Գրադարան
Մաս 17, Օր 3. Գործք 2


Մաս 17. Օր 3

Գործք 2

Նախաբան

Պենտեկոստեի օրը աշակերտները լցված էին Սուրբ Հոգով և օրհնվեցին լեզուների պարգևով, երբ քարոզում էին ավետարանը։ Պետրոսը հայտարարեց, որ Հիսուսը «Տէր և Օծէալ» է (Գործք 2.36) և հրավիրեց ժողովրդին ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Այդ օրը շուրջ 3000 հոգի դարձի եկան և մկրտվեցին, և նրանք շարունակեցին հավատարիմ մնալ Եկեղեցուն։

Գործք 2.1–13

Պենտեկոստեի օրը Հիսուս Քրիստոսի աշակերտները լցվում են Սուրբ Հոգով։

Հիշեք եկեղեցում ելույթ ունենալու, որևէ դաս ուսուցանելու կամ ավետարանով որևէ մեկի հետ կիսվելու վերջին հնարավորություններից մեկը: Ի՞նչ դժվարություններ եք ունենում խոսելու, ուսուցանելու կամ ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայելու հետ կապված:

Գործք 2.1–13 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ, երբ անհանգիստ եք կամ վախ եք զգում խոսելու, ուսուցանելու և ուրիշներին վերականգնված ավետարանի մասին վկայելու համար։

Փրկիչի երկինք համբարձվելուց շուրջ մեկ շաբաթ հետո, շատ երկրներից հրեաներ եկան Երուսաղեմ մասնակցելու Պենտեկոստեի տոնին, երկրպագելու տաճարում և երախտագիտություն հայտնելու Տիրոջը։ «Որպես Մովսեսի օրենքի մի մաս, Պենտեկոստեի կամ երախայրիների տոնը նշվել է Զատիկից 50 օր հետո (Ղևտ. 23.16): Պենտեկոստեի տոնը նվիրված էր բերքահավաքին, և Հին Կտակարանում այն կոչվում է Բերքի տոն կամ Շաբաթների տոնը» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Պենտեկոստե,» scriptures.lds.org

Ընթերցեք Գործք 2.1–4 հատվածները` փնտրելով, թե Հիսուս Քրիստոսի աշակերտներն ինչ զգացին Պենտեկոստեի օրը։

Բառացիորեն ընդունված՝ «բաժանուած լեզուներ» արտահայտությունը վերաբերում է լեզուներին, որոնք բաժանված կամ ճյուղավորված են կամ ունեն կրակի բոցի տեսք։ Երբ Սուրբ Հոգին հեղվեց աշակերտների վրա, «բաժանուած լեզուներ ինչպէս կրակից» (Գործք 2.3) եղել են Հոգու ներկայության դրսևորում։

Հովհաննես Մկրտիչը Սուրբ Հոգու ընդունումը նմանեցրել էր «կրակով» մկրտությանը (Մատթեոս 3.11, Ղուկաս 3.16)։ Հին Իսրայելում կրակը հաճախ խորհրդանշել է Աստծո ներկայությունը։ Պենտեկոստեի օրը աստվածային կրակը նկարագրող «բաժանուած լեզուների» պատկերը խորհրդանշեց, որ աշակերտները ստացել էին Փրկիչի կողմից խոստացված Սուրբ Հոգու պարգևը (տես Գործք 1.8

Ընթերցեք Գործք 2.5–8 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով։ Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լինել այս իրադարձության ականատեսը։

Ուշադիր աչքի անցկացրեք Գործք 2.9–11 հատվածները և հաշվեք մարդկանց ու ազգությունների տարբեր խմբերը, ովքեր լսեցին աշակերտներին՝ Սուրբ Հոգու զորությամբ տարբեր լեզուներով խոսելիս։ Ուղեկցող քարտեզում գտեք նշված վայրերից մի քանիսը։

Նկար
map, eastern Mediterranean

Նկատեք, որ այս խմբերից յուրաքանչյուրը լսեց իրենց սեփական լեզվով քարոզվող «Աստուծոյ մեծամեծ բաները» (Գործք 2.11): Աշխարհի բոլոր մարդիկ ինչպես կարող են լսել իրենց սեփական լեզվով քարոզվող ավետարանի ճշմարտությունները։

Սուրբ Հոգով լցված լինելով,աշակերտները կարող էին կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտություններով ուրիշների հետ՝ նույնիսկ նրանց մայրենի լեզուներով, ում աշակերտները ուսուցանում էին։ Այս պատմությունից մենք կարող ենք սովորել մի ճշմարտություն. երբ մենք լցվում ենք Սուրբ Հոգով, Նա կօգնի մեզ ուսուցանել և վկայել ուրիշներին։

Այս ճշմարտության մի օրինակն այն է, որ Սուրբ Հոգին օգնում է մեզ ուսուցանել ավետարանը նրանց, ովքեր խոսում են օտար լեզուներով։

Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է նշանակում լցված լինել Սուրբ Հոգով, նայեք հետևյալ նկարին և պատկերացրեք, որ փորձում եք լցնել ջուրը բաժակների մեջ։ Նկատեք, թե ինչու է դժվար լինելու լցնել բաժակներից որևէ մեկը։

Նկար
drawing of cups

Խորհեք, թե ինչպես բաժակները կարող են նմանվել մարդկանց և ջուրը` Սուրբ Հոգուն։ Ի՞նչ են ներկայացնում բաժակները լցնելու խոչընդոտները։ Ինչպիսի՞ պահվածքը և վերաբերմունքը կարող են խանգարել մեզ լցվել Սուրբ Հոգով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Դուք ի՞նչ կարող եք անել, որ լցվեք Սուրբ Հոգով, որպեսզի Նա կարողանա օգնել ձեզ ուսուցանել և վկայել ուրիշներին։

    2. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել ձեզ ուսուցանել ավետարանը կամ կիսվել ձեր վկայությամբ ուրիշների հետ։

    3. Հաղորդության ընդունումը ինչպե՞ս է թույլ տալիս Սուրբ Հոգուն լինել մեզ հետ։

Գործք 2.12–13 հատվածներում մենք կարդում ենք, որ որոշ հրեաներ զարմացան իրենց լսածից, երբ աշակերտները խոսեցին տարբեր լեզուներով, մինչդեռ մյուսները ծաղրեցին նրանց՝ մեղադրելով չափից շատ գինի խմելու մեջ։

Գործք 2.14–47

Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանում է ժողովրդին, թե ինչպես ձեռք բերել փրկություն

Կարդացեք Գործք 2.14, ուշադրություն դարձնելով, թե ով սկսեց ուսուցանել բազմությանը։

Պատկերացրեք ձեզ Պետրոս Առաքյալի իրավիճակում՝ կանգնած բազմության առջև: Ավետարանի ինչպիսի՞ ճշմարտությունների մասին կուսուցանեիք և կվկայեիք: Ինչո՞ւ:

Ինչպես արձանագրված է Գործք 2.15–35 հատվածներում, Պետրոսը հայտարարեց, որ լեզուների պարգևը և Հոգու այլ դրսևորումները աշակերտների մոտ եղել են մարգարե Յովելի մարգարեության իրականացումներից և իմաստներից առնվազն մեկը (տես Յովել 2.28–32)։ Ապա Պետրոսը ուսուցանեց և վկայեց մարդկանց՝ կիրառելով Դավիթ թագավորի խոսքերից ու սաղմոսներից մի քանիսը։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, որ Յովել 2.28–32 հատվածները սուրբ գրության մի օրինակ է, որը կարող է ունենալ շատ իմաստներ և իրականացումներ.

Նկար
Elder Dallin H. Oaks

Շատ մարգարեություններ և վարդապետական հատվածներ սուրբ գրություններում ունեն բազում իմաստներ։ …

Բազմաթիվ իմաստների [մի] օրինակ Յովելի գրքում առնչվում է մարգարեության հետ , որ վերջին օրերին Տերը թափելու է իր հոգին ամեն մարմնի վրա, և մեր որդիներն ու մեր դուստրերը պիտի մարգարեանան (տես Յովել 2.28): Պենտեկոստեի օրը Պետրոս Առաքյալը հայտարարեց, որ իրադարձությունները, որոնց նրանք ականատես էին եղել, եղել են «Յովէլ մարգարէի ձեռովն ասուածը» (Գործք 2.16)։ Տասնութ դար հետո Մորոնի հրեշտակը մեջբերեց այս նույն մարգարեությունը և ասաց, որ «այն դեռ չի կատարվել, բայց շուտով կկատարվի» [Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.41]» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8)։

Թե Պետրոսը, թե Մորոնին ճիշտ ասացին, որ Յովելի մարգարեությունը ունեցել է նշանակություն, իրականացել և կիրառվել է Պենտեկոստեի օրվա և վերջին օրերի համար։

  1. Կարդացեք Գործք 2.22–24, 29–33, 36 հատվածները և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են այն ճշմարտություններից մի քանիսը, որոնք Պետրոսը ուսուցանեց և որոնց մասին վկայեց։

    2. Ի՞նչն է ամենաշատը ձեզ տպավորում հրեաներին ուղղված Պետրոսի վկայության մեջ։

Խորհեք, թե Պետրոսն ինչ ասաց և արեց այն գիշերը, երբ Փրկիչը ձերբակալվեց, երբ նրան հարցրեցին Հիսուսի հետ իր հարաբերության մասին (տես Ղուկաս 22.54–62

Մտածեք այն մասին, թե Պետրոսի խոսքերն ու գործերը Պենտեկոստեի օրը ինչպես են տարբերվում այն դեպքից, երբ նա երեք անգամ ուրացավ, որ ճանաչում էր Հիսուսին։ Ձեր կարծիքով, ի՞նչը ազդեց Պետրոսի այդ փոփոխության վրա:

Կարդացեք Գործք 2.37, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Պետրոսի խոսքերը ներգործեցին բազմության վրա։ (Գործք 2.36–38 սուրբ գրության սերտման հատվածներ են: Դուք կարող եք առանձնակի ձևով ընդգծել այն, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել):

Գործք 2.37 հատվածում ուշադրություն դարձրեք «իրանց սրտերումը զղջացին» արտահայտությանը: Զղջացին բառն այստեղ նշանակում է, որ ժողովուրդը զգաց տրտմություն և զղջում, որովհետև հրեաները՝ որպես ժողովուրդ և ազգ, խաչել էին իրենց Տեր Հիսուս Քրիստոսին։ Պենտեկոստեի օրը նրանց ուսուցանելիս Պետրոսը նկատի չուներ, որ տարբեր երկրներից եկած հրեաների խումբը հենց նրանք էին, ովքեր պատասխանատու էին Փրկիչի խաչելության համար։

Ըստ Գործք 2.37, ի՞նչ հարց տվեց ժողովուրդը: Խորհեք, թե ինչպես է այս հարցը բացահայտում, որ ժողովուրդը սկսում էր զգալ սրտի փոփոխություն:

Ընթերցեք Գործք 2.38–41 հատվածները` փնտրելով, թե Պետրոսը ինչ հորդորեց անել ժողովրդին։ Թիւր բառը նշանակում է ըմբոստ, խոտորյալ կամ ծռված։

Ըստ Գործք 2.41 հատվածի, ինչպե՞ս ժողովուրդը արձագանքեց Պետրոսի ուսմունքներին և ապաշխարելու ու մկրտվելու հրավերին։

Նկար
crowd at baptism in river

Շատերը ստացան ճշմարտությունը և մկրտվեցին։

Ընթերցեք Գործք 2.42–47 հատվածները` փնտրելով, թե Հիսուս Քրիստոսի ավետարանը ընդունած նորադարձներն ինչ արեցին Սուրբ Հոգու զորությամբ ճշմարտությունը ստանալուց և մկրտվելուց հետո։

Նրանց գործերն ինչպե՞ս ցույց տվեցին, որ իսկապես դարձի էին եկել։

«Հացի կտրելը» արտահայտությունը (Գործք 2.42) վերաբերում է հաղորդության արարողությանը մասնակցելուն, և «ամեն բան հասարակաց ունէին» արտահայտությունը (Գործք 2.44) վերաբերում է նվիրաբերման օրենքով ապրող Սրբերին, որը ներառել է նրանց մոտ աղքատների և կարիքավորների մասին հոգալը։

Հիշեք, որ նախքան նրանք կլսեին և կհետևեին Պետրոսի խոսքերին, այս հրեաները դեռ չէին ընդունել Հիսուսին որպես իրենց Փրկիչը, ոչ էլ հետևել էին Նրա ուսմունքներին։ Խորհեք, թե ինչքան շատ էին փոխվել այս մարդիկ։

Գործք 2.37–47 հատվածներից մենք կարող ենք սովորել մի սկզբունք. ստանալով Աստծո խոսքը Սուրբ Հոգու զորությամբ, մեր սրտերը կփոխվեն, և մենք դարձի կգանք դեպի Հիսուս Քրիստոսը։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ քայլերը․

    1. Գրեք, թե մարդը ինչ կարող է անել, որպեսզի ստանա Աստծո խոսքը Սուրբ Հոգու զորությամբ։

    2. Տվեք հետևյալ հարցը ընտանիքի անդամին, ընկերոջը կամ հարևանին և գրանցեք նրա պատասխանը (գուցե ցանկանաք գրանցել ձեր սեփական պատասխանն այս հարցին)։ Երբ դուք ջանքեր եք գործադրում սովորել և ապրել ավետարանի ճշմարտություններով, Հոգին ինչպե՞ս է օգնել ձեզ փոխվել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը։

  2. Մի քանի րոպե հատկացրեք խորհելու այն բանի մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ ընդունեք Աստծո խոսքերը և ուսմունքները Սուրբ Հոգու զորությամբ։ Ի՞նչ հատուկ փոփոխություններ կարող եք անել, երբ ձգտում եք գործել համաձայն ստացված հուշումների: Ձեր մտքերն ու զգացումները գրի առեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Նպատակ դրեք, թե այս շաբաթ ինչ եք անելու, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ ավելի լավ ընդունեք Աստծո խոսքերը և ուսմունքները։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Գործք 2․36–38

Կրկին կարդացեք Գործք 2.38 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ըստ Պետրոսի խոսքերի, մարդիկ ինչ օրհնություն կստանան իրենց մեղքերից ապաշխարելու և մկրտվելու արդունքում։

Այս հատվածից մենք սովորում ենք, որ երբ հավատ ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարում և մկրտվում ենք, մենք պատրաստ ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը։ Ինչպե՞ս են ապաշխարությունն ու մկրտությունը պատրաստում մարդուն ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ «սրբագործվ[ում ենք]՝ ընդունելով Սուրբ Հոգին» (3 Նեփի 27.20), և որ Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք մեր մեղքերի թողություն ստանալ (տես 2 Նեփի 31.17):

  1. Համեմատեք Գործք 2.36–38 հատվածները հավատո չորրորդ հանգանակի հետ: Գործք 2.36–39 հատվածներում նշեք բառերն ու արտահայտությունները, որոնք ներկայացնում կամ ուսուցանում են ավետարանի առաջին սկզբունքները և արարողությունները։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք Գործք 2.38 հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառերը (օրինակ՝ Պ է ն ա. Ա և ձ ա մ …)։ Ապա օգտվեք ձեր գրածից, որ օգնեք ձեզ մտապահել սուրբ գրության սերտման այդ հատվածը։ Կարդացեք հատվածը բարձրաձայն` մինչև կարողանաք այն անգիր ասել։ Պատկերացրեք, որ հրավիրում եք մեկին մկրտվել, որ նա կարողանա վայելել Սուրբ Հոգու պարգևն իր կյանքում։

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Գործք 2 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.