Գրադարան
Դաս 108. Ա Կորնթացիս 11


Դաս 108

Ա Կորնթացիս 11

Նախաբան

Պողոսը կրոնական սովորույթներին վերաբերող բանավեճեր էր կազմակերպում Կորնթացի Սրբերի միջև: Նա շեշտեց, որ տղամարդիկ ու կանայք հավերժական և աստվածային դերեր ունեն և միմյանց համար էական են Տիրոջ ծրագրում: Նա նաև ուսուցանեց Եկեղեցու անդամներին մասնակցել հաղորդությունը ճաշակելու պատշաճ նախապատրաստմանը:

Ուսուցման առաջարկներ

Ա Կորնթացիս 11.1–16

Պողոսը բանավեճեր է կազմակերպում իր ժամանակի սովորույթների վերաբերյալ:

Նկար
ամուսնական զույգը, Լայի Հավայի Տաճար

Ցուցադրեք մի ամուսնական զույգի նկար ( օրինակ` «Տաճար գնացող երիտասարդ զույգը», Gospel Art Book [2009], no. 120, տես նաև LDS.org): Բարձրաձայն ընթերցեք հետևյալ հայտարարությունները, որոնք արտացոլում են, թե որոշ անհատներ ինչ կարող են զգալ ամուսնության վերաբերյալ.

  1. «Ինձ համար իմ աշխատանքում հաջողակ լինելը ամեն ինչ է: Չեմ ցանկանում ուշադրությունս կիսել աշխատանքային նպատակներիս և ամուսնության միջև»:

  2. «Ես չեմ ցանկանում երկարաժամկետ հարաբերություններ ունենալ: Անհանգստանում եմ, որ որոշումներ կկայացնեմ, որոնց համար ավելի ուշ կզղջամ»:

  3. «Ամուսնությունը ոտքերս կկապի: Ես այլևս չեմ կարողանա անել այն, ինչ ցանկանում եմ»:

  4. «Գիտեմ, որ ամուսնությունը ամենակարևոր որոշումն է, որը ես երբևէ կկայացնեմ և անհամբեր սպասում եմ այդ օրվան»։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե նրանք ինչ են մտածում ամուսնության վերաբերյալ: Խնդրեք ուսանողներին Ա Կորնթացիս 11․1-16 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց և մյուսներին հասկանալ ամուսնության կարևորությունը։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 11.3 հատվածը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ ուսուցանեց Պողոսը ամուսնու պատասխանատվությունների մասին: Բացատրեք, որ այդ հատվածում թարգմանված «տղամարդ» բառը, կարող է նաև թարգմանվել որպես «ամուսին», իսկ «տիկին» բառը՝ որպես՝ «կին»:

  • Ո՞րն է ամուսնու դերը: (Հարկավոր է բացատրել, որ «կնկայ գլուխը՝ մարդն է» արտահայտությունը նշանակում է, որ ամուսինը տունը ղեկավարելու սուրբ պատասխանատվություն ունի: Ղեկավարել նշանակում է արդար առաջնորդել և ուղեկցել մյուսներին հոգևոր ու ժամանակավոր գործերում):

  • Ո՞վ պետք է ղեկավարի և ուղեկցի ամուսնուն, երբ ամուսինը ղեկավարում է իր ընտանիքը:

Ամփոփեք Ա Կորնթացիս 11.4-16-ը բացատրելով, որ Պողոսը հարցեր ուղղեց տղամարդկանց ու կանանց սովորույթների մասին, երբ նրանք աղոթեցին և մարգարեացան իրենց երկրպագության ծառայության ընթացքում:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Նոր Կտակարանի ընթերցողները երբեմն սխալ էին հասկանում Պողոսի ուսմունքները, ասելով, որ տղամարդու դերը ավելի կարևոր է, քան կնոջը, կամ որ տղամարդը ավելի բարձր է կամ արժանավոր, քան կինը: Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Աստված և Եկեղեցին հավասար աչքով են նայում տղամարդկանց և կանանց, սակայն հավասար լինելը չի նշանակում, որ նրանք նույնն են։ Տղամարդկանց և կանանց պարտականություններն ու աստվածային շնորհներն իրենց բնույթով տարբեր են, սակայն տարբեր չեն իրենց կարևորությամբ և ազդեցությամբ։ Մեր Եկեղեցու վարդապետությունը կանանց դասում է հավասար, բայց և տարբեր տղամարդկանցից։ Աստված չի համարում մի սեռը ավելի լավ կամ ավելի կարևոր, քան մյուսը» («Men and Women in the Work of the Lord,» New Era, Apr. 2014, 4):

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 11.11 հատվածը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել ընթացքում, փնտրելով, թե Պողոսը ինչ ուսուցանեց ամուսինների և կանանց փոխհարաբերությունների վերաբերյալ:

  • Ի՞նչ էր ուսուցանում Պողոսը ամուսնու և կնոջ միջև հարաբերությունների մասին:

Մատնանշել «Տէրումը» արտահայտությունը: Բացատրել, որ այդ արտահայտությունը վերաբերում է Նրան նմանվելու և հավերժական կյանք ունենալու համար մեզ օգնելու Տիրոջ ծրագրին։

  • Տղամարդու և կնոջ մասին ի՞նչ սկզբունք է ուսուցանում այդ հատվածը Տիրոջ ծրագրում: (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տիրոջ ծրագրում տղամարդիկ և կանայք չեն կարող ունենալ հավերժական կյանք միմյանցից զատ։ [Տես ՎևՈւ 131․1-4]):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ վերևում գրված ճշմարտությունը, վերցրեք մկրատ և սկսեք կտրել թղթի մի կտոր: Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ մկրատի երկու հատվածները առանձնացվել են։

  • Ի՞նչ հաջողության կարող է հասնել մարդը, երբ նա աշխատի կտրել թղթի կտորը միայն մկրատի մի կեսով: Ինչո՞վ է մկրատը նման միասին աշխատող ամուսնուն ու կնոջը:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Աստվածային ծրագրով տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և լիարժեք փառք: Իրենց տարբեր բնավորությունների և ընդունակությունների շնորհիվ տղամարդիկ և կանայք ամուսնական հարաբերությունների մեջ եզակի հեռանկարներ ու փորձառություններ են մտցնում: Տղամարդն ու կինը տարբեր ձևով, սակայն հավասարապես են ներդրում կատարում ընդհանուր էությանը և միասնությանը, որոնց հնարավոր չէ հասնել որևէ այլ ճանապարհով։ Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, քանի որ նրանք իրարից են սովորում և փոխադարձաբար զորացնում ու օրհնում են իրար» («Marriage Is Essential to His Eternal Plan,» Ensign, հունիս 2006, 83–84):

  • Ինչպե՞ս են տղամարդկանց և կանանց տարբեր առանձնահատկությունները և պատասխանատվությունները ընտանիքում միմյանց լրացնում։

Հիշեցրեք ուսանողներին հայտարարությունների մեջ պատկերված ամուսնության վերաբերյալ տարբեր վերաբերմունքների մասին, որոնք դուք ընթերցեցիք դասի սկզբում։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով ու վկայություններով դասարանի հետ՝ Աստծո ծրագրում ամուսնության կարևորությանը վերաբերող հարցում: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայություններով:

Ա Կորնթացիս 11.17-34

Պողոսը ուսուցանում է կորնթացի Սրբերին թեթևամտորեն չվերաբերվել հաղորդությանը

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները. ճշմարիտ հոգևոր գործունեություն, հոգու նորոգում, իմ Հանգստության օրվա հիմնահարցը:

Խնդրեք ուսանողներին խորհել իրենց ամենավերջին հաղորդությունը ճաշակելու մասին և մտածել, թե արդյոք գրատախտակի արտահայտություններից որևէ մեկը կօգտագործեն իրենց փորձը նկարագրելու համար: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ Ա Կորնթացիս 11.17-34-ում, որոնք կարող են օգնել նրանց հաղորդությունը ճաշակել ավելի հոգևոր ու իմաստալից փորձով:

Բացատրեք, որ Պողոսի ժամանակ Եկեղեցու անդամները պահպանում էին Տերունական Ընթրիքը հիշեցնող գործողությունները: Նրանք միասին ճաշում էին, այնուհետև ճաշակում հաղորդությունը: Ամփոփեք Ա Կորնթացիս 11.17-22-ը բացատրելով, որ Պողոսը նշեց մի զեկույց, որ ինքը ստացել էր, որտեղ ասվում էր, որ երբ կորնթացի Սրբերը հավաքվում էին միասին հաղորդությունը ճաշակելու, նրանց միջև տեղի էին ունենում պառակտումներ կամ վիճաբանություններ: Պողոսը դատապարտեց, որ Սրբերն այդ հավաքներն ավելի շատ վերածում էին սովորական սնունդ ընդունելու արարողության, քան պահպանում հաղորդության արարողության սրբությունը:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 11.23-26-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել և փնտրել, թե Պողոսն ինչ հորդորեց Եկեղեցու անդամներին հիշել հաղորդության վերաբերյալ: Բացատրեք, որ պատմեցեք բառը հատված 26-ում նշանակում է հռչակել, հայտարարել, կամ վկայել (տես Ա Կորնթացիս 11.26, ծանոթագրություն բ):

Ցուցադրեք նկար Տերունական Ընթրիքը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 54, տես նաև LDS.org):

Նկար
Տերունական Ընթրիքը
  • Ըստ Պողոսի, Փրկիչը ի՞նչ էր ուսուցանել Իր աշակերտներին հիշել հաղորդությունը ճաշակելիս:

  • Երբ հաղորդության ժամանակ հիշում էին Փրկիչի մարմինն ու արյունը ինչո՞վ էր դա օգնել Եկեղեցու այն անդամներին, ովքեր պայքարում էին այլախոհության դեմ:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Ա Կորնթացիս 11.27-30-ը բարձրաձայն: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով, թե ինչ զգուշացրեց Պողոսը կորնթացի Սրբերին հաղորդության վերաբերյալ:

  • Ըստ 27 և 29 հատվածների, ի՞նչ զգուշացրեց Պողոսը կորնթացի Սրբերի վերաբերյալ։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այդ հատվածներից այն մասին, թե ի՞նչ է պատահում, երբ, անարժան լինելով, ընդունում ենք հաղորդություն։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքեր օգտագործել, սակայն հավաստիացեք, որ նրանք ընդունում են հետևյալ ճշմարտությունը. Նրանք, ովքեր ճաշակում են հաղորդություն, լինելով անարժան, դատապարտում ու անեծք են բերում իրենց վրա):

Բացատրեք, որ մենք «կարիք չունենք կատարյալ լինել, որ հաղորդություն ընդունենք, բայց [մենք] պետք է ունենանք խոնարհության ու ապաշխարության ոգի [մեր] սրտում» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 148): Եթե մենք հաղորդություն ընդունենք, ապրելով լուրջ մեղքի մեջ կամ չապաշխարած սրտով, չունենալով որևէ ցանկություն հիշել ու հետևել Փրկիչին, ապա ճաշակում ենք՝ լինելով անարժան հաղորդությանը: Քաջալերեք ուսանողներին աղոթել իրենց Երկնային Հորը և խոսել իրենց եպիսկոպոսների հետ (տես 3 Նեփի 18.26-29) եթե նրանք հարցեր ունեն հաղորդություն ճաշակելու համար արժանի լինելու հարցում:

  • Ձեր կարծիքով, երբ անարժան ենք հաղորդություն ճաշակելուն, ինչո՞ւ դա մեր հոգիներին անեծք կբերի:

  • Ըստ Ա Կորնթացիս 11.28-ի, ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը Եկեղեցու անդամներին։ (Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Հաղորդություն ընդունելիս մենք պետք է քննության ներկայացնենք մեր կյանքը):

Նշեք, որ մեր կյանքը քննության ենթարկելը ոչ միայն խորհելն է, արդյոք մենք արժանի ենք հաղորդություն ճաշակելուն, այլ նաև, թե մեր ուխտերը Տիրոջ հետ պահելու համար որքան ջանք ենք գործադրել և ինչպես պետք է ապաշխարենք ու կատարելագործվենք:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Ես ինձ տվեցի այս հարցը. «Արդյո՞ք ես Աստծուն ամեն բանից վեր եմ դասում և պահում Նրա բոլոր պատվիրանները»: Ապա եկավ խորհելու և որոշումներ կայացնելու պահը: Երբ Տիրոջ հետ ուխտ ենք կապում, որ միշտ պահենք նրա պատվիրանները, հավասարաչափ լուրջ պարտավորություն է, որչափ հաղորդություն ընդունելով այդ ուխտը վերանորոգելը: Հաղորդության սպասավորման ժամանակ լուրջ խորհրդածություններ ունենալը մեծ նշանակություն ունի: Դրանք ինքնաքննման, ինքնադիտողության, ինքնաճանաչման պահեր են, խորհելու և որոշումներ կայացնելու պահեր: («Thoughts on the Sacrament,» Ensign, մայիս 1977, 25):

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես կիրառեն ճշմարտությունը, որը հասկացան Ա Կորնթացիս 11.28-ում, հրավիրեք նրանց մտածել այն հարցերի շուրջ, որ կարող են խորհել հաղորդությունը ընդունելուն պատրաստվելիս: Օրինակ, նրանք հավանաբար կհարցնեն.«Ես ինչպե՞ս կարող եմ լինել Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ»: Խնդրեք ուսանողներին կիսվել ուրիշ հարցերով, որ նրանք կարող են իրենց տալ: Նաև կարող եք տալ ձեր անձնական հարցերը։ Խնդրեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում ցուցակագրել հարցերը, որ նրանք կարող են իրենց տալ հաղորդության ժամանակ, երբ իրենք քննում են իրենց արժանավորությունը։

Վկայեք, որ եթե ուսանողները քննում են իրենց արժանավորությունը հաղորդություն ընդունելուց առաջ և այդ պահին, Տերը կարող է օգնել նրանց, որ հասկանան, թե ինչպես իրենք ավելի լավ իրականացնեն իրենց ուխտերը և չափավորեն իրենց, որպեսզի ստանան այն օրհնությունները, որ Նա ցանկանում է նրանց տալ: Այդ օրհնությունները ներառում են իրենց մեղքերից մաքրվելը և կյանքում Սուրբ Հոգու ավելի մեծ զորություն ստանալը: Հրավիրեք ուսանողներին նպատակ դնել, որ ավելի լավ պատրաստվեն հաղորդություն ընդունելու իրենց հաջորդ հնարավորությանը։

Ամփոփեք Ա Կորնթացիս 11.33-34-ը, բացատրելով, որ Պողոսը կորնթացի Սրբերին հավելյալ ուղղություն տվեց հաղորդությունը ճաշակելու ու բաժանելու վերաբերյալ:

Եզրափակեք դասը՝ վկայելով Ա Կորնթացիս 11-ում քննարկված ճշմարտությունների մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ա Կորնթացիս 11.11 «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»

Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, զգուշացրել է, որ տղամարդիկ և կանայք ունեն հավասար, բայց տարբեր դերեր.

«Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա բերել առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը, առանց կնոջ հավերժական ընտանիք կազմելու: … Հավերժական տեսանկյունից` և բազմանալու ստեղծարար ուժը, և քահանայության զորությունն ամուսինն ու կինը միմյանց հետ կիսում են»: (“This Is My Work and Glory,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 19):

Նկար
Ընտանիքը

«Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»- հռչակագիրը ուրվագծում է կանանց և տղամարդկանց Աստվածատուր պատասխանատվությունները.

Ըստ աստվածային ծրագրի, հայրերը պետք է ղեկավարեն իրենց ընտանիքները սիրով ու առաքինությամբ և պատասխանատու լինեն ապահովելու ընտանիքի կենսական կարիքներն ու պաշտպանությունը: Մայրերը, հատկապես, պատասխանատու են իրենց երեխաների դաստիարակման համար: Այդ սուրբ պարտականություններն իրականացնելիս, հայրերն ու մայրերը պարտավոր են օգնել միմյանց, որպես հավասար գործընկերներ» (Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» Ensign, նոյ. 2010, 129):

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը մի կարևոր դաս ուսուցանեց, որը վերաբերում է տղամարդկանց ու կանանց հավասար պատասխանատվությանը ընտանիքը ղեկավարելիս.

«Տղամարդը, ով քահանայություն է կրում, ընդունում է իր կնոջը որպես զուգընկեր տունը և ընտանիքը ղեկավարելիս՝ լիովին ընդունելով և լիովին մասնակցելով բոլոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը: Անհրաժեշտության դեպքում Եկեղեցում և տանը պետք է լինի նախագահող պաշտոնյա (տես ՎևՈւ 107.21): Աստվածային նշանակմամբ տանը նախագահելու պատասխանատվությունը դրված է քահանայություն կրողի վրա (տես Մովսես 4.22): Տերը նախատեսել է, որ կինը օգնական լինի տղամարդու համար (օգնական նշանակում է հավասար), այսինքն, հավասար զուգընկեր և անհրաժեշտ` լիարժեք ընկերակցության համար: Արդարությամբ նախագահելն անհրաժեշտություն է առաջացնում պատասխանատվությունը կիսելու ամուսնու և կնոջ միջև, բոլոր ընտանեկան հարցերում դուք միասին եք գործում` իմացությամբ և մասնակցությամբ: Եթե տղամարդն իր ընտանիքը ղեկավարելիս ինքնուրույն է գործում կամ հաշվի չի առնում իր կնոջ զգացմունքներն ու խորհուրդը , ապա նշանակում է, որ նա գործադրում է անարդար իշխանություն» (“Being a Righteous Husband and Father,” Ensign, նոյ. 1994, 50–51)։

Ա Կորնթացիս 11.27-29 Ինչո՞ւ է անխոհեմ համարվում հաղորդությունը անարժանորեն ճաշակելը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ուսուցանել է, «երբ մենք չենք ապրում պատվիրաններին համաձայն, մեղքի մեջ ենք, բարկանում կամ ատում ու դառնանում ենք, ապա լրջորեն պետք է խորհենք, թե արդյոք հաղորդություն կարող ենք ընդունել» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 225):

Երեց Ջոն Հ. Գրոբերգը յոթանասունից բացատրել է, որ մեր վերաբերմունքը հաղորդություն ընդունելու արժանավորության հիմնական բաղադրիչն է:

«Եթե մենք ցանկանում ենք բարելավվել (այն է՝ ապաշխարել) և չենք գտնվում քահանայության սահմանափակման ներքո, ապա, իմ կարծիքով, մենք արժանի ենք: Սակայն եթե մենք բարելավվելու ցանկություն չունենք, եթե Հոգու առաջնորդությանը հետևելու մտադրություն չունենք, պետք է հարցնենք. Արդյո՞ք արժանի ենք հաղորդությունը ճաշակելու, թե ծաղրում ենք հաղորդության բուն նպատակը, որը պետք է հանդես գա որպես կատալիզատոր անձնական ապաշխարության և կատարելագործման համար: Եթե հիշենք Փրկիչին և այն ամենը, որ նա արել է և պետք է անի մեզ համար, ապա կկատարելագործենք մեր գործողությունները և այսպիսով ավելի կմոտենանք նրան, որը կպահի մեզ դեպի հավերժական կյանքը տանող ճանապարհին:

«Եթե, այնուամենայնիվ, մենք հրաժարվում ենք ապաշխարել և կատարելագործվել, եթե չենք հիշում նրան ու պահում պատվիրանները, ապա դադարում են զարգացում ապրել, որը մեր հոգիների համար անեծք է» («The Beauty and Importance of the Sacrament,» Ensign, Մայ. 1989, 38):

Ա Կորնթացիս 11.27-32 Հաղորդությանը չպետք է վերաբերվել թեթևամտորեն

Հաղորդությունը սուրբ արարողություն է, որին չպետք է թեթևամտորեն վերաբերվել: Տասներկու Առաքյալների Քվորումից Երոց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, որ «հաղորդության արարողությունը հաղորդության ժողովը դարձնում է Եկեղեցու ամենասուրբ և կարևոր ժողովը» («Sacrament Meeting and the Sacrament,» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 17):

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց, որ հաղորդությունը «մեր Հանգստության օրվա երկրպագության ամենակարևոր մասն է» (“Worshiping at Sacrament Meeting,” Ensign, օգոստոս. 2004, 26):

Երեց Մելվին Ջ Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ կանոնավոր կերպով հաղորդություն ճաշակելը կարող է մեզ բերել հոգևոր ապահովություն:

«Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ ճաշակի հաղորդության սեղանից, որովհետև դա ինքնաքննության, ինքնաստուգարքի վայր է, որտեղ մենք կարող ենք սովորել շտկել մեր ուղին և ուղղել մեր անձնական կյանքը, ներդաշնակության մեջ դնելով մեզ Եկեղեցու ուսմունքների և մեր եղբայրների և քույրերի հետ: Դա այն վայրն է, որտեղ մենք դառնում ենք մեր սեփական դատավորները: …

… Այն միակ բանը, որ կարող է ապահով դարձնել յուրաքանչյուր տղամարդուն և կնոջը՝ ամեն Հանգստության օրը հաղորդության սեղանի մոտ հայտնվելն է: Մենք շատ հեռու չենք գնա մեկ շաբաթում, ոչ այնքան հեռու, որ ինքնաքննության գործընթացով չկարողանանք շտկել սխալները, որոնք հավանաբար գործել ենք : … Ճանապարհը դեպի հաղորդության սեղանը ապահովության արահետ է Վերջին Օրերի Սրբերի համար» ( Bryant S. Hinckley, Sermons and Missionary Services of Melvin Joseph Ballard [1949], 150–51):