Գրադարան
Մաս 18, Օր 1. Գործք 6–7


Մաս 18. Օր 1

Գործք 6–7

Նախաբան

Առաքյալները կարգեցին յոթ աշակերտ, որպեսզի աջակցեն Տիրոջ գործին: Ստեփանոսը՝ այդ ընտրվածներից մեկը, շատ հրաշքներ է գործել։ Որոշ հրեաները մեղադրեցին նրան հայհոյանքի համար և բերեցին ծերակույտի առաջ, որտեղ նա կերպարանափոխվեց` ցույց տալու , որ Աստված հավանում էր իրեն։ Երբ Ստեփանոսը նախատեց հրեաներին Փրկիչին մերժելու համար, նա տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այնուհետև նրան վտարեցին քաղաքից և քարկոծեցին` մինչև կմեռներ։

Գործք 6.1–8

Յոթ աշակերտներ են ընտրվում, որպեսզի աջակցեն Առաքյալների գործին

Գործք 6.1–8 հատվածներն ուսումնասիրելիս հայտնաբերեք մի առանձնահատուկ խնդիր, որին բախվել են Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարները:

Կարդացեք Գործք 6.1–2 հատվածները, հայտնաբերելով այն մտահոգությունը, որը հելլենախոսները ներկայացրեցին Առաքյալների ուշադրությունը։

«Քանի որ Եկեղեցին արագ էր աճում, Առաքյալներն այլևս չէին կարող հոգալ բոլոր անդամների կարիքները։ «Հելլենախոսները»՝ ովքեր եղել են հունարեն խոսող հրեա քրիստոնյաներ, զգում էին, որ իրենց այրի կանայք անտեսվում են և բողոքեցին «Եբրայեցիների»՝ Պաղեստինի հրեա-քրիստոնյաների դեմ» (Ուսանողի Նոր Կտակարանի Ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014], 288):

Կարդացեք Գործք 6.3–6 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Առաքյալներն ինչպես լուծեցին այդ խնդիրը, կապված Եկեղեցու անդամների անհատական կարիքները հոգալու հետ. առանց շեղվելու իրենց առաքելական պարտականությունից տանել ավետարանը «բոլոր ազգերին» (Մատթեոս 28.19

Նկար
Elder Bruce R. McConkie

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է այդ յոթ մարդկանց պարտականությունների վերաբերյալ. «Նրանց հանձնարարված գործը պատկանել է նյութական հարցերի ոլորտին, որոնք, որպես կանոն, կարգավորվել են Ահարոնյան Քահանայության կողմից, այսպիսով ազատ թողնելով Առաքյալներին իրենց Մելքիսեդեկյան ծառայության ավելի բարդ գործերը կարգավորելու համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:65)։

Ժողովրդին ի՞նչ հատկանիշներ հանձնարարվեց փնտրել օգնողներին ընտրելիս:

Այս գործընթացը ինչո՞վ է նման նրան, ինչ Տերն այսօր անում է Իր Եկեղեցում` հավաստիանալու , որ բավարարվում են անդամների կարիքները։

Մի ճշմարտություն կարող ենք սովորել այս պատմությունից. Եկեղեցու արժանավոր անդամները կանչվում են օգնելու ուրիշների կարիքների սպասավորման գործում։

  1. Եկեղեցու կոչումները անհատներին հատուկ պարտականություններ են տալիս ուրիշների կարիքները սպասավորելու համար։ Խորհեք այն մասին, թե ինչպես է անհատի արժանավորությունն ազդում ուրիշների կարիքները սպասավորելու նրա ունակության վրա: Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք որևէ մեկի հետ ձեր փորձի մասին, ով սպասավորել է ձեզ կամ մեկ ուրիշին՝ արժանավայել ծառայելով կոչման մեջ։ Արտահայտեք երախտագիտության մտքեր կամ զգացումներ, որ դուք կարող եք ունենալ այս ծառայության հանդեպ:

Կարդացեք Գործք 6.7–8 հատվածները, ուշադրություն դարձնելով այն դրական արդյունքներին, որոնք ի հայտ եկան, երբ այս յոթ արժանավոր աշակերտները կանչվեցին ուրիշների կարիքները սպասավորելու համար։

Գործք 6.9–7.53

Ստեփանոսին բերում են ծերակույտի առաջ և նա վկայում է, որ նրանք մերժել են Մեսիային

Արդյո՞ք դուք երբևէ մերժել եք որևէ մեկին, ով փորձում էր օգնել ձեզ, կամ արդյո՞ք որևէ մեկը մերժել է ձեզ, երբ դուք փորձել եք օգնել նրան։ Ինչպիսի՞ն էր այն մարդու վերաբերմունքը, ով փորձում էր օգնել, և այն մարդու վերաբերմունքը, ով մերժում էր այդ օգնությունը։

Ինչո՞ւ ենք մենք երբեմն մերժում ուրիշների օգնությունը։ Խորհեք, թե ինչ հետևանքներ կարող են գալ ուրիշների օգնությունը մերժելուց հետևյալ իրավիճակներում. տնային աշխատանք կատարելիս, սնունդ պատրաստելիս, մեր կյանքում կարևոր խնդիր լուծելիս և լիաժամկետ միսիա ծառայելու որոշումը կայացնելիս։

Ուղիներից մեկը, որով Երկնային Հայրը ցանկանում է օգնել մեզ, Սուրբ Հոգու միջոցով է։ Գործք 6.9–7.53 հատվածներն ուսումնասիրելիս, հայտնաբերեք Սուրբ Հոգուն մերժելու հետևանքները։

Ինչպես արձանագրված է Գործք 6.9 հատվածում, շատ մարդիկ, ովքեր չէին հավատում Հիսուսի Քրիստոսին, վիճում էին Ստեփանոսի հետ, երբ նա ուսուցանում էր ավետարանը։ Կարդացեք Գործք 6.10–11 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին այս մարդիկ, երբ նրանք անկարող էին դիմադրել Ստեփանոսի ուսուցման իմաստությանն ու հոգուն։ (Հրապուրեցին բառը 11-րդ հատվածում նշանակում է կաշառել)։

Գործք 6.12–14 հատվածներն արձանագրում են, որ Ստեփանոսը բերվեց հրեական կառավարող խորհուրդի (ծերակույտի) առաջ և սուտ վկաներ մեղադրեցին նրան հայհոյանքի համար, ինչը նշանակում է խոսել ատելություն սերմանող ձևով Աստծո կամ «սրբազան բաների վերաբերյալ», ինչպիսիք են` Նրա տաճարը, Նրա օրենքը կամ Նրա մարգարեն» (Աստվածաշնչի Բառարան, «Հայհոյել, Հայհոյանք»): Ստեփանոսի դեպքում ծերակույտը նրա դեմ հարուցել է կեղծ մեղադրանք տաճարի և Մովսեսի օրենքի դեմ խոսելու համար (տես Գործք 6.13–14)։ Ծերակույտի անդամները և մերժեցին, և դիմադրեցին Ստեփանոսին և, ի վերջո, փորձեցին սպանել նրան։

Կարդացեք Գործք 6.15 հատվածը, ուշադրություն դարձնելով, թե ինչն էր անսովոր Ստեփանոսի արտաքինի առումով, մինչ նա կանգնած էր խորհուրդի առաջ։

Ստեփանոսը կերպարանափոխվեց խորհուրդի առաջ։ Կերպարանափոխումը դա «այն մարդկանց վիճակն է, որոնք ժամանակավորապես վերափոխվում են արտաքինով և ներքինով, այսինքն՝ բարձրացվում են հոգևոր ավելի բարձր աստիճանի, որպեսզի կարողանան դիմանալ երկնային էակների ներկայությանն ու փառքին» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կերպարանափոխում», scriptures.lds.org)։ Այս սուրբ կերպարանափոխումը մի միջոց էր, որն Աստված ցույց տվեց ժողովրդին, որ Ինքը հավանում էր Ստեփանոսին և նրա ուղերձը (տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 2:67)։

Գործք 7.1–50 հատվածները պարզաբանում են, որ ի պատասխան իր դեմ հարուցված մեղադրանքի, Ստեփանոսը խոսեց Իսրայելի պատմության, հատկապես իսրայելացիների՝ Մովսեսի և Սինայ սարի վրա Տիրոջ կողմից տրված օրենքի կրկնվող մերժման մասին։ Ընթերցեք Գործք 7.37 հատվածը` հայտնաբերելով, թե ում մասին մարգարեացավ Մովսեսը, ում մի օր լսելու էին Իսրայելի զավակները։

Այդ «մարգարեն», ում մասին խոսվում է այս հատվածում, Հիսուս Քրիստոսն է։

Ընթերցեք Գործք 7.51–53 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Ստեփանոսը համեմատել իր օրերի հրեա ղեկավարներին այն հին իսրայելացիների հետ, ում մասին նա խոսել է։ «Խստապարանոցներ» և «սրտերով չթլփատուածներ» արտահայտությունները վերաբերում են հրեաների մեղսավոր հպարտությանը և ամբարիշտ սրտերին։

Գործք 7.52 հատվածն արձանագրում է, որ Ստեփանոսը մեղադրել է հրեա ղեկավարներին՝ «այն Արդարին», այսինքն Փրկիչին մերժելու համար։

Մի ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածից. Սուրբ Հոգուն դիմադրելը կարող է տանել Փրկիչին և Նրա մարգարեներին մերժելուն:

Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և Նրա խոսքերի ու Նրա մարգարեների խոսքերի ճշմարտության մասին։ Այսպիսով, Սուրբ Հոգուն դիմադրելը կթուլացնի մարդու վկայությունը և Փրկչին ու Նրա մարգարեներին հետևելու վճռականությունը։

Խորհեք այն մասին, թե ինչպես կարող է մարդը գայթակղվել դիմադրելու Սուրբ Հոգուն հետևյալ իրավիճակներում.

  • Ժամանցի ձևեր և տեսալսողական նյութեր ընտրելիս

  • Ժամադրության վերաբերյալ մարգարեների խորհրդին հետևելու կամ չհետևելու ընտրություն կատարելիս

  • Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների ուսուցանած ապաշխարության սկզբունքները գործածելու վերաբերյալ որոշում կայացնելիս

  1. Խորհեք այն մասին, որ ընդունեք Սուրբ Հոգու հուշումները։ Սուրբ գրությունների ուսումնասիրման ձեր օրագրում գրեք այն դեպքի մասին, երբ Սուրբ Հոգու հուշումներին հետևելը բերեց ձեզ ճիշտ որոշման կամ մարգարեներին և նրանց ուսմունքներն ընդունելուն։ Խորհեք այն մասին, թե ինչ կարող եք անել Սուրբ Հոգու ազդեցությունը ողջունելու համար։

Խորհրդածեք մի բանի մասին, որ կարող եք անել գալիք շաբաթ՝ Սուրբ Հոգու ազդեցությունը ձեր կյանք ակտիվորեն հրավիրելու համար: Կարող եք թերթիկի վրա գրել ձեր նպատակը, և թե ինչպես դուք կիրականացնեք այն:

Գործք 7.54–60

Ստեփանոսը քարկոծվում է մինչև կմեռներ

Դժվարություններ բառը նշանակում է անախորժություն կամ տառապանք։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի հետևորդները կարող են ակնկալել, որ կզգան որոշ դժվարություններ:

Գործք 7.54–60 հատվածներն ուսումնասիրելիս, հայտարարեք մի սկզբունք, որը կարող է օգնել ձեզ, երբ կրեք դժվարություններ։

Երբ Ստեփանոսը կշտամբեց ամբարիշտ հրեա ղեկավարներին, նրանք պատասխանեցին բարկությամբ։ Կարդացեք Գործք 7.54–56 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ կրեց Ստեփանոսը նրանց կողմից հալածվելու ժամանակ։ «Ատամները կրճտացնում էին նորա վերայ» (Գործք 7.54) արտահայտության մի իմաստն այն է, որ նրանք լցված էին կատաղի բարկությամբ Ստեփանոսի դեմ և ուզում էին սպանել նրան։

Աստվածագլխի մասին մենք ի՞նչ հիմնարար վարդապետություն կարող ենք սովորել Ստեփանոսի տեսիլքի պատմությունից։

Նկար
Stephen Sees Jesus on the Right Hand of God

Ստեփանոսը տեսավ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Կարող եք գրել հետևյալ վարդապետությունը Գործք 7.55–56 հատվածների կողքին: Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին առանձին և անհատական էակներ են:

Կարդացեք Գործք 7.57–60 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց ժողովուրդը Ստեփանոսի հետ։

Ի՞նչն է ամենաշատը տպավորում ձեզ Ստեփանոսի աղոթքի մեջ։

Ղուկասը նկարագրել է Ստեփանոսի ողբերգական մահը «ննջեց» բառով (Գործք 7.59)։ Այս բառը կարող է վերաբերել արդար հոգու մահկանացու անախորժություններից հանգստանալուն և այն խաղաղությանը, որով այդպիսի մարդը անցնում է այս կյանքից մյուսը (տես ՎևՈւ 42.46

Անդրադարձեք այն բանին, թե ինչ ապրեց Ստեփանոսը, երբ կանգնած էր ծերակույտի առաջ, մինչև նրան տարան և սպանեցին։

Ինչպե՞ս Աստված ամրացրեց Ստեփանոսին հրեա ղեկավարների հետ նրա ողջ փորձառությունների ընթացքում։

Հիմնվելով ձեր սովորածի վրա, լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե հավատարիմ մնանք Հիսուս Քրիստոսին դժվարությունների ժամանակ,

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Տերն ինչպե՞ս կարող է մեզ հետ լինել, երբ հանդիպում ենք դժվարությունների: Չնայած Ստեփանոսը կորցրեց իր կյանքը, նա ի՞նչ ձեռք բերեց։

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ստեփանոսի համար հավատարիմ մնալու պարտականությունը կայանում էր իր կյանքի զոհաբերության մեջ։ Անհավանական է, որ ներկայումս մենք ստիպված լինենք այդպիսի զոհ մատուցել, բայց ի՞նչ զոհաբերություններ կարող են պահանջվել մեզանից կատարել։

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ ձեռք կբերեք, եթե հավատարիմ լինեք Տիրոջը դժվարությունների ժամանակ և անեք զոհաբերությունները, որոնք պետք է անեք։

    3. Ի՞նչ եք արդեն ձեռք բերել։

Ստեփանոսն ընդհանուր առմամբ համարվում է առաջին քրիստոնյա նահատակը։ Բացի այդ, նրան կարելի դիտել որպես Քրիստոսի նախատիպ։ Եվ նա, և Փրկիչը կանգնել են խորհուրդի առաջ, որ դատվեն, հայտարարել են ճշմարտություններ իրենց թշնամիների մոտ, տվել են իրենց կյանքն արդար գործի համար և նույնիսկ արտասանել են նմանատիպ արտահայտություններ իրենց մահվան պահին (տես Ղուկաս 23.33–34, 46, Գործք 7.59–60

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարությունների տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Գործք 6–7 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.