի մասին, որը կտայիք անհատներին հետևյալ իրավիճակներում.

  • Մի երիտասարդ տղա, ով Եկեղեցու անդամ է, լսում է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամին, ով խոսում է Երկնային Հոր ծրագրում ամուսնության և ընտանիքի կարևորության վերաբերյալ։ Երիտասարդ տղայի մի քանի ընկերներ արտահայտում են իրենց անհամաձայնությունը Առաքյալի ուսմունքների նկատմամբ։ Երիտասարդ տղան ցանկանում է իմանալ, թե արդյոք Առաքյալի ուսմունքները ճշմարիտ են։

  • Երիտասարդ կինը հարցականի տակ է դնում Հանգստության օրվա սուրբ պահելու կարևորությունը: Նրա ընկերներից շատերը կիրակի օրերը հավաքվում են միասին, որպեսզի գնան գնումներ անելու, դրսում սնվելու կամ կինոթատրոն։ Նրա մայրը բացատրում է այն օրհնությունները, որոնք գալիս են կիրակի օրն Աստծուն մեծարելուց, բայց այդ երիտասարդ կինը դեռ մաքառում է այն համոզման դեմ, որ Հանգստության օրվա սուրբ պահելը կարևոր է։

Փնտրեք սկզբունքներ, երբ ուսումնասիրեք Գործք 17 գլուխը, որոնք կօգնեն ձեզ իմանալ Տիրոջ ծառաներից ստացած ուղերձների ճշմարտացիությունը։

Գործք 17.1 հատվածում սովորում ենք, որ Պողոսն ու Շիղան ճամփորդեցին Թեսաղոնիկե, որտեղ նրանք ուսուցանեցին հրեաների ժողովարանում։

Կարդացեք Գործք 17.2–3 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր Պողոսը մի ժամանակ ուսուցանել հրեաներին այն մասին, որ Հիսուսը եղել է Քրիստոսը՝ Մեսիան։

Առաջներին դնում արտահայտությունը 3-րդ հատվածում նշանակում է՝ հայտարարում կամ պնդում։ Պողոսն օգտագործել է հատվածներ սուրբ գրություններից որպես ապացույց՝ իր վկայությունը հաստատելու համար, որ Հիսուսը Քրիստոսն է:

Կարդացեք Գործք 17.4–5 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Թեսաղոնիկեի ժողովուրդն ինչպես արձագանքեց Պողոսի ուսմունքներին։ Միացան բառը 4-րդ հատվածում նշանակում է՝ հավաքվեցին նրանց հետ, իսկ անպիտան բառը 5-րդ հատվածում նշանակում է՝ ամբարիշտ կամ չար։

Գործք 17.6–9 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ անհավատների ամբոխը փորձեց գտնել Պողոսին ու Շիղային, բայց երբ չկարողացան գտնել նրանց , ամբոխը վերցրեց մի քանի հավատացյալների և գնաց Թեսաղոնիկեի կառավարիչների մոտ և պնդեց, որ Պողոսի ուսմունքները սպառնում էին Կեսարի իշխանությանը։

Կարդացեք Գործք 17.10–12 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ուր փախան Պողոսն ու Շիղան, և այնտեղի հրեաներն ինչպես արձագանքեցին Պողոսի ուսմունքներին։

Կարող եք նշել Գործք 17.11 հատվածում, թե ինչ արեց ժողովուրդը, որը հանգեցրեց Պողոսի ուսմունքների հանդեպ նրանց հավատին։ Ապա ավարտեք հետևյալ հավասարումը ձեր նշված գործողություններով.

__________________________ + _____________________________ = Հավատ

Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նշանակում «խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին» (Գործք 17.11), պատկերացրեք, թե ինչի է նման, երբ որևէ մեկը պատրաստ է բռնել գնդակը։ Այժմ պատկերացրեք, թե ինչի է նման, եթե որևէ մեկը պատրաստ չէ բռնել գնդակը։ Ինչի՞ է նման , երբ որևէ մեկը պատրաստ է ընդունել Աստծո ծառաների խոսքերը։ Ինչի՞ է նման, եթե որևէ մեկը պատրաստ չէ ընդունել Աստծո ծառաների խոսքերը։

Նա, ով ընդունում է խոսքը բոլոր հոժարությամբ, խոնարհ է, համբերատար և կամենում է հետևել Տիրոջ կամքին` սովորելով այն (տես Մոսիա 3.19):

Գործք 17.10–12 հատվածներից մենք սովորում ենք, որ եթե ընդունենք Աստծո ծառաների խոսքերը բոլոր հոժարությամբ և քննենք սուրբ գրություններն ամեն օր, նրանց խոսքերի հանդեպ մեր հավատը կամրանա։

  1. Վերանայեք այս բաժնի սկզբում նկարագրված իրավիճակները և ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգնել մարդկանց այս իրավիճակներում։

    2. Ինչպե՞ս կարող է սովորելու պատրաստակամությունը օգնել ճշմարտությանը հավատալու մեր ունակությանը։

    3. Ի՞նչ կերպ կարող է ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը ազդել ճշմարտությանը հավատալու մեր ունակության վրա։

Մտածեք այն դեպքերի մասին, երբ ականատես եք եղել այս սկզբունքի ճշմարտացիությանը։ Գուցե ցանկանաք կիսվել ձեր փորձառություններով ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ:

Գործք 17.13–15 հատվածներում մենք իմանում ենք, որ երբ Թեսաղոնիկեի հրեաները լսեցին, որ Պողոսը քարոզում էր Բերիայում, նրանք գնացին Բերիա, որպեսզի բարկացնեն այնտեղի ժողովրդին։ Պողոսը կրկին ստիպված եղավ փախչել և, հետևաբար, նա ուղևորվեց Աթենք։

Գործք 17.16–34

Պողոսը քարոզում է Արիսպագոսում

Նկար
Paul teaching

Պողոսն ուսուցանեց Արիսպագոսում։

Գործք 17.16–34 հատվածներում մենք տեղեկանում ենք, որ Աթենքում Պողոսը նկատեց մի զոհասեղան, որի վրա մակագրված էր «ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ» գրությունը (Գործք 17.23)։ Պողոսն ապա ուսուցանեց Աթենքի բնակիչներին ճշմարիտ Աստծո՝ Երկնային Հոր բնույթի մասին, այն Աստծուն, ում նրանք չգիտեին։

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարությունների տակ.

    Ես ուսումնասիրեցի Գործք 16–17 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.