Գրադարան
Դաս 18. Մատթեոս 15


Դաս 18

Մատթեոս 15

Նախաբան

Գալիլեայում գտնվելու ժամանակ Հիսուսը բացատրեց, թե ինչու չէին Իր աշակերտները հետևում ուտելուց առաջ ծիսակարգով մաքրվելու ավանդությանը։ Ապա Նա գնաց Միջերկրական ծովի ափ, որտեղ Նա բժշկեց մի հեթանոս կնոջ աղջկան։ Ապա Հիսուսը վերադարձավ Գալիլեյա, որտեղ Նա բժշկեց շատերին և հրաշքով կերակրեց ավելի քան չորս հազար մարդու։

Ուսուցնման առաջարկներ

Մատթեոս 15․1-20

Դպիրներն ու Փարիսեցիները հարցնում են, թե ինչու Հիսուսի աշակերտները չեն լվացվում հաց ուտելիս:

Երեք ուսանողների հրավիրեք բարձրաձայն կարդալ հետևյալ իրավիճակները։ Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչ ընդհանուր բան կա այդ իրավիճակներում։

  1. Մի երիտասարդ աղջիկ հորդորում է իր ընկերներին դպրոցի պարահանդեսին կրել ոչ պատշաճ հանդերձներ։ Երիտասարդ աղջիկը գիտի, որ այդ հանդերձները չեն համապատասխանում համեստության Տիրոջ չափանիշներին, թեև, ընդհանուր առմամբ, ընդունված է իր մշակույթում այդպես հագնվել։

  2. Մի երիտասարդ տղա սերում է Վերջին Օրերի Սրբերի ընտանիքից, որտեղ սիրում են սպորտային միջոցառումները։ Երբ հայտնի սպորտային խաղեր են ցուցադրվում հեռուստատեսությամբ, ընտանիքը պարբերաբար մի կողմ է դնում ընտանեկան աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ընտանեկան երեկոները և Եկեղեցու կիրակնօրյա ժողովները, որպեսզի դիտի խաղերը։

  3. Երիտասարդ զույգը պատրաստվում է ամուսնության։ Նրանք ապրում են մի քաղաքում, որտեղ լայնորեն ընդունված են մինչ ամուսնական սեռական հարաբերությունները։ Որոշ մարդիկ ասել են նրանց, որ նրանք հետամնաց և տարօրինակ են, քանի որ սեռական մտերմություն ունենալուց առաջ նրանք ցանկանում են ամուսնանալ։

  • Ի՞նչ ընդհանուր բան կա այդ իրավիճակներում: (Յուրաքանչյուր իրավիճակում ընդհարում կա Աստծո պատվիրաններին հնազանդվելու և ըստ ավանդույթների և սովորույթների գործելու միջև։)

Բացատրեք, որ ավանդույթներն ու սովորույթներն իրենց մեջ ընդգրկում են մշակույթների, համայնքների, ընտանիքների կամ ընկերական խմբերի համոզմունքներն ու գործելակերպը։

Խնդրեք ուսանողներին անվանել մեկ կամ մի քանի ավանդույթներ կամ սովորույթներ, որոնք նրանց կարող են խանգարել հնազանդվել Աստծո պատվիրաններին։ Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 15 գլխի մեջ փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց, երբ ստիպված կլինեն ընտրելու Աստծո պատվիրանները պահելու և ավանդույթներին ու սովորույթներին մասնակցելու միջև։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 15․1–2 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով այն ավանդույթին, որի մասին դպիրներն ու Փարիսեցիները հարցրեցին Հիսուսին։

  • Ո՞ր ավանդությանը Հիսուսի աշակերտները չէին հետևում։

Բացատրեք, որ դպիրների ու Փարիսեցիների կողմից մեջբերված ձեռքերի լվացումը վերաբերում է հանուն ծիսական մաքրության լվացվելու արարողությանը և չի վերաբերում հիգիենայի համար լվացվելուն։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 15.3 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք, թե ինչ պատասխան տվեց Հիսուսը դպիրների ու Փարիսեցիների հարցին։

  • Փրկչի ասելով, ի՞նչ էին անում դպիրներն ու Փարիսեցիները, երբ մասնակցում էին իրենց ավանդույթներին։

Ամփոփեք Մատթեոս 15․4-6 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը բացատրեց այն օրինակը, թե ինչպես էին դպիրներն ու Փարիսեցիներն իրենց ավանդույթներին մասնակցելով զանց անում Աստծո պատվիրանը։ Նրանց ասվել էր, որ մարդիկ «ազատ կլինեն» (Մարկոս 7․11) իրենց մեծահասակ ծնողների մասին հոգ տանելու պարտականությունից, եթե հայտարարեն, որ իրենց փողը պահվել է որպես ընծա կամ Կորբան Աստծո համար (տես Մարկոս 7․10–12)։ Սակայն, Հիսուսն ուսուցանեց, որ այդպես վարվելով նրանք անարգում են հորը և մորը պատվելու պատվիրանը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 15․7-9 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք, նրան թե օգտվելով իրենց ավանդույթներից ի՞նչ էին դպիրներն ու Փարիսեցիներն թույլ տվել մարդկանց անել, որպեսզի չհնազանդվեին Աստծո պատվիրաններին։

  • Ի՞նչ էին դպիրներն ու Փարիսեցիները թույլ տվել մարդկանց անել։

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այդ հատվածներից այն մասին, թե ինչ մենք պետք է անենք, եթե ցանկանում ենք մոտենալ Աստծուն։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ցանկանում ենք մոտենալ Աստծուն, մենք պետք է Նրա պատվիրանները վեր դասենք մեր բոլոր ավանդույթներից ու սովորույթներից։)

Հրավիրեք ուսանողներին կրկին անգամ ընթերցել դասի սկզբում կարդացած իրավիճակները։ Յուրաքանչյուր իրավիճակը կարդալուց հետո հարցրեք․

  • Ի՞նչ կարող էին անել այս իրադրության մեջ գտնվող մարդիկ, որպեսզի հնազանդվեին Աստծո պատվիրաններին։

  • Ինչպե՞ս կարող էր այդ արարքն օգնել այդ մարդուն կամ մարդկանց ավելի մոտենալ Աստծուն։

Բոլոր իրավիճակները քննարկելուց հետո հարցրեք դասարանի անդամներին․

  • Ե՞րբ եք հնազանդվել Աստծո պատվիրաններին՝ համընդհանուր ընդունված ավանդույթի կամ սովորույթի փոխարեն։ Ինչպե՞ս է դա օգնել ավելի մոտենալ Երկնային Հորը։ (Նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ;)

Հրավիրեք ուսանողներին մտածել ավելի վաղ իրենց մեջբերած ավանդույթների և սովորույթների մասին։ Հորդորեք նրանց հնազանդվել Աստծո պատվիրաններին՝ այս ավանդույթներին ու սովորույթներին հնազանդվելու փոխարեն, որպեսզի նրանք կարողանան ավելի մոտենալ Աստծուն։

Հիշեցրեք ուսանողներին, որ դպիրներն ու Փարիսեցիները հավատում էին, որ չլվացված ձեռքերով ուտելը պղծում էր մարդուն կամ այդ մարդուն դարձնում էր հոգեպես անմաքուր։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 15.10-11 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե Համաձայն Փրկչի խոսքերի, ի՞նչն է իրականում պղծում մեզ։

  • Համաձայն Փրկչի խոսքերի, ի՞նչն է պղծում մեզ;

Նշեք, որ Փրկիչն ասաց․ «Բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին» (հատված 11)։ Այն բանից հետո, երբ Իր աշակերտներին ասաց, որ չմտահոգվեն Փարիսեցիներով, ովքեր վիրավորվել էին Նրա խոսքերից (տես Մատթեոս 15․12–16) հատվածները, Նա շարունակեց բացատրել, թե ինչն է իսկապես պղծում մեզ։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 15.17-20 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ նկատի ուներ Փրկիչը, երբ ասաց․ «Բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին» (հատված 11

  • Ի՞նչ նկատի ուներ Փրկիչը, երբ ասաց․ «Բերանիցը դուրս եկողը՝ նա է պղծում մարդին»։

Նշեք, որ սուրբ գրություններում սիրտը հաճախ ներկայացնում է մեր մտքերն ու ցանկությունները։ Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Եթե մենք տարվում ենք չար մտքերով և ցանկություններով, ապա …

  • Ինչպե՞ս կավարտեիք այդ սկզբունքը՝ հիմնվելով 19–20 հատվածներում գրված Փրկչի ուսմունքների վրա։ (Ուսանողների բառերով ավարտեք սկզբունքն այնպես, որ այն արտահայտի հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք տարվում ենք չար կամ ոչ պատշաճ մտքերով և ցանկություններով, ապա այդ մտքերն ու ցանկությունները կպղծեն մեզ։)

  • Ինչպե՞ս մենք կարող ենք պղծվել կամ հոգեպես անմաքուր դառնալ, եթե մենք տարվենք չար կամ ոչ պատշաճ մտքերով ու ցանկություններով։

  • Ինչպե՞ս են մեր բերանից դուրս եկած խոսքերն ու մեր գործողություններն արտացոլում մեր սրտերի մտքերն ու ցանկությունները;

Կարող եք վկայել այս սկզբունքի մասին և հրավիրել ուսանողներին պահպանել մաքուր մտքեր և ցանկություններ;

Մատթեոս 15․21–28

Փրկիչը բժշկում է մի հեթանոս կնոջ աղջկան։

Հրավիրեք ուսանողներին գալ գրատախտակի մոտ և գրել իրենց արդար ցանկություններից մեկը կամ մի քանիսը։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 15 գլխի մեջ փնտրել այնպիսի սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչ պետք է նրանք անեն, որպեսզի ստանան իրենց արդար ցանկությունները։

Հանձնարարեք ուսանողներին բացել Աստվածաշնչյան քարտեզներ հմր․ 11, «Սուրբ Երկիրը նոր կտակարանի ժամանակ»։ Խնդրեք նրանց քարտեզի վրա գտնել Տյուրոս և Սիդոն քաղաքները։ Բացատրեք, որ երբ Հիսուսը Գալիլեայից գնաց Տյուրոսի և Սիդոնի ափերը, Նա հանդիպեց մի քանանացի կնոջ։ Այդ տարածքում գտնվող շատ մարդկանց նման այդ կինը հեթանոս էր, որը նշանակում էր, որ նա հրեա չէր։ Այդ ժամանակ Հիսուսի և Նրա աշակերտներն ավետարանը քարոզում էին միայն հրեաներին և դեռևս չէին քարոզում հեթանոսներին (տես Մատթեոս 10․5–6) հատվածները։ Հեթանոսների համար դռները պետք է ավելի ուշ բացվեին, որպեսզի նրանք ստանային փրկության ուղերձը (տես Գործք 10

Հանձնարարեք ուսանողներին զուգընկերոջ հետ հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 15․21-27 հատվածները: Խնդրեք նրանց փնտրել հետևյալ հարցերի պատասխանները (կարող եք այդ հարցերը գրել գրատախտակին)․

  • Ի՞նչ արդար ցանկություն ուներ այդ քանանացի կինը։

  • Ի՞նչ արեց և ասաց այդ կինը՝ ցույց տալով Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը։

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով։

  • Ի՞նչ արեց և ասաց այդ կինը՝ ցույց տալով Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 15.28 հատվածը և խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան ու ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Փրկիչն այդ կնոջ համար։

  • Ի՞նչ արեց այդ կինը Փրկչի համար։ Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ կարող է պատահել, երբ մենք հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կարող ենք օրհնություններ ստանալ համաձայն մեր արդար ցանկությունների։)

  • Բացի նրանից, որ կարող ենք հավատարմորեն խնդրել Տիրոջը, որպեսզի Նա օրհնի մեզ համաձայն մեր արդար ցանկությունների, ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի գործադրենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ մենք հավատք ունենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք պետք է վստահենք Նրան։ Մենք պետք է այնքան վստահենք Նրան, որ գոհունակությամբ ընդունենք Նրա կամքը՝ իմանալով, որ Նա գիտի, թե ինչն է լավագույնը մեզ համար։ …

… Հավատքը, անկախ նրանից, թե որքան ուժեղ է, չի կարող ունենալ այնպիսի արդյունք, որը հակառակ է նրա կամքին, ում զորությունը կիրառում է այն։ Մենք չենք կարող ունենալ ճշմարիտ հավատք առ Տերը` առանց կատարյալ վստահություն ունենալու Տիրոջ կամքի և Տիրոջ ժամանակի նկատմամբ ևս» (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 99, 100)։

  • Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու Երեց Օուքսի մեկնաբանությունն օգնել մեզ, երբ Տերը համաձայն մեր արդար ցանկությունների անմիջապես չի օրհնում մեզ։

Հրավիրեք ուսանողներին վերանայել գրատախտակին գրված արդար ցանկությունների ցուցակը և բացատրել, թե ինչ կարող են անել, որպեսզի հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ նրանք ձգտում են ստանալ այդ ցանկությունները։

  • Ե՞րբ եք դուք (կամ ձեր ծանոթներից մեկը) ստացել ձեր արդար ցանկությունները (համաձայն Տիրոջ կամքի և ժամանակի), երբ դուք հավատք եք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Հանձնարարեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրի առնել, թե ինչ նրանք կանեն, որպեսզի հավատք գործադրեն Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ նրանք ձգտում են Նրանից ստանալ իրենց արդար ցանկությունները։ Քաջալերեք նրանց վարվել իրենց գրածների համաձայն:

Մատթեոս 15․29–39

Հիսուսը յոթ կտոր հացով և մի քանի ձկներով կերակրում է ավելի քան չորս հազար հետևորդների

Ամփոփեք Մատթեոս 15․29-39 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը վերադարձավ Գալիլեա։ Այնտեղ գտնվելու ժամանակ շուրջ չորս հազար մարդ հավաքվեց Նրա մոտ, իրենց հետ բերելով մարդկանց, ովքեր տառապում էին տարբեր ֆիզիկական հիվանդություններով և արատներով։ Փրկիչը բժշկեց նրանց և երեք օր անցկացնելով այդ մարդկանց հետ, Նա մեկ այլ հրաշք կատարեց և կերակրեց նրանց բոլորին՝ լոկ յոթ կտոր հացով և մի քանի փոքր ձկներով։ (Նշում․ Չորս հազար մարդկանց կերակրելու հրաշքը առավել մանրամասնորեն կքննարկվի Մարկոս 8-ի դասի ժամանակ։)

Կարող եք ավարտել այս դասը, վկայելով Մատթեոս 15-ում ուսանողների բացահայտած ճշմարտությունների և սկզբունքների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 15․1–9 «Ապա դուք ի՞նչու էք Աստուծոյ պատուիրանքը զանց անում ձեր աւանդութեան համար»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետևյալ խորհուրդն է տվել այն մարդկանց, ովքեր փորձում են պոկվել այն ավանդույթներից ու սովորույթներից, որոնք արգելում են նրանց լիարժեք կերպով երկրպագել Տիրոջը․

«Կյանքի խորը ներդրված օրինաչափությունը փոխելը կարող է շատ դժվար լինել։ Նախկին ընկերները կարող են ծաղրել, քննադատել և նույնիսկ հալածել։ Փրկչի հանդեպ հաստատուն հավատքը և հնազանդությունն այդ դժվարությունների միջով ձեզ կտանեն դեպի մեծ օրհնություններ։ Սուրբ գրությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են համոզմունքն ու հավատքը հաղթահարել Աստծո ծրագրի հետ ընդհարման մեջ մտնող ավանդույթներին, բերելով օրհնություններ անհատներին և նույնիսկ մարդկանց սերունդներին։ Ճշմարտությանը հավատարիմ լինելու և կեղծ ավանդույթը մերժելու Աբրահամի անսասան վճռականությունը մեծապես օրհնեց նրան։ Նրա հավատարմությունը հարուստ պարգևներով կպսակի Իսրայելի տան բոլոր հնազանդներին։ Տարիների ընթացքում հաստատված ավանդույթները մերժելու մեկ այլ տպավորիչ օրինակ է հանդիսանում ռազմատենչ Լամանացիների փոփոխությունը դեպի Քրիստոսի խոնարհ հետևորդների, ովքեր հոժար են մեռնել, քան խախտել այն ուխտերը, որոնք կապել են որպես Նրա արքայության անդամներ» (“Removing Barriers to Happiness,” Ensign, May 1998, 86)։

Մատթեոս 15․21–28 «Շներն էլ իրանց տէրերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում»

Համեմատելով հեթանոսներին տնային շների հետ, Տերը ցանկանում էր ուսուցանել, որ այդ ժամանակ ավետարանը քարոզվում էր միայն Իսրայելի տան համար։ Համաձայն Աստծո ժամանակի, հեթանոսներն ավելի ուշ կստանան փրկության ուղերձը (տես Գործք 10

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, որ քանանացի կնոջ աղջկա ապաքինումը հանդիսանում էր կնոջ հավատքի փորձություն և ուսանելի օրինակ Իր աշակերտների համար․

«Ավետարանը (իր ողջ ապաքինող ուժով ու շնորհով) պետք էր առաջարկվեր հրեային, մինչև հեթանոսներին հասնելը։ Հիսուսի մահկանացու ծառայությունը Իսրայելի հետ էր, ոչ մյուս ազգերի։ Այս կամ որևէ այլ հեթանոսի ապաքինումը մեծ հավատքի շնորհիվ հասանելի դարձավ որոշակի տնտեսության միջոցով։ Նախկինում, Նա պատվիրել էր առաքյալներին գնալ միայն Իսրայելի տան կորած ոչխարների հետևից և փրկության ուղերձը չքարոզել հեթանոսներին (Մատթ. 10․5–6)։ Իհարկե, այս դեպքի ընթացքն ուսանելի էր իր աշակերտների համար, փորձության ենթարկեց հեթանոս կնոջ հավատքը, ուսուցանեց, որ աղոթքի մեջ հաստատակամությունն ու համառությունը կպարգևատրվեն, և ցույց տվեց, որ երբեմն ավելի մեծ հավատք կարելի է գտնել հեթանոսների, քան Իսրայելի ընտրյալ տոհմի մեջ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:371)։