Գրադարան
Պողոս Առաքյալի թուղթը առ Կողոսացիս. նախաբան


Պողոս Առաքյալի թուղթը առ Կողոսացիս. նախաբան

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Կողոսացիներին ուղղված իր թուղթը Պողոսը գրել է, տեղեկանալով, որ կողոսացիները լուրջ սխալների մեջ են ընկել (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը»)։ Կեղծ ուսմունքներն ու սովորույթները ազդում էին Կողոսիայում ապրող Սրբերի վրա և սպառնում էին նրանց հավատին։ Նմանատիպ մշակութային ճնշումները դժվարություններ են առաջացնում Եկեղեցու անդամների համար նույնիսկ այսօր։ Այս գրքի արժեքը այնէ , թե ինչպես է բացահայտում և մերկացնում կեղծ ուսմունքները, իսկ միևնույն ժամանակ կարևորում է Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը և փրկարար աշխատանքը։ Կողոսացիս գիրքն ուսումնասիրելով, ուսանողները կխորացնեն իրենց դարձը դեպի Փրկիչը և պաշտպանություն կգտնեն խաբեության ու մեղքի դեմ։

Ո՞վ է գրել այս գիրքը:

Կողոսացիս թուղթն ուղարկվել է Պողոսի և Տիմոթեոսի կողմից (տես Կողոսացիս1․1, 23, 4․18)։ Ըստ երևույթին, Պողոսն իր ձեռքով գրեց թղթի վերջաբանի ողջույնի խոսքերը (տես Կողոսացիս 4․18), նշելով, որ իր դպիրը, ամենայն հավանականությամբ Տիմոթեոսը, օգնել է իրեն գլխավոր տեքստը գրելիս։

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Պողոսը գրել է այս թղթերը, երբ առաջին անգամ բանտարկված էր Հռոմում, մոտ Ք.ծ.հ 60–62թթ․ (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Պողոսի թղթերը», scriptures.lds.org)։ Հավանաբար, Պողոսը Կողոսացիս թուղթը գրել է այն նույն ժամանակ, երբ նա գրեց Փիլիպպեցիներին, Եփեսացիներին և Փիլիմոնին։

Ո՞ւմ համար է այն գրված և ինչո՞ւ:

Այս թուղթը գրվել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Կողոսիայի հավատարիմ սրբերին։ Պողոսը հրահանգում է Կողոսիայի Սրբերին կիսվել այդ նամակով մոտակա Լավոդիկեայում ապրող Եկեղեցու անդամների հետ (տես Կողոսացիս 4․16

Պողոսը գրեց այդ թուղթը «նրանից հետո, երբ Եփապրասը՝ Կողոսայի Եկեղեցու ավետարանիչը, այցելել էր իրեն [Կողոսացիս] [տես Կողոսացիս 1․7–8]։ Եփապրասը Պողոսին ասել էր, որ կողոսացիները լուրջ սխալների մեջ են ընկել. նրանք կարծում էին, որ ավելի լավն են, քան մյուսները, որովհետև ստույգ կատարում էին որոշ արտաքին արարողություններ [տես Կողոսացիս 2․16], իրենց զրկում էին որոշ ֆիզիկական կարիքներից և երկրպագում էին հրեշտակներին [տես Կողոսացիս 2․18]։ Կողոսացիները կարծում էին, որ այդ սովորությունները սրբագործում էին իրենց։ Նրանք նաև կարծում էին, թե տիեզերքի գաղտնիքներն ավելի լավ էին հասկանում, քան Եկեղեցու մյուս անդամները։ Իր նամակում Պողոսն ուղղեց նրանց, ուսուցանելով, որ փրկագնումը գալիս է միայն Քրիստոսի միջոցով, և որ մենք պետք է իմաստուն լինենք և ծառայենք նրան» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Կողոսացիս՝ թուղթ առ», scriptures.lds.org

Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:

Կողոսացիներին ուղղված թղթում Պողոսը հակադարձեց Կողոսիայի կեղծ ուսմունքները՝ կարևորելով Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը, փրկարար առաքելությունը և գերակայությունը (տես Կողոսացիս 1․15–23)։ Նա ուսուցանեց, որ Քրիստոսը Հայր Աստծո պատկերով է, Արարիչն է, Եկեղեցու ղեկավարն է, առաջինն է, ով հարություն առավ և Քավիչն է։ Նա է «ամեն իշխանության և պետության գլուխը» (Կողոսացիս 2․10), և Նա իր աստվածային առաքելությունը կատարում է Հոր առաջնորդության ներքո (տես Կողոսացիս 1․19, 3․1

Պողոսը զգուշացրեց նրանց դեմ, ովքեր ուսուցանում էին, որ իրական հոգևոր աստիճանի կարող ենք հասնել հատուկ ծեսերի, տոնակատարությունների և կերակուրների միջոցով (տես Կողոսացիս 2․16–18, 20, 23)։ Դրա փոխարեն նա ուսուցանեց, որ հոգևոր հասունությունը և Աստծո գիտելիքն ի հայտ են գալիս, երբ «մտածում ենք վերիններինը» (Կողոսացիս 3․2), վերացնում ենք անիրավ արարքները (տես Կողոսացիս 3․5–9) և զարգացնում Քրիստոսանման հատկանիշներ (տես Կողոսացիս 3․12–17)։ Պողոսը խորհուրդ տվեց իր ընթերցողներին «հիմնուած եւ հաստատ կենալ» ավետարանում (Կողոսացիս 1․23), ինչպես նաև «արմատացած և շինված [Հիսուս Քրիստոսում, հավատքումը հաստատված» (Կողոսացիս 2․7

Համառոտ շարադրանք

Կողոսացիս 1․1–23-ում Պողոսը ողջունում է Կողոսիայի Սրբերին և հայտարարում է, որ Հիսուս Քրիստոսը Քավիչն է, առաջինը բոլոր ստեղծվածների մեջ, Արարիչը և ամեն աստվածային կատարելության Տերը, ում հետ տիեզերքը հաշտության մեջ է։ Պողոսը հորդորում է Սրբերին հաստատել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս։

Կողոսացիս 1․24–2․23-ում Պողոսը նախազգուշացնում է չհավատալ մարդկանց կեղծ փիլիսոփայությանը կամ ավանդույթին, այդ թվում՝ հրեշտակներին երկրպագելուն և ծայրահեղության մեջ ընկնել ու մերժել հիմնական ֆիզիկական կարիքները, որպես հոգևոր կարգապահության տեսակ։

Կողոսացիս 3․1–4․18 Պողոսը հորդորում է Սրբերին իրենց սրտերը դնել վերևի բաների վրա, որպեսզի թողնեն իրենց նախկին կյանքում կատարած մեղքերը և ողորմած գտնվեն իրար հանդեպ։ Նա ցուցումներ է տալիս, թե ինչպես պետք է Սրբերը երկրպագեն, իսկ հետո խորհուրդ է տալիս կանանց, ամուսիններին, երեխաներին, ծնողներին, ծառաներին ու տերերին։ Նա ավարտում է Կողոսացիս թուղթը՝ հղելով գովասանքի խոսքեր, ողջույններ և եզրափակիչ հրահանգներ ու օրհնություններ։