Գրադարան
Դաս 14․ Մատթեոս 11-12


Դաս 14

Մատթեոս 11-12

Նախաբան

Հիսուս Քրիստոսը վկայեց, որ Հովհաննես Մկրտիչն ուղարկվել էր, որպեսզի ուղի նախապատրաստեր Իր առաջ և նա հանգիստ խոստացավ բոլոր նրանց, ովքեր կգան Նրա մոտ։ Հիսուսը պատասխանեց Փարիսեցիների այն պնդումներին, որ Իր զորությունը գալիս էր դևից։ Նա նախազգուշացրեց նրանց կեղծ մեղադրանքների և նշաններ փնտրելու դեմ և ուսուցանեց դատարկ տան առակը։

Ուսուցանման առաջարկներ

Մատթեոս 11

Հիսուս Քրիստոսը վկայում է, որ Հովհաննես Մկրտիչն ուղարկվել էր, որպեսզի ուղի նախապատրաստեր Իր առաջ

Ուսանողներին ցույց տվեք ոստիկանի, բժիշկի և Հիսուս Քրիստոսի նկարներ։

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ այդ մարդկանց արտաքինն իրոք խաբուսիկ չէ։ Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ այդ մարդկանց արտաքինը խաբուսիկ չէ։

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության ժամանակ շատերը ցանկանում էին իմանալ, թե արդյոք Նա այն մարդն է, ում իրեն ներկայացնում է։ Խնդրեք ուսանողներին Մատթեոսի 11 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց զարգացնելու վկայություն, թե ով է Հիսուս Քրիստոսը։

Բացատրեք, որ Հերովդես թագավորը ձերբակալել և բանտարկել էր Հովհաննես Մկրտիչին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 11․2-3 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով այն հարցին, որը Հովհաննեսն իր աշակերտների միջոցով ուղղեց Հիսուսին։

  • Իր աշակերտների միջոցով ի՞նչ հարցրեց Հովհաննեսը Հիսուսին։

Նշեք, որ 3-րդ հատվածի այդ հարցի միջոցով Հովհաննեսի աշակերտները հարցնում էին Հիսուսին, թե արդյոք Նա էր Մեսիան։ Հիշեցրեք ուսանողներին, որ Հովհաննես Մկրտիչն արդեն գիտեր, որ Հիսուսն էր Մեսիան (տես Մատթեոսի 3․11, 13–14, Հովհաննես 1․29–34

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հովհաննես Մկրտիչն իր աշակերտներին ուղարկեց իմանալու, թե արդյոք Հիսուսն էր Մեսիան, երբ արդեն նա գիտեր, թե ով էր Հիսուսը։ (Նա ցանկանում էր, որ իր աշակերտներն իրենց անձնական վկայությունը ստանային Հիսուս Քրիստոսի մասին։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 11․4-5 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուսը պատասխանեց նրանց հարցերին։

  • Հիսուսը փոխարենը հաստատելու, որ Նա էր Մեսիան, ի՞նչ կոչ արեց Հովհաննես Մկրտիչի աշակերտներին, որ նրանք անեն։

Կարող եք բացատրել, որ Հիսուսը պարզապես կարող էր Հովհաննեսի աշակերտներին պատմել, որ Ինքն էր Մեսիան։ Փոխարենը՝ Նա հրավիրեց նրանց «լսել և տեսնել» (հատված 4), կամ խորհել Նրա գործերի շուրջ, իսկ հետո վերադառնալ Հովհաննես Մկրտիչի մոտ և վկայել այն բաների մասին, որ նրանք լսել և տեսել էին Հիսուսին անելուց։

  • Ինչպե՞ս կարող էր Հիսուսի պատասխանն օգնել Հովհաննեսի աշակերտներին ավելի զորեղ վկայություն ստանալ Փրկչի մասին, քան՝ եթե նա պարզապես պատմեր նրանց, թե ով էր Ինքը։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես կարող ենք ամրապնդել Փրկչի մասին մեր վկայությունը։ (Չնայած նրանք կարող են տարբեր բառերով պատասխանել, ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք ձգտում ենք սովորել և վկայել Հիսուս Քրիստոսի մասին, Նրա մասին մեր վկայությունը կարող է ամրապնդվել։)

Հրավիրեք ուսանողներին գրի առնել, թե ինչպես իրենք կարող են իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է։ Ցանկության դեպքում կարող եք որոշ ուսանողների խնդրել, որ դասարանի հետ կիսվեն իրենց գրածով։

Ամփոփեք Մատթեոսի 11․7-27 հատվածները և բացատրեք, որ երկու աշակերտների հեռանալուց հետո Հիսուսը հավաքվածներին ասաց, որ Հովհաննես Մկրտիչն այն մարգարեն էր, ում որոշված էր ուղի նախապատրաստել Մեսիայի համար։ Հիսուսը նախատեց նրանց, ովքեր մերժեցին Հովհաննես Մկրտչին, և նրանց, ովքեր ականատես եղան Տիրոջ աստվածայնության հստակ ապացույցներին, բայց մերժեցին Իրեն։ (Նշում․ Այս հատվածներում Հիսուսի ուսմունքները Հովհաննես Մկրտչի մասին առավել մանրամասնությամբ կքննարկվի Ղուկասի 7․18–35-ի ուսումնասիրության ժամանակ)։

Ապա Հիսուսը խոստում տվեց բոլոր նրանց, ովքեր Նրան կընդունեն որպես Մեսիա։ Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել Մատթեոսի 11․28–30 հատվածները, որոնք դուք ներկայացրեցիք դաս 1-ի ժամանակ, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ հատվածները և խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և տեսնել, թե Տերը մեզ ինչ հրավեր է հղում։

  • Ի՞նչ է Տերը հրավիրում մեզ անել: Ի՞նչ է Նա խոստանում դրա փոխարեն։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ:)

  • Ինչպես՞ս կարող է սուրբ գրությունների սերտման այս հատվածն օգնել ձեզ այս տարի։

Մատթեոս 12․1-42

Հիսուս Քրիստոսը հանդիմանում է Փարիսեցիներին իրենց կեղծ մեղադրանքների և նշան փնտրելու համար։

(Նշում․ Մատթեոսի 12․1-21 հատվածների իրադարձություններն առավել մանրամասնությամբ կքննարկվեն Մարկոսի 2-3 գլուխներում։)

Ամփոփեք Մատթեոսի 12․1-30 հատվածները և բացատրեք, որ երբ Հիսուսը հանգստության օրը բուժեց մի մարդու, փարիսեցիներից ոմանք ցանկանում էին կործանել Նրան։ Երբ նա բուժեց մի դիվահար մարդու, նրանք փորձեցին վարկաբեկել Նրան մարդկանց առջև՝ մեղադրանք ներկայացնելով, որ այդ բոլոր գործերը կատարվել են դևի իշխանությամբ։ Հիսուսն իմանալով նրանց խորհուրդները հայտարարեց, որ ընդհակառակը՝ դուրս հանելով դևերին Նա ցույց էր տալիս, որ Նա Մեսիան էր և դրանով հաստատում էր Աստծո արքայությունը։ Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոսի 12․30 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսը նրանց մասին, ովքեր չեն միանում Իրեն։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։

  • Համաձայն 30-րդ հատվածի, եթե մենք ցանկանում ենք Աստծո արքայության մասը կազմել, ի՞նչ պետք է մենք անենք։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, չմոռանաք ընդգծել հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք ցանկանում ենք Աստծո արքայության մասը կազմել, մենք պետք է ամբողջովին նվիրված լինենք Հիսուս Քրիստոսին։)

  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ամբողջովին նվիրված ենք Հիսուս Քրիստոսին։

Ամփոփեք Մատթեոսի 12․31–42 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը ևս մեկ անգամ հաստատեց, որ Իր բարի գործերն ապացուցում են, որ Նա Աստծուց էր, այլ ոչ թե դևից։ Նա նաև նախազգուշացրեց փարիսեցիներին, որ Աստված հաշվետու կլինի նրանց մեղադրական խոսքերի համար։ Դպիրներից և փարիսեցիներից ոմանք նշան պահանջեցին և Հիսուսը նախատեց նրանց նշան փնտրելու և չտեսնելու համար, որ Նա ավելի մեծ էր, քան Իսրայելի նախկին մարգարեները կամ թագավորները։

Մատթեոս 12․43–50

Հիսուսն ուսուցանում է դատարկ տան առակը և այն որ նրանք, ովքեր կատարում են Իր Հոր կամքը, համարվում են Նրա ընտանիքի թվում։

Հորդորեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց ընկերներից մեկը խորհուրդ է հարցնում, թե ինչպես այլևս չվերադառնալ այն մեղքին, որը նա փորձում է թողնել։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը, որպեսզի օգնեիք նրան դիմակայել գայթակղությանը։

Բացատրեք, որ Մատթեոսի 12․43–45 հատվածներում ընդգրկված է մի առակ մի պիղծ ոգու մասին, որը դուրս է գցված մարդու միջից։ Հրավիրեք ուսանողներին այս առակում գտնել մի սկզբունք, որը կարող էր օգնել իրենց ընկերոջը հաղթահարել գայթակղությունը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 12․43–44 հատվածները և դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ արեց պիղծ ոգին, երբ դուրս գցվեց մարդու միջից։

  • Ի՞նչ արեց պիղծ ոգին, երբ ոչ մի տեղ հանգիստ չգտավ։

  • Ո՞ր բառերն են նկարագրում «տան» կամ մարդու վիճակը, երբ պիղծ ոգին վերադարձավ։

Հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոսի 12․45 հատվածը, իսկ դասարանի անդամներին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ արեց ոգին, երբ «տունը» կամ մարդուն դատարկ գտավ։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։

  • Այն բանից հետո, երբ մարդը դուրս է գցում դևին, ի՞նչ չի կարողանում նա անել, որը թույլ է տալիս չար ոգուն վերադառնալ։ (Նա չարը չի փոխարինում արդար մտքերով, զգացմունքներով, խոսքերով և գործողություններով։)

  • Ինչպե՞ս է այս առակի մեջ նկարագրվող մարդու օրինակը ներկայացնում մեկին, ով ապաշխարում է մեղքից և փորձում է դիմակայել գայթակղությանը։

Ուսանողների պատասխաններից հետո, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Մեղքը թողնելով, մարդը չի կարող պարզապես ավելի լավ պայմաններ ցանկանալ։ Նա պետք է ստեղծի դրանք։ …

… Նրա հետաքրքրասիրությունը, վարակված երևակայությունը և զբաղեցրած մտքերն այլևս չկան, իսկ ավելի լավ փոխարինումը դեռևս չի լրացրել բացը։ Դա հանդիսանում է սատանայի հնարավորությունը» (The Miracle of Forgiveness [1969], 171–72, շեշտադրումն ավելացված է)։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ առակից, որը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես շարունակենք ետ մղել չարի ազդեցությունները, երբ արդեն հեռացրել ենք դրանք մեր կյանքից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Մենք կարող ենք ետ մղել չարի ազդեցությունները դրանք մեր կյանքից հեռացնելուց հետո, եթե փոխարինենք դրանք արդարությամբ։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչու բավական չէ դուրս մղել մեղքը մեր կյանքից։

«Բավական չէ պարզապես փորձել դիմադրել չարին կամ ազատել ձեր կյանքը մեղքից: Դուք պետք է լցնեք ձեր կյանքը արդարությամբ և զբաղվեք գործերով, որոնք բերում են հոգևոր ուժ։ …

Լիակատար հնազանդությունը բերում է ավետարանի ողջ զորությունը ձեր կյանք՝ ներառյալ մեծ ուժ ձեր թուլությունները հաղթահարելու համար։ Այս հնազանդությունը ներառում է գործողություններ, որոնք սկզբում դուք գուցե չեք համարում ապաշխարության մի մաս, ինչպես օրինակ՝ ժողովներ հաճախելը, տասանորդ վճարելը, ծառայություն մատուցելը և ուրիշներին ներելը» (Հավատքին հավատարիմ․ ավետարանական վկայակոչում [2004], 28

  • Երբ մենք ապաշխարում ենք, որո՞նք են այն բաները, որ կարող ենք անել, որպեսզի մեր կյանքը լցնենք արդարությամբ, որպեսզի չվերադառնանք մեղքին։ (Կարող եք խնդրել որևէ ուսանողի պատասխանները գրել գրատախտակին։)

  • Ինչպե՞ս կարող են այդ գործողություններն ավելի մեծ հոգևոր ուժ տալ մեզ և թույլ տալ հաղթահարել չարի ազդեցությունները մեր կյանքում։

Վկայեք, որ լցնելով մեր կյանքն արդարությամբ, մենք ավելի մեծ զորություն կունենանք դիմակայելու չարին։ Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենց կյանքը լցնել ավելի շատ արդարությամբ և հետևել խորհելու ժամանակ ստացած ոգեշնչմանը։

Ամփոփեք Մատթեոսի 12 գլխի մնացած մասը և բացատրեք, որ ուսուցանելու ժամանակ ինչ-որ մեկն ասաց Հիսուսին, որ Իր ընտանիքի որոշ անդամներ ցանկանում են խոսել Իր հետ։ Ավելի ուշ Տերն ուսուցանեց, որ բոլոր նրանք, ովքեր կատարում են Հոր կամքը, համարվում են Իր ընտանիքի թվում։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում - Մատթեոս 11․28-30

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել Մատթեոսի 11․28–30 հատվածները, հրավիրեք նրանց գործողությունների միջոցով ներկայացնել յուրաքանչյուր բառը կամ արտահայտությունը, ապա գործողությունները կատարելիս անգիր ասել հատվածը։ Թող ուսանողները մի քանի օրվա ընթացքում յուրաքանչյուր դասի սկզբում վարժվեն անգիր արտասանել հատվածը, մինչև որ կկարողանան մտապահել այն։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 11․11 «Երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրեց, որ Մատթեոսի 11․11 հատվածը հասկանալու եղանակներից մեկը այն Հիսուս Քրիստոսին վերագրելն է։

«Ո՞ւմ նկատի ուներ Հիսուսը որպես ամենափոքրը։ Հիսուսի վրա նայում էին որպես ամենափոքրերից մեկը, ով կարող է հայցել Աստծո արքայությունը, և [ըստ երևույթին] նա նրանց մոտ ամենափոքր վստահությունն ուներ որպես մարգարե. այսպիսով նա կարծես ասում էր. «Նա, ում դուք փոքրագույնն եք համարում ձեր մեջ,- որը ես եմ,- ավելի մեծ է, քան Հովհաննեսը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 88

Մատթեոսի 12․31–32 «Հոգիին դէմ հայհոյանքը»

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրեց, թե ինչպես է ինչ-որ մեկը հայհոյանքի մեղք գործում Սուրբ Հոգու դեմ։

«Նա պետք է ստանա Սուրբ Հոգին, երկինքները բացվեց նրա համար, և ճանաչի Աստծուն, և, ապա, մեղանչի նրա դեմ: Երբ մեկը մեղք գործի Սուրբ Հոգու դեմ` չկա ապաշխարություն նրա համար: Նա պետք է ասեր, որ արևը չի փայլում, երբ նա տեսնում է այն, նա պետք է մերժեր Հիսուս Քրիստոսին, երբ երկինքները բացվել են նրա համար, և ժխտեր փրկության ծրագիրը, երբ նրա աչքերը բաց են դրա ճշմարտության վրա և այդ պահից սկսած նա դառնում է թշնամի» (in History of the Church, 6:314)։

Երբեմն, ուսանողները մտահոգվում են հայհոյանքի կամ Սուրբ Հոգին հերքելու մեղքի համար։ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է.

«Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը կարիք ունի այնպիսի գիտության, որ ակնհայտորեն անհնար է ընդդիմացողների համար`այդպիսի մեղք գործելը» (The Miracle of Forgiveness [1969], 123)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է, թե ինչու էր Հիսուսը նախազգուշացնում Փարիսեցիներին չներվող մեղքի մասին Մատթեոսի 12․31–32-ում․

«Հիսուսը վստահեցնում էր, որ Նա ողորմած կլիներ այն խոսքերի հանդեպ, որոնք կասվեին որպես մարդ Նրա հասցեին և կներվեին, բայց խոսքերն ընդդեմ Իր ունեցած իշխանության և մասնավորապես, եթե դա վերագրվում էր սատանայի իշխանությանը, որը շատ մոտ էր Սուրբ Հոգու դեմ հայհոյանքին, որի համար ներում չէր լինի» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 269)։