Գրադարան
Մաս 20, Օր 2. Գործք 23–28


Մաս 20. Օր 2

Գործք 23–28

Նախաբան

Երուսաղեմում իր ձերբակալումից հետո Պողոսին տարան Կեսարիա, որտեղ նա պաշտպանեց իրեն կեղծ մեղադրանքներից մի քանի հռոմեական ղեկավարների առաջ։ Պողոսը պատմեց իր դարձի գալու մասին և վկայեց Հիսուս Քրիստոսի մասին։ Մեկնելով Հռոմ որպես բանտարկյալ, Պողոսը նավաբեկության ենթարկվեց մի կղզու մոտ, որտեղ թունավոր օձի խայթից հետո մնաց անվնաս և բժշկեց շատ հիվանդների։ Պողոսին ի վերջո տարան Հռոմ։ Այնտեղ նա երկու տարի ենթարկվեց տնային կալանքի և ուսուցանեց ու վկայեց Հիսուս Քրիստոսի մասին։

Գործք 23–26

Պողոսը հալածվում է, բանտարկվում, և դատվում Ագրիպպաս թագավորի առաջ։

Նկար
diagram, path toward and turning away from Jesus Christ

Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել, հետևելով Աստծո պատվիրաններին և ուսմունքներին:

Ի՞նչը կարող է ստիպել որևէ մեկին շրջվել Աստծուց և դադարել ապրել Նրա պատվիրանների և ուսմունքների համաձայն։

Խորհրդածեք այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ի հայտ գալ, երբ մարդիկ շրջվում են և հեռանում Աստծուց։

Երբ ուսումնասիրեք Գործք 23–26 գլուխները, հայտնաբերեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ, երբ զգաք, որ հեռացել եք Աստծուց և Նրա օրհնություններից։

Հիշեք, որ Պողոսը ձերբակալվել էր Երուսաղեմի տաճարի շրջակայքում և բերվել հրեա ղեկավարների առաջ (տես Գործք 21.30–33, 22.23–30Գործք 23–25 գլուխներից մենք իմանում ենք հրեա ղեկավարների հետ Պողոսի հանդիպման մասին և նրա բանտարկության մասին։ Մինչ Պողոսը բանտում էր, Տերը եկավ սփոփելու և հավաստիացնելու նրան (տես Գործք 23.11)։ Հռոմեական զորապետը, ով բանտարկել էր Պողոսին, ուղարկեց նրան Կեսարիա, որպեսզի կանխարգելի նրա սպանությունը մի խումբ հրեաների կողմից։ Այնտեղ՝ հռոմեական կուսակալ Ֆելիքսի առաջ, Պողոսը հայտարարեց իր անմեղություն մասին։ Չնայած Ֆելիքսը համոզված էր Պողոսի անմեղության մեջ, շարունակեց նրան պահել տնային կալանքի տակ երկու տարի։ Փեստոսը փոխարինեց Ֆելիքսին Հրեաստանի Հռոմեական կուսակալի պաշտոնում, իսկ թագավոր Հերովդես Ագրիպպասը, ով կառավարում էր Գալիլեայի ծովի հյուսիս-արևելյան տարածքում, այցելեց Փեստոսին և ցանկացավ լսել Պողոսի դատական գործի մասին։ Հետո Պողոսին բերեցին Ագրիպպաս թագավորի առաջ։

Կարդացեք Գործք 26.4–11 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Պողոսը նկարագրեց իր անցյալը Ագրիպպաս թագավորին։

Ինչպես արձանագրված է Գործք 26.12–16 հատվածներում, Պողոսը մեկ անգամ ևս պատմեց Դամասկոս տանող ճանապարհին տեղի ունեցած Փրկիչի հետ իր տեսիլքի մասին։

Կարդացեք Գործք 26.16–18 հատվածները, ուշադրություն դարձնելով այն առաքելությունը, որը Տերը տվեց Պողոսին։ Ժառանգություն բառը, ինչպես այն օգտագործված է 18-րդ հատվածում, վերաբերում է Աստծո սելեստիալ արքայության մուտքը ստանալուն։

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ. Ձեր կարծիքով, ի՞նչն է օգնում հոգևորապես բացել մարդու աչքերը։ Ի՞նչը կարող է օգնել որևէ մեկին շրջվել խավարից և գնալ դեպի Աստծո լույսը, պատվիրանները և օրհնությունները։

Կարդացեք Գործք 26.19–23 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, նա ինչ էր ուսուցանել ինչպես հրեաներին, այնպես էլ հեթանոսներին, որ պիտի անեին՝ 18-րդ հատվածում նշված օրհնությունները ստանալու համար։

Համաձայն 20-րդ հատվածի, ի՞նչ էր Պողոսն ուսուցանել, որ և հրեաները, և հեթանոսներն անեին։

Ճշմարտություններից մեկը, որը կարող ենք սովորել այս հատվածներից, այն է, որ եթե մենք ապաշխարենք և դիմենք Աստծուն, մենք կարող ենք հաղթահարել Սատանայի զորությունը մեր կյանքում, ստանալ մեր մեղքերի ներումը և դառնալ արժանի սելեստիալ արքայության համար: Կարող եք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում Գործք 26.18–20 հատվածների կողքին։

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ ելույթը, որը կօգնի ձեզ հասկանալ այս վարդապետությունը.

Նկար
Elder Neil L. Andersen

«Երբ մեղք ենք գործում, մենք շրջվում ենք Աստծուց: Երբ ապաշխարում ենք, մենք հետ ենք շրջվում դեպի Աստված:

Ապաշխարելու հրավերը հաճախ ոչ թե նախատինքի ձայն է, այլ ետ շրջվելու և կրկին դեպի Աստված վերադառնալու սիրալիր կոչ [տես Հելաման 7.17]: Այն նշանն է Երկնային Հորից և Նրա Միածին Որդուց՝ լինելու ավելին, քան կանք, հասնելու կյանքի ավելի մեծ բարձունքների, փոխվելու և զգալու պատվիրանները պահելու երջանկությունը» (“Repent … That I May Heal You,” Ensign or Liahona, Nov. 2009, 40)։

Նկար
diagram, path toward and turning away from Jesus Christ
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Հիմնվելով Պողոսից և Երեց Անդերսենից ձեր սովորածի վրա, ինչի՞ն մենք կարող ենք հասնել, երբ ապաշխարում ենք և հետ շրջվում դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։

Երբ շարունակեք ուսումնասիրել Գործք 26 գլուխը, գտեք, թե ինչը խանգարեց Փեստոսին և Ագրիպպաս թագավորին ապաշխարել, շրջվել դեպի Աստված և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը։

Կարդացեք Գործք 26.24–29 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փեստոսն ու Ագրիպպաս թագավորը արձագանքեցին Պողոսի ուսմունքներին և Փրկիչի մասին վկայությանը։ Ստորև բերված աղյուսակում գրեք արտահայտություններ, որոնք նկարագրում են նրանց արձագանքները Պողոսի ուսմունքներին.

Արձագանքներ Պողոսի ուսմունքներին

Փեստոս

Ագրիպպաս թագավոր

Ուշադրություն դարձրեք, որ Փեստոսը չհավատաց Պողոսի ուսմունքներին։ Ագրիպպաս թագավորը հավատում էր մարգարեների խոսքերին, բայց լիարժեք պատրաստ չէր քրիստոնյա դառնալու։

Նկար
Paul and King Agrippa

Պողոսը Ագրիպպաս թագավորի առաջ

Մի ճշմարտություն, որ մենք սովորում ենք Փեստոսից և Ագրիպպաս թագավորից, այն է, որ դեպի Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար մենք պետք է ընտրենք հավատալ և ամբողջովին նվիրվել ավետարանով ապրելուն։

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ պատմությունը, ուշադրություն դարձնելով, թե ինչ է նա ուսուցանել պարտավորության վերաբերյալ.

Նկար
President Dieter F. Uchtdorf

«Երկու մանկահասակ եղբայրներ կանգնած էին մի փոքր զառիթափին , որը նայում էր կապուտակ լճի մաքուր ջրերին: Սա ջրասուզվելու հայտնի վայր էր, և եղբայրները հաճախ էին խոսում ցատկելու մասին` մի բան, որ նրանք տեսել էին ուրիշներին կատարելիս:

«Չնայած նրանք երկուսն էլ ցանկանում էին ցատկել, նրանցից ոչ մեկը չէր ուզում լինել առաջինը: Զառիթափի բարձրությունը այդքան էլ մեծ չէր, բայց երկու մանկահասակ տղաներին թվում էր, թե տարածությունը մեծանում էր, հենց որ նրանք սկսում էին առաջանալ, և նրանց համարձակությունն արագ անհետանում էր:

«Ի վերջո, եղբայրներից մեկը մի ոտքը դրեց զառիթափի ծայրին և վճռականորեն առաջ շարժվեց: Այդ պահին նրա եղբայրը շշնջաց. «Միգուցե մենք պետք է սպասենք մինչև մյուս ամառ»:

«Սակայն շարժվող եղբոր արագությունը նրան արդեն առաջ էր մղում: «Եղբա՜յր, – պատասխանեց նա, – ես պարտավո՜ր եմ»:

«Նա չլմփաց ջրի մեջ եւ արագ ջրի երես դուրս եկավ հաղթական աղաղակով: Երկրորդ եղբայրն անմիջապես հետևեց նրան: Դրանից հետո երկուսով ծիծաղում էին առաջինը ցատկած եղբոր ասած խոսքերի վրա. «Եղբայր, ես պարտավոր եմ»:

«Պարտավորությունը մի փոքր նման է ջրի մեջ սուզվելուն: Կամ դուք պարտավորվում եք, կամ էլ` ոչ: Կամ դուք առաջ եք գնում, կամ մնում եք նույն տեղում: Ճանապարհի կեսին կանգնել չկա: Որպես Եկեղեցու անդամներ մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ես կսուզվե՞մ, թե՞ միայն կկանգնեմ եզրին: Ես կքայլե՞մ դեպի առաջ, թե՞ պարզապես կփորձեմ ջրի ջերմաստիճանը իմ ոտքի մատներով»: …

«Նրանք, ովքեր մասամբ են նվիրված, կարող են ակնկալել միայն մասամբ ստանալ վկայության, երջանկության և խաղաղության օրհնությունները: Երկնքի պատուհանները կարող են միայն մասամբ բացվել նրանց համար: …

«Ինչ-որ կերպ մեզանից յուրաքանչյուրը կանգնած է որոշման առջև՝ նայելով ջրին: Իմ աղոթքն է, որ մենք հավատք ունենանք, առաջ շարժվենք, քաջաբար նայենք մեր վախերին ու կասկածներին և ասենք ինքներս մեզ. «Ես պարտավո՜ր եմ»: (“Brother, I’m Committed,” Ensign, July 2011, 4–5)

Ըստ Նախագահ Ուխդորֆի, ինչո՞ւ է կարևոր ավետարանով ապրել ամբողջովին, այլ ոչ թե «մասամբ»։

  1. Հետևյալ գործողություններից մեկը կամ երկուսը լրացրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Գրեք, թե ինչպես է ավետարանի պատվիրանով կամ սկզբունքով ապրելու ձեր պարտավորությունն օգնել ամրապնդելու ձեր դարձի գալը դեպի Հիսուս Քրիստոսը։

    2. Կազմեք պատվիրանների կամ ավետարանի սկզբունքների մի ցուցակ, որոնցով, ձեր կարծիքով, դուք ապրելում եք։ Մտածեք ավետարանի սկզբունքների մասին, որոնցով, ձեր կարծիքով, դուք «գրեթե» ապրում եք, բայց ոչ ամբողջությամբ (Գործք 26.29)։ Սահմանեք մի նպատակ այն մասին, թե ինչ կարող եք անել, որպեսզի մեծացնեք այս սկզբունքներից մեկի ձեր հասկացողությունը և պարտավորությունը դրա հանդեպ։

Աղոթեք օգնության համար, երբ ձգտում եք իսկապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը՝ ավելի լիարժեք ապրելով Նրա ավետարանով։

Գործք 26.30–32 հատվածներում մենք կարդում ենք, որ Փեստոսը և Ագրիպպաս թագավորը Պողոսին անմեղ ճանաչեցին և կազատեին նրան, բայց քանի որ Պողոսը բողոքարկել էր, որ իր գործը նայվեր Կեսարի կողմից, նրանք պարտավոր էին Պողոսին ուղարկել Հռոմ։

Գործք 27–28

Պողոսին տանում են Հռոմ, որտեղ նա ուսուցանում և վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
tornado

Երեց Նիլ Լ. Անդերսենը` Տասներկու Առաքյալների Քվորումից, հիշատակել է կյանքի դժվարությունները և փորձությունները որպես «հոգևոր պտտահողմեր» (տես «Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014թ., 18–21)։

Խորհրդածեք փորձությունների և դժվարությունների օրինակների մասին, որոնք կարող ենք նմանեցնել մարդու կյանքում պատահող պտտահողմերին։

Երբ ուսումնասիրեք Գործք 27–28 գլուխները, գտեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեզ դիմանալ այն հոգևոր պտտահողմերին, որոնց դուք կբախվեք։

Գործք 27 գլուխը պատմում է, թե ինչպես ձմեռային ամիսներին Պողոսին ծովով տարան Հռոմ։ Նավըխորտակվեց փոթորիկի ժամանակ, և Պողոսն ու բոլոր նրանք, ովքեր նավում էին, ենթարկվեցին նավաբեկության Մելիտա կամ Մալթա կղզու մոտ (տես Աստվածաշնչյան քարտեզներ, հմր. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները», Աստվածաշնչի հավելվածում)։

  1. Ընթերցեք Գործք 28.1–10 և Գործք 28.16–24 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ փորձառություններ ունեցավ Պողոսն այդ կղզում և Հռոմում։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի նկար և գրեք մի լրագրային վերնագիր, որն ամփոփում է այդ սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածներում նկարագրված իրադարձությունները։

Կարող եք նշել Գործք 23–28 գլուխներում արձանագրված այն դժվարությունները, որոնք տարավ Պողոսը. նա սխալմամբ բանտարկվեց, ենթարկվեց նավաբեկության, թունավոր օձը խայթեց նրան և նրան տարան Հռոմ, որտեղ նա ենթարկվեց տնային կալանքի։

Կարդացեք Գործք 28.30–31 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ կարողացավ անել Պողոսը Հռոմում՝ տնային կալանքի ենթարկվելիս։

Ի՞նչ արեց Պողոսը, որը ցույց տվեց, որ նա հավատարիմ մնաց Աստծուն` չնայած տարած դժվարություններին։

Դժվարությունները, որոնք Պողոսը տարավ ծովում, նավաբեկության ենթարկվելիս և Հռոմում կալանքի տակ գտնվելիս, ի՞նչ օգուտ տվեցին նրան։

Մի սկզբունք, որը մենք կարող ենք սովորել Պողոսի փորձառություններից, այն է, որ եթե մենք լինենք հավատարիմ, Աստված կարող է օգնել մեզ դժվարությունները վերածել օրհնությունների՝ մեր և ուրիշների համար։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով Աստված կարող է օգնել մարդկանց դժվարությունները վերածել օրհնությունների իրենց և ուրիշների համար։

    2. Ե՞րբ է Աստված օգնել ձեզ կամ ձեր ծանոթին, դժվարությունը վերածել օրհնության ձեր կամ ուրիշների համար։

Ընտրեք հետևել Պողոսի օրինակին և մնալ հավատարիմ, երբ փորձությունների մեջ եք, որպեսզի Աստված կարողանա օգնել դրանք վերածել օրհնությունների ձեր և ուրիշների համար։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Գործք 23–28 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.