Գրադարան
Դաս 147. Բ Պետրոս 2-3


Դաս 147

Բ Պետրոս 2-3

Նախաբան

Պետրոսը զգուշացրել է, որ կեղծ մարգարեներն ու վարդապետները շեղում են մարդկանց ուղին: Նա մարգարեացել է, որ վերջին օրերին ամբարիշտները արդարներին կծաղրեն Հիսուս Քրիստոսի վերադարձին հավատալու համար: Պետրոսը խրախուսել է Սրբերին ջերմեռանդորեն պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Ուսուցման առաջարկներ

Բ Պետրոս 2

Պետրոսը զգուշացնում է կեղծ վարդապետների կողմից խաբվելու մասին

Գրատախտակին գրեք հետևյալ հարցը․ ինչո՞ւ են մարդիկ ընտրում մեղք գործելը, նույնիսկ երբ գիտեն, որ իրենց արածը սխալ է:

Հրավիրեք ուսանողներին խորհել այս հարցի շուրջ և այնուհետև խնդրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց պատասխաններով:

Բացատրեք, որ Բ Պետրոս 2-ում մենք կարդում ենք, որ Պետրոս Առաքյալը Սրբերին զգուշացնում է այն մարդկանց մասին, ովքեր փորձում են խաբել նրանց: Հրավիրեք ուսանողներին Բ Պետրոս 2-րդ գլուխն ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կարող է օգնել նրանց հասկանալ ու խուսափել դեպի մեղքը տանող խաբեություններից:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 2.1–3: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով Պետրոսի զգուշացմանն այն մասին, թե ով կփորձի խաբել Սրբերին:

  • Պետրոսն ու՞մ մասին զգուշացրեց Սրբերին:

  • Ի՞նչ են այս կեղծ մարգարեներն ու ուսուցիչներն ուսուցանում: (Բացատրեք, որ «կորստական հերձուածողութիւններ» [հատված 1] արտահայտությունը նշանակում է կեղծ ու կործանարար ուսմունքներ):

  • Ինչպիսի՞ ճշմարտություն կարող ենք սովորել Պետրոսից այն մասին, թե կեղծ վարդապետներն ինչ են ձգտում անել մեզ հետ: (Օգնեք ուսանողներին գտնել նման ճշմարտություն. կեղծ վարդապետները ձգտում են խաբել մեզ: Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը․ Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե մեզ խաբելու համար այսօր ինչ են ուսուցանում կեղծ վարդապետները:

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նրանք են, ովքեր հայտարարում են, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը եղել է կեղծավոր մոլորեցնող, նրանք Առաջին Տեսիլքը համարում են նման մի փորձ։ Նրանք հայտարարում են, որ Մորմոնի գիրքը և մյուս կանոնիկ աշխատությունները սուրբ գրությունների հնադարյան հիշատակարաններ չեն։ Նրանք նաև փորձում են նոր ձևով ներկայացնել Աստվածագլուխը, և նրանք հերքում են, որ Աստված տվել է և շարունակում է հայտնություններ տալ այսօր Իր կարգված և հաստատված մարգարեներին։ …

Կեղծ մարգարեները և կեղծ ուսուցիչները նաև նրանք են, ովքեր փորձում են փոխել Աստծո կողմից տրված և սուրբ գրությունների վրա հիմնված վարդապետությունները, որոնք պաշտպանում են ամուսնության սրբությունը, ընտանիքի աստվածային էությունը և անձնական բարոյականության առանցքային վարդապետությունը։ Նրանք սատարում են բարոյականության վերասահմանմանը, որպեսզի արդարացնեն պոռնկությունը, շնությունը և միասեռական հարաբերությունները» (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63, 64)։

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք լսել են կեղծ վարդապետների ուսմունքները կամ ուղերձները:

  • Ինչո՞ւ է օգտակար տեղյակ լինել կեղծ վարդապետների ուղերձների և ուսմունքների մասին:

Ամփոփեք Բ Պետրոս 2.4-17 հատվածները` բացատրելով, որ Պետրոսը մի քանի օրինակ է բերել այն մարդկանց մասին, ովքեր անցյալում հետևել են կեղծ վարդապետներին: Պետրոսը նաև օրինակներ է բերել այն անհատների մասին, ովքեր չեն ենթարկվել կեղծ վարդապետների ազդեցությանը: Պետրոսն այնուհետև նկարագրել է կեղծ վարդապետների ամբարիշտ վարքը:

Նկար
ձկնորսական կարթ, որդ

Ցուցադրեք ձկնորսական ձող, մի քանի ճանճ կամ խայծ, ցուցադրեք կամ նկարեք այդ առարկաների նկարները գրատախտակին։ (Եթե ձուկ բռնելու ավելի ծանոթ եղանակ կա ձեր ուսանողների համար, կիրառեք այդ եղանակը ցույց տվող առարկաներ կամ նկարներ):

Բացատրեք, որ ձկնորսի ձուկ բռնելու եղանակներից մեկը ճանճ կամ խայծ օգտագործելն է, որպեսզի ձուկը ծուղակն ընկնի և կուլ տախայծթը: Ուսանողներին հրավիրեք մտածել, թե ինչպես է ձկնորսի հմտությունը նմանվում կեղծ վարդապետների հմտությանը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 2.18-19 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչպես են կեղծ վարդապետները գայթակղում Սրբերին հետևել իրենց ուսմունքներին:

  • Ինչպե՞ս են կեղծ վարդապետները գայթակղում և խաբում Եկեղեցու անդամներին: (Նշեք, որ որոշ կեղծ վարդապետներ կարող են անկեղծ լինել, սակայն կարող են իրենք խաբված լինել):

  • Ինչպե՞ս են կեղծ մարգարեների ու վարդապետների ուսմունքները նմանվում ձկնորսական ճանճի կամ խայծի:

  • Ըստ հատված 19-ի, ի՞նչ են այս կեղծ վարդապետները խոստանում: («Ազատություն»: Այլ կերպ ասած` նրանք ուսուցանում են, որ ի տարբերություն պատվիրաններին հնազանդ լինելուն, մեղքը ավելի մեծ ազատություն է բերում):

Սա ավելացրեք գրատախտակի վրա գրված ճշմարտությանը, որպեսզի կարդացվի այսպես. կեղծ վարդապետները փորձում են խաբելով հավաստիացնել մեզ, որ մեղքն ավելի մեծ ազատություն է բերում:

Խնդրեք ուսանողներին մտքում կրկին կարդալ 19-րդ հատվածը ` ուշադրություն դարձնելով, թե ինչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, ովքեր տեղի են տալիս կեղծ ուսմունքներին ու մեղքին:

  • Ի՞նչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, ովքեր տեղի են տալիս կեղծ ուսմունքներին ու մեղքին: (Նրանք իրենք իրենց գերին են դառնում):

  • Որո՞նք են այն մի քանի կեղծ ուսմունքները, որոնք թվում է, թե նպաստում են ազատությանը, սակայն իրականում տանում են գերության:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 2.20-22 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Պետրոսն ինչ է ուսուցանել նրանց մասին, ովքեր մեղքից խույս տալուց հետո կրկին վերադառնում են դրան:

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ «աշխարհքի պղծութիւններիցը Յիսուս Քրիստոսովը … փախչողները» ( 20-րդ հատված) կարող են գայթակղվել վերադառնալ իրենց մեղքով լի ուղիները:

  • Ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի օգնեք մեկին դեպի իրենց նախկին սխալները վերադառնալու փոխարեն հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի հանդեպ:

Բ Պետրոս 3

Պետրոսը վկայում է Երկրորդ Գալուստի մասին

Բացատրեք, որ երբ Պետրոսը եզրափակեց իր թուղթը, նա Սրբերին հիշեցրեց Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին և ուսուցանեց նրանց ինչպես պատրաստվել դրան: Ամփոփեք Բ Պետրոս 3.1-9 հատվածները` բացատրելով, որ Պետրոսն ուսուցանել է, որ վերջին օրերում որոշ մարդիկ ծաղր ու ծանակի կենթարկեն նրանց, ովքեր հավատում են Երկրորդ Գալուստին:

Խնդրեք ուսանողներից մի քանիսին բացատրել, թե ինչու են նրանք հավատում Երկրորդ Գալուստին` չնայած շատ մարդիկ չեն հավատում:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Բ Պետրոս 3.10-14 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ է Պետրոսն ուսուցանել Երկրորդ Գալուստի մասին։ Բացատրեք, որ վարք բառը 11-րդ հատվածում նշանակում է վարքագիծ (տես Ա Տիմոթէոս 4.12, ծանոթագրություն գ) և «արտորալ» բառը 12-րդ հատվածում նշանակում է անհամբերությամբ սպասել ինչ-որ բանի:

  • Ըստ 10-րդ հատվածի` Պետրոսն ի՞նչ է ուսուցանել Երկրորդ Գալուստի մասին:

  • Ըստ 11-րդ հատվածի` Պետրոսն ի՞նչ խորհուրդ է տվել Սրբերին նրանց Երկրորդ Գալուստին նախապատրաստելու համար։ (Ապրել սուրբ ու աստվածավայել կյանքով, ուշադիր լինել ու անհամբեր սպասել Երկրորդ Գալուստին և ջանասիրաբար ձգտել «անբիծ ու անարատ» լինել [14-րդ հատված]):

Բացատրեք, որ «անբիծ ու անարատ» (14-րդ հատված) արտահայտությունը նշանակում է մեղքից մաքուր լինել: Նրանք, ովքեր մեղքից մաքուր են, հաշտվել են Աստծո հետ և խաղաղություն կունենան Փրկիչի հետ, երբ Նա գա:

  • Ինչպե՞ս կամփոփեք Պետրոսի ուսուցանած սկզբունքներից մեկն այն մասին, թե ինչպես կարող ենք պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին: (Օգնեք ուսանողներին գտնել նման մի սկզբունք. մենք կարող ենք պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին` աստվածավայել կյանք ունենալով ու անհամբերությամբ Նրա Գալստյանը սպասելով: Բացատրեք, որ «սպասել» կարող է նշանակել, որ մենք անհամբերությամբ ակնկալում ենք Փրկիչի Գալուստը):

  • Որո՞նք են այն բաները, որոնք մենք կարող ենք անել աստվածավայել կյանքով ապրելու համար Փրկիչի Երկրորդ Գալուստին անհամբեր սպասելիս:

Ամփոփեք Բ Պետրոս 3.15-18 հատվածները` բացատրելով, որ Պետրոսը զգուշացնում էր ամբարշտության մեջ ընկնելու մասին: Նա հրավիրում էր Սրբերին «աճել … Յիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտութիւնովը» (18-րդ հատված):

Եզրափակեք` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք ուսուցանվեցին Բ Պետրոս 2-3: Հրավիրեք ուսանողներին ձգտել ճանաչել կեղծ ուսմունքներն ու խուսափել դրանցից և ջանասիրաբար պատրաստվել Երկրորդ Գալուստին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Բ Պետրոս 3.12: «Տիրոջ գալստեան օրը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը վկայել է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին.

«[Երկրորդ Գալուստի ժամանակ] [տեղի կունենա] մի փորձառություն, որը գրեթե անհնար է պատկերացնել․ «Ամեն մարմին,- ասում է Տերը,- միասին կտեսնի ինձ» [ՎևՈւ 101.23]։ Ինչպե՞ս դա տեղի կունենա։ Մենք չգիտենք։ Սակայն ես վկայում եմ, որ դա տեղի կունենա, ճիշտ այնպես, ինչպես մարգարեացվել է։ Մենք ակնածանքով ծնկի կիջնենք, «և Տերը պիտի արձակի իր ձայնը, և աշխարհի բոլոր ծայրերը պիտի լսեն այն» [ՎևՈւ 45:49]։ «Այն կլինի շատ ջրերի ձայնի պես, և ուժեղ ամպրոպի ձայնի պես» [ՎևՈւ 133.22]։ «[Այնուհետև] Տերը`… Փրկիչը, կկանգնի իր ժողովրդի մեջ» [ՎևՈւ 133.25]: …

«Այդ օրը թերահավատները կլռեն, «քանզի ամեն ականջ պիտի լսի … , և ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի», [ՎևՈւ 88.104] որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին, աշխարհի Փրկիչը և Քավիչը» («Գայ քո արքայութիւնը» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2015, 122)։