Գրադարան
Մաս 19, Օր 1. Գործք 13–14


Մաս 19. Օր 1

Գործք 13–14

Նախաբան

Պողոսը (նախկինում` Սողոսը) մեկնեց իր առաջին միսիոներական ճանապարհորդությանը իր ընկերակից Բառնաբասի հետ։ Նրանք քարոզեցին ավետարանը և հիմնադրեցին Եկեղեցու ճյուղեր շարունակվող հալածանքի մեջ։ Երբ հրեաները հրաժարվեցին ընդունել Աստծո խոսքը , Պողոսն ու Բառնաբասը կենտրոնացան հեթանոսներին քարոզելու վրա։

Գործք 13.1–13

Պողոսն ու Բառնաբասը մեկնում են միսիոներական ճանապարհորդության և կշտամբում կեղծ մարգարեին

Հետևյալ սանդղակը ներկայացնում է դիմադրության այն չափը, որին մարդը կարող է բախվել՝ փորձելով ապրել ավետարանով։ Սանդղակի մի ծայրը ներկայանում է առանց ընդդիմության, իսկ մյուսը՝ ներկայացնում է հարատև ընդդիմություն։

Նկար
opposition continuum

Գրեք Մովսես անունը սանդղակի այն հատվածում, որը, ձեր կարծիքով, ներկայացնում է հակադրության այն մակարդակը, որին բախվեց Մովսեսը։ Արեք նույնը Ջոզեֆ Սմիթի և Նեփիի համար։ Հիմնվելով այն ընդդիմության վրա, որին հանդիպել եք, երբ ճիգ եք գործադրել ավետարանով ապրելու համար, որտե՞ղ կգրեիք ձեր անունը այդ սանդղակի վրա։

Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտները բախվելու են ընդդիմության իրենց կյանքի տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակներում։ Գործք 13–14 գլուխներն ուսումնասիրելիս, փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն ուղղորդել ձեզ, երբ բախվեեք ընդդիմության արդարակյաց ապրելու ձեր ջանքերում։

Գործք 13.1–2 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ երբ որոշ մարգարեներ և ուսուցիչներ հավաքվեցին Անտիոքում, նրանք Սուրբ Հոգուց առաջնորդություն ստացան, որ Սողոսը և Բառնաբասը պետք է կանչվեն միասին քարոզելու ավետարանը։

Նախքան այս առաքելության կանչը, Պողոսը իր դարձի գալուց ի վեր սովորել էր Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Գաղատացիս 1.17–18) և ապա ուսուցանել և քարոզել ավետարանը Դամասկոսում, Երուսաղեմում, Տարսոնում, Կիլիկիայում և Անտիոքում (տես Աստվածաշնչի Բառարան,«Պողոս»)։ Բառնաբասը մի հրեա էր Կիպրոսից, ով դարձի էր եկել դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Գործք 4.36

Գործք 13.3–6 հատվածներում մենք սովորում ենք, որ իրենց միսիայի համար ձեռնադրվելուց հետո, Սողոսն ու Բառնաբասը Անտիոքից ճամփորդեցին Կիպրոս կղզի և քարոզեցին Սաղամինա քաղաքի ժողովարանում։ Այնտեղից նրանք ճամփորդեցին կղզու մյուս կողմը՝ դեպի Պափոս քաղաքը։

Նկար
map, Paul’s first missionary journey

Պողոսի առաջին միսիոներական ճամփորդությունը (տես Գործք 13–14

Ընթերցեք Գործք 13.6–8 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ Սողոսն ու Բառնաբասը ժամանեցին Պափոս։

Կարդացեք Գործք 13.9–12, հայտնաբերելով, թե ինչ պատահեց մոգ և կեղծ մարգարե Եղիմայի հետ (ում անունը Բարեյեսու էր Գործք 13.6)։ Կարող եք նշել 12-րդ հատվածում, թե Աստծո զորությանը ականատես լինելը ինչպիսի ազդեցություն ունեցավ հռոմեական փոխանորդ բդեշխ Սերգիոս Պողոսի վրա։

Մի սկզբունք կարող ենք սովորել Գործք 13.9–12 հատվածներից, որ Աստծո զորությունը շատ ավելի մեծ է, քան դևի զորությունը։ Կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրություններում այս հատվածների կողքին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալին.

    1. Աստծո զորությունը շատ ավելի մեծ է, քան դևի զորությունը. սա ինչպես կարող է օգնել ձեզ, երբ ընդդիմության եք բախվում ձեր կյանքում։

    2. Նշեք երկու կամ երեք իրավիճակներ, որոնցում այս սկզբունքի հիշեցումը կարող է օգնել ձեզ։

Ուշադրություն դարձրեք, որ Գործք 13.9 հատվածը ցույց է տալիս այն անցումը, երբ Սողոսը սկսեց կոչվել Պողոս սուրբ գրություններում (տես Գործք 13.13

Գործք 13.14–43

Պողոսը պատմում է իսրայելացիների պատմությունը և վկայում, որ Հիսուս Քրիստոսը եկավ Աստծո խոստումներն ի կատար ածելու։

Նկար
eraser on pencil

Մտածեք ձեր կատարած որևէ սխալի մասին, որը կցանկանայիք ջնջել, եթե կարողանայիք հետ գնալ։ Երբեմն այն դիմադրությունը, որին մենք բախվում ենք, ի հայտ է գալիս մեր իսկ մեղսավոր ընտրությունների պատճառով։ Գործք 13.14–43 հատվածներն ուսումնասիրելիս հայտնաբերեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեզ հաղթահարել հակադրության այս տեսակը։

Գործք 13.14–37 հատվածներն արձանագրում են, որ Պողոսն ու Բառնաբասը մեկնեցին Կիպրոսից և նավարկեցին դեպի Պամփիլիա, որը գտնվել է մերօրյա Թուրքիայի հարավային ծովափին։ Ինչ-որ անորոշ պատճառով նրանց ուղեկիցներից մեկը՝ Հովհաննես Մարկոսը, որոշեց լքել նրանց և վերադառնալ տուն։ Շաբաթ օրը Պիսիդիայի Անտիոքում, Պողոսը կանգնեց ժողովարանում մարդկանց առաջ և խոսեց իսրայելացիների պատմության մասին, այդ թվում անդրադառնալով Եգիպտոսի գերությանը, խոստացված երկիրը ստանալուն, Աստծո կողմից Դավիթ թագավորին կանչելուն և Փրկիչի գալուստին՝ Դավիթի սերնդի միջոցով։ Հետո Պողոսն ուսուցանեց Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին։

Կարդացեք Գործք 13.32–33 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող եք նշել ձեր սուրբ գրություններում, թե ինչ է նա ուսուցանել Փրկիչի վերաբերյալ:

Կարդացեք Գործք 13.38–39 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչօրհնություն կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ։

Գործք 13.38–39 հատվածներից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Մեր մեղքերը կարող են ներվել և մենք կարող ենք արդարանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ:

Արդարանալ բառը, ինչպես այն օգտագործված է 39-րդ հատվածում, նշանակում է «ազատվել մեղքի համար տրվող պատժից և ճանաչվել անմեղ» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Արդարացում, Արդարացնել»,scriptures.lds.org): Երբ մարդն արդարանում է Հիսուս Քրիստոսի Քավությամբ, նրա հարաբերությունը Աստծո հետ կրկին նորոգվում է։

Նկար
Elder D. Todd Christofferson

Երբ կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուսուցանածը, թե ինչ է նշանակում արդարանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ, նշեք այն օրհնությունները, որոնք, ըստ նրա, գալիս են ապաշխարությամբ. «Հիսուս Քրիստոսը տառապանք կրեց և զոհեց Իր կյանքը մեղքը քավելու համար։ Նրա Քավության զորությունը մեր միջից կարող է ջնջել մեղքի ազդեցությունը: Երբ մենք ապաշխարում ենք, Նրա քավիչ ողորմածությունը արդարացնում և մաքրագործում է մեզ (տես 3 Նեփի 27.16–20): Դա նման է նրան, որ մենք դիմադրություն ցույց տանք, անձնատուր չլինենք փորձությանը» (“That They May Be One in Us,” Ensign or Liahona, Nov. 2002, 71)։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ներվեն մեր մեղքերը և արդարանանք Հիսուս Քրիստոսի Քավությամբ:

    2. Ովքե՞ր են սուրբ գրություններում Հիսուս Քրիստոսի Քավությամբ արդարացված և իրենց մեղքերը ներված մի քանի մարդիկ։

Եթե դուք ունեք Եկեղեցու օրհներգերի գիրքը, երգեք կամ կարդացեք «Ես մնում եմ զարմացած» օրհներգի առաջին երկու տունը (Օրհներգեր, հմր. 20)։ Երբ երգեք կամ կարդաք, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է օրհներգի գրողն արտահայտել իր երախտագիտությունը Փրկիչի Քավության և ներման համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ զգացումներ եք ունենում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ մտածում եք, թե Նրա Քավությունն ինչպե՞ս է հնարավոր է դարձնում, որ ձեր մեղքերը ներվեն։

Խնդրում ենք հետևել այնհուշումների, որոնք դուք, հնարավոր է, ստացել եք Սուրբ Հոգուց՝ օգնելու ձեզ ներում և արդարացում ստանալ Հիսուս Քրիստոսի Քավությամբ։

Գործք 13.40–43 հատվածները պարզաբանում են, որ Պողոսի քարոզից հետո, շատ հեթանոսներ խնդրեցին նրան կրկին ուսուցանել հաջորդ Հանգստության օրը։

Գործք 13.44–52

Պողոսն ու Բառնաբասը համարձակ ուսուցանում են` չնայած ավելի մեծ հալածանքին

Հաջորդ Հանգստության օրը համարյա ողջ քաղաքը եկավ լսելու Պողոսի ու Բառնաբասի ուսուցումը։

Կարդացեք Գործք 13.44–52 հատվածները, համեմատելով հրեաների և հեթանոսների վերաբերմունքը և արարքները, երբ նրանք եկան լսելու Պողոսի ու Բառնաբասի խոսքերը։ Այն «բարեպաշտ եւ պատուաւոր կանայք», որոնք նշված են 50-րդ հատվածում, եղել են շատ հարգված անձինք իրենց համայնքում։

Ուշադրություն դարձրեք, որ Գործք 13.48 հատվածի՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը հստակեցնում է, որ «բոլորը, ովքեր հավատացին, կարգվեցին դեպի հավերժական կյանք» (Joseph Smith Translation, Acts 13:48 [in Acts 13:48, footnote a])։ Կարգվեցին բառն այս հատվածում կարող է նշանակել, որ նրանք դարձի եկան և արեցին անհրաժեշտ քայլերը հավերժական կյանք ստանալու համար։ Այդ քայլերը ներառում են մկրտություն, Սուրբ Հոգու պարգևի ստացում, հնազանդություն և համբերություն հավատքով մինչև վերջ։

Գործք 14

Պողոսն ու Բառնաբասը հրաշքներ են գործում անընդհատ հալածանքի մեջ ավետարանը քարոզելիս

Նկար
young woman looking down

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը թույլ տալիս, որ լավ մարդիկ ենթարկվեն դժվար փորձությունների։

Երբ ուսումնասիրեք Գործք 14 գլուխը, փնտրեք այն սկզբունքը, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես պատասխանել այս հարցին։

Գործք 14.1–21 հատվածները նկարագրում են Պողոսի ու Բառնաբասի ձախորդություններից մի քանիսը, որոնք նրանք համբերությամբ տարել են՝ շարունակելով քարոզել։ Կարդացեք հետևյալ հատվածները, հայտնաբերելով, թե ինչպիսի ձախորդությունների են բախվել միսիոներները և նշեք դրանք ձեր սուրբ գրություններում.

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Եթե դուք լինեիք Պողոսի ու Բառնաբասի հետ այս դժվարությունների ժամանակ, ի՞նչ մտքեր կունենայիք։

Կարդացեք Գործք 14.22 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը նեղությունների վերաբերյալ։

Այս հատվածից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Եթե հավատարմությամբ անցնենք ձախորդությունների միջով, մենք պատրաստ կլինենք մտնելու սելեստիալ արքայությունը:

Խորհրդածեք այն օրհնությունների մասին, որոնք եկել են ձեզ և ձեր ծանոթ մարդկանց, երբ հավատարմությամբ անցնել եք նեղությունների միջով։ Ձեր կարծիքով, փորձությունները հավատարմությամբ տանելն ինչպե՞ս կարող է պատրաստել մեզ երկնքի արքայության համար։

Եթե ունեք ինտերնետ, դիտեք Մորմոնական ուղերձների “The Refiner’s Fire” (5:02) տեսանյութը, որը մատչելի է LDS.org կայքում։ Տեսանյութը դիտելիս փնտրեք օրհնությունների տեսակները, որոնք կարող են գալ ձախորդություններըհավատարմությամբտանելուց։

Երբ ուսումնասիրեք Գործք 13–14 գլուխները, ձեր սովորածի համաձայն ընտրեք մի սկզբունք, որն ամենից շատ կօգնի ձեզ դժվարությունների ժամանակ։ Գրեք ձեր ընտրած սկզբունքը փոքր նշումների քարտի կամ թերթիկի վրա։ Կարող եք տեղադրել այն հաճախ աչքի ընկնող տեղում (հայելի, ձեր դպրոցի պահարան կամ մի այլ տեղ, որը հաճախ տեսնում եք), որպեսզի ստանաք ուժ և ոգեշնչում ձախորդությունների հանդիպելիս։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Գործք 13–14 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.