Գրադարան
Դաս 4. Ուսումնասիրել սուրբ գրությունները


Դաս 4

Ուսումնասիրել սուրբ գրությունները

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության և ամբողջ Նոր Կտակարանը կարդալու կարևորությունը` որպես այս դասընթացի մի մաս։ Ուսանողները կարող են սովորել նաև նոր ձևեր՝ կատարելագործելու սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը։

Ուսուցման առաջարկներ

Սուրբ գրությունների ամենօրյա արդյունավետ ուսումնասիրության կարիքը

Յուրաքանչյուր ուսանողին տվեք հետևյալ հարցման թերթիկը։ Հրավիրեք ուսանողներին մտածել այդ հարցերի շուրջ և նշեք նրանց պատասխանները: Հավաստիացրեք ուսանողներին, որ դուք չեք խնդրելու նրանց պատմել իրենց պատասխանների մասին։

Նկար
թերթիկ, հարցում

Իրենց հարցումն ավարտելուց հետոհրավիրեք ուսանողներին դասի ընթացքում խորհել, թե իրենք ինչպես կարող են կատարելագործել սուրբ գրությունների ուսումնասիրությունը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Սուրբ գրությունները պարունակում են Քրիստոսի խոսքերը և հանդիսանում են կենարար ջրի աղբյուր, որին մենք ազատ մոտենալու հնարավորություն ունենք և որից կարող ենք անհագ ու երկար ըմպել։ …

«Սովորական գործունեության ընթացքում, ամեն օր, ես և դուք կորցնում ենք զգալի քանակությամբ ջուր, որը կազմում է մեր ֆիզիկական մարմինների զգալի մասը։ Ծարավը մարմնի բջիջների ջրի պահանջն է, և մեր մարմինները պիտի համալրվեն ջրով ամեն օր։ Անկեղծ ասած, իմաստ չունի ժամանակ առ ժամանակ «լցվել» ջրով` ջրազրկման ենթարկվելով երկարատև ընդմիջումներով։ Նույն բանը վերաբերում է նաև հոգևոր ոլորտին։ Հոգևոր ծարավը կենարար ջրի կարիքն է։ Կենարար ջրի անդադար հոսքը անհամեմատ լավ է հատուկենտ փոքր կումերով խմելուց» («Կենարար ջրի աղբյուր» [Եկեղեցու Կրթական Համակարգի հոգևոր հավաքներ, փետ. 4, 2007թ.], 1, 7, broadcast.lds.org

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Երեց Բեդնարից այն մասին, թե ինչ կարող ենք ստանալ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից։ (Ուսանողները պիտի առանձացնեն մի սկզբունք, որը նման է հետևյալին. Ուսումնասիրելով սուրբ գրություններն ամեն օր, մենք ստանում ենք անհրաժեշտ «կենարար ջուրը»։ Այդ սկզբունքը գրեք գրատախտակին:)

Սուրբ գրությունների արժեքը մեր օրերում

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ սուրբ գրությունների արժեքն ու կարևորությունը մեր օրերում, դուք կարող եք ցուցադրել տեսանյութ` «Սուրբ գրությունների օրհնությունները» (3:04), որը մատչելի է LDS.org կայքում։ Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրում է, թե ինչ զոհաբերություն է կատարել մի մարդ, որ ավելի շատ մարդիկ կարողանան կարդալ Աստվածաշունչը։ Եթե ցուցադրում եք այս տեսանյութը, կանգնեցրեք դա այն պահից հետո, երբ Երեց Քրիստոֆերսոնը հարցնում է. «Ի՞նչ հասկացան նրանք, որ մենք նույնպես պիտի հասկանանք»։ (ժամանակային կոդ 1:56) հարցնել ուսանողներին, թե ինչպես նրանք կպատասխանեին այս հարցին: Ապա շարունակեք ցուցադրել տեսանյութը։ Տեսանյութի ավարտին շարունակեք դասն այն հատվածից, որը սկսվում է. «Տեսանյութից հետո, …»

Եթե տեսանյութը չեք ցուցադրում, հրավիրեք չորս ուսանողի դասարանի առաջ կարդալ Երեց Քրիստոֆերսոնի ելույթի հետևյալ հատվածները։

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն։

1. «1536 թվականի հոկտեմբերի 6-ին մի խղճուկ մարդու հանեցին Բրյուսելի մոտակայքում գտնվող Վիլվորդ ամրոցի բանտից (Բելգիա)։ Մոտ մեկուկես տարի այդ մարդը մեկուսացված տառապում էր մութ, խոնավ խցում։ Եվ ահա, ամրոցի պատերից դուրս բանտարկյալին ամրացրին սյունին։ Նա ժամանակ ուներ բարձրաձայն արտասանել իր վերջին աղոթքը. «Տե՜ր, բացիր Անգլիայի թագավորի աչքերը», և այնուհետև նրան խեղդամահ արեցին։ Նրա մարմինն անմիջապես վառեցին կրակի վրա: Ո՞վ էր այս մարդը, և ո՞րն էր նրա հանցանքը …»։ («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010թ., 32)։

2. «Նրա անունը Վիլյամ Թինդլ էր, և նրա հանցագործությունն այն էր, որ նա թարգմանել ու հրատարակել էր Աստվածաշունչն անգլերեն լեզվով։

«… Հոգևորականի հետ ունեցած թեժ զրույցում, ով դեմ էր Աստվածաշունչը հասարակ մարդու համար մատչելի դարձնելուն, Թինդլը երդվեց. «Եթե Աստված խնայի իմ կյանքը, շատ տարիներ հետո ես այնպես կանեմ, որ գութանով վար անող տղան ավելի շատ բան իմանա սուրբ գրությունների մասին, քան դուք»: …

«Վիլյամ Թինդլը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինն այն մարդկանցից, ովքեր շատ երկրներում և լեզուներով զոհաբերություն արեցին` ընդհուպ մահը, որպեսզի Աստծո խոսքն անհայտությունից դուրս բերվի։ … Նրանք ի՞նչ գիտեին սուրբ գրությունների կարևորության վերաբերյալ, որ մենք նույնպես պիտի իմանանք։ 16-րդ դարում Անգլիայի ժողովուրդը, ով ահռելի գումարներ էր վճարել և լուրջ անձնական ռիսկի դիմել՝ Աստվածաշունչը մատչելի դարձնելու իրենց համար, ի՞նչ էր հասկանում, որը մենք նույնպես պիտի հասկանանք»։ («Սուրբ գրությունների օրհնությունը», 32)։

Հարցրեք դասարանին.

  • Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ էին կատարում այդպիսի մեծ զոհաբերություններ՝ սուրբ գրությունները մատչելի դարձնելու համար։

Խնդրեք երրորդ ընթերցողին շարունակել կարդալ Երեց Քրիստոֆերսոնի խոսքը։

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն։

3. «Թինդլի ժամանակ սուրբ գրքի չիմացությունը համատարած էր, որովհետև Աստվածաշունչը մարդկանց անհասանելի էր, հատկապես` իրենց հասկանալի լեզվով։ Այսօր Աստվածաշունչը և այլ սուրբ գրությունները հեշտությամբ են ձեռք բերվում, սակայն գոյություն ունի սուրբ գրքերի աճող անգրագիտության միտում, քանի որ մարդիկ չեն բացում այս գրքերը։ Հետևաբար, նրանք մոռացել են այն բաները, որոնք նրանց պապերն ու տատերը գիտեին» («Սուրբ գրությունների օրհնությունը»,  33)։

Հարցրեք դասարանին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեր օրերում որոշ մարդիկ չեն կարդում սուրբ գրությունները` ինչպես հարկն է։

Խնդրեք չորրորդ ընթերցողին շարունակել կարդալ Երեց Քրիստոֆերսոնի խոսքերը։

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն։

4. «Խորհեք այն մասին, թե որքան մեծ է Աստվածաշունչը, լրացուցիչ մոտ 900 սուրբ գրությունների էջերը` ներառյալ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը ու Թանկագին Մարգարիտը ունենալու մեր օրհնությունը։ … Անշուշտ այս օրհնությամբ Տերը հաղորդում է մեզ, որ սուրբ գրություններին մշտապես դիմելու մեր կարիքն ավելի մեծ է, քան ցանկացած ժամանակ` նախկինում («Սուրբ գրությունների օրհնությունը», 35)։

Տեսանյութից հետո (կամ չորրորդ ընթերցողի՝ Երեց Քրիստոֆերսոնի խոսքերը կարդալուց հետո), հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ըստ նրանց` Երեց Քրիստոֆերսոնն ի՞նչ է ասում սուրբ գրություններն ուսումնասիրելու մեր կարիքի վերաբերյալ։ Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալը. Սուրբ գրությունների ուսումնասիրության մեր կարիքն այսօր ավելի մեծ է, քան ցանկացած անցյալ ժամանակում։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ սուրբ գրությունների ուսումնասիրության մեր կարիքն ավելի մեծ է, քան ցանկացած անցյալ ժամանակում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թեսուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է ծառայել մեր օգտին մեր օրերում, բացատրեք, որ Պողոս Առաքյալը գրեց մի նամակ, որտեղ նա նկարագրեց աշխարհի վիճակը վերջին օրերում։ Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթէոս 3.1–5, 13: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով որոշ մեղքեր ու մտածելակերպ, որոնք տարածված կլինեն մեր օրերում։ (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին անդրադառնալ ծանոթագրություններին` որպես օգնություն` այս հատվածներում բարդ բառերն ու արտահայտությունները սահմանելիս)։

  • Որո՞նք են այս հատվածներում թվարկված մեղքերի ու վարքագծերի մի քանի օրինակները, որոնց դուք ականատես եք եղել։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Բ Տիմոթեոս 3.14–17: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես կարելի է գտնել ապահովություն այս վտանգավոր ժամանակներում։

  • Ինչպե՞ս կարելի է գտնել ապահովություն այս վտանգավոր ժամանակներում։

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, կարող ենք ստանալ

  • Ըստ Բ Տիմոթէոս 3.15–17 հատվածների, ի՞նչ օրհնություններ են մատչելի մեզ, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և ապրում դրանց ուսմունքների համաձայն։ (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակի վրա ավարտեք նախադասությունը հետևյալ շարադրությամբ. Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, կարող ենք ստանալ իմաստություն, ուղղում, հրահանգ, որոնք կտանեն մեզ դեպի փրկություն:)

Բացատրեք, որ գրատախտակին գրված նախադասությունը այդ սկզբունքի օրինակն է։ Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները և վարդապետությունները հիմնարար, անփոփոխ ճշմարտություններ են, որոնք առաջնորդում են մեր կյանքը։ Սուրբ գրությունների կենտրոնական նպատակներից մեկը ավետարանի վարդապետությունների և սկզբունքների ուսուցանումն է։ Մենք սուրբ գրությունների մեր անձնական ուսումնասիրությունը կարող ենք դարձնել ավելի իմաստալից՝ փնտրելով վարդապետություններն ու սկզբունքները, խորհելով դրանց նշանակության մասին և կիրառելով դրանք մեր կյանքում:

Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված սկզբունքին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ուսումնասիրելով սուրբ գրությունները, մենք կարող ենք ստանալ իմաստություն, ուղղում և հրահանգ։

  • Ե՞րբ եք զգացել, որ ստացել եք իմաստություն, ուղղում և հրահանգ` որպես սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունք: (Դուք նույնպես կարող եք կիսվել փորձով):

Կարդալ Նոր Կտակարանն ամեն օր

Բացատրեք, որ սեմինարիայի այս դասընթացի ակնկալիքներից մեկն այն է, որ ուսանողները կարդան Նոր Կտակարանն ամբողջությամբ։ Սա պահանջ է սեմինարիայի դիպլոմ ստանալու համար։

Բացատրեք, որ Նոր Կտակարանի ամբողջական ընթերցանությունը կպահանջի հետևողական վճռականություն, բայց դրա համար արժե ջանք թափել։ Սա պարզաբանելու համար ցուցադրեք ջրով (կամ ոչ ոգելից խմիչքով) լցված երկու թափանցիկ բաժակ։ Երկու ուսանողի հրավիրեք կանգնել յուրաքանչյուր բաժակի կողքին գտնվող ստենդի մոտ։ Տվեք մի ուսանողին մեկ ձող։ Մյուս ուսանողին տվեք կպչուն ժապավենով միացված յոթը ձող։ Հանձնարարեք նրանց խմել ամբողջ ջուրը` որքան հնարավոր է արագ` օգտագործելով մեկ ձողը կամ ձողերը։ (Մեկ ձողն օգտագործող ուսանողն ի վիճակի կլինի առանց ընդհատման խմել ջուրը և ավարտել առաջինը։ Մյուս ուսանողը դժվարությամբ կխմի ամբողջ ջուրը յոթ ձողի միջոցով): Հրավիրեք երկու ուսանողներին նստել և հարց տվեք դասարանին.

  • Ինչպե՞ս կհամեմատեիք այս գործողությունը` դասընթացի ժամանակ Նոր Կտակարանը ամբողջությամբ կարդալու մեր նպատակի հետ։ (Յոթ ձողով խմող ուսանողը նման է մեկին, ով փորձում է սուրբ գրությունների մեծ հատվածները կարդալ միանգամից։ Մեկ ձողով խմող ուսանողը նման է այն մարդուն, ով կարդում է ավելի փոքր ծավալ, բայց ամեն օր):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչպես կարող են հետևողականորեն փոքր հատվածներով կարդալ Նոր Կտակարանն ամբողջությամբ, հրավիրեք նրանց բաժանել Նոր Կտակարանի էջերի քանակը (Ջեյմս թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության 404 էջը) մինչև դասընթացի վերջը` օրերի ընդհանուր քանակի վրա։ Օրինակ, եթե դասընթացը պիտի ուսուցանվեր ուսումնական տարվա 280 օրում, ուսանողները պիտի կարդային օրական մոտ1.5 էջ, որպեսզի Նոր Կտակարանն ավարտեին մինչև դասընթացի ավարտը։

Բերեք վկայություն այն օրհնությունների մասին, որոնք ուսանողները կարող են ստանալ` ջանասիրաբար ուսումնասիրելով Նոր Կտակարանը։ Ուսանողները սուրբ գրություններից կստանան իմաստություն, ուղղում, հրահանգ և կօրհնվեն Սուրբ Հոգու ընկերակցությամբ։

Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված սկզբունքներին և բերեք վկայություն, որ ամեն օր ուսումնասիրելով սուրբ գրությունները, ուսանողները կճաշակեն այն օրհնությունները, որոնք Պողոս Առաքյալը նկարագրեց Բ Տիմոթէոս 3.15–17 տողերում։ Խրախուսեք ուսանողներին նպատակներ դնել. սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար ամեն օր ժամանակ հատկացնել և կարդալ Նոր Կտակարանն ամբողջությամբ։ Հրավիրեք ուսանողներին գրանցել իրենց նպատակները սուրբ գրությունների օրագրերում։

Բացատրական և պատմական տեղեկություններ

Օրհնությունները գալիս են, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրություններն ամեն օր

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է.

«Աստված օգտագործում է սուրբ գրությունները` դիմակազերծելու սխալ մտածողությունը, կեղծ ավանդույթները և մեղքը` իր ավերիչ ազդեցություններով: Նա քնքուշ ծնող է, որը մեզ կխնայի անօգուտ տառապանքից և վշտից ու միաժամանակ կօգնի մեզ իրացնել մեր աստվածային ներուժը։ …

«Ի վերջո, բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է. լցնել մեր հոգիները հավատքով առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը» («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010թ, 33–34)։

Քույր Ջուլի Բ. Բեքը, Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է.

«Եթե դեռևս չեք զարգացրել սուրբ գրքերն ամեն օր կարդալու սովորույթը, սկսեք այժմ և շարունակեք ուսումնասիրել, որպեսզի պատրաստ լինեք ձեր պատասխանատվություններին այս կյանքում և հավերժության մեջ: …

«… Կարևոր գիտելիքների դռան բանալին սերտումը շարունակելն է: … Սուրբ գրքերը վկայում են Քրիստոսի մասին (տես Հովհաննես 5.39): Դրանք ասում են մեզ բոլոր բաները, որ պիտի անենք (տես 2 Նեփի 32.3): Դրանք կարող են «իմաստուն ընել [մեզ]՝ փրկուելու» (Բ Տիմոթեոս 3.15):

«… Սուրբ գրքերի ամենօրյա ուսումնասիրության սովորույթի միջոցով դուք «կառաջնորդվեք հավատալու սուրբ գրություններին, այո, սուրբ մարգարեների մարգարեություններին, որոնք գրված են» (Հելաման 15.7): Դուք կլինեք այն մայրերը [և հայրերը] և առաջնորդները, որոնք կօգնեն պատրաստել հաջորդ սերնդին ավետարանի հասկացողությամբ ու վկայությամբ» («Հոգիս հրճվում է սուրբ գրություններով», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004թ, 108–9)։

Սուրբ Աստվածաշնչի հրաշքը

Գերագույն համաժողովի ելույթում, որը կոչվում էր «Սուրբ Աստվածաշնչի հրաշքը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2007թ, 80–82), Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանեց Սուրբ Աստվածաշնչի կարևորության և արժեքի մասին և գնահատեց քրիստոնյա նահատակների ու բարեփոխիչների ջանքերը, ովքեր օգնեցին Աստվածաշունչը մատչելի դարձնել մեզ` բոլորիս համար։ Նա խրախուսեց մեզ երախտապարտ լինել Սուրբ Աստվածաշնչի համար և վկայեց, որ «պատահական չէ, որ մենք այսօր ունենք Աստվածաշունչ» («Սուրբ Աստվածաշնչի հրաշքը», 80):