Գրադարան
Դաս 100. Հռովմայեցիս 4-7


Դաս 100

Հռովմայեցիս 4-7

Նախաբան

Պողոսը բացատրեց, թե շնորհի միջոցով ինչպես էր Աբրահամն արդարացվել: Այնուհետև Պողոսը նկարագրեց օրհնություններ, որոնք տրվում են նրանց, ովքեր արդարացված են և ուսուցանված, որ մկրտությունը խորհրդանշում է` մեղքի համար մահացած դառնալ և կենդանի լինել Քրիստոսում:

Ուսուցման առաջարկներ

Հռովմայեցիս 4-5

Պողոսը բացատրում է, թե շնորհի միջոցով ինչպես էր Աբրահամն արդարացվել:

Գրատախտակին արտատպեք հետևյալ նկարը և արտահայտությունները:

Նկար
գծանկար, անապատում սողացող մարդ

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք անապատում ծարավից տոչորվում են, և մոտակա բարձունքի գագաթին կա մի շիշ ջուր:

  • Նշվածներից ինչը կփրկի ձեզ. (ա) ձեր հավա՞տը, որ ջուրը կարող է փրկել ձեզ, (բ) ձեր ջա՞նքը ջրին հասնելու և այն խմելու համար, թե՞ (գ) ինքը ջուրը: (Մի ասեք, որ ուսանողների պատասխանները ճիշտ են):

Բացատրեք, որ այդ սցենարը կարող է օգնել մեզ հասկանալ Պողոսի ուսմունքները Հռովմայեցիս 4-7-ում, որը վերաբերում է, թե ինչով են հավատը, գործերը և շնորհը կապվում արդարացման վարդապետության հետ: (Հիշեցրեք ուսանողներին, որ Պողոսի արդարացմանը վերաբերող ուսմունքները ներկայացված են Հռովմայեցիս 1–3-ում):

  • Ելնելով Պողոսի ուսմունքներից Հռովմայեցիս 1-3-ում, ի՞նչ է նշանակում արդարացված լինել։ (Ստանալ ներում մեղքի համար պատժվելուց և հայտարարվել անմեղ կամ արդար):

Տրամադրել Հռովմայեցիս 4-ի համատեքստը բացատրելով, որ Հռոմում որոշ հրեա Սրբեր չափից ավելի էին շեշտում իրենց սեփական ջանքերի կարևորությունը, և որ Մովսեսի օրենքը արդարացնելու համար էր:

  • Ինչպե՞ս կարող են որոշ մարդիկ այսօր ունենալ արդարացման նույնանման թյուրըմբռնում:

  • Գրատախտակին գրված ո՞ր տարբերակը կարող է ներկայացնել այն գաղափարը, որ մենք կարող ենք փրկվել մեր կատարած գործերով: (Գրել (Գործեր) տարբերակ բ-ի կողքին):

Բացատրեք, որ Պողոսը փորձեց ուղղել այն թյուրըմբռնումը, որ գորություն ուներ իր ժամանակ՝ հիշեցնելով հրեաներին հին հովվապետ Աբրահամի մասին, ում շատ հրեաներ համարում էին արդարացված:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հռովմայեցիս 4.2-5 (Աստվածաշնչի հավելվածում): Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ինչու Աբրահամին արդար համարեցին:

  • Աբրահամը ինչո՞վ արդարացված չէր: ( «Գործերի օրենքով»):

  • Համաձայն Պողոսի ուսմունքների գրի, առնված Հռովմայեցիս 1-3-ում, մենք ինչո՞ւ չենք կարող գործերով արդարացված լինել: (Պողոսը ուսուցանեց, որ «ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են» [Հռովմայեցիս 3.23-ում]: Գործերի օրենքով արդարացված լինելը կպահանջի մեզանից երբեք մեղք չգործել):

Բացատրեք, որ ինչպես գրի է առնված Հռովմայեցիս 4.6-8-ում, Պողոսը մեջբերում է կատարել Դավիթ Արքայից, որպեսզի պարզաբանի, որ միայն մեր գործերով մենք չենք կարող արդարանալ կամ անմեղ դառնալ:

Ամփոփելով Հռովմայեցիս 4.9–15-ը, հրավիրեք մի ուսանողի ընթերցել հետևյալ պարբերությունը բարձրաձայն.

Որպեսզի վարկաբեկի այնգաղափարը, որ միայն թլփատվածները, ովքեր պահել էին Մովսեսի օրենքը, կարող էին հավատարիմ լինելու օրհնություններ ստանալ, Պողոսը ուսուցանեց, որ Աբրահամը ստացել էր իր հավատարմության օրհնությունները նախքան թլփատվելը, և թլփատությունը նշան էր իր հավատարմության: Աբրահամը շարունակեց հավատարիմ լինել Աստծո հետ ուխտ կապելուց ու թլփատվելուց հետո: Այս եղանակով Աբրահամը դարձավ հայրը բոլոր հավատարիմների՝ չթլփատված (հեթանոսների) և թլփատված (հրեաների):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Հռովմայեցիս 4.16, տողատակի ծանոթագրություն ա, և խնդրեք դասարանին հետևել և փնտրել ավելի ամբողջական բացատրություն, թե ինչպես ենք մենք արդարացվում:

  • Ինչպե՞ս ենք մենք արդարացվում: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի վարդապետություն. Մենք արդարացվում ենք շնորհի միջոցով մեր հավատով և գործերով):

Հիշեցրեք ուսանողներին, որ շնորհը վերաբերում է օրհնություններին, գթությանը, օգնությանը ու զորությանը մեզ համար հասանելի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

  • Գրատախտակին գրված ո՞ր տարբերակը կարող է ներկայացնել Հիսուս Քրիստոսի Քավությունն ու շնորհը: Ո՞ր տարբերակը կարող է ներկայացնել մեր հավատը դեպի Նա: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք (Հիսուս Քրիստոսի Քավությունը և շնորհը) Տարբերակ գ-ի կողքին և (Հավատք) տարբերակ ա-ի կողքին):

  • Եթե մենք այդ իրավիճակում լինեինք, կարո՞ղ էինք փրկվել մեր հավատքով և ջանքերով, եթե ջուր չլիներ: (Ոչ:)Ինչո՞վ է ջուրը այդ սցենարում նման Հիսուս Քրիստոսի Հարությանն ու շնորհին:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Փրկությունը չի կարող գնվել հնազանդության փողով, այն գնվել է Աստծո Որդու արյունով [տես Գործք 20.28]: …

«Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը մեր մահկանացու ձեռքը պարզելն է՝ մեր Երկնային Հորից այդ սուրբ պարգևը ստանալու համար» («The Gift of Grace,» Ensign կամ Լիահոնա, Մայ. 2015, 109, 110):

Մատնանշեք, որ չնայած գրատախտակին պատկերված սցենարը օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես են հավատը, գործերն ու շնորհը նպաստում, որ մենք արդարանանք, սակայն այն չի պարզաբանում բոլոր եղանակները, որոնց օգնությամբ մենք կարող ենք ստանալ Փրկիչի շնորհը: Հիսուս Քրիստոսը ոչ միայն ապահովում է Իր շնորհը ներկայացնող, մեզ արդարացնող ու մեղքերից մաքրող, կյանքը փրկող ջուրը, այլ նաև հնարավորություն է տալիս մեզ ունենալ այն հավատն ու զորությունը, որի կարիքն ունենք ջուրը ձեռք բերելու կամ Նրա շնորհն ընդունելու համար: Մենք այդ շնորհի միջոցով կարող ենք օրհնված լինել նախքանդեպի Նա մեր հավատը գործադրելն ու լավ գործեր կատարելը, այդ ընթացքում և դրանից հետո:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Քավության զորությունը դարձնում է ապաշխարությունը հնարավոր և … զորացնում մեզ տեսնել, անել և դառնալ լավը այն եղանակներով, որ մենք երբեք չենք կարող գիտակցել մեր սահմանափակ մահկանացու ընդունակությամբ» («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 47):

  • Ինչպե՞ս կարող է Տիրոջ շնորհն օգնել մեզ հավատ գործադրել Նրա նկատմամբ և լավ գործեր անել:

  • Որո՞նք են այն գործերը, որ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք մեր հավատն առ Քրիստոս և արդարացվենք Նրա շնորհի միջոցով: (Ապաշխարել և հնազանդվել պատվիրաններին ու ստանալ ավետարանի արարողությունները):

Հրավիրեք ուսանողներին բաժանվել 2-3 հոգուց բաղկացած խմբերի ու բացատրել մեկը մյուսին, թե ինչպես են հավատն ու արդար գործերն օգնում մեզ ստանալ Փրկիչի շնորհը, որ արդարացվենք: (Համոզվեք, որ ուսանողները հասկացան, թե հավատն առ Հիսուս Քրիստոս ու մեզ փրկելու Նրա զորությունը, կմղեն մեզ ստանալ անհրաժեշտ արարողությունները և հնազանդվել Աստծո պատվիրաններին, որը թույլ կտա մեզ արդարացվել Փրկիչի շնորհի միջոցով):

Ամփոփեք Հռովմայեցիս 5-ը բացատրելով, որ Պողոսն ուսուցանեց խաղաղության մասին, որը տրվում է նրանց, ովքեր ստանում են Քրիստոսի շնորհը հավատի միջոցով (տես հատվածներ 1–2): (Նա այնուհետև բացատրեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, մեզ համար հասանելի շնորհը ավելի, քան բավարար է Անկման հետևանքները հաղթահարելու համար):

Հռովմայեցիս 6-7

Պողոսն ուսուցանում է` ինչպես ազատվել մեղքից և ստանալ հավերժական կյանք:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարձագանքեին հետևյալ իրավիճակում.

Ձեր ընկերը ծրագրում է ի վերջո ծառայել միսիայում, սակայն ներկայումս ընտրություններ է կատարում, որոնք հակառակ են Տիրոջ չափանիշներին: Երբ դուք ձեր անհանգստությունն եք արտահայտում ձեր ընկերոջ վարքագծի վերաբերյալ, նա ասում է. «Դա մեծ նշանակություն չունի: Քավության շնորհիվ, կարող եմ միշտ էլ ապաշխարել միսիայում ծառայելուց առաջ»:

Բացատրեք, որ որոշ մարդիկ հասկանալով խախտում են Աստծո պատվիրանները, մտածելով, թե կապաշխարեն հետագայում, օրինակ` տաճար գնալուց կամ միսիայում ծառայելուց առաջ: Հրավիրեք ուսանողներին Հռովմայեցիս 6-ը ուսումնասիրելիս փնտրել, թե ինչու է այդ վերաբերմունքը շնորհի ուսմունքի վերաբերյալ լուրջ թյուրըմբռնում նշանակում:

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հրավիրեք յուրաքանչյուր զույգի անդամներին միասին բարձրաձայն ընթերցել Հռովմայեցիս 6.1-6, 11-12-ը և քննարկել, թե ինչպես Պողոսի ուսմունքները կարող են ուղղել նրանց ընկերոջ մտածելակերպը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հարցրեք.

  • Ինչպե՞ս Պողոսը պատասխանեց այն թյուր կարծիքին, որ Փրկիչի շնորհը ինքնաբերաբար կազատի մեզ մեր մեղքերից:

  • Ի՞նչ է նշանակում լինել «մեռած մեղքին» (հատված 2-ում) և «մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մեջ» (հատված 4-ում):

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ է խորհրդանշում ընկղմամբ մկրտությունը: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Ընկղմամբ մկրտությունը կարող է խորհրդանշել մեր մահը մեղքի համար և նոր հոգևոր կյանքի սկիզբը):

Բացատրեք , որ նոր հոգևոր կյանքը սկսում ենք, երբ մկրտվում ենք, որը ներառում է իր մեջ մեր մեղքերի թողության ընդունում՝ պարտավորվելով հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք գտնել հավելյալ սկզբունքները Հռովմայեցիս 6-ում, ցուցադրել որոշակի գումար:

  • Ո՞վ է վճարում ծառայողի աշխատավարձը: Ինչո՞ւ գործատուն չի վճարում ուրիշի ծառայողի աշխատավարձը:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Հռոմայեցիս 6.13-ը մտքում, փնտրելով երկու «գործատուների» կամ տերերի, ում ինչ-որ մեկը կարող է զիջել ու ծառայել: Կարող եք բացատրել, որ զիջել բառը այդ հատվածում նշանակում է առաջարկել, կամ տեղի տալ): Խնդրեք ուսանողներին`զեկուցել այն, ինչ գտել են:

Հետևյալ աղյուսակը գծեք գրատախտակին:

Մեղքի վարձքը:

Աստծո շնորհը

Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ Հռովմայեցիս 6.14-23 հատվածները: Հանձնարարեք նրանց մի կեսին փնտրել մեղքի կամ հետևանքների «վարձքը» (հատված 23), իսկ մյուս կեսին փնտրել Աստուծոյ շնորհը: Որոշ ժամանակ անց հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և գրել աղյուսակի մեջ, ինչ գտել են: («Մեղքի վարձքի» տակ ուսանողները պետք է գրեն Մահ [տես հատվածներ 16, 21, 23], և «Աստուծոյ շնորհքի» տակ նրանք պետք է գրեն Առաքինություն [տես հատված 16], Սրբություն [տես հատվածներ 19, 22], հավիտենական կյանք [տես հատված 22], և հավերժական կյանք [տես հատված 23]): Բացատրեք, որ մահը որպես մեղքի վարձք վերաբերում է «Աստծուց ու Նրա ազդեցություններից առանձնանալուն» և նշանակում է «մահանալ արդարության հարցերին վերաբերող բաների նկատմամբ» (Սուրբ գրությունների ուղեցույց “Death, Spiritual,” scriptures.lds.org):

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Հռովմայեցիս 6.16-ից մեղքին զիջելու հետևանքների վերաբերյալ: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք տեղի տանք մեղքին, ապա դառնում ենք մեղքի ծառաները):

  • Ինչպե՞ս է մեղք գործելուն տեղի տալը ստիպում մեզ դառնալ այդ մեղքի ծառան:

Հրավիրեք ուսանողներին մտածել օրինակներ, երբ որևէ մեկի կողմից մեղքին տեղի տալը հանգեցրել է ազատության կորստին:

Վերաբերում է «Աստուծոյ շնորհքի» ցուցակին:

  • Որո՞նք են ավելի շատ արդարությանը, քան մեղքին ծառայելու առավելությունները։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Պողոսի ուսմունքներից այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք ազատվել մեղքից և ձեռք բերել հավերժական կյանք ստանալու պարգևը։ (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք նվիրում ենք մեզ Աստծուն, կարող ենք ազատվել մեղքից և ստանալ հավերժական կյանքի պարգևը):

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք մեզ նվիրաբերել Աստծուն:

  • Ի՞նչ եղանակներով եք դուք ձեռք բերել մեղքից ազատագրվելու զգացողությունը ձեզ Աստծուն նվիրաբերելուց հետո:

Վկայեք Աստծուն մեզ նվիրաբերելու կարևորության մասին: Խնդրեք ուսանողներին, որ նրանք գրեն իրենց այն նպատակի մասին, թե ինչպես ավելի լավ կնվիրաբերեն իրենց Աստծուն։

Ամփոփեք Հռովմայեցիս 7-ը, բացատրելով, որ Պողոսը օգտագործեց ամուսնություն փոխաբերությունը ուսուցանելու, որ Եկեղեցու անդամները ազատագրվել էին Մովսեսի օրենքից և միացել Աստծուն: Նա նաև գրեց պայքարի մասին «մարմնի» (հատված 18)կամ ֆիզկական հակումների ու «ներսի մարդու» (հատված 22) կամ հոգևորության միջև:

Ամփոփեք այս դասին ուսուցանված ճշմարտությունների մասին ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հռովմայեցիս 4.16: Շնորհ

Առաջին Նախագահության անդամ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը պարզաբանել է, թե ինչպես ենք մենք ստանում Փրկիչի շնորհը.

«Մարգարե Նեփին կարևոր ներդրում է կատարել Աստծո շնորհի մեր հասկացողության մեջ, ասելով. «Մենք աշխատում ենք ջանասիրաբար, որպեսզի համոզենք մեր զավակներին և նաև մեր եղբայրներին հավատալ Քրիստոսին և հաշտվել Աստծո հետ, քանզի մենք գիտենք որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ կարող ենք անել» [2 Նեփի 25.23, ավելացված է շեշտադրում]:

«Սակայն, մտածում եմ, որ երբեմն սխալ կարող ենք հասկանալ «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը: Մենք պետք է հասկանանք, որ «հետո» -ն նույն իմաստը չունի, ինչ «որովհետև» -ը:

«Մենք չենք կարող փրկվել այն ամենի «պատճառով», ինչ կարող ենք անել: Մեզանից որևէ մեկը արե՞լ է ամեն ինչ, որ կարող ենք անել: Արդյո՞ք Աստված սպասում է, որ մենք սպառենք բոլոր ջանքերը, հետո նոր միջամտի մեր կյանքին Իր փրկող շնորհով: …

«Ես համոզված եմ, որ Նեփին գիտեր, որ Փրկիչի շնորհը թույլ է տալիս և հնարավորություն է տալիս մեզ հաղթահարել մեղքը [տես 2 Նեփի 4.19–35, Ալմա 34.31]: Ահա թե ինչու Նեփին ջանասիրաբար աշխատեց համոզել իր զավակներին ու եղբայրներին «հավատալ Քրիստոսին, և հաշտվել Աստծո հետ [2 Նեփի 25.23]» («The Gift of Grace,» Ensign կամ Լիահոնա, Մայ. 2015, 110):

Յոթանասունից Երեց Բրյուս Ս. Հաֆենը բացատրել է, թե ինչպես է շնորհը օգնում մեզ աճել հոգևոր առումով.

«Աճ նշանակում է աճող ճիգեր: Նաև նշանակում է անընդհատ սովորել մեր սխալներից, որը հնարավոր է դառնում Փրկիչի շնորհի միջոցով, որը Նա ցույց է տալիս և ընթացքում, և «այն ամենից հետո, որ մենք կարող ենք անել» [2 Նեփի 25.23, ավելացված է շեշտ]» («The Atonement: All for All,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 97):

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

«Չգիտես ինչու, մենք կարծում ենք, որ Քրիստոսի Քավությունը գործելու է միայն մահկանացու կյանքի վերջում` անկումից, հոգևոր մահից փրկագնվելու համար: Այն շատ ավելին է, քան դա: Այն միշտ ներկա ուժ է, որ այցելում է մեր ամենօրյա կյանք» (“The Touch of the Master’s Hand,” Ensign, May 2001, 23):

Հռովմայեցիս 5.6–8: Շնորհ բառի տարբեր գործածությունները

Հռովմայեցիս 5.6-8-ը քննարկում է շնորհը, որպես մի բան, որ մենք ստանում ենք Աստծուց՝ անկախ մեր գործողություններից: Օրինակ, Տիրոջ շնորհի միջոցով ողջ մարդկությունը առանց պայմանների կփրկվի Անկման հետևանքներից: Սուրբ գրության ուրիշ հատվածներ շնորհը նկարագրում են որպես մի բան, որ ստանում ենք Աստծուց՝ մեր արարքների արդյունքում: Օրինակ, մեր գործողությունները կարող են պատճառ դառնալ աճել շնորհից շնորհ կամ շնորհից անկում ապրել (տես Հովհաննես 1:16, Գաղատացիս 5.4, 2 Պետրոս 3.18, ՎևՈւ 93.12–13, 19–20): Ի հավելումն այս ամենի, շնորհի միջոցով մենք ստանում ենք մեր մեղքերի թողություն «ապաշխարության պայմաններով» (ՎևՈւ 18.12): Ինչևէ, «նա, ով չի գործադրում հավատք ի ապաշխարություն, ենթակա է արդարադատության պահանջների ամբողջ օրենքին» (Ալմա 34-16):