Գրադարան
Դաս 80. Հովհաննես 21


Դաս 80

Հովհաննես 21

Նախաբան

Հարություն առած Տերը հայտնվեց Իր աշակերտներին, երբ նրանք ձկնորսության էին գնացել։ Ափին Հիսուսը ճաշեց Իր աշակերտների հետ և հրավիրեց Պետրոսին ցույց տալ իր սերը Տիրոջ հանդեպ՝ արածացնելով Իր ոչխարներին։ Հիսուսը կանխագուշակեց Պետրոսի նահատակությունը և Հովհաննեսի փոխակերպումը։

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 21․1-17

Հարություն առած Տերը հայտնվում է Իր աշակերտներից մի քանիսին Տիբերեա ծովի ափերին (Գալիլեայի ծովը)

Գրատախտակին նկարեք մի մեծ սիրտ։

Նկար
heart

Հրավիրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և սրտի ներսում գրել երկու կամ երեք բան, որը նրանք սիրում են։ Բացատրեք, որ դրանք կարող են լինել մարդիկ, ունեցվածք կամ միջոցառումներ։

Երբ ուսանողներն ավարտեն, կարող եք թվարկել նաև ձեր սիրած մի քանի բաները։

Ամփոփեք Հովհաննես 21․1–2 հատվածները և բացատրեք, որ երկու հանգամանքներում Տիրոջը տեսնելուց հետո Պետրոսը և աշակերտներից մի քանիսը գտնվում էին Գալիլեայի ծովի ափին (որը նաև կոչվում է Տիբերեա ծով)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․3 հատվածը։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ որոշեց անել Պետրոսը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ միջոցառում կարող էր Պետրոսն ավելացնել մեր սիրած բաների ցուցակին։ (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք ձկնորսություն բառը գրատախտակին նկարված սրտի մեջ։)

  • Որքա՞ն ժամանակ էին Պետրոսն ու մյուս աշակերտները ձուկ որսում։ Ինչքա՞ն ձուկ նրանք բռնեցին։

Հարցրեք ուսանողներին, թե իրենց կարծիքով, ինչպես էին զգում Պետրոսն ու մյուս աշակերտները ողջ գիշեր ձկնորսություն անելով, բայց անարդյունք։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․4-6 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց հաջորդ առավոտյան։

  • Ո՞վ էր գտնվում ծովափին։

  • Արդյո՞ք աշակերտները սկզբում ճանաչեցին Հիսուսին։

  • Ի՞նչ ցուցում տվեց Հիսուսը նրանց։

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ նրանք հետևեցին Հիսուսի ցուցումներին։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Երեք տարի էր միայն անցել, երբ այդ նույն մարդիկ ձուկ էին որսում այդ նույն ծովում։ Այդ ժամանակ ևս նրանք «ողջ գիշեր չարչարվել էին և ոչինչ չէին բռնել» [Ղուկաս 5․5], ասում է սուրբ գրությունը։ Սակայն Գալիլեացի մի հայրենակից նրանց հորդորեց ուռկանը գցել և նրանք «մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին» [Ղուկաս 5․6], այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին, որսած ձկներն էլ երկու նավակ լցրեցին այնքան, որ քիչ էր մնում սուզվեին։

Այժմ պատմությունը կրկնվում էր» («Առաջին մեծ պատվիրանը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 84)։

  • Ինչպե՞ս կարող էր ձուկ որսալու այդ երկրորդ հրաշքն օգնել աշակերտներին հասկանալ, թե ով էր ափին կանգնած։

  • Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե լինեիք նավակում՝ աշակերտների հետ։

Ամփոփեք Հովհաննես 21․7–14 հատվածները և բացատրեք, որ երբ աշակերտները փորձում էին ձկներով լի ցանցը քաշել դեպի նավակ, Հովհաննեսը հայտարարեց, որ ծովափին կանգնած մարդը Տերն էր։ Պետրոսն անհամբերությամբ մտավ ծովը և լողաց Հիսուսի մոտ, իսկ մյուսները եկան նավակով։ Երբ աշակերտները հասան ափ, Հիսուսը ճաշ էր պատրաստում նրանց համար։

Բացատրեք, որ Երեց Ջեֆրի Ռ․Հոլլանդը ենթադրություն արեց այս հատվածի վերաբերյալ և ուսուցանեց, որ այն բանից հետո, երբ Պետրոսն ու մյուս աշակերտները ճաշեցին Փրկիչի հետ, Հիսուսը միգուցե «[նայեց] նրանց ծեծված փոքր նավակին, քրքրված ցանցերին եւ 153 ձկների շշմեցուցիչ կույտին» («Առաջին մեծ պատվիրանը» 84) և հետո ասաց Պետրոսին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․15–17 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն հարցին, որը մի քանի անգամ Հիսուսը տվեց Պետրոսին։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն, ինչ գտան:

  • Ի՞նչ հարցրեց Հիսուսը Պետրոսին երեք անգամ։

  • Երբ Հիսուսը հարցրեց «Պետրո՛ս, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ (հատված 15), ձեր կարծիքով, ինչի՞ն էր վերաբերվում դրանք բառը։ (Միգուցե, Հիսուսը նկատի ուներ ձկների կույտը կամ մյուս բաները, որոնք առնչվում էին ձկնորսների կյանքին։ Գրատախտակին գրեք հետևյալ հարցը՝ սրտի կողքին։ Սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք։)

  • Ի՞նչ պատասխան տվեց Պետրոսը։

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե լինեիք Պետրոսի դերում և Հիսուսը երեք անգամ հարցներ, թե արդյո՞ք դուք սիրում եք Իրեն։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու Հիսուսն այդ հարցը տվեց երեք անգամ, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Հոլլանդի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Որին Հիսուսը պատասխանեց (և այստեղ ես կրկին խոստովանում եմ, որ իմ ենթադրածը չկա սուրբ գրություններում), հավանաբար, ասելով նման մի բան. «Այդ դեպքում, Պետրոս, ինչո՞ւ ես դու այստեղ։ Ինչո՞ւ ենք մենք կրկին այս նույն ծովափին, այս նույն ուռկանների կողքին, նույն բանի մասին խոսում։ Մի՞թե ակնհայտ չէր այն ժամանակ և մի՞թե ակնհայտ չէ հիմա, որ եթե իմ ուզածը ձուկ լիներ, ես կկարողանայի ձուկ հայթայթել։ Իմ ուզածը, Պետրոս, աշակերտներ են, և նրանք ինձ պետք են հարատև։ Ինձ պետք է մեկը, ով կկերակրի իմ ոչխարներին ու կփրկի իմ գառներին։ Ինձ պետք է մեկը, ով կքարոզի իմ ավետարանը և կպաշտպանի իմ հավատքը։ Ինձ պետք է մեկը, ով սիրում է ինձ, իրապես, իրապես սիրում է ինձ, և սիրում է ինձ լիազորած մեր Երկնային Հոր գործը։ … Այնպես որ, Պետրոս, երկրորդ և ենթադրում եմ, վերջին անգամ, ես քեզ խնդրում եմ թողնել այս բոլորը և գնալ ուսուցանելու և վկայելու, ջանք թափելու և նվիրված ծառայելու, մինչև օրը գա, երբ քեզ հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես ինձ հետ վարվեցին» («Առաջին մեծ պատվիրանը» 84)։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պետրոսի փորձառությունից։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե սիրում ենք Փրկիչին և Երկնային Հորն ամեն բանից առավել, մենք պետք է արածեցնենք Նրանց ոչխարներին։)

  • Ովքե՞ր են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ոչխարները։ Ինչպե՞ս ենք արածեցնում նրանց։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Սա Քրիստոսի կոչն է` ուղղված այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի. «Արածեցրու իմ ոչխարները։ … Արածեցրու իմ ոչխարները»՝ կիսվեք իմ ավետարանով երիտասարդների և մեծահասակների հետ, բարձրացնելով, օրհնելով, սփոփելով, խրախուսելով և շենացնելով նրանց, հատկապես նրանց, ովքեր մտածում և հավատում են ոչ այնպես, ինչպես մենք» («Լինել ավելի Քրիստոսանման Քրիստոնյա», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 91)։

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես է նրանց բացահայտած սկզբունքն առնչվում մեզ, հանձնարարեք երեք ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ հետևյալ իրավիճակները։ (Դուք կարող եք հարմարեցնել այս նյութերը ձեր ուսանողների կարիքներին և հետաքրքրություններին։) Յուրաքանչյուր իրավիճակն ընթերցելուց հետո տվեք հաջորդ հարցերը։

  1. Մի խումբ տղաներ ճաշի ժամանակ հրավիրում են մի երիտասարդի նստել իրենց սեղանի մոտ, և երիտասարդը մտածում է, որ կարող է ընկերանալ նրանց հետ։ Նրանց զրույցի ժամանակ տղաներից մեկը սկսում է բոլորի մոտ ծաղրել մյուս տղային։

  2. Մի երիտասարդ աղջիկ սիրում է ֆուտբոլ խաղալ։ Նա շաբաթվա մեծ մասը նվիրում է ֆուտբոլ խաղալուն և քիչ ժամանակ է հատկացնում մյուս բաներին, ինչպես օրինակ՝ ընտանեկան երեկոներին և սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությանը։

  3. Մի երիտասարդ տղա շատ զբաղված է դպրոցում և արտադպրոցական միջոցառումներում։ Շաբաթվա ընթացքում նա անհամբեր սպասում է ուրբաթ երեկոյան ընկերների հետ ազատ ժամանակ անցկացնելուն։ Այդ երեկո ընկերներից մեկին զանգելուց անմիջապես առաջ նրա տնային ուսուցման զուգընկերը զանգահարում է նրան և խնդրում միասին այցելել իրենց կցված ընտանիքներից մեկին և օգնել նրանց անհետաձգելի խնդրի առնչությամբ։

  • Ի՞նչ ընտրություն ունի այդ անձը։

  • Ի՞նչ կարող էր անել այդ մարդը, որպեսզի իր սերը ցույց տար Տիրոջ հանդեպ։ Ինչպե՞ս էր այդ արարքն արտահայտում նրա սերը Տիրոջ հանդեպ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես համոզված չեմ, թե մենք ինչ փորձառություն կունենանք Դատաստանի օրը, բայց ես շատ զարմացած կլինեմ, եթե այդ խոսակցության ինչ-որ պահի Աստված չհարցնի մեզ այն, ինչ Քրիստոսը հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»։ («Առաջին մեծ պատվիրանը» 84)։

Կիսվեք ձեր վկայությամբ՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ամենից առավել սիրելու կարևորության և Նրանց ոչխարներին արածեցնելու միջոցով այդ սերը ցույց տալու մասին։

Անդրադարձեք գրատախտակին նկարած սրտի մեջ գրված կետերին և այդ կետերի կողքին գրված հարցին․ «Սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Ընդգծեք դրանք բառը և հորդորեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

  • Եթե Հիսուսը նույն հարցը հղեր ձեզ, ձեր կարծիքով, ի՞նչը Նա կանվաներ «դրանք» ձեր կյանքում։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք Նրա հարցին:

  • Ինչպե՞ս ցույց կտայիք ձեր սերը Տիրոջ հանդեպ:

Հովհաննես 21․18–25

Հիսուսը կանխագուշակում է Պետրոսի նահատակությունը և Հովհաննեսի փոխակերպումը

Ամփոփեք Հովհաննես 21․18–21 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը մարգարեացավ, որ երբ Պետրոսը ծերանա, նա «ձեռքերդ կ’մեկնես» (հատված 18), և նրան կտանեն այնտեղ, որտեղ ինքը չի ցանկանա գնալ։ Ըստ ավանդույթի Պետրոսը մահացավ խաչելությունից։ Սակայն, ասվում է, որ Պետրոսը խնդրեց, որ իրեն խաչեն գլուխը ներքև, քանի որ նա իրեն արժանի չէր համարում Փրկիչի ձևով մեռնելու համար (տես Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:151–52)։

Այդ մարգարեությունը լսելուց հետո Պետրոսը հարցրեց, թե ինչ կպատահի Հովհաննես Առաքյալի հետ, որը նաև հայտնի է Հովհաննես Սիրելի անունով։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․22–23 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես Փրկիչը պատասխանեց Պետրոսին։

  • Ի՞նչ իմացավ Պետրոսը Հովհաննեսի մասին։

Բացատրեք, որ կենայ բառը 22-րդ հատվածում նշանակում է կենդանի մնալ երկրի վրա։ Այսպիսով, Հովհաննեսը երկրի վրա կմնա փոխակերպված վիճակում, մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Փոխակերպված էակներն «անձինք են, որոնք այնպիսի փոփոխության են ենթարկվում, որ չտանեն ցավ կամ մահ, մինչև որ հարություն առնեն դեպի անմահություն» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Փոխակերպված էակներ», scriptures.lds.org

  • Ըստ 22-րդ հատվածի, համաձայն Հիսուսի ցանկության, Պետրոսն ինչի՞ վրա պիտի կենտրոնանար՝ Հովհաննեսի վիճակի մասին անհանգստանալու փոխարեն։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 21․24–25 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էր ցանկանում Հովհաննեսը, որ բոլորն իմանային՝ մինչ նա ավարտում էր իր գրանցումը։

  • Ի՞նչ էր ցանկանում Հովհաննեսը, որ բոլորն իմանային՝ մինչ նա ավարտում էր իր գրանցումը։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին.

Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրանցումներից ո՞ր պատմությունը, իրադարձությունը կամ ուսմունքները Փրկիչի մահկանացու ծառայությունից մեծ ազդեցություն թողեցին ձեր վրա։ Ինչո՞ւ:

Հանձնարարեք ուսանողներին մտածել այդ հարցերի շուրջ։ Կարող եք հանդարտ միացնել որևէ օրհներգի ձայնագրություն, ինչպես օրինակ՝ «Come, Follow Me» (օրհներգ, հմր. 116), և թույլ տվեք ուսանողներին վերանայել իրենց սուրբ գրությունները և դասարանային տետրերը կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը, որպեսզի վերհիշեն իրենց սովորած ճշմարտությունները։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի առջև` կիսվելու հարցերին տված իրենց պատասխաններով։

Կարող եք ավարտել՝ բերելով Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի կողմից գրված Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության պատմությունների և Քավության ճշմարտացիության մասին ձեր վկայությունը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 21․1–19 Առաջին մեծ պատվիրանը

Հիսուսի և Պետրոսի միջև Հովհաննես 21-ում տեղի ունեցած զրույցի մասին լրացուցիչ մեկնաբանությունների համար կարդացեք Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի ելույթը՝ «Առաջին մեծ պատվիրանը» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 83–85)։

Հովհաննես 21․22–23 «Կենայ մինչև ես գամ»

«Իր երկրային ծառայության սկզբում Փրկիչն ասաց․ «այստեղ կանգնողներից կան ոմանք, որ մահ չեն ճաշակել, մինչեւ որ մարդի Որդին տեսնեն իր թագաւորութիւնովը գալիս» (Մատթեոս 16․28)։ Հարություն առած Քրիստոսը կանխագուշակեց, որ Հովհաննեսը կլինի այն մեկը, ով կիրականացնի մարգարեությունը և «կմնայ» երկրի վրա, մինչ Նա կրկին գա (տես Հովհաննես 21․22–23)։ Փրկիչի, Պետրոսի և Հովհաննեսի միջև տեղի ունեցած այդ զրույցի ամբողջական պատմությունը կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտերի 7-րդ բաժնում, որը «Հովհաննեսի կողմից մագաղաթի վրա գրված և նրա կողմից թաքցված հիշատակարանի թարգմանված տարբերակն է» (ՎևՈւ 7, բաժնի նախաբան)։ Այդ հայտնությունը հստակեցնում է, որ Հովհաննեսը Փրկիչից խնդրեց «զորություն՝ մահվան վրա, որ կարողանամ ապրել և հոգիներ բերել քեզ մոտ», և դրան ի պատասխան Փրկիչը Հովհաննեսին զորություն շնորհեց, որպեսզի ապրի մինչև Իր Երկրորդ Գալուստը (տես ՎևՈւ 7․1–3)։ Հովհաննեսն այդպիսով դարձավ «փոխակերպված» էակ։ Այդպիսի էակները «փոփոխության են ենթարկվում, որ չտանեն ցավ կամ մահ, մինչև որ հարություն առնեն դեպի անմահություն» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Փոխակերպված էակներ», scriptures.lds.org)։ Փոխակերպված էակների մասին լրացուցիչ տեղեկության համար, տես 3 Նեփի 28․4–40, որը հավաստում է, որ Նեփիացի երեք աշակերտներ ենթարկվեցին նույն փոփոխությանը, ինչ-որ Հովհաննեսը (տես 3 Նեփի 28․6)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 271

1831թ-ին մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց, որ Հովհաննեսն այդ ժամանակ ծառայում էր տասը կորած ցեղերի մեջ (տես՝ History of the Church, 1:176)։ Այդ հայտարարությունից բացի, Հովհաննեսի ծառայության մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Անխոհեմ կլինի շահարկել Հովհաննեսի գտնվելու վայրի կամ նրա ձեռքբերումների վերաբերյալ։