Գրադարան
Մաս 23, Օր 1. Ա Կորնթացիս 15.1–29


Մաս 23. Օր 1

Ա Կորնթացիս 15.1–29

Նախաբան

Պողոս Առաքյալը տեղեկացել էր, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներն ուսուցանում էին, որ մահացածները հարություն չեն առնելու: Նա վկայել է, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից և բացատրել է, թե ինչ նշանակություն ունի հարությունը Երկնային Հոր բոլոր զավակների համար:

Ա Կորնթացիս 15.1–10

Պողոսը վկայություն է տալիս Հիսուս Քրիստոսի Հարության մասին:

Նկար
President Thomas S. Monson

Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հայտարարությունը. «Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ծիծաղում ենք, լաց ենք լինում, աշխատում ենք, խաղում ենք, սիրում ենք, ապրում ենք: Ապա մահանում ենք: Մահը մեր ընդհանուր ժառանգությունն է: Բոլորը պետք է անցնեն դրա դարպասներով: Մահը տանում է տարեցներին, հոգնածներին և մաշվածներին: Այն այցելում է հույսի ծաղկման մեջ և սպասումների փառքի մեջ գտնվող երիտասարդներին: Ոչ էլ փոքր երեխաներն են ազատվում նրա ճանկերից: Պողոս Առաքյալի խոսքերով. «Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել» [Եբրայեցիս 9.27]» («Գիտեմ, ապրո՛ւմ է Փրկիչն իմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 24):

Հիշեք ձեր մտքերն ու ապրած զգացումները, երբ ծանոթ մի մարդ է մահանում:

Ա Կորնթացիս 15.1–29 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ, երբ ձեզ ծանոթ մի մարդ մահանա:

Ավարտելով Կորնթոսի սրբերին գրված իր նամակը՝ Պողոս Առաքյալը արձագանքում է որոշ անդամների կողմից ուսուցանվող կեղծ վարդապետությանը: Կարդացեք Ա Կորնթացիս 15.12, պարզելով, թե ինչ կեղծ ուսմունքներ էին ուսուցանվում:

Ձեր կարծիքով այդ կեղծ հավատամքն ինչո՞ւ էր մտահոգում Պողոսին:

Կարդացեք Ա Կորնթացիս 15.3–8, պարզելով, թե Պողոս Առաքյալը ինչ է գրել, որպեսզի Եկեղեցու անդամներին օգնի հասկանալ Փրկչի Հարության իրականությունը: (Նկատեք, որ Կեփաս անունը Պետրոս Առաքյալի անուններից մեկն է:)

Այդ հատվածներից կարող ենք սովորել, որ Առաքյալները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը մահացել է մեր մեղքերի համար և մեռելներից հարություն է առել: (Կարող եք նշագծել կամ գրել այս արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:)

Նկար
President Thomas S. Monson

Նախագահ Մոնսոնը կիսվել է հետևյալ վկայությամբ. «Իմ ողջ սրտով և իմ հոգու եռանդով ես բարձրացնում եմ իմ ձայնը վկայությամբ որպես հատուկ վկա և հայտարարում եմ, որ Աստված ապրո՛ւմ է: Հիսուսը Նրա Որդին է, Հոր Միածինը մարմնի մեջ: Նա մեր Քավիչն է: Նա մեր Միջնորդն է Հոր առաջ: Դա Նա էր, ով զոհվեց խաչի վրա մեր մեղքերը քավելու համար: Նա դարձավ Հարության առաջնապտուղը: Քանի որ Նա մահացավ, մենք բոլորս կրկին կապրենք: «Այնպես ցնծում է իմ հոգին՝ Գիտե՛մ, ապրում է Փրկիչն իմ»: [«Գիտեմ ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 38]: Թող ողջ աշխարհն իմանա դա և ապրի ըստ այդ գիտելիքի» («Գիտեմ, ապրո՛ւմ է Փրկիչն իմ» 25):

Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի Հարության մասին Առաքյալների վկայություններն ինչպես են ձեզ օգնել, որ ամրապնդեք ձեր հավատքը Փրկչի և Նրա Հարության վերաբերյալ:

Ա Կորնթացիս 15.11–29

Պողոսը մեկնաբանում է Հարության վարդապետությունը

Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 15.11–15 հատվածներում, Պողոս Առաքյալը հարցադրել է, թե ինչու են կորնթացի սրբերը սկսել կասկածի տակ դնել Հարության իրականությունը: Նա տրամաբանել է, որ եթե չկա հարություն մեռելներից, ապա Հիսուս Քրիստոսն էլ հարություն չի առել: Եվ եթե Հիսուս Քրիստոսը հարություն չի առել մեռելներից, ապա Նրա հարության բոլոր վկաները կեղծ էին և ավետարանը քարոզելն անիմաստ էր:

Նկար
Prophet Joseph Smith

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 49, հավելումները ինչ-որ բաների լրացումն են կամ ավելի մեծի մասը):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը: Այնուհետև կարդացեք աղյուսակի ձախ սյունակի սուրբ գրությունները, պարզելով, թե ինչպես կլրացնեք աջ սյունակի համապատասխան նախադասությունները: Ապա ավարտեք նախադասությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

    Նկատի առեք, որ առաջինեկ բառը Ա Կորնթացիս 15.20 հատվածում համարժեք է երկրագործի հավաքած բերքի առաջնապտղին: Ճիշտ ինչպես առաջնապտղին հաջորդում է մեծ բերքահավաքը, այնպես էլ հարության դեպքում՝ Հիսուս Քրիստոսը հարության առաջինեկն էր: (Նշեք, որ Ա Կորնթացիս 15.20–22 սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք այն առանձնահատուկ ձևով նշել, որպեսզի հետագայում կարողանաք գտնել):

    Ա Կորնթացիս 15.16–19

    Եթե Հիսուսը հարություն չառներ մեռելներից, ապա …

    Ա Կորնթացիս 15.20–22

    Եթե Հիսուսը հարություն է առել մեռելներից, ապա …

Անդրադարձեք Ա Կորնթացիս 15.19 հատվածի Պողոսի հայտարարությանը. «Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք»: 20–22 հատվածների Պողոսի վկայությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք կարող ենք հույս ունենալ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե Հիսուս Քրիստոսի հարությունն ինչպես կարող է ձեզ հույս տալ, երբ ձեզ ծանոթ մի մարդ մահանում է, կամ երբ ձեր մոտ վախ կա ի վերջո մահանալու հանդեպ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.

    1. Գրեք ձեր վկայությունը հարության իրականության և Երկնային Հոր փրկության ծրագրի կարևորության վերաբերյալ: Աշխատեք մեկ այլ անձի հետ կիսվել հարության մասին ձեր վկայությամբ:

    2. Խնդրեք որևէ ծնողի, ընկերոջ կամ Եկեղեցու ղեկավարի ձեզ հետ կիսվել հարության մասին իր վկայությամբ: Գրեք այն մասին, թե ինչ սովորեցիք և զգացիք, երբ լսեցիք նրանց վկայությունը:

Ինչպես գրված է Ա Կորնթացիս 15.23–24 հատվածներում, Պողոսն ուսուցանել է, որ հարությունը կարգով կլինի: Առաջինը հարություն առավ Հիսուս Քրիստոսը, իսկ հետո հարություն կառնեն Նրա հավատարիմ հետևորդները: Վարդապետություն և Ուխտերն ուսուցանում են, որ այդ հավատարիմ հետևորդները սելեստիալ փառք կժառանգեն (տես ՎևՈւ 76.50–70, 88.97–98): Նրանք, ովքեր անվեհեր չեն Հիսուս Քրիստոսի իրենց վկայության մեջ, և նրանք, ովքեր ամբարիշտ են, ավելի ուշ հարություն կառնեն (տես ՎևՈւ 76.71–86, 88.99–101): Պողոսն ուսուցանել է, որ երբ գա վախճանը (Հազարմյան), երբոր կխափանվի աշխարհի «իշխանութիւնը եւ պետությունը» Հիսուս Քրիստոսը Երկնային Հորը կհանձնի թագավորությունը (Ա Կորնթացիս 15.24):

Կարդացեք Ա Կորնթացիս 15.25–26 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի ուսուցանածի՝ ինչ կպատահի Հիսուս Քրիստոսի թշնամիների հետ Հազարամյայի ժամանակ:

Նկատի առեք, թե ով է վերջին թշնամին, որին Քրիստոսը կկործանի: Ինչո՞ւ է մահը թշնամի համարվում Հիսուս Քրիստոսին կամ Երկնային Հոր ծրագրին: (Տես Մովսես 1.39):

Կարդացեք Ա Կորնթացիս 15.29 հատվածը, պարզելով, թե ինչպիսի արարողություն էին կատարում կորնթացի սրբերը:

Ձեր խոսքերով կրկնեք այն հարցը, որ Պողոսը տվել էր սրբերին մահացածների մկրտության մասնակցության վերաբերյալ.

Ա Կորնթացիս 15.29 հատվածից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտության, կարող են ստանալ այդ էական արարողությունը:

Նկար
President Gordon B. Hinckley

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ տաճարները կանգնած են որպես հարության հանդեպ մեր հավատքի խորհրդանիշ. Յուրաքանչյուր տաճար՝ փոքր, թե մեծ, հին, թե նոր, արտահայտում է մեր վկայությունը, որ մահկանացու կյանքի պես կյանքը գերեզմանից այն կողմ իրական է և որոշակի: Եթե մարդկային հոգին հավերժական չլիներ, ապա տաճարների կարիք չէր լինի: Այդ սրբազան տներում կատարվող ամեն մի արարողություն հավիտենական նշանակություն ունի» (“This Peaceful House of God,” Ensign, May 1993, 74):

Նկար
Payson Utah Temple

Պեյսոն քաղաքի տաճար (Յուտա)

Եթե դուք ապրում եք տաճարին մոտ, մտաբերեք այն ժամանակը, երբ դուք մահացածների համար մկրտություններ էիք կատարում կամ ձեր նախնիների անուններն էիք նախապատրաստում տանելու տաճար: Ի՞նչ ապրումներ եք ունեցել, երբ պատրաստել եք անուններ կամ տաճարում աշխատանք եք կատարել նրանց համար: Եթե մոտ չեք ապրում տաճարին, մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի աջակցեքմահացածների փրկության աշխատանքին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լիովին մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին և ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է ձեր մասնակցությունը ամրապնդել ձեր վկայությունը հարության վերաբերյալ:

Թղթի կտորի վրա անձնական մի նպատակ գրեք, թե ինչպես կարող եք ավելի լավ մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Թուղթը դրեք այնպիսի տեղում, որը կհիշեցնի ձեզ աշխատել ձեր նպատակի ուղղությամբ:

Նկար
scripture mastery icon
Սերտման սուրբ գրություն` Ա Կորնթացիս 15.20–22

  1. Սերտման սուրբ գրության այս հատվածները (Ա Կորնթացիս 15.20–22) կօգնեն ձեզ ունենալ բառերը և հասկացողությունը, որոնց օգնությամբ կարող եք ուրիշներին ուսուցանել հարության վարդապետությունը: Մի քանի րոպե տրամադրեք 22 հատվածը մտապահելուն, այնուհետև, առանց սուրբ գրություններին նայելու, անգիր ասեք այն: Նույնը կրկնեք 21 հատվածի համար, անգիր ասելով 21–22 հատվածները, ապա 20 հատվածը՝ հերթականությամբ անգիր ասելով բոլոր երեք հատվածները: Ի վերջո, փորձեք հիշելով գրել սերտման սուրբ գրության ամբողջ հատվածը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 15.1–29 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.