Գրադարան
Մաս 22, Օր 1. Ա Կորնթացիս 7–8


Մաս 22. Օր 1

Ա Կորնթացիս 7–8

Նախաբան

Պողոս Առաքյալը հրահանգել է Կորնթոսի ամուսնացած և ամուրի անդամներին ամուսնության և միսիոներական աշխատանքի վերաբերյալ: Պատասխանելով կուռքերին զոհաբերած ուտելիք ուտելու հարցին՝ նա ուսուցանել է սրբերին դիտարկել անձնական վարքի ազդեցությունը ուրիշների վրա և պատրաստ լինել հրաժարվել գործողություններից, որոնք հնարավոր է մերձավորի հոգևոր սայթաքելու պատճառ դառնան:

Ա Կորնթացիս 7

Պողոս Առաքյալը Կորնթոսի ամուսնացած և ամուրի անդամներին հրահանգներ է տվել ամուսնության վերաբերյալ

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ գծապատկերը: Դուք կլրացնեք այն Ա Կորնթացիս 7 գլուխն ուսումնասիրելիս:

    Նկար
    marriage diagram

Ինչպես մենք, Եկեղեցու անդամները Կորնթոսում ապրում էին մի հասարակության մեջ, որտեղ շփոթեցնող և հակասական գաղափարներ կային ամուսնության և ֆիզիկական կամ սեռական մտերմության վերաբերյալ: Ավետարանի այս և այլ վարդապետությունների և սկզբունքների հարցում, կարևոր է, որպեսզի կարողանանք տարբերել ճշմարիտ և կեղծ համոզմունքները:

Ա Կորնթացիս 5–6 գլուխներում դուք կարդացիք սեռական հարաբերությունների վերաբերյալ Կորնթոսում տարածված որոշ կեղծ համոզմունքների մասին: Այդ կեղծ համոզմունքներից մեկը հետևյալն էր. Ֆիզիկական մտերմությունը ցանկացած մարդու հետ ընդունելի է: Գրեք այդ պնդումը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի գծապատկերի աջ սյունակի՝ «Կեղծ համոզմունքներ» վերնագրի տակ: Մտածեք, թե ինչո՞ւ է այդ համոզմունքը կեղծ:

Կորնթոսի Եկեղեցու անդամները գրել էին Պողոս Առաքյալին՝ առաջնորդություն խնդրելով սեռական անմեղության Տիրոջ չափանիշների վերաբերյալ: Կարդացեք Ա Կորնթացիս 7.1, պարզելով, թե ինչի մասին էին հարցրել կորնթացիները Պողոսին:

1-ին հատվածի «լաւ է մարդիս որ կնկայ չ’մօտենայ» արտահայտությունը ցույց է տալիս, որ կորնթացի սրբերը հարցեր ունեին ֆիզիկական մտերմության պատշաճ լինելու մասին: Բացի այդ, ոմանց մոտ հնարավոր է հարց կար ամուսնական զույգերի ֆիզիկական մտերմության վերաբերյալ: Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի գծապատկերի աջ սյունակի՝ «Կեղծ համոզմունքներ» վերնագրի տակ. Ֆիզիկական մտերմությունը ոչ մի դեպքում ընդունելի չէ, անգամ ամուսնության մեջ:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այս երկու համոզմունքներն էլ ներկայացնում են ծայրահեղ տեսակետներ, որոնք համահունչ չեն ֆիզիկական մտերմության Աստծո չափանիշներին:

Կարդացեք Ա Կորնթացիս 7.2–3 հատվածները, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել Կորնթոսի սրբերին ֆիզիկական մտերմության վերաբերյալ: Պոռնկություն բառը 2-րդ հատվածում վերաբերում է ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններին, իսկ «պարտքը վճարել» արտահայտությունը 3-րդ հատվածում վերաբերում է ամուսնու և կնոջ կողմից սիրո և մերձեցման արտահայտությանը:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում կարդում ենք, որ «Ֆիզիկական մտերմությունը ամուսինների միջև սքանչելի և սուրբ է: Այն կարգված է Աստծո կողմից երեխաներ ստեղծելու և միմյանց հանդեպ սեր արտահայտելու համար: Աստված պատվիրել է սեռական մտերմությունը պահպանել ամուսնության համար» ([գրքույկ, 2011], 35):

Գրեք հետևյալ միտքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի «Ճշմարիտ» վերնագրի տակ. Ամուսինների միջև ֆիզիկական մտերմությունը կարգված է Աստծո կողմից:

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է.

Նկար
President Boyd K. Packer

«Բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը երբեք չեղյալ չի համարվել: Դա կարևոր է փրկագնման ծրագրի համար և մարդկային երջանկության աղբյուրն է: Այս զորության արդար գործածման միջոցով, մենք կարող ենք մոտենալ մեր Երկնային Հորը և զգալ ուրախության լիություն, նույնիսկ աստվածայնություն: Որդեծնության զորությունը պատահական մաս չէ երջանկության ծրագրում. դա երջանկության ծրագիրն է. դա երջանկության բանալին է:

Ֆիզիկական մտերմության մարդկային ցանկությունը մշտական է և շատ ուժեղ: Մեր երջանկությունը մահկանացու կյանքում, մեր ուրախոււթյունն ու վեհացումը կախված են նրանից, թե ինչպես ենք արձագանքում այս մշտական, պարտադրող ֆիզիկական ցանկություններին»: («Երջանկության ծրագիրը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 26):

Ինչո՞ւ է որդեծնությունը՝ մահկանացու կյանք ստեղծելու կարողությունն այդքան կարևոր Իր զավակների փրկության համար Երկնային Հոր ծրագրում:

Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 7.1–24 հատվածներում, Պողոսն ուսուցանել է, որ բացառությամբ հատուկ, ժամանակավոր իրավիճակների, կողակիցները չպետք է ամուսնական մտերմությունից խուսափեն. որ Եկեղեցու այրիացած կամ ամուսնալուծված անդամները կարող են կրկին ամուսնանալ, եթե ցանկանան. և որ բոլոր իրավիճակներում Եկեղեցու անդամները պետք է «մնայ Աստուծոյ առաջին» (Ա Կորնթացիս 7.24): Բացի այդ, Պողոսը չի խրախուսել ամուսնալուծությունը:

Կորնթոսում Եկեղեցու անդամներ կային, ում ամուսինները քրիստոնյա չէին: Մտածեք, թե տարբեր հավատք ունեցող ամուսինները ի՞նչ դժվարությունների կարող են առնչվել:

Կարդացեք Ա Կորնթացիս 7.12–17 հատվածները, պարզելով, թե ինչ ճշմարտություններ է ուսուցանել Պողոսը, որ օգտակար կլինեին այն ընտանիքներին, որտեղ ոչ բոլոր են Եկեղեցու անդամ:

Ահա մի ճշմարտություն, որ կարող ենք սովորել այդ հատվածներից. Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդները սրբագործող ազդեցություն ունեն իրենց ընտանիքների վրա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ օրինակ եք տեսել, երբ Եկեղեցու անդամը դրական ազդեցություն է ունեցել Եկեղեցու անդամ չհանդիսացող կամ Եկեղեցում ոչ ակտիվ ընտանիքի անդամների վրա:

Ա Կորնթացիս 7.25–40 հատվածներում Պողոսը քննարկել է ամուրի կամ ամուսնացած լինելու առավելություններն ու թերությունները, երբ «կանչված եք ծառայության» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 7.29 [Սուրբ գրությունների ուղեցույց]), կամ կանչված եք միսիայի: Նա ուսուցանել է, որ չամուսնացած կամ միայնակ միսիոներներն ավելի քիչ խանգարող հանգամանքներ կունենան ծառայելու ընթացքում, քան մեկը, ով ամուսնացած է և ունի ընտանիքի մասին հոգալու հետ կապված նյութական մտահոգություններ: Ինչևէ, նա չի արգելել նրանց ամուսնանալ կամ ամուսնացած լինել միսիայի ընթացքում: Ամուսնացած զույգերի Եկեղեցական լիաժամկետ ծառայության մերօրյա օրինակներ են տարեց միսիոներական զույգերը, միսիայի նախագահները, տաճարի նախագահները և Եկեղեցու բարձրագույն իշխանավորները:

Ա Կորնթացիս 8

Պողոսը պատասխանում է կուռքերին զոհաբերած միս ուտելու հարցին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին կիսվել է հետևյալ փորձառությամբ.

Նկար
Elder L. Tom Perry

«Ես հայտնաբերել եմ, որ եթե ապրում ես այնպես, ինչպես պիտի ապրես, մարդիկ նկատում և տպավորվում են քո հավատքով և դու ազդեցություն ես թողնում մարդկանց կյանքի վրա:

Իմ կարիերան անցել է հանրախանութային բիզնեսում: Քանի որ ես կառավարման թիմում էի, ինձ համար կարևոր էր հասարակական շփումներ ունենալ տեղական բիզնես կազմակերպությունների հետ: Այդ կազմակերպություններից շատերի հետ հանդիպումները սկսվում էին կոկտեյլի ֆուրշետներով [որոնց ժամանակ ալկոհոլային խմիչքներ էին մատուցվում]: Դա տվյալ կազմակերպության անդամների հետ շփվելու և ծանոթանալու ժամանակ էր: Ես միշտ ինձ անհարմար էի զգում հաղորդակցման այդ ժամերին: Սկզբում ես խնդրում էի ինձ հյուրասիրել կիտրոնի-լայմի լիմոնադով: Շուտով ես նկատեցի, որ կիտրոնի-լայմի լիմոնադը նույն տեսքն ուներ, ինչ մնացած ըմպելիքները: Անգույն լիմոնադը ձեռքիս ես չխմողի տպավորություն չէի թողնում» (“The Tradition of a Balanced, Righteous Life,” Ensign, Aug. 2011, 48–49):

Ի՞նչ կարող էր պատահել, եթե Երեց Փերին այդ հավաքներին շարունակեր խմել ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք նման էին ալկոհոլային խմիչքներին:

Նշեք մի քանի իրավիճակներ, երբ ձեր օրինակը կարող է բացասաբար ազդել ուրիշների վրա, թեև դուք ոչ մի սխալ բան չեք արել:

Կորնթոսի Եկեղեցու անդամները համոզված չէին, թե արդյոք կարելի էր, որ նրանք ուտեին կուռքերին կամ հեթանոսական աստվածներին զոհաբերած ուտելիք: Ի պատասխան, Պողոս Առաքյալն ընդունեց, որ Եկեղեցու անդամները կարող են մտածել, որ դրանում խնդիր չկա, քանի որ գիտեին, որ հեթանոսական աստվածները, իրականում, գոյություն չունեին (տես Ա Կորնթացիս 8.4–6):

Կարդացեք Ա Կորնթացիս 8.1 հատվածը, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել Կորնթոսի սրբերին:

Ըստ 1-ին հատվածի՝ ի՞նչ արդյունքի կարող է բերել գիտելիքը և ինչ արդյունք՝ գթությունը: Պողոսն առաջարկում էր, որ գթությունը («Քրիստոսի մաքուր սերը» [Մորոնի 7.47], մարդկանց հանդեպ անձնուրաց սեր ցուցաբերելը), ավելի կարևոր էր, քան կերակուրների մասին հատուկ օրենքների իմացություն դրսևորելը:

Կարդացեք Ա Կորնթացիս 8.7–11 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի՝ ինչ պետք է անել, երբ հավանականություն կա, որ ուտելիքը կուռքերին է զոհաբերված: Այդ հատվածներում տկարներ բառը վերաբերում է Եկեղեցու անդամներին, ովքեր տկար են հավատքով: Կերակուր բառը Աստվածաշնչում, սովորաբար, վերաբերում է «ուտելիքին»: Իշխանություն բառը 9-րդ հատվածում վերաբերում է որոշակի ուտելիքներ արգելող հատուկ պատվիրանների բացակայությանը:

Նկատեք Ա Կորնթացիս 8.9 հատվածում, որ Պողոսը նշել է համոզիչ պատճառ, որի համար սրբերը հնարավոր է ընտրեն չուտել կուռքերին զոհված կերակուրը: Ի՞նչ օրինակ նշեց Պողոսը Ա Կորնթացիս 8.10–11 հատվածներում այն մասին, թե կուռքերին զոհված կերակուր ուտելը ինչպես կարող է գայթակղություն դառնալ:

Կարդացեք Ա Կորնթացիս 8.12–13, պարզելով, թե Պողոսն ինչպես եզրափակեց իր զգուշացումը, որ չանենք բաներ, որոնք կարող են մարդկանց գայթակղել: «Իմ եղբօրը գայթակղեցնում է» արտահայտությունը, 13 հատվածում կարող է մեկնաբանվել նաև «եղբոր սայթաքելու կամ երկմտելու պատճառը դառնալ» (անգլերեն աստվածաշնչում 1 Corinthians 8:13, ծանոթագրություն a):

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել Պողոսի ուսմունքներից, հետևյալն է. Մենք գթություն ենք ցուցաբերում մարդկանց հանդեպ, երբ խուսափում ենք գործողություններից, որոնք հնարավոր է նրանց հոգևոր սայթաքելու պատճառը դառնան: (Հնարավոր է հիշեք, որ Հռովմայեցիս 14 գլխում Պողոսը նման սկզբունք էր ուսուցանում Հռոմի սրբերին:)

Կարդացեք Երեց Փերիի պատմության շարունակությունը կոկտեյլների ընդունելության ժամի նրա ընտրությունների մասին: Նկատեք, թե ինչպես է նա կիրառել այդ սկզբունքը:

Նկար
Elder L. Tom Perry

«Ես որոշեցի, որ այսուհետ այնպիսի ըմպելիք եմ օգտագործելու, որը հստակ ցույց կտա, որ ես ալկոհոլ չեմ խմում: Ես մոտեցա բարմենին և մի բաժակ կաթ խնդրեցի: Բարմենը երբեք նման պատվեր չէր ունեցել: Նա գնաց խոհանոց և ինձ համար մի բաժակ կաթ գտավ: Այժմ իմ ըմպելիքը խիստ տարբերվում էր մյուսների ալկոհոլային խմիչքներից: Հանկարծ ես հայտնվեցի ուշադրության կենտրոնում: Իմ ըմպելիքի վերաբերյալ շատ կատակներ արվեցին: Իմ կաթը խոսակցության թեմա դարձավ: …

Այդպես, կոկտեյլների ժամին կաթը դարձավ իմ ըմպելիքը: Շուտով բոլորը իմացան, որ ես մորմոնական եմ: Ի զարմանս ինձ, իմ հանդեպ սկսեցին մեծ հարգանքով վերաբերվել և հետաքրքիր բան սկսեց տեղի ունենալ: Շուտով ուրիշները ևս միացան ինձ՝ խմելով կաթնային կոկտեյլ:

Համարձակվեք տարբերվել: Ապրեք ըստ ավետարանի ուսուցանված չափանիշների» («The Tradition of a Balanced, Righteous Life», 49):

Նկար
glass of milk
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ կերպ դուք կարող եք գթություն ցուցաբերել մարդկանց նկատմամբ, խուսափելով գործողություններից, որոնք հնարավոր է նրանց հոգևոր սայթաքելու պատճառը դառնան:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․

    Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 7–8 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.