Գրադարան
Դաս 49. Ղուկաս 8-9


Դաս 49

Ղուկաս 8-9

Նախաբան

Փրկիչը շարունակեց ծառայել Գալիլեայում, որտեղ Նա մարգարեացավ Իր մահվան և Հարության վերաբերյալ: Հեռանալով Գալիլեայից, Հիսուսն ուղևորվեց Երուսաղեմ` ավարտելու Իր մահկանացու կյանքի ծառայությունը: Սամարիայում Հակոբոսը և Հովհաննեսը ցանկանում էին կրակ իջեցնել երկնքից` այրելու սամարացիների գյուղը, որը մերժել էր Հիսուսին, բայց Նա ուսուցանեց, որ Ինքը եկել է փրկելու մարդկանց, ոչ թե կործանելու նրանց: Հիսուսը նաև ուսուցանեց իսկական աշակերտության մասին:

Ուսուցման առաջարկներ

Ղուկասի 8.1-9.56

Փրկիչը հրաշքներ է գործում, ուսուցանում է` օգտագործելով առակներ և ուղևորվում Երուսաղեմ

Գրատախտակին կամ թերթիկի վրա գրեք հետևյալ սցենարները: Խնդրեք երեք ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք:

  1. Երբ դուք քաղաքավարի խնդրում եք ձեր եղբորը օգնել հավաքել թափթփված սենյակը, նա կոպիտ ասում է, որ ինքդ անես:

  2. Երբ ծրագրում եք անցկացնել դպրոցական միջոցառում, մի քանի համադասարանցիներ քննադատում են և ծիծաղում գաղափարի վրա, որով դուք կիսվել եք:

  3. Երբ դուք ավետարանով կիսվում եք ձեր ընկերոջ հետ, նա ասում է, որ ձեր համոզմունքները տարօրինակ են:

  • Ինչպե՞ս կզգայիք ձեզ այս իրավիճակներից յուրաքանչյուրում: Ինչպե՞ս կարձագանքեիք:

Հրավիրեք ուսանողներին առանձնացնել ճշմարտություններ, երբ ուսումնասիրեն Փրկիչի ուսմունքները Ղուկասի 8-9 գլուխներում, որոնք կառաջնորդեն նրանց, երբ նրանք վիրավորված զգան մյուսների գործողություններից կամ բառերից:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 8-9 գլուխների ամփոփումները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով այն իրադարձությունները, որոնք գրանցված են այս գլուխներում: Բացատրեք, որ քանի որ նրանք մանրամասն ուսումնասիրել են այս գլուխները Մատթեոսի և Մարկոսի ավետարաններին վերաբերող դասերում, այս դասը կկենտրոնանա Ղուկասի 9.51-62 հատվածների վրա:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 9.51 հատվածը և խնդրեք դասարանին գտնել այն տեղը, ուր Փրկիչը որոշեց գնալ: Բացատրեք, որ «նորա վերանալու օրերը» արտահայտությունը վերաբերում է Փրկիչի համբարձմանը դեպի երկինք:

  • Փրկիչը ո՞ւր որոշեց գնալ:

Բացատրեք, որ հաստատել ինչ-որ բան նշանակում է անել այն վճռական ու անկոտրում ձևով: Ավելի վաղ Փրկիչն Իր աշակերտներին մարգարեացել էր, որ Իրեն կմատնեն, կխարազանեն և խաչի կհանեն Երուսաղեմում (տես Մատթեոսի 20.17–19, Ղուկասի 9.44):

  • Փրկիչի բնավորության մասին ի՞նչ է բացահայտում Երուսաղեմ գնալու Նրա վճռականությունը, չնայած այս մարտահրավերներին։

Նշեք, որ Երուսաղեմ գնալու ճանապարհին Հիսուսն ու Իր աշակերտները մոտեցան սամարացիների մի գյուղի: Հրավիրեք մի քանի ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ Ղուկասի 9.52–54 հատվածները և խնդրեք դասարանին փնտրել սամարացիների արձագանքը, երբ նրանք իմացան, որ Հիսուսն ու Նրա աշակերտները ցանկանում են մտնել իրենց գյուղը:

  • Սամարացիներն ինչպե՞ս արձագանքեցին, երբ իմացան, որ Հիսուսը և Նրա աշակերտները ցանկանում են մտնել իրենց գյուղը:

  • Հակոբոսն ու Հովհաննեսն ինչպե՞ս արձագանքեցին Փրկիչի հանդեպ սամարացիների անհյուրընկալ և մերժողական վերաբերմունքին:

  • Կարո՞ղ են մարդիկ այսօր չափազանց խիստ արձագանքել ուրիշների կողմից իրենց հասցված անարգանքին և այլ վիրավորանքներին: (Անդրադարձեք դասի սկզբում բերված սցենարներին և խնդրեք ուսանողներին խորհել եղանակների մասին, որոնցով մարդիկ կարող են չափազանցված արձագանք դրսևորել այս իրավիճակներում:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 9.55-56 հատվածը։ Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով Փրկիչի պատասխանը Հակոբոսին և Հովհաննեսին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ երբ Փրկիչն ասում էր. «Դուք չգիտէք` թէ ո՜ր հոգու էք դուք» (հատված 55), Նա ենթադրում էր, որ Հակոբոսի և Հովհաննեսի պահանջը ներդաշնակ չէր Աստծո Հոգու հետ, այլ ներդաշնակ էր սատանայի հոգու հետ, ով բարկություն է դրդում մարդկանց սրտերում (տես 3 Նեփի 11.29–30):

  • Փրկիչի արձագանքը սամարացիների մերժումին ինչո՞վ է տարբերվում Հակոբոսի և Հովհաննեսի պատասխանից:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Փրկիչի օրինակից, որը կարող է առաջնորդել մեզ, երբ բախվում ենք վիրավորանքների: (Օգտագործելով ուսանողների բառերը, գրատախտակին գրեք նմանատիպ մի ճշմարտություն. Մենք հետևում ենք Փրկիչի օրինակին, երբ ընտրում ենք համբերությամբ ու երկայնամտությամբ պատասխանել վիրավորանքներին:)

Ուսանողներին հիշեցրեք դասի սկզբում դիտարկած սցենարների մասին։

  • Ի՞նչ հնարավոր վտանգ կա այն բանում, եթե մենք ընտրենք վիրավորված զգալ իրավիճակներից յուրաքանչյուրում:

  • Այս իրավիճակներից յուրաքանչյուրում մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին:

  • Մենք ինչպե՞ս կօրհնվենք, եթե ընտրենք վիրավորանքներին պատասխանել համբերությամբ և երկայնամտությամբ:

Խնդրեք ուսանողներին անդրադառնալ որևէ դեպքի, երբ նրանք ընտրել են վիրավորվել ուրիշի բառերից կամ գործողություններից։ Խրախուսեք ուսանողներին հետևել Փրկիչի օրինակին` ընտրելով համբերությամբ ու երկայնամտությամբ պատասխանել վիրավորանքներին:

Ղուկաս9․57-62

Հիսուսն ուսուցանում է իսկական աշակերտության մասին

Հրավիրեք որևէ ուսանողի կանգնել դասարանի առաջ և տվեք նրան 20-30 մանր առարկաներ (ինչպես օրինակ հուլունքներ): Ուսանողին հրահանգեք լուռ հաշվել առարկաները: Մինչ նա հաշվում է, հարցրեք ուսանողներին, արդյո՞ք նրանք կարող են խանգարել հաշվելուն` շեղելով ուսանողին: Հետևեք, որ ուսանողները անկառավարելի չդառնան ուշադրությունը շեղելիս: Հրահանգեք նրանց նստած մնալ տեղերում և զգուշացրեք, որ ոչինչ չգցեն կամ չդիպչեն հաշվող ուսանողին:

  • Երբ փորձում ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, ինչո՞վ է նմանվում առարկաների հաշվելուն, մինչ շեղվում է ուշադրությունը:

Շնորհակալություն հայտնեք ուսանողին, ով հաշվում էր առարկաները և հրավիրեք նրան նստել: Երբ ուսանողները շարունակեն ուսումնասիրել Ղուկասի 9-րդ գլուխը, հրավիրեք նրանց քննարկել, թե մենք ինչպես կարող ենք հաղթահարել այն ազդեցությունները, որոնք կարող են շեղել մեզ կամ խանգարել, որ հետևենք Փրկիչին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկասի 9.57 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե մարդն ինչ ասաց Հիսուսին, երբ Նա ու Իր աշակերտները ճամփորդում էին Երուսաղեմ։

  • Մարդը ի՞նչ հայտնեց Փրկիչին, որ պատրաստ էր անել:

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Հիսուս Քրիստոսի իսկական հետևորդը լինելու համար …

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ղուկասի 9.58-ը և խնդրեք ուսանողներին` գտնել Փրկիչի պատասխանը այն մարդուն, ով ցանկանում էր հետևել Իրեն: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ի՞նչ է ցույց տալիս «Մարդի որդին տեղ չունէ, որ գլուխը դնէ» արտահայտությունը Փրկիչի ապրելակերպի մասին: (Հիսուսը և Նրա աշակերտները մշտապես ճամփորդում էին: Նրանց ծառայությունը ոչ հարմարավետ էր, ոչ հեշտ:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ղուկասի 1.41-60 հատվածները` փնտրելով, թե երկրորդ մարդն ինչպես արձագանքեց Իրեն հետևելու Փրկիչի հրավերին:

  • Այս մարդն ի՞նչ էր ուզում անել` նախքան Փրկիչին հետևելը:

  • Ի՞նչ կարող է ցույց տալ առաջինը բառը (հատված 59) այս մարդու մասին:

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը նշում է, որ սխալ չէ սգալ սիրելիի մահը կամ հարգանգի տուրք մատուցել թաղման արարողության ժամանակ (տես ՎևՈւ 42.45): Փոխարենը Նա այս մարդուն ուսուցանում է շատ կարևոր դաս աշակերտության մասին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել 60-րդ հատվածում տրված Փրկիչի պատասխանից իսկական աշակերտի առաջնահերթությունների մասին։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ղուկաս 9.61-62 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե երրորդ մարդն ինչ էր ցանկանում անել` նախքան Փրկիչին հետևելը:

  • Այս մարդն ի՞նչ էր ուզում անել նախքան Փրկիչին հետևելը:

  • Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց այս մարդուն:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «ձեռքը մահճի վրա դնել և ետևին մտիկ անել» համանմանությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

«Ուղիղ ակոս կամ [խրամատ] փորելու համար հողագործը պիտի աչքը պահի իրենից առաջ գտնվող մի կետի: Դա նրան պահում է ճիշտ ուղղության վրա: Սակայն, եթե նա պատահաբար ետ նայի` տեսնելու, թե որտեղ է եղել, նրա շեղվելու հավանականությունը կմեծանա: Արդյունքում կստացվեն ծուռ և անկանոն ակոսներ: … Եթե մեր եռանդը կենտրոնացնենք ոչ թե ետևում, այլ մեզանից առաջ` հավերժական կյանքին և փրկության ուրախությանը, մենք անշուշտ այն ձեռք կբերենք» (“Am I a ‘Living’ Member?” Ensign, Dec. 1987, 17):

  • Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը ինչո՞վ է նման մեր ձեռքերը մահճի վրա դնելուն և ետևին մտիկ չանելուն:

  • Ինչպե՞ս է Փրկիչը օրինակ հանդիսանում այն բանի, որ Նա ուսուցանեց, ինչպես գրված է հատված 62-ում: («Նա իր երեսը հաստատեց, որ գնայ Երուսաղեմ» [Ղուկասի 9.51], որպեսզի ավարտի այն առաքելությունը, որը Նրան տվել էր Երկնային Հայրը, և Նա ետ չէր նայում:

Ուշադրություն դարձրեք գրատախտակին գրված անավարտ մտքի վրա։

  • Հիմնվելով Ղուկասի 9.57-62 հատվածներից ձեր սովորածի վրա, ինչպես կամփոփեիք ճշմարտությունը, որը Փրկիչը ուսուցանեց այն մասին, թե Ինքն ի՞նչ է պահանջում Իր աշակերտներից: (Ուսանողները կարող են զանազան սկզբունքներ նշել։ Նրանց պատասխանից հետո ավարտեք գրատախտակին գրված միտքը, որպեսզի այն հաղորդի հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտ լինելու համար մենք պիտի թույլ չտանք, որ որևէ բան առաջնահերթություն դառնա Նրան հետևելու նկատմամբ։)

  • Ինչո՞ւ ենք մենք երբեմն այլ առաջնահերթությունները գերադասում մեր պարտականություններից` որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոտի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Սատանան մի հզոր զենք ունի բարի մարդկանց դեմ օգտագործելու համար: Դա շեղելն է: Նա ստիպում է բարի մարդկանց լցնել կյանքը «լավ բաներով» այնպես, որ էական բաների համար տեղ չմնա» (“First Things First,” Ensign, May 2001, 7):

Որպեսզի օգնեք ուսանողներին մտորել, թե ինչը կարող էր իրենց շեղել Հիսուս Քրիստոսին հետևելուց, գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը և խնդրեք ուսանողներին արտագրել այն իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Հիսուս Քրիստոսի աշակերտի պարտականությունները

Այլ առաջնահերթություններ

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Խնդրեք նրանց աշխատել իրենց զուգընկերների հետ` աղյուսակում թվարկելով Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտի պարտականությունները (դրանք ընդգրկում են ազնիվ լինելը, մյուսներին ծառայելը, ավետարանով կիսվելը, ընտանեկան պատմության աշխատանքի կատարումը): Աղյուսակում թվարկված յուրաքանչյուր պարտականության համար խնդրեք ուսանողներին թվարկել այլ առաջնահերթությունների օրինակներ, որոնք ինչ-որ մեկը կարող է վեր դասել այդ պարտականություններից:

Հրավիրեք մի քանի ուսանողների հաղորդել իրենց թվարկածը:

Ուսանողներին խրախուսեք կիսվել Հիսուս Քրիստոսի աշակերտների դրական օրինակներով` հարցնելով.

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկն ընտրությամբ մի կողմ է թողել այլ նպատակներն ու առաջնահերթությունները, որպեսզի հետևի Փրկիչին:

Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե նրանք ինչը թույլ կտային, որ առաջնահերթություն ստանար Հիսուս Քրիստոսին ու Նրա ուսմունքներին հետևելու հանդեպ։ Հրավիրեք նրանց իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի նպատակ այն մասին, թե նրանք ի՞նչ կանեն, որպեսզի Փրկիչին ու Նրա ավետարանը դնեն առաջին տեղում։

Կարող եք եզրափակել դասը` խնդրելով ուսանողներին երգել «Տեր, կհետևեմ քեզ» (Hymns, no. 220) օրհներգը կամ մեկ այլ օրհներգ՝ Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին հետևելու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 8.1–3 Հավատարիմ կանայք օգնում ու ծառայում էին Փրկիչին

Ղուկասը գրանցել է, որ երբ Փրկիչը Իր Առաքյալների հետ ճամփորդում էր Գալիլեայով` ուսուցանելով երկրամասի «քաղաքներում ու գյուղերում» (Ղուկասի 8.1), շատ կանայք նույնպես ճամփորդում էին Նրա հետ: Այս կանանցից շատերը բուժվել էին տարբեր հիվանդություններից, մյուսները հավանաբար Առաքյալների կանայք էին: Մի քանիսը այս կանանցից շարունակում էին հետևել Հիսուսին, մինչև Նրա մահվան ու Հարության ժամանակը (տես Ղուկասի 23.27, 49, 24.10, Հովհաննեսի 20.11–18):

Ղուկասի պատմությունը Հիսուսի հետ ճամփորդող կանաց մասին շեշտում էր Փրկիչի մտահոգությունը բոլոր մարդկանց համար` ներառյալ կանանց, ովքեր հաճախ մեկուսացված էին առաջին դարի հրեական հասարակության մեջ: Օգտագործելով իրենց ունեցած միջոցները, այս կանայք աջակցում էին Հիսուսին ու Նրա ընտրյալ ծառաներին:

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը հաստատել է Փրկիչի վերաբերմունքը բոլոր կանանց նկատմամբ և խնդրել մեր օրերի Եկեղեցու կանանց միահամուռ կանգնել Եղբայրների կողքին՝ Տիրոջ աշխատանքն առաջ տանելու գործում․

«Նրա Եկեղեցու սիրելի քույրեր, ձեզ համար հավանաբար մխիթարող է հիշել, որ այս նույն Հիսուսը` մեր Փրկիչը, Քավության միջոցով ցուցադրել է իր սերը և մտահոգությունը իր ժամանակի կանանց համար: Նա սիրում էր կանանց ընկերակցությունը և մոտ ընկերներ ուներ նրանց մեջ: …

Արդյոք կա՞ որևէ պատճառ` մտածելու, որ նա նույնչափ հոգ չի տանում ներկայիս կանանց մասին: …

Ինչպես մեր Տերն ու Փրկիչը կարիք ուներ իր ժամանակի կանանց սփոփող ձեռքի, լսող ականջի, հավատացող սրտի, բարի հայացքի, քաջալերող խոսքի, հավատարմության` նույնիսկ իր ստորացման, հոգեվարքի և մահվան ժամին, ուրեմն մենք էլ` նրա ծառաները ողջ Եկեղեցում, ունենք ձեր կարիքը, Եկեղեցու կանանց կարիքը, որպեսզի կանգնեք մեզ հետ և մեզ համար` չարի մակընթացությունը կանգնեցնելու գործում, որը սպառնում է կլանել մեզ: Միասին մենք պիտի կանգնենք հավատարիմ ու վճռական հավատով` այլախոհ մարդկանց գերադաս թվի դեմ: Իմ կարծիքով, մեծ է Եկեղեցու կանանց համախմբվելու կարիքը, որպեսզի նրանք կանգնեն Եղբայրների հետ և նրանց կողքին՝ մեզ շրջապատող չարիքն արմատախիլ անելու և մեր Փրկիչի գործն առաջ տանելու համար» (“To the Women of the Church,” Ensign, Nov. 1992, 95–96):

Ղուկաս 9.54 Կրակ երկնքից` սամարացիներին սատկեցնելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է Հակոբոսի և Հովհաննեսի կողմից իշխանություն խնդրելու հնարավոր փաստարկը, որպեսզի երկնքից կրակ իջնի սամարացիներին սատկեցնելու համար:

[Հակոբոսն և Հովհաննեսը] գիտեին, որ Իսրայելի Աստվածը` նույն Հիսուսը, երկնքից կրակ էր ուղարկել Եղիայի խոսքով, որպեսզի սատկեցներ այդ հին մարգարեի թշնամիներին: (Դ Թագավորաց 1:) Նրանք գիտեին նաև, որ այդ նույն բարեգութ Աստվածը կրակով կկործանի ամբարիշտներին Իր Երկրորդ Գալուստի ժամանակ: (Մաղ. 4․1:) Այն, ինչ նրանք դեռ պիտի սովորեին, նրանց տնտեսության համար չէր, այն հանգամանքների ազդեցության ներքո, որոնք այն ժամանակ գործում էին …, ավետարանական պատգամը պիտի հռչակվեր գթությամբ, համբերությամբ, ինքնազսպումով, երկայնամտությամբ: …

… Չնայած Հակոբոսն ու Հովհաննեսը անտեղյակ էին դրա սկզբնաղբյուրին, նրանք այստեղ էին և իրենց առաջարկը կատարելիս գտնվում էին ավելի շուտ ներքևի հոգու ազդեցության տակ, քան վերևի Հոգու» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:440)։

Ղուկաս 9.54-56 Ընտրելով պատասխանել վիրավորանքներին համբերությամբ ու երկայնամտությամբ

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մենք կարող ենք մեր ընտրությամբ չվիրավորվել ուրիշների բառերից ու գործողություններից.

«Հավատալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարող է ստիպել մեզ վիրավորվել, զայրանալ կամ զգալ դառնացած, թուլացնում է մեր բարոյական ազատությունը և փոխակերպում է մեզ ազդեցության ենթակա օբյեկտների: Որպես միջնորդներ, ես և դուք ունենք զորությունը գործելու և ընտրելու, թե մենք ինչպես կպատասխանենք վիրավորական կամ վնասակար իրավիճակին: …

Փրկիչն ամենամեծ օրինակն է, թե մենք ինչպես պիտի պատասխանենք հնարավոր վիրավորական իրադարձություններին կամ իրավիճակներին» (“The Least of These,” Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 90)։

Ղուկաս 9.60 «Թող մեռելներն իրանց մեռելներին թաղեն»

Որպեսզի ավելի լավ ըմբռնենք Փրկիչի պատասխանը այն մարդուն, ով ցանկանում էր նախ թաղել իր հորը, նախքան Քրիստոսին հետևելը, տես Ղուկասի 9.59-60 հատվածներին վերաբերող մեկնաբանությունը Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկում (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2014, 158

Ղուկաս 9.62 Հետևելով Փրկիչի օրինակին և ետ չնայելով

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ աշակերտությունը նշանակում է ամբողջովին հետևել Փրկիչի ոտնահետքերին.

«Նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը և ստացել Սուրբ Հոգու պարգևը, ոտք են դրել աշակերտության արահետի վրա և պարտավորվել են մշտապես և հավատարմորեն հետևել Փրկիչի ոտնահետքերին» («Բոլոր ժամանակների սրբերը» Ensign կամ Լիահոնա, սեպտեմբեր 2013, 5)։

Երեց Էդվարդ Դյուբը Յոթանասունի Քվորումից ուսուցանել է, որ Հիսուսը մեզ օրինակ է տվել այն բանի, թե ինչ է նշանակում մեր ձեռքը դնել մահճի վերայ և ետ չնայել.

«Մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, ով տեսնում է սկզբից մինչև վերջ, շատ լավ գիտեր այն ճանապարհը, որով Նա գնալու էր Գեթսեման և Գողգոթա, երբ Նա հայտարարեց. «Ոչ ով որ ձեռքը մահճի վերայ է դնում և ետևին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար» (Ղուկասի 9․62): Տիրոջ համար այնքան կարևոր չէ, թե մենք ինչ ենք արել կամ որտեղ ենք եղել, բայց շատ ավելի կարևոր է, թե ուր ենք կամենում գնալ» («Առաջ նայիր և հավատա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 17)։