Գրադարան
Դաս 21. Մատթեոս 18


Դաս 21

Մատթեոս 18

Նախաբան

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանեց այն սկզբունքները, որոնք կօգնեին նրանց առաջնորդելու Իր Եկեղեցին՝ Իր համբարձվելուց հետո։ Տերը նաև պատմեց անգութ ծառայի առակը՝ ի պատասխան ներման մասին Պետրոսի տված հարցին։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 18․1-20

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ուսուցանում է այն սկզբունքները, որոնք կօգնեն նրանց առաջնորդել Եկեղեցին։

Հետևյալ վիրավորանքները գրեք գրատախտակին․ խաբված լինել, գողացված իր ունենալ, դավաճանված լինել ընկերոջ կողմից։ Խնդրեք ուսանողներին լուռ գնահատել յուրաքանչյուր վիրավորանքը՝ օգտագործելով 1-10 միավորների սանդղակը, որտեղ 1-ը ամենահեշտ ներելին է, իսկ 10-ը ամենադժվար ներելին։ Հրավիրեք ցանկություն հայտնող մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են գնահատել յուրաքանչյուր վիրավորանքը։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչու մենք պետք է ներենք ուրիշներին, նույնիսկ եթե դա դժվար է։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոսի 18 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այն ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչու մենք պետք է ներենք ուրիշներին։

Ամփոփեք Մատթեոս 18․1-14 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը հրահանգեց Իր աշակերտներին խոնարհեցնել իրենց և դառնալ երեխաների նման։ Նա նաև բացատրեց, որ նրանք, ովքեր «գայթակղեցնեն» փոքր երեխաներին, մոլորեցնեն նրանց կամ ստիպեն, որ նրանք սայթաքեն հավատքի մեջ, կենթարկվեն Աստծո արդարադատությանը (տես 6–7 հատվածներ, այդ թվում՝ 6-րդ հատվածի տողատակի գրառում ա)։ Ապա Փրկիչը խորհուրդ տվեց Իր աշակերտներին հեռացնել իրենց կյանքից այն բաները, որոնք կարող են գայթակղեցնել նրանց կամ ստիպել նրանց սայթաքել (տես 9-րդ հատված)։ (Նշում․ Մատթեոսի 18․1-14 հատվածներում գրված Փրկչի ուսմունքներն առավել մանրամասնորեն կքննարկվեն Մարկոս 9 և Ղուկաս 15 գլուխները քննարկող դասերում։)

Բացատրեք, որ երբ Փրկիչը պատվիրեց Իր աշակերտներին հեռացնել իրենց կյանքից այն բաները, որոնք կստիպեն նրանց սայթաքել, Նա ասաց նրանց, թե ինչ պետք է անեն մարդիկ, եթե ինչ-որ մեկը մեղանչի կամ մեղք գործի իրենց հանդեպ։ Նա նաև Առաքյալներին ուսուցանեց Եկեղեցու կարգապահական սկզբունքները։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 18․15 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչ ասաց Հիսուսն Իր աշակերտներին, որ նրանք անեն, եթե ինչ-որ մեկը մեղանչել կամ մեղք է գործել իրենց դեմ

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ մենք պետք է անենք, եթե ինչ-որ մեկը մեղանչում է մեր դեմ։

Ամփոփեք Մատթեոս 18․16–17 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն ասաց Իր առաքյալներին, որ եթե մարդը չընդունի իր սխալը և չխոստովանի իր մեղքը և երկու կամ ավել վկաներ վկայեն նրա դեմ, ապա այդ մարդը պետք է դուրս գցվի Եկեղեցուց։ Կարող եք նաև բացատրել, որ այսօր այն մարդիկ, ովքեր նախագահում են Եկեղեցու կարգապահական խորհուրդների վրա, որտեղ այդ որոշումները կայացվում են, միշտ փնտրում են Տիրոջ կամքը այն բանի վերաբերյալ, թե արդյոք այդ անհատը պետք է դուրս գցվի կամ հեռացվի Եկեղեցուց։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 18.18-20 հատվածները։ Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել, թե ինչ իշխանություն Առաքյալները ստացան։

  • Ի՞նչ իշխանություն տրվեց Առաքյալներին։ (Բացատրեք, որ Փրկիչն Առաքյալներին տվեց քահանայության բանալիները, որը նրանց իշխանություն տվեց՝ Պետրոսի առաջնորդության ներքո կատարելու կնքման արարողությունները և կապող որոշումներ կայացնել Եկեղեցու վերաբերյալ, այդ թվում՝ թե արդյոք մեղավորը կարող էր պահպանել անդամությունը [տես Մատթեոս 16․19]։)

  • Տերն ի՞նչ խոստացավ Իր Առաքյալներին 19–20 հատվածներում։ (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն 20-րդ հատվածի խոստումը։)

Մատթեոս 18.21-35

Տերը պատմում է անգութ ծառայի առակը

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի հետևյալ պատմությունը մի ընտանիքի մասին, ում երկու ամսական մանկիկը մահացավ․

Նկար
President Thomas S. Monson

«Հայրը կահույքագործ էր և մի գեղեցիկ արկղիկ պատրաստեց իր թանկագին զավակի մարմնի համար։ Թաղման օրը մռայլ էր, որն արտացոլում էր իրենց կորստի տխրությունը։ Մինչ ընտանիքը մոտենում էր հավաքատանը և հայրը տանում էր փոքրիկ արկղիկը, փոքր թվով ընկերներ էին հավաքվել այնտեղ։ Սակայն հավաքատան դուռը փակ էր։ Զբաղված եպիսկոպոսը մոռացել էր թաղման արարողության մասին։ Նրա հետ կապ հաստատելու փորձերն ապարդյուն էին։ Չիմանալով ինչ անել, հայրը դրեց արկղիկը իր թևի տակ և իր ընտանիքի հետ, հորդառատ անձրևի տակ քայլեց դեպի տուն» (“Hidden Wedges,” Ensign, May 2002, 19)։

  • Եթե դուք լինեիք այդ ընտանիքի անդամը, ինչպե՞ս կզգայիք, եթե եպիսկոպոսը չհայտնվեր թաղմանը։

  • Ինչո՞ւ դժվար կլինի ներել եպիսկոպոսին։

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Փրկիչը հրահանգեց Առաքյալներին, Պետրոսը ներման մասին հարց տվեց։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 18.21 հատվածը և ուսանողների ուշադրությունը հրավիրեք Պետրոսի հարցին։

  • Ի՞նչ հարցրեց Պետրոսը Փրկչին։

Բացատրեք, որ Պետրոսի օրոք ապրող կրոնական որոշ ղեկավարներ ուսուցանում էին, որ անձը պարտավոր չէր երեքից ավել անգամ ներել մեկ ուրիշին։ Տիրոջը հարցնելով, թե արդյոք ինքը պետք է ինչ-որ մեկին յոթ անգամ ների, հնարավոր է Պետրոսը մտածեց, որ ինքը մեծահոգի էր (տես Bruce R. McConkie, The Mortal Messiah, 4 vols. [1979–81], 3:91)։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոսի 18․22 հատվածը՝ ուշադրություն դարձնելով Փրկչի պատասխանին։

  • Փրկչի ասելով, քանի՞ անգամ մենք պետք է ներենք նրանց, ովքեր վիրավորել կամ մեղք են գործել մեր հանդեպ։ (Բացատրեք, որ «եօթանասուն անգամ եօթը» նշանակում է, որ մենք պետք է սահմանափակում չդնենք այն թվաքանակի վրա, թե որքան անգամ մենք պետք է ներենք ուրիշներին։)

  • Ուրիշներին ներելու վերաբերյալ ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկչից։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տերը մեզ պատվիրել է ներել նրանց, ովքեր վիրավորել կամ մեղք են գործել մեր հանդեպ։)

  • Ի՞նչ է նշանակում ներել ուրիշներին։ (Բացատրեք, որ ներել ուրիշներին նշանակում է սիրով վերաբերվել այն անձնավորությանը, ով վիրավորել կամ ցավ է պատճառել մեզ և անբարյացակամ զգացմունքներ չունենալ նրա հանդեպ [տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ներել», scriptures.lds.org, ՎևՈւ 64․9–11]։ Ներել չի նշանակում, որ մենք շարունակում ենք թույլ տալ ուրիշներին ցավ պատճառել մեզ և անպատասխան թողնում վիրավորողին իր արարքների համար՝ լինի դա օրինական, թե այլ եղանակներով։)

Բացատրեք, որ Պետրոսի հարցին պատասխանելուց հետո Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց մի առակ, որի շնորհիվ մենք կարող ենք հասկանալ, թե ինչու մենք պետք է ներենք ուրիշներին։

Խմբավորեք ուսանողներին զույգերով և հրավիրեք յուրաքանչյուր զույգի կարդալ Մատթեոս 18․23–35 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչու մենք պետք է ներենք ուրիշներին։ Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս առակը, արտագրեք հետևյալ բառերը գրատախտակին․

Թագավոր

Ծառա

Ծառայակից

  • Որքա՞ն էր ծառան պարտք թագավորին։ (Գրեք պարտք էր թագավորին 10,000 քանքար արտահայտությունը Ծառա բառի տակ։)

Բացատրեք, որ Հիսուսի օրոք «10,000 քանքարը հավասար էր 100,000,000 դահեկանի [հռոմեական տարադրամ]։ Մեկ դահեկանը սովորական բանվորի մեկ օրվա աշխատավարձն էր» (Jay A. Parry and Donald W. Parry, Understanding the Parables of Jesus Christ [2006], 95)։ Հանձնարարեք ուսանողներին հաշվարկել, թե քանի տարի կպահանջվեր ծառայից իր պարտքը վճարելու համար, և դա անելու համար 100,000,000 դահեկանը բաժանեք 365 օրերի (100,000,000/365 = 273,973)։ Գրեք 273,973 տարի գրատախտակին պարտք էր թագավորին 10,000 քանքար արտահայտության տակ։

  • Որքա՞ն էր ծառայակիցը պարտք ծառային։ (Գրեք պարտք էր ծառային 100 դահեկան արտահայտությունը Ծառայակից բառի տակ։)

Բացատրեք, որ 100 պենին հավասար էր 100 դահեկանի։ Հետևաբար, ծառայակիցը ծառային պարտք էր մոտավորապես 100 օրվա աշխատանքին հավասար գումար կամ իր տարեկան աշխատավարձի գրեթե մեկ-երրորդը։ Գրեք 100 տարի գրատախտակին պարտք էր ծառային 100 դահեկան արտահայտության տակ։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ թագավորն ասաց իր ծառային, որ նա չար էր, քանի որ չներեց իր ծառայակցի պարտքը։

Հարցրեք ուսանողներին, թե իրենց կարծիքով, ում էին խորհրդանշում առակի մարդիկ։ Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ հնարավոր մեկնաբանությունը գրեք գրատախտակին. Թագավոր = Երկնային Հայր, Ծառա = Մենք, Ծառայակից = Նրանք, ովքեր վիրավորել են մեզ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ սկզբունք էր Փրկիչը ցանկանում ուսուցանել Իր աշակերտներին այն մասին, թե ինչու մենք պետք է ներենք ուրիշներին։ (Ուսանողները պետք է հետևյալ սկզբունքի նման մի բան բացահայտեն․ Եթե մենք ցանկանում ենք, որ Աստված ների մեզ, ապա մենք պետք է կարողանանք ներել ուրիշներին։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ի՞նչ կարող է անել մարդը, եթե նա չի կարողանում ներել ինչ-որ մեկին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի ավելի պատրաստակամորեն ներենք ուրիշներին, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստի հետևյալ արտահայտությունը: Հնարավորության դեպքում թերթիկների տեսքով դրանք բաժանեք ուսանողներին։

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Մենք պետք է ճանաչենք և զանազանենք զայրացկոտ զգացումները։ Այդ անելու համար անհրաժեշտ կլինի համեստություն, բայց եթե մենք ծնկի իջնենք և խնդրենք Երկնային Հորը, որ Նա ներման զգացում պարգևի մեզ, Նա կօգնի մեզ։ Տերը պահանջում է մեզանից «ներել բոլոր մարդկանց» [ՎևՈւ 64․10] մեր իսկ օգտի համար, որովհետև «ատելությունը կասեցնում է հոգևոր աճը» [Orson F. Whitney, Gospel Themes (1914), 144]։ Երբ մենք ազատում ենք մեզ ատելությունից և դառնությունից, միայն այդ ժամանակ է Տերը սփոփանք դնում մեր սրտերում։ …

… Երբ ողբերգությունը կաթվածահար է անում, մենք չպետք է անձնական վրեժի զգացում ունենանք, այլ թույլ տանք, որ արդարադատությունը աշխատի և իր գործը կատարի։ Հեշտ չէ մոռանալ և բորբոքվող դժգոհությունից դատարկել մեր սրտերը։ Փրկիչն առաջարկում է մեզ բոլորիս թանկագին խաղաղություն Իր Քավության միջոցով, բայց դա կարող է գալ միայն այն դեպքում, երբ մենք կամենանք դուրս գցել զայրույթի, անբարյացակամության կամ վրեժի բացասական զգացումները։ Մեզ բոլորիս համար, ովքեր ներում են «նրանց, ովքեր զանցանքներ են արել մեր դեմ» [Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 6․13], նույնիսկ նրանց, ովքեր լուրջ հանցագործություններ են գործել, Քավությունը որոշ չափով խաղաղություն և հանգստություն է բերում» (Ջեյմս Ի․ Ֆաուստ, «Ներման ապաքինող ուժը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 69)։

  • Ի՞նչ ասաց Նախագահ Ֆաուստը, որ մենք անենք, որպեսզի կարողանանք ներել ուրիշներին։

  • Համաձայն Նախագահ Ֆաուստի, ի՞նչ կարող է պատահել, երբ մենք ներենք ուրիշներին։

Ուսանողներին հիշեցրեք ավելի վաղ դասի ընթացքում կարդացած Նախագահ Մոնսոնի պատմությունը և հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ պատմության եզրափակիչ մասը․

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Եթե ընտանիքը չլիներ հարուստ մտածելակերպի տեր, նրանք կմեղադրեին եպիսկոպոսին և կլցվեին ոչ առողջ զգացմունքներով։ Երբ եպիսկոպոսն իմացավ ողբերգության մասին, նա այցելեց ընտանիքին ու ներողություն խնդրեց նրանցից։ Իր սրտում դեռևս առկա ցավի զգացողությամբ և արցունքն աչքերին, հայրն ընդունեց ներողությունը և այդ երկուսը ըմբռնման ոգով գրկախառնվեցին իրար» (“Hidden Wedges,” Ensign, May 2002, 19)։

  • Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ ներել մեկին, ով մեղանչել կամ վիրավորել է ձեզ։

  • Ի՞նչն է օգնել ձեզ ներել ուրիշներին։ (Կարող եք հրավիրել ուսանողներին պատասխանել այս հարցին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։)

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ում կարող են, սակայն չեն ներում։ Հրավիրեք նրանց աղոթել ներելու ցանկության և ցավն ու բարկությունը մոռանալու ունակության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսն Իր Քավության շնորհիվ կարողանա խաղաղություն և սփոփանք հաղորդել նրանց։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 18․20 «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին»

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի անունով հավաքվելու այդ խոստումը վերաբերում է մեզ, երբ հավաքույթները նախագահվում են պատշաճ իշխանություն կրողի կողմից․

«Տերն ասել է մեզ, որ «ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ» (Մատթ. 18․20, տես նաև ՎևՈւ 6․32

Այն հավաքույթներում, որոնք օժանդակվում են պատշաճ իշխանության կողմից, ապահով է վարդապետություն ուսումնասիրելը» (“Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 21)։

Մատթեոս 18․21–22 «Եօթանասուն անգամ եօթը»

«Եօթանասուն անգամ եօթը» պատասխանը (չափազանցեցված քանակություն, որը նշանակում է անսահման) նրանց համար է, ովքեր մեղանչում են մեր հանդեպ, սակայն ապաշխարում են։ Իսկ նրանց համար, ովքեր մեղանչում են մեր հանդեպ, բայց չեն ապաշխարում, առաջին երեք անգամները մենք պարտավոր ենք ներել, սակայն չորրորդ անգամ մեղավորի դեմ վկայությունները պետք է բերվեն Տիրոջ առաջ։ Եթե անկեղծ ապաշխարություն և փոխհատուցում է տեղի ունենում, ներումը պարտադիր է։ Բայց եթե ապաշխարություն չկա, մեղավորին տալիս են Աստծո դատաստանին։ Բոլոր այս լրացուցիչ ցուցումները տրված են Վարդապետություն և Ուխտեր 98․39–48 հատվածների ներման օրենքում» (D. Kelly Ogden and Andrew C. Skinner, Verse by Verse: The Four Gospels [2006], 371–72)։

«Դու չպետք է ներես նրան» արտահայտությունը Վարդապետություն և Ուխտեր 98․44 հատվածում նշանակում է, որ չապաշխարող մեղավորները պետք է լիովին հաշվետու լինեն իրենց արարքների համար։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հետ պահենք ներումը կամ շարունակենք թշնամություն զգալ նրանց հանդեպ (տես Doctrine and Covenants and Church History Seminary Teacher Manual [Church Educational System manual, 2013], 349

Մատթեոս 18․22 Ներումը և Եկեղեցու կարգապահությունը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է, թե ինչպես է Մատթեոս 18․22 առնչվում այն իրավիճակներին, որոնք պահանջում են Եկեղեցու կարգապահությունը․

«Սահմանափակումներ չկան, թե քանի անգամ եղբայրները պետք է ներեն իրար դեմ կատարած անձնական զանցանքները՝ ճշմարիտ ապաշխարության դեպքում։ Սակայն, դա իրենից չի ենթադրում, որ Եկեղեցին պետք է անվերջ ու բազմաթիվ անգամներ ների ու անդամություն առաջարկի իր սխալվող անդամներին։ Կան դեպքեր, երբ մեղավորները պետք է դուրս գցվեն թագավորությունից անկախ նրանից, թե որքան են նրանք զղջում իրենց անարդար արարքների համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:423)։

Մատթեոս 18․23–30 Տերը մեզ պատվիրել է ներել նրանց, ովքեր վիրավորել է մեզ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն օգնել է մեզ հասկանալ, թե որքան ենք մենք օրհնված ուրիշներին ներելու համար․

«Ներումը բուժում է սարսափելի ու ողբերգական վերքերը, քանի որ այն թույլ է տալիս, որ Աստծո սերը մաքրագործի ձեր սիրտն ու միտքն ատելության թույնից։ Այն մաքրում է վրեժի ձգտող ձեր գիտակցությունը։ Այն տեղ է բացում Տիրոջ մաքրող, բուժող և վերականգնող սիրո համար» (“Healing the Tragic Scars of Abuse,” Ensign, May 1992, 33)։

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ Ուխդորֆը հետևյալն է ուսուցանել ներման մասին․

«Հիշեք, երկինքը լի է նրանցով, ովքեր ունեն այս ընդհանրությունը՝ նրանք ներված են։ Եվ նրանք ներում են» («Ողորմածները ողորմություն են գտնում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 77)։