Գրադարան
Դաս 116. Բ Կորնթացիս 8-9


Դաս 116

Բ Կորնթացիս 8-9

Նախաբան

Պողոսը գրեց Կորնթոսի Սրբերին, բացատրելով, որ Մակեդոնիայի անդամները շռայլորեն օգնել էին կարիքի մեջ գտնվողներին: Նա քաջալերեց Կորնթացի Սրբերին նույնպես հետևել Փրկիչի օրինակին՝ աղքատներին տալով: Պողոսը ուսուցանեց օրհնությունների մասին, որոնք տրվում են նրանց, ովքեր ուրախությամբ տալիս են աղքատներին:

Ուսուցման առաջարկներ

Բ Կորնթացիս 8

Պեղոսը խորհուրդ է տալիս Սրբերին խնամել աղքատներին

Գրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ արտահայտությունը («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 40) գրատախտակի վրա դասարանի առաջ, բայց տեղ թողեք, որպեսզի փոխարինենք աղքատություն բառը: Սկսել դասը ուսանողներից մեկին հանձնարարելով բարձրաձայն կարդալ հայտարարությունը.

Պատմության ընթացքում աղքատությունը համարվել է մարդկության մեծագույն և առավել տարածված մարտահրավերներից մեկը: Դրա ակնհայտ կորուստը սովորաբար ֆիզիկական է, բայց հոգևոր և զգացմունքային վնասը, որ այն կարող է բերել, կարող է լինել նույնիսկ ավելի թուլացնող»:

Ուսանողներին խնդրեք կռահել հայտարարության մեջ բաց թողնված բառը: Այնուհետև ավելացրեք աղքատություն բառը:

  • Ի՞նչ է աղքատությունը: (Մի վիճակ, երբ ունեք շատ քիչ կամ ընդհանրապես չունեք դրամ, ապրանք կամ ապրուստի միջոցներ):

  • Ինչո՞ւ է աղքատությունն այդքան դժվար մարտահրավեր:

Քաջալերեք ուսանողներին մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր ունեն որևէ տեսակի` ներառյալ ֆիզիկական, զգացմունքային, հասարակական կամ հոգևոր օգնության և աջակցության կարիք : Հրավիրեք ուսանողներին, ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ Բ Կորնթացիս 8-9 ում որոնք կարող են օգնել նրանց հասկանալ և իրականացնել իրենց դերը կարիքավորներին օգնելիս:

Ամփոփեք Բ Կորնթացիս 8.1-8-ը, բացատրելով, որ Պողոսը Կորնթացի Սրբերին ասել էր, որ Մակեդոնիայի Եկեղեցու անդամները շռայլորեն օգնել էին աղքատներին նրանց ժամանակավոր կարիքները բավարարելու համար: (Հնարավոր է, ցանկանաք, որ ուսանողները Աստվածաշնչյան քարտեզների վրա գտնեն Կորնթոսի և Մակեդոնիայի տարածքը, հ. 13, «Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները»): Պողոսը բացատրեց, որ Մակեդոնիայի անդամները այդպես վարվեցին, որովհետև նրանքցանկանում էին կատարել Աստծո կամքը: Նա քաջալերեց Կորնթոսի Սրբերին հետևել այդ օրինակին` անկեղծ սիրով ապահովելով մյուսների կարիքները:

Գրեք հարուստ և աղքատ բառերը գրատախտակին:

Հրավիրեք ուսանողներին կարդալ ԲԿորնթացիս 8.9-ը մտքում, փնտրելով, թե ըստ Պողոսի, Հիսուս Քրիստոսը ինչ արեց Սրբերի համար: Բավարար ժամանակ անց տվեք հետևյալ հարցերը և հերթականությամբ գրի առեք ուսանողների պատասխանները գրատախտակին հարուստ և աղքատ բառերի տակ:

  • Ինչո՞վով էր նախաերկրային կյանքում Հիսուս Քրիստոսը հարուստ: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը. Հիսուս Քրիստոսը Հոր Առաջնեկն է հոգում և Հոր Միածինը՝ մարմնում: Հիսուս Քրիստոսը Աստված էր, ով կանգնեց Երկնային Հոր կողքին իշխանությամբ, զորությամբ և փառքով ու ստեղծեց շատ աշխարհներ Հոր ղեկավարության ներքո):

  • Ինչո՞վ կարող էր Նա աղքատ համարվել Իր մահկանացու կյանքի ընթացքում: (Նա հեռացավ Իր փառքից, որ ծնվեր և ապրեր համեստ պայմաններում՝ երկրի վրա):

  • Ձեր կարծիքով հատված 9-ում ի՞նչ է նշանակում, որ մենք կարող ենք «[Փրկիչի] աղքատութիւնովը հարստանանք»: (Քանի որ Հիսուս Քրիստոսը Իր նախաերկրային գահը լքեց և երկիր եկավ ծառայելու, մեզ համար օրինակ լինելու և Քավությունն իրագործելու, մենք կարող ենք ժառանգել հավերժական կյանքի գանձերը):

Բացատրեք ուսանողներին, որ համարյա մի տարի առաջ, Կորնթոսի Սրբերը պարտավորվել էին ձեռնարկել ապրանքների հանգանակություն Հրեաստանի աղքատ Սրբերի համար: Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 8.10-11-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց անել Կորնթոսի Սրբերին:

  • Պողոսը ի՞նչ խորհուրդ տվեց անել Կորնթոսի Սրբերին:

Բացատրեք, որ «ոչ թէ միայն է անելը» և «անելն էլ կատարեցեք» արտահայտությունները նշանակում են, որ Պողոսը զգուշացրել է Սրբերին իրագործել իրենց նախկին պարտավորվածությունը՝ աղքատ Սրբերին տալով իրենց հնարավորությունների չափով, ինչպես Փրկիչն էր հավերժական գանձերը նրանց տվել:

  • Ի՞նչ է տեղի ունենում մեզանից յուրաքանչյուրի հետ, երբ սկսում ենք հասկանալ այն ամենը, ինչ Փրկիչը մեզ է տվել: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Երբ սկսենք հասկանալ այն ամենը, ինչ Փրկիչը տվել է մեզ, ավելի պատրաստակամ կլինենք մեր ունեցածից տալ ուրիշներին:

  • Ինչպե՞ս կարող է մեզ տրված Փրկիչի պարգևներին անդրադառնալը առիթ ծառայել, որ մենք օգնենք կարիքավորներին:

  • Ի՞նչ առանձնահատուկ պարգևներ է տվել Փրկիչը ձեզ, որը կարող է ոգեշնչել ձեզ օգնել ուրիշներին:

Հրավիրեք մի քանի ուսանողների կարդալ Բ Կորնթացիս 8.12-15 բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել նրան և փնտրել մի հավելյալ ճշմարտություն, որը ուսուցանել է Պողոսը մարդկանց՝ աշխարհիկ ուղիներով մեկը մյուսին սատարելու կարևորության մասին:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել 12-13 հատվածներից։ (Օգնեք ուսանողներին հաստատել հետևյալ ճշմարտությունը. Աստված ցանկանում է, որ մենք պատրաստակամ լինենք տալու նույնիսկ այն ժամանակ, երբ հնարավոր է, ոչինչ չունենանք տալու:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հարուստ, թե աղքատ, մենք պետք է«‘անենք` ինչ կարող ենք»(«Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք»: 41).

  • Ի՞նչ կարող ենք մենք անել ուրիշների համար, երբ որևէ նյութական միջոց չունենք նրանց տալու:

  • Համաձայն հատվածներ 14-15-ի, ո՞վ է շահում, երբ բոլոր Սրբերը հետևողականորեն տալիս են նրանց, ովքեր կարիքի մեջ են: (Ով էլ որ լինի կարիքի մեջ ինչ-որ ժամանակ):

  • Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնց դեպքում բոլորն են շահում, երբ մենք բոլորս պատրաստ ենք տալ:

Որպեսզի օգնենք ուսանողներին հասկանալ այդ ճշմարտությունների ու սկզբունքների կարևորությունը և կիրառել դրանք, բարձրաձայն կարդացեք Երեց Հոլլանդի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչպես Տերը կարող է օգնել մեզ կարեկցանքով արձագանքել աղքատներին:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես չգիտեմ, թե ինչպես պետք է ձեզանից յուրաքանչյուրը ճշգրտորեն կատարի իր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր միշտ չեն կարողանում օգնել իրենք իրենց: Բայց ես գիտեմ, որ Աստված գիտի, և Նա կօգնի ու կուղղորդի ձեզ՝ աշակերտներին հատուկ գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք և աղոթեք, ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը , որ նա մեզ բազմիցս տվել է» («Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք»: 41).

Եթե ժամանակը ներում է, և դուք ի վիճակի եք, փոխարենը ցուցադրեք գերագույն համաժողովի ժամանակ Երեց Հոլլանդի ելույթի տեսանյութի մի մասը «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» (0:00–7:04).

  • Համաձայն Երեց Հոլլանդի խոսքերի, մենք ի՞նչ պիտի անենք, որ պատրաստ լինենք օգնել աղքատներին և կարիքավորներին։

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնք հիմնել է Եկեղեցին, և որոնց միջոցով մենք կարող ենք բավարարել աղքատների կարիքները: (Ծոմապահության նվիրատվությունների, տեղական ծառայության նախագծերի և մարդասիրական հնարավորությունների միջոցով):

Քաջալերեք ուսանողներին գրել իրենց դասարանական նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում մի բան, որը նրանք պլանավորում են անել հիմնվելով այն բանի վրա, թե ինչ ուսուցանեց Պողոսը աղքատներին և կարիքավորներին օգնելու մասին:

Ամփոփեք Բ Կորնթացիս 8.16-24-ը, բացատրելով, որ Պողոսը խոսեց Կորնթացի Սրբերի հետ Տիտոսի և երկու ուրիշ եղբայրների մասին, որոնց ուղարկում էին բարեգործական օժանդակություններ հավաքել Երուսաղեմի Սրբերի համար: Պողոսը խոսեց կորնթացի Սրբերի հանդեպ ունեցած իր վստահության մասին և բացատրեց, որ նրանց շռայլ օգնությունը կծառայի որպես ուրիշներին սիրելու վկայություն:

Բ Կորնթացիս 9

Պողոսը ուսուցանում է այն մարդու օրհնությունների մասին, ով անկեղծորեն է տալիս

Ամփոփեք Բ Կորնթացիս 9.1-5-ը, բացատրելով, որ Պողոսը շարունակեց գովաբանել կորնթացի Սրբերին: Նա ասաց Սրբերին, որ Տիտոսին և մյուսներին ուղարկել է, որ հաստատի շռայլորեն տալու նրանց պատրաստակամությունը:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք երբևէ ափսոսանքով ինչ-որ բան տվել են մեկին կամ ապահովել որևէ ծառայություն:

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար ուրախ սրտով ձեր ժամանակը, փողը կամ այլ աղբյուրները տրամադրել ուրիշներին օգնելու նպատակով:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 9.6–7-ը բարձրաձայն: Դասարանին հրավիրեք հետևել և փնտրել, թե Պողոսն ինչ համեմատություն օգտագործեց` ուսուցանելու Կորնթոսի անդամներին շռայլորենորեն տալու վերաբերյալ:

  • Ի՞նչ է նշանակում ցանել: (Սերմեր ցանել):

  • Պողոսը ի՞նչի հետ համեմատեց ցանելը։ (Ուրիշներին տալու հետ):

Ձեռքում պահեք մի քանի մրգերի կամ բանջարեղենի սերմեր կամ ցուցադրեք դրանք նկարով :

Նկար
Սերմեր
  • Ովքեր են ցանողները այդ համեմատության մեջ: (Սրբերը կամ մենք):

  • Ըստ հատված 7-ի, ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ մենք ցանենք կամ տանք։ (Ուրախությամբ, չափսոսալով: (Տես նաև Մորոնի 7․8-ը):

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ հայտարարությունը. Եթե մենք տանք կարիքավորներին ուրախ սրտով …

  • Ինչպե՞ս է ուրիշներին տալը նման դաշտում սերմեր ցանելուն:

  • Ի՞նչ է պատահում, երբ մենք ցանում ենք միայն անհրաժեշտության դեպքում:

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ցանում ենք առատորեն:

Ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը, որպեսզի այն հաղորդի հետևյալ սկզբունքը. Եթե մենք ուրախ սրտով կարիքավորներին տանք, Աստված մեծահոգաբար մեզ կօրհնի:

  • Ուրիշներին ուրախությամբ տալով, ինչպե՞ս կարող ենք իրականում ավելի շատ ստանալ, քան երբ նոր էինք սկսել:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Բ Կորնթացիս 9.8-10-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք փնտրել օրհնությունները, որոնք,ըստ Պողոսի, կստանան Սրբերը, եթե նրանք տան ուրախ սրտով:

  • Որո՞նք են Պողոսի որոշ արտահայտությունները, որոնք սովորաբար նա օգտագործում էր` նկարագրելու այն օրհնությունները, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր ուրախ սրտով են տալիս: (Պատասխանները կարող են ներառել «ամեն շնորհքներն աւելացնել ձեզանում» [հատված 8], «որ ամեն բանի մէջ, ամեն բաւականութիւն ունենալով» [հատված 8], «նորա արդարութիւնը մնա յաւիտեան» [հատված 9], եւ «կաճեցնէ ձեր արդարութեան պտուղը» [հատված 10]):

Բացատրեք, որ այս արտահայտությունները նշանակում են, որ մենք կստանանք Տիրոջ շնորհը, որը կարող է ներառել աշխարհիկ օրհնություններ, որոնք բավարար են մեր կարիքների համար:

  • Ըստ հատված 10-ի, ո՞վ է «նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում»: (Տերը: Կրկին ցույց տվեք սերմը և բացատրեք, որ մենք կարող ենք միայն տալ մյուսներին, որովհետև Տերը մեզ է տվել առաջին հերթին):

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչի առաքելությունն իմանալն օգնել մեզ դիմակայել չարին:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Բ Կորնթացիս 9.11-15-ը: Դասարանին հրավիրեք հետևել և փնտրել, թե Պողոսը ինչ ուսուցանեց այն Սրբերի մասին, ովքեր տալիս և ստանում են ուրախությամբ:

  • Համաձայն հատվածներ 11-15-ի,Սրբերը, ովքեր ազատորեն տալիս և ստանում են մեկը մյուսից, ի՞նչ են զգում Աստծո նկատմամբ:

Հրավիրեք ուսանողներին այդ հատվածներում որոշ երախտագիտական սրտահայտություններ նշել, ինչպես օրինակ` «որ մեզանով գոհութիւն է բերում Աստուծուն» (հատված 11), «շատերի գոհութիւնը շատացնում է Աստուծոյ համար» (հատված 12), «որ Աստուծուն փառաւորեն» (հատված 13), եւ «շնորհակալութիւն Աստծուն նորա անպատմելի պարգեւի համար» (հատված 15):

Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում 11-15 հատվածների կողքին: Մեզ օրհնելու առատաձեռնության գիտակցումը կարող է օգնել մեզ երախտագիտության զգացում ունենալ Նա հանդեպ:

  • Ե՞րբ եք դուք երախտագիտության զգացում ունեցել առ Աստված, երբ գիտակցել եք Նրա տված օրհնությունները` ուրախությամբ մյուսներին ծառայելու ու տալու համար:

Բերեք ձեր վկայությունը այն սկզբունքների ու ճշմարտությունների վերաբերյալ, որ ուսանողները բացահայտել են Բ Կորնթացիս 8–9-ում:

Քաջալերեք ուսանողներին մտածել եղանակներ, թե ինչպես կարող են օգնել կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկին այդ շաբաթվա ընթացքում: Հորդորեք նրանց նպատակ դնել և քայլեր անել այդ նպատակի ուղղությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Կորնթացիս 8.9: «Որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր»

Մեր կողմից Հիսուս Քրիստոսի հիասքանչ ներողամտության բացատրության համար, տես «The Condescension of God and of Man» ([First Presidency Christmas devotional, Dec. 7, 2014], lds. org/broadcasts), Տասներկեու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի կողմից:

Բ Կորնթացիս 8.14: «Որ այնտեղ հնարավոր է լինի հավասարություն»

Ընդհանուր քահանայության նստաշրջանին, Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը կիսվեց հետևյալ խոսքերով, որը վերաբերում է հավասարապես և տղամարդկանց, և կանանց.

«Հենց այս պահին կան Եկեղեցու շատ անդամներ, ովքեր տառապում են: Նրանք քաղցած են, նյութապես սպառված և պայքարում են տարբեր տեսակի ֆիզիկական, զգայական, և հոգևոր մտահոգությունների դեմ: Նրանք աղոթում են իրենց հոգիների ողջ էներգիայով օգնության և ազատման համար:

«Եղբայրներ, խնդրում եմ մի մտածեք, որ դա ուրիշ մեկի պատասխանատվությունն է: Դա իմն է և ձերն է: Բոլորս զինվորագրված ենք: «Բոլորը» նշանակում է բոլորը` յուրաքանչյուր Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայություն կրող, հարուստ թե աղքատ, յուրաքանչյուր ազգության պատկանող: Աստծո ծրագրում մի բան կա, որ յուրաքանչյուր ոք կարող է ներդնել» («Հոգ տանելու Տիրոջ ուղին,» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 54):