Գրադարան
Մաս 24. Օր 2. Բ Կորնթացիս 10–13


Մաս 24. Օր 2

Բ Կորնթացիս 10–13

Նախաբան

Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ Աստծո զավակները ներգրավված են հոգևոր պատերազմի մեջ: Նա պաշտպանել է իր կոչումն իր ընդդիմախոսների դեմ: Նա պատմել է, թե ինչպես է հափշտակվել երրորդ երկինք և նկարագրել է, թե իր թուլություններն ինչպես են օրհնություն դարձել իր համար: Իր նամակի վերջում Պողոսը Կորնթոսի սրբերին հորդորել է իրենց կյանքը քննել և հավատքում մնալ:

Բ Կորնթացիս 10–11

Պողոսը գրում է հոգևոր պատերազմի, Սատանայի խաբեությունների և սեփական փորձությունների մասին:

Նկար
WAR

Ի՞նչ մտքեր են ձեր մոտ առաջանում, երբ արտասանում եք պատերազմ բառը:

Մտածեք, թե ինչ իմաստով ենք մենք Սատանայի դեմ պատերամզի մեջ: Թվեք այդ հոգևոր պատերազմի ամենադժվար ճակատամարտերից մի քանիսը:

Կարդացեք Բ Կորնթացիս 10.3–6, պարզելով, թե ըստ Պողոս Առաքյալի ուսուցանածի՝ ի՞նչ պետք է մենք անենք, որ հաջողակ լինենք Սատանայի դեմ պայքարում:

«Գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար» արտահայտությունը (Բ Կորնթացիս 10.5) նշանակում է կառավարել մեր մտքերը, այդ թվում ոչ պատշաճ մտքերից խուսափելը և բարի, վեհացնող բաների վրա կենտրոնանալը: 5-րդ հատվածից կարող ենք սովորել, որ մեր մտքերը կառավարելով ու Հիսուս Քրիստոսին հնազանդեցնելով, մենք ավելի հաջողակ կլինենք Սատանայի դեմ պատերազմում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Նշեք մի քանի քայլեր, որոնք կարող են օգնել մեզ, որ մեր մտքերը կառավարենք: (Օգտակար մտքերի համար տես Ալմա 37.36, ՎևՈւ 121.45, և Առաջին Նախագահության ներածական խոսք, Հիմներ [էջ x]:)

    2. Ի՞նչ օրհնություններ եք զգացել, երբ ձեր մտքերը կառավարելով, հնազանդեցրել եք Փրկչին:

Մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր մտքերը Փրկչին հնազանդեցնելու համար: Որոշ մարդիկ օգտակար են համարում աղոթելը, սուրբ գրություններ կարդալը կամ մտապահելը և օրհներգեր երգելը:

Բ Կորնթացիս 10.7–18 հատվածներում տեղեկանում ենք, որ Պողոսը պարծենում է Տիրոջով և ուսուցանում է, որ իր թուլությունները չպետք է որպես արդարացում օգտագործի Տիրոջը չլսելու համար:

Բ Կորնթացիս 11 գլխում կարդում ենք, որ Պողոսը նշում է լրացուցիչ ուղիներ, որոնց թվում են կեղծ քրիստոսների ու կեղծ առաքյալների օգտագործումը, որով Սատանան ջանում է ապականել մեր մտքերը և հեռացնել մեզ Հիսուս Քրիստոսից: Պողոսը պատմել է որպես ճշմարիտ Առաքյալ իր կրած նեղությունների մասին:

Բ Կորնթացիս 12

Պողոսը պատմում է երկինք հափշտակվելու մասին և ուսուցանում է, թե թուլությունները ինչպես կարող են մեր օգտի համար լինել

Նկար
branch with thorns

Հիշեք մի դեպք, երբ ձեզ խայթել են: Խայթն ի՞նչ իմաստով է դժվարացնում մեր կյանքը:

Պողոս Առաքյալն օգագործել է խայթի խորհրդանիշը, որպեսզի նկարագրի իր փորձությունները կամ իր ունեցած թուլությունը:

Նկար
Elder Dallin H. Oaks

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Դալլին Հ Օուքսի հետևյալ հայտարարությունը կարդալիս մտածեք ձեր անցած փորձությունների և ձեր թուլությունների մասին. «Ոմանցից մահը խլել է սիրելիին, ոմանք էլ հոգում են մեկի մասին, ով անաշխատունակ է դարձել: Ոմանց ցավ է պատճառել ամուսնալուծությունը: Մյուսները տենչում են հավերժական ամուսնության: Ոմանք էլ բռնված են հակում առաջացնող նյութերի կամ սովորությունների ճիրաններում, ինչպիսիք են` ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութերը կամ էլ մերկագրությունը: Մյուսներն էլ ունեն ֆիզիկական կամ մտավոր խեղումներ: Ոմանք տառապում են միևնույն սեռի հանդեպ հրապուրանքից: Ոմանք էլ ընկճախտի և անհամապատասխանության սոսկալի զգացումներ ունեն: Այս կերպ, թե այն կերպ, շատերն են ծանր բեռներ կրում»: («Նա բժշկում է բեռնավորվածներին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 6):

Բ Կորնթացիս 12 գլուխն ուսումնասիրելիս գտեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ փորձություններ և թուլություններ հաղթահարելիս:

Կարդացեք Բ Կորնթացիս 12.1–4, պարզելով, թե ինչի մասին էր Պողոսի տեսիլքը: (Այդ հատվածներում Պողոսը խոսելով «մի մարդու» մասին, երրորդ դեմքով իր մասին է խոսում: 2-րդ հատվածի արտահայտությունը «թէ մարմնով էր՝ չ’գիտեմ, եւ թէ առանց մարմնի էր՝ չ’գիտեմ, Աստուած գիտէ» ցույց է տալիս, որ Պողոսը տեսիլք էր տեսել):

Կարդացեք Բ Կորնթացիս 12.5–6, պարզելով, թե Պողոսն ինչպես էր արձագանքել սելեստիալ արքայության վերաբերյալ այս տեսիլքին:

Նկատեք, որ չնայած Պողոսը նման տեսիլք էր ունեցել, նա չէր «պարծենում» (կամ իրեն գովում) դրա համար: Հավանաբար, նա չէր ցանկանում, որ ուրիշներն իր մասին մեծ կարծիք ունենային, այն ժամանակ, երբ ինքը հաղթահարում էր մահկանացու իր թուլությունները:

Կարդացեք Բ Կորնթացիս 12.7–9 հատվածները, պարզելով, թե ինչպես էր Տերը օգնում Պողոսին, որ խոնարհ մնա: («Հայտնութիւնների առաւելութեամբը չ’հպարտանամ» [7-րդ հատվածը] նշանակում է չգոռոզանալ:)

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին մեկնաբանել է, որ Պողոսի «մարմնի համար տրված խայթ» արտահայտությունը «ցույց է տալիս, որ ֆիզիկական ինչ-որ անհայտ տկարություն Առաքյալին շարունակաբար կամ ժամանակ առ ժամանակ տանջում էր» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:448):

Նկատեք, թե Պողոսը քանի անգամ էր աղոթել, որպեսզի այդ խայթն իրենից հեռացվի: (Երեք անգամ՝ նշվում է [8-րդ հատվածում]:)

Կարող եք նշագծել Բ Կորնթացիս 12.9 հատվածի այն արտահայտությունը, որը բացատրում է, որ Տերն ընտրեց չհեռացնել Պողոսի մարմնի խայթը:

Այս հատվածներից սովորում ենք, որ Տերը կարող է թույլ տալ մեզ թուլություններ ու փորձություններ ունենալ, որ սովորենք խոնարհ լինել: Կարող եք ձեր սուրբ գրություններում՝ Բ Կորնթացիս 12.7–9 հատվածների մոտ գրել այդ ճշմարտությունը:

Կարդացեք Բ Կորնթացիս 12.9–10 հատվածները, պարզելով, թե ինչ ճշմարտություններ սովորեց Պողոսը, որոնք իրեն օգնեցին հաղթահարել իր թուլությունները: Կարդալիս հիշեք, որ շնորհք բառը նշանակում է «Աստծո ողորմածությունից և սիրուց եկող աստվածային օգնություն և զորություն» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Շնորհ», scriptures.lds.org):

Կարող ենք գծանշել Բ Կորնթացիս 12.9–10 հատվածների խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունները. Հիսուս Քրիստոսի շնորհը բավական է, որպեսզի մեզ ուժ տա թուլությունների մեջ: Տերը միշտ չէ, որ հեռացնում է մեր դժվարությունները, այլ զորացնում է մեզ, որ հավատքով հաղթահարենք դրանք:

Նկար
Elder Dallin H. Oaks

Երեց Դալլին Հ. Օուքսը վկայել է. «Տեր Հիսուս Քրիստոսի ապաքինող ուժը հասանելի է մահկանացու կյանքի յուրաքանչյուր տկարության համար, անկախ նրանից՝ այն հեռացնում է մեր բեռները, թե ուժեղացնում է մեզ, Պողոս Առաքյալի նման, որ համբերենք և դրանցով ապրելու ուժ ունենանք» («Նա բժշկում է բեռնավորվածներին», 8):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք բոլոր այս հարցերին.

    1. Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ Փրկչի շնորհը «բավական է» (Բ Կորնթացիս 12.9) ձեր թուլությունների մեջ ձեզ ուժ տալու համար:

    2. Ինչպե՞ս կարող են Բ Կորնթացիս 12.9–10 հատվածներում սովորած ճշմարտություններն օգնել ձեզ թուլություններն ու փորձությունները հաղթահարելիս:

    3. Գրեք մի փորձության մասին, երբ դուք կամ ձեզ ծանոթ ինչ-որ մեկը թուլությունը կամ փորձությունը հաղթահարելու զորություն է ստացել Փրկչից:

Բ Կորնթացիս 13

Պողոսը սրբերին հորդորում է իրենց կյանքը քննել և հավատքում մնալ

Որոշ մարդիկ այսօր մարտահրավեր են նետում նրանց ուսմունքներին ու իշխանությանը, ովքեր կոչված են ծառայելու Եկեղեցու ղեկավար պաշտոններում: Նույն կերպ Կորնթոսի սրբերի մեջ կեղծ ուսուցիչներ կային, ովքեր մարտահրավեր էին նետում Պողոսին ու Առաքյալի նրա իշխանությանը:

Կարդացեք Բ Կորնթացիս 13.3 հատվածը, պարզելով, թե ինչ ապացույց էին որոնում Կորնթոսի որոշ անդամներ:

Կարդացեք Բ Կորնթացիս 13.5–6 հատվածները, պարզելով, թե Պողոսը ի՞նչ է հորդորել անել Կորնթոսի սրբերին, փոխարեն մտահոգվեն, թե արդյոք Տերը խոսում էր նրա միջոցով որպես Առաքյալի: (Անպիտան մարդը ապականված կամ անբարոյական անձնավորությունն է:) Կարող եք նշել 5-րդ հատվածի գործողություն ցույց տվող բառերը, որոնք հուշում են, թե ինչ պիտի անեին Կորնթոսի սրբերը:

Խնդրելով կորնթացիներին փորձել իրենց անձերը, թե արդյոք «հաւատքո՞ւմն են» [5-րդ հատված], նա նրանց խնդրում էր քննել, թե արդյոք նրանք հավատարիմ էին Տիրոջը և Նրա Եկեղեցուն: Բ Կորնթացիս 13.5–6 հատվածներից սովորում ենք, որ Եկեղեցու ղեկավարներին քննադատելու փոխարեն, Եկեղեցու անդամները պետք է քննեն իրենց իսկ հավատարմությունը:

Նկար
Prophet Joseph Smith

Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունը, պարզելով, թե ըստ նրա ուսմունքների, ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե մեր հավատարմությունը քննելու փոխարեն ընտրենք մեր ղեկավարներին քննադատելը. «Այն մարդը, որը վեր է կենում դատապարտելու ուրիշներին, Եկեղեցում սխալներ փնտրելով, ասելով, որ այն ուղուց շեղվել է, միչդեռ ինքն արդար է, իմացեք հաստատ, որ այդ մարդն ուրացության ճանապարհին է, և եթե չապաշխարի, կենդանի է Աստված, նա կուրանա» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 339):

  1. Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում դրեք ձեր ստորագրությունը, որը կհաստատի, որ դուք կատարել եք այդ հանձնարարությունը:

    1. 1–10 սանդղակով (որտեղ 10 կատարյալ թիվն է), գնահատեք, թե ինչ չափով եք հետևում Եկեղեցու ղեկավարների խորհրդին:

    2. Նշեք մարգարեների ու առաքյալների կողմից ուսուցանված մի չափանիշ, որին կարող եք ավելի հավատարմորեն հետևել:

    3. 1–10 սանդղակով (որտեղ 10-ը ձեր ունեցած յուրաքանչյուր հնարավորությունն է), գնահատեք, թե որքան հաճախ եք դուք անձամբ կամ աղոթքի մեջ երախտագիտություն հայտնում Եկեղեցու ձեր ղեկավարների համար:

    4. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի շատ երախտագիտություն ցույց տաք ձեր ղեկավարներին ձեզ համար կատարած իրենց զոհաբերության ու ջանքերի համար:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ օրհնություններ կարող են գալ մեր անձը նման ձևով կանոնավորապես քննելու արդյունքում:

Բ Կորնթացիս 13.7–14 հատվածներից տեղեկանում ենք, որ Պողոսը սրբերին հորդորել է չարից խուսափել և կատարելության ձգտել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Բ Կորնթացիս 10–13 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.