Գրադարան
Մաս 26, Օր 1. Կողոսացիս


Մաս 26. Օր 1

Կողոսացիս

Նախաբան

Պողոս Առաքյալը ուսուցանեց Հիսուս Քրիստոսի գերակայության (առավելության, մեծության կամ գերազանցության մասին) նաև զգուշացրեց հեռու մնալ սուտ վարդապետությունից: Նա քաջալերեց Կողոսայի Սրբերին կենտրոնացնել իրենց զգացմունքները երկնային բաների վրա և զարգացնել Քրիստոսանման առանձնահատկություններ : Պողոսը նրանց ցուցումներ տվեց նաև լինել բարեսիրտ և իմաստուն` ուրիշների հետ իրենց հարաբերություններում:

Կողոսացիս 1-2

Պողոսը ուսուցանում է Հիսուս Քրիստոսի նշանավոր լինելու մասին և զգուշացնում հեռու մնալ սուտ ուսմունքից

Նկար
նկար, ծառեր և արմատներ

Պատկերացրեք միևնույն չափսի երկու ծառեր` մեկը մակերեսային արմատներով, իսկ մյուսը՝ խորը արմատներով: Եթե ուժեղ փոթորիկ լինի, այդ ծառերից ո՞րը ավելի մեծ հավանականություն կունենա արմատախիլ լինել: Ինչո՞ւ:

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ ելույթը, փնտրելով, թե ինչպիսի պտտահողմերից մենք պետք է զգուշանանք. «Կանխագուշակված երկրաշարժերից և պատերազմներից առավել մտահոգիչ են հոգևոր պտտահողմերը, որոնք կարող են արմատախիլ անել ձեզ ձեր հոգևոր հիմքից և հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի վայրում, երբեմն էլ չնկատելով, որ տեղաշարժվել եք» («Հոգևոր պտտահողմեր» Ensign կամ Լիահոնա, Մայ. 2014, 18):

Որո՞նք են հոգևոր պտտահողմերի որոշ օրինակները, որոնք կարող են արմատախիլ անել կամ բաժանել մեզ մեր հավատքից առ Հիսուս Քրիստոս:

Այդ պտտահողմերը կարո՞ղ են ավելի մեծ անախորժություն պատճառել, քան այնպիսի ֆիզիկական աղետները, ինչպիսիք են երկրաշարժերը կամ պատերազմները:

Մի պահ խորհեք, թե ինչպիսի հոգևոր պտտահողմեր կարող են ձեր վրա ազդել:

Պողոս Առաքյալը մի նամակ գրեց Կողոսայի Եկեղեցու անդամներին այն բանից հետո, երբ տեղեկացավ այնտեղիսուտ ուսմունքների և ազդեցությունների մասին, որոնք սպառնում էին արմատախիլ անել նրանց հավատքը առ հիսուս Քրիստոս: Կողոսացիս ուսումնասիրելիս փնտրեք, թե Պողոսն ինչպես էր ցանկանում զորացնել Եկեղեցու անդամների հավատքը Քրիստոսի հանդեպ, որպեսզի նրանք օրհնվեին Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց խորը հավատքի համար:

Կողոսան ժամանակակից Թուրքիայի տարածք է: Նայեք Աստվածաշնչյան Քարտեզների, հ.13, «Պողոս Առաքյալի Միսիոներական Ճամփորդությունները», և քարտեզի վրա գտեք քաղաք Լավոդիկեան: Կողոսան մոտավորապես 11 մղոն (17.7 կիլոմետր) հարավ-արևելք է գտնվում Լավոդիկեայից:

Ինչպես գրի է առնված Կողոսացիս 1.1-11-ում, Պողոսը ողջունեց Կողոսայում ապրող Սրբերին և երախտագիտություն հայտնեց նրանց հավատարմության համար: Նա բացատրեց, որ ավետարանը պտուղներ կամ օրհնություններ է բերում այն մարդկանց կյանք, ովքեր ընդունում են այն և ապրում ըստ նրա : Այնուհետև Պողոսը ուսուցանեց Սրբերին Հիսուս Քրիստոսի մասին:

Կարդացեք Կողոսացիս 1.12-19-ը, փնտրելով ճշմարտությունները, որ Պողոսը ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այն, ինչ գտնեք: «Փոխադրեց մեզ» արտահայտությունը հատված 13-ում նշանակում է «փոխեց մեզ», աներեւոյթ-ը բառը հատված 15-ում նշանակում է «անտեսանելի»:

Կողոսացիս 1.12-19-ը հետևյալ ճշմարտությունն է ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: Հիսուս Քրիստոսը Փրկիչն է, Երկնային Հոր հոգևոր զավակների առաջնեկը, ամեն բանի Արարիչը, Եկեղեցու գլուխը և առաջինը, ով հարություն առավ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար իմանալ և հավատալ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այդ ճշմարտություններին:

    2. Այդ ճշմարտությունների իմացությունն ու դրանց հավատալը ինչո՞վ կարող է զորացնել մեր հավատքը դեպի Նա:

Պողոսը ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է (տես Կողոսացիս 1.14): Ընթերցեք Կողոսացիս 1.20-22-ը, փնտրելով, թե Պողոսը ինչ է ուսուցանել Կողոսացի Սրբերին Փրկիչ ունենալու իրենց անհրաժեշտության մասին:

Համաձայն հատված 21-ի, ինչպե՞ս որևէ մեկը կարող է հեռանալ կամ առանձնանալ Աստծուց:

Հաշտեցնել բառը (տես Կողոսացիս 1.20-21-ում) նշանակում է համաձայնության գալ կամ դառնալ ներդաշնակ: Ըստ Կողոսացիս 1.20-22-ի, ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսը հաշտեցրել մեզ Աստծո հետ։ («Խաղաղութիւն անելով Նորա խաչի արիւնովը» արտահայտությունը [տուն 20-ում] վերաբերում է Հիսուս Քրիստոսի Քավությանը:)

Աստծո հետ հաշտվելու օրհնությունը պայմանական է: Ընթերցեք Կողոսացիս 1.23-ը` փնտրելով, թե Աստծո հետ հաշտվելու համար ինչ է հարկավոր:

«Հաւատքի մեջ հիմնուած եւ հաստատ կենաք» (Կողոսացիս 1.23) նշանակում է մնալ հաստատուն Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի մեջ` պահելով Նրա պատվիրանները և ապաշխարելով մեր մեղքերը: Կողոսացիս 1.20-23 հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունները. Մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, եթե շարունակենք հավատքի մեջ հիմնված և հաստատ մնալ:

  1. Մտաբերեք դասի սկզբում նշված երկու ծառերի վիճակը: Այնուհետև, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Դուք ո՞ւմ եք ճանաչում, ով նման է խորը արմատներով ծառին`հիմնված և հաստատ իր հավատքում առ Քրիստոս:

    2. Ինչպե՞ս է նրա օրինակը օրհնություն եղել ձեզ համար:

Հիշեք պտտահողմը, որի դեմ այդ երկու ծառերը մաքառում էին: Ընթերցեք Կողոսացիս 2.4, 8-ը, փնտրելով հոգևոր պտտահողմերը, որոնք սպառնում էին արմատահան անել կողոսացի Սրբերին:

Այդ ժամանակ որոշ մարդիկ ուսուցանում էին մի քանի փիլիսոփայություններ և ավանդույթներ` փորձելով թուլացնել Հիսուս Քրիստոսի կարևորությունը: Ըստ այլ կեղծ կրոնական փիլիսոփայությունների, որոնք ժողովրդականություն էին վայելում՝մարմինը չարիք է, իսկ հրեշտակները Աստծո միջնորդներն են և նրանց հարկավոր է երկրպագել: (տես Կողոսացիս 2.16-23-ը):

Սուտ ուսմունքներին հավատալը, ներառյալ այն ուսմունքները, որոնք նվազեցնում են Հիսուս Քրիստոսի կարևորությունը, ինչո՞ւ է նպաստում մարդու հոգևորը արմատախիլ անելուն:

Ընթերցեք Կողոսացիս 2.6-7-ը, փնտրելով Պողոսի տված այն խորհուրդը, որպեսզի օգնի Սրբերին մոլորության մեջ չընկնել աշխարհիկ փիլիսոփայությունների և ավանդույթների ազդեցություններից:

Այդ հատվածներից մենք սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. Եթե մեր հավատի արմատը գցենք և ապա կառուցենք այն Հիսուս Քրիստոսում, մենք կարող ենք խուսափել մոլորության մեջ ընկնելուց աշխարհիկ փիլիսոփայությունների և ավանդույթների ազդեցություններից:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ըստ ձեզ, որն է այն ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք անել, որպեսզի հավատի արմատներ գցենք և կառուցենք այն Հիսուս Քրիստոսում:

    2. Ինչո՞ւ եք հավատում, որ այդ առանձնահատուկ բանը այդքան կարևոր է:

Խորհեք Երեց Անդերսենի հետևյալ հայտարարության վերաբերյալ, երբ նա շարունակեց իր խոսքը հոգևոր պտտահողմերի մասին.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Վատթարագույն պտտահողմերը հակառակորդի գայթակղություններն են: Մեղքը միշտ եղել է աշխարհի բաղադրիչ մասը, բայց այն երբեք չի եղել այդքան մատչելի, անհագ և ընդունելի: Իհարկե, կա մի զորեղ ուժ, որը մեղքի պտտահողմերին կճնշի: Այն կոչվում է ապաշխարություն:

Կյանքում ոչ բոլոր պտտահողմներն են ձեր պատճառով առաջանում: Մի քանիսը ստեղծվում են ուրիշների սխալ ընտրությունների արդյունքում, իսկ մի մասն էլ մահկանացու կյանքի արդյունք է: …

Ինչպե՞ս եք պատրաստվում ձեր պտտահողմերին: «Հիշեք … դա մեր քավիչի վեմի վրա է , ով Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որտեղ ձեր հիմքը պիտի դնեք, որպեսզի երբ դևն ուղարկի առաջ իր զորեղ քամիները, … իր նետերը պտտահողմում, … և երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա… ձեզ ներքև քաշելու … հենց այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք» [Հելաման 5.12]: Դա է ձեր ապավենը պտտահողմից» («Հոգևոր պտտահողմեր» 18--19):

  1. Հիշեք այն անձնական պտտահողմերը, որոնց մասին մտածել եք այդ դասի սկզբին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք, թե ինչ եք անելու, որ խուսափեք հոգևոր պտտահողմերի կողմից արմատախիլ լինելուց և մնաք Հիսուս Քրիստոսում՝ որպես արմատ ունեցող և կառուցված:

Կողոսացիս 3-4

Պողոսը քաջալերեց կողոսացիներին կենտրոնացնել նրանց սերը երկնայինի վրա և լինել իմաստուն:

Ինչպես գրի է առնված Կողոսացիս 3-4-ում, Պողոս Առաքյալը հորդորեց Կողոսայի Սրբերին դադարեցնել իրենց անարդարությունները և զարգացնել Հիսուս Քրիստոսի առանձնահատկությունները: Նա նաև քաջալերեց նրանց շատ աղոթել և լինել իմաստուն, հատկապես ոչ քրիստոնյաների հետ իրենց փոխհարաբերություններում: Այնուհետև նա իր մի քանի ծառայակիցներին՝ ներառյալ Ղուկասը, ողջույններ փոխանցեց:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Կողոսացիս և ավարտեցի այս դասը (ամսաթիվ).

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.