Գրադարան
Նախաբան Պողոսի Առաջին Նամակի առ Կորնթացիս


Նախաբան Պողոսի Առաջին Նամակի առ Կորնթացիս

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Վաղ շրջանի եկեղեցու անդամները, ովքեր ապրում էին Կորնթոսում, պայքարում էին մի շարք խնդիրների դեմ, որոնք այսօր ևս գոյություն ունեն աշխարհում՝ ինչպես օրինակ անհամաձայնություն, կեղծ ուսմունքներ և անբարոյականություն: Ա Կորնթացիս-ում մենք ծանոթանում ենք, որ Պողոսը ուսուցանեց այդ Սրբերին ինչպես խթանել միասնությունը եկեղեցում, ինչպես սովորել Աստծո գործերը, ֆիզիկական մարմնի դերը՝ որպես Սուրբ Հոգու տաճար, հոգևոր պարգևների բնույթը, հաղորդությունն ընդունելուն արժանի լինելը և հարության իրական լինելը: Ա Կորնթացիս-ում գրի առնված Պողոսի ուսմունքներն ուսումնասիրելիս, ուսանողները կարող են սովորել վարդապետություններ ու սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց ապրել արդար՝ շրջապատված լինելով ամբարշտությամբ:

Ո՞վ է գրել այդ գիրքը:

Կորնթացիս Առաջին հատվածի բացող հատվածը բացահայտում է, որ այն ուղարկված էր Պողոս Առաքյալի և Սոսթենէս անունով աշակերտի կողմից, ով հավանաբար ծառայել էր որպես Պողոսի գրագիր (տես Ա Կորնթացիս 1.1): Քանի որ Սոսթենէսի դերի մանրամասները անհայտ են, պարզ է, որ Պողոսն էր նամակի բովանդակության հեղինակը (տես Ա Կորնթացիս 16.21-24-ը):

Ե՞րբ և որտե՞ղ էր այն գրվել:

Պողոսը գրեց նամակը, որը հայտնի է որպես Ա Կորնթացիս, իր երեք տարվա Եփեսոս այցի ավարտին (երրորդ միսիայի ընթացքում), որը հավանաբար ավարտվեց ինչ-որ ժամանակ մ.թ. 55-56թ.թ. (տես Գործք 19.10, 20.31, Աստվածաշնչի Բառարան, «Պողոսի Նամակները):

Ո՞ւմ համար էր գրված այդ գիրքը և ինչո՞ւ:

Այդ նամակը գրվել էր Կորնթոս քաղաքի Եկեղեցու անդամներին: Պողոսը քարոզել էր ավետարանը Կորնթոսում համարյա երկու տարի (տես Գործք 18.1-18) և այնտեղ հիմնել Եկեղեցու ճյուղ (տես Աստվածաշնչի Բառարան, «Պողոսի Նամակներ»): Ավելի ուշ, մինչ Պողոսը քարոզում էր Եփեսոսում իր երրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում, նա հաղորդակցվում էր Կորնթոսի Եկեղեցու անդամների հետ: Նա պատասխան էր գրել մասնաճյուղին (տես Ա Կորնթացիս 5.9-ում), սակայն, դժբախտաբար այդ նամակը կորավ և այդ պատճառով այն չկա մեր սուրբ գրություններում: Ավելի ուշ, Պողոսը Եկեղեցու խնդիրներին վերաբերող մեկ այլ զեկույց ստացավ Կորնթոսի Եկեղեցու անդամներից (տես Ա Կորնթացիս 1.11), որին նա պատասխանեց մեկ այլ նամակով` հայտնի որպես Ա Կորնթացիս: Հետևաբար, Ա Կորնթացիս-ը փաստորեն Պողոսի երկրորդ նամակն է Կորնթոսի անդամներին:

Պողոսի ժամանակ, Կորնթոսը Մակեդոնիայից հարավ ընկած տարածքում Հռոմեական նահանգ Աքայիայի մայրաքաղաքն էր, որը գրավում էր հին Հունաստանի մեծ մասը: Որպես հարուստ առևտրական կենտրոն, Կորնթոսը գրավեց մարդկանց ողջ Հռոմեական Կայսրությունից՝ դարձնելով տարածքում ամենաբազմազգ քաղաքներից մեկը: Կորնթոսի կրոնական մշակույթում կուռքի երկրպագությունը գերակշռում էր, և ամբողջ քաղաքով մեկ կային բազմաթիվ տաճարներ ու եկեղեցիներ: Պողոսի ծառայության ժամանակ, Կորնթացիները ծայրահեղ անբարո համբավ ունեին: Օրինակ` ծիսական մարմնավաճառությունը կիրառվում էր Աֆրոդիտեի տաճարում:

Պողոսի Առաջին Նամակը առ Կորնթացիս պարզաբանում է, որ Եկեղեցու անդամները չունեին միասնություն, և որոշ հեթանոսական հավատքներն ու սահմանված կարգերը սկսել էին ազդել նրանց` ավետարանի սկզբունքներն ու արարողությունները պահպանելու վրա (տես Ա Կորնթացի 1.11, 6.1–8, 10.20–22, 11.18–22): Պողոսը գրեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին օգնել նրանց իրենց հարցերում ու խնդիրներում և զորացնել նորադարձներին, ովքեր պայքարում էին իրենց նախկին համոզմունքներն ու սահմանված կարգերը մոռանալու համար:

Որո՞նք են այդ գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Նոր Կտակարանը ավելի շատ խորհուրդ և ուսմունքներ է պարունակում Պողոսից Կորնթոսի Եկեղեցու անդամներին, քան որևէ այլ ճյուղի: Ի դեպ, Պողոսի երկու նամակներն առ Կորնթացիս կազմում են Պողոսի գոյություն ունեցող գրվածքների մեկ քառորդը:

Ա Կորնթացիս-ում մենք տեղեկանում ենք, որ Պողոսը բացատրեց, թե Հիսուս Քրիստոսը իրականացրել է Մովսեսի օրենքը: Պողոսը շեշտեց «Աստուծոյ պատուիրանքների պահելը» (Ա Կորնթացիս 7.19-ում) «Քրիստոսի օրենքի տակ» (Ա Կորնթացիս 9.21), որպեսզի ավետարանի միջոցով ստանան փրկության օրհնությունը:

Համառոտ շարադրանք

Ա Կորնթացիս 1-11-ում Պողոսը զգուշացնում է Եկեղեցու ներսում գոյություն ունեցող բաժանումների վերաբերյալ և զգուշացնում Եկեղեցու անդամների մեջ միասնության կարևորության մասին: Նա զգուշացնում է անդամներին սեռական անբարոյականության մասին, ուսուցանում, որ Սուրբ Հոգու համար մարմինը տաճար է` քարոզելով ինքնականոնավորում: Նա հատուկ հարցեր է ուղղում ամուսնության և միսիոներական ծառայության, հաղորդության արարողուղության վերաբերյալ. ապա արդյոք թույլատրելի է ուտել զոհաբերության միս, որն առաջարկվել է հեթանոս կուռքերին:

Ա Կորնթացիս 12-14-ում Պողոսը ուսուցանում է, որ մենք Հոգու պարգևներ պետք է փնտրենք: Նա հիշեցնում է կորնթացի Սրբերին առաքյալների, մարգարեների, ուսուցիչների կարևորության մասին և հոգատարության մասին, որ անդամները պետք է ունենան միմյանց նկատմամբ: Նա նշեց բարեգործության կարևորությունը մյուս բոլոր հոգևոր պարգևներից առավել:

Ա Կորնթացիս 15-16-ում Պողոսը վկայում է, որ ինքը կանգնած է շատ ուրիշ մարդկանց մեջ, ովքեր հարություն առած Քրիստոսի վկաներն են: Նա ուսուցանում է, որ յուրաքանչյուր ոք հարություն կառնի, և որ մահացածների համար մկրտությունը հաստատում է ապագա Հարության ճշմարտացիությունը: Պողոսը բացատրում է, որ հարություն առած մարմինները կլինեն փառքի տարբեր աստիճաններում, և Հիսուս Քրիստոսի հաղթանակը գերեզմանի նկատմամբ հեռացնում է մահվան այրող ցավը: Պողոսը Երուսաղեմում դրամահավաք կազմակերպեց աղքատ Սրբերի համար: